
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
- Ամենեւին էլ զարմանալու բան չկա, որ ԵԽԽՎ-ում հայաստանցի պատվիրակ Զարուհի Փոստանջյանի գործունեությունը Հայաստանի իշխանական քարոզչությունը ներկայացնում է որպես ազգային դավաճանություն:

Ամենեւին պետք չէ զարմանալ, որ այդ քարոզչամեքենան չի էլ փորձում խորամուխ լինել կատարվածի բուն էության մեջ եւ հասկանալ, թե ինչն ինչոց է: Բանն այն է, որ այդ մեքենայի ամբողջ առաքելությունն էլ հենց այն է, որ թե ինքը չհասկանա, չփորձի էլ հասկանալ ինչ-ինչոց լինելը եւ թե հասարակությանը խանգարի հասկանալ ինչ-ինչոցի բնույթը: Ահա եւ այդ քարոզչամեքենան կատարում է իր առաքելությունը: Որեւէ զարմանալի բան այդտեղ չկա: Այդ առումով Հայաստանում բոլորի համար կարծես թե վաղուց է հայտնի, թե ինչն ինչոց է, ու կարծես թե լրացուցիչ բացատրությունների, հակափաստարկների եւ հիմնավորումների որեւէ անհրաժեշտություն չկա: Զարուհի Փոստանջյանի դեպքը պարզապես հերթական անգամ ցույց է տալիս հայաստանյան իշխող էլիտայի անլրջությունը, որ անկարող լինելով էական եւ լուրջ դիմադրության համակարգ ստեղծել արտաքին մարտահրավերների առումով, անկարող լինելով ձեւավորել համազգային կոնսոլիդացիայի որեւէ գաղափար եւ անընդունակ լինելով օգտագործել այդ կոնսոլիդացիայի հնարավորությունները, որ այդուհանդերձ կան եւ իշխանությանը մատնացույց են արվում ընդդիմության կողմից, իշխանությունը ընդամենը փորձում է մի կնոջ դարձնել ազգի թշնամի եւ ինքնահաստատվել այդ երեւույթի վրա: Սա է երեւի թե այն 21-րդ դարի գործչի մտածողությունը, որ Սերժ Սարգսյանին օրերս վերագրում էր նրա կուսակցական խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Ըստ երեւույթին խոսքը մեր թվարկությունից առաջ 21-րդ դարի մտածողության մասին է, որովհետեւ մեր թվարկության 21-րդ դարում որեւէ էլիտա եւ որեւէ երկրի ղեկավար, որը հավակնում է համահունչ լինել ժամանակի հետ, չի հանդուրժի այդօրինակ պարզունակ քարոզչական էքսպանսիա, որի ականատեսն ենք դառնում Զարուհի Փոստանջյանի պարագայում: Մտածողության այդ մանրությունն ու քինախնդրության այդ մասշտաբը իսկապես տպավորիչ է: Բայց դա ոչ թե հակազդեցություն է պահանջում հանրությունից, այլ թերեւս խղճմտանք ու կարեկցանք: Խղճմտանք մտածողության կրողների եւ կարեկցանք այն պետության հանդեպ, որի իշխող վերնախավն են հանդիսանում այդ մտածողության կրողները: Բնական է, որ քննարկել անգամ չարժե Զարուհի Փոստանջյանի շուրջ ստեղծված աղմուկի բովանդակային կողմը: Բավական է ընդամենը նայել, թե ինչի մասին է եղել Փոստանջյանի առաջարկը, որ վերաբերում էր Հայաստանի մասին ԵԽԽՎ բանաձեւի մեջ լրացում կատարելուն, եւ որը ստորագրել են նաեւ թուրքերն ու ադրբեջանցիները, եւ հարցն ըստ էության կարելի է համարել փակված, թեեւ հարցը բացված համարելն ինքնին արդեն իսկ սխալ է: Զարուհի Փոստանջյանն առաջարկել է ընդամենը բանաձեւի մեջ ամրագրել բոլոր քաղբանտարկյալներին ազատելու հարցն ու Փաստահավաք խմբի վերականգնման խնդիրը: Ի՞նչ կապ ունի, թե ովքեր են ստորագրել այդ առաջարկության տակ: Մի՞թե որեւէ հարցի բովանդակություն գնահատելի է դրա տակ ստորագրությունների պատկանելությամբ: Չէ՞ որ Սերժ Սարգսյանն էլ ժամանակին ստորագրել էր Փաստահավաք խումբ ստեղծելու կարգադրության տակ: Չէ՞ որ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ է ազատ արձակվել քաղբանտարկյալների մի մասը: Չգիտես ինչու, այդ ամենը իշխանական քարոզչամեքենան ներկայացնում էր որպես հանդուրժողության, ժողովրդավարական բարեփոխումների, քաղաքական ճգնաժամը վերացնելուն ուղղված քայլեր, իսկ ահա Զարուհի Փոստանջյանի դեպքում հանկարծ այդ ամենը դառնում է դավաճանություն, ինչ է թե դրա տակ ստորագրել են թուրքերն ու ադրբեջանցիները: Բայց չէ՞ որ Մայենդորֆի հռչակագրի տակ էլ կա ադրբեջանական ստորագրություն: Չէ՞ որ ապրիլյան հայ-թուրքական հայտարարության տակ էլ կա թուրքական ստորագրություն, որն, ի դեպ, անմիջապես նախորդեց Ցեղասպանության տարելիցի օրվան: Չգիտես ինչու եւ ինչպես, դա որակվում է որպես դիվանագիտական հաղթանակ, իսկ Փոստանջյանի առաջարկի պարագան որակվում է իբրեւ դավաճանություն: Այդ մասին կարելի է երկար խոսել, կարելի է երկար համեմատել այդ ամենն ու հանգել միեւնույն եզրակացության` քինախնդրությամբ եւ գավառական աշխարհայացքով կառավարվող երկիրը անկարող է տեղավորվել ժամանակի մեջ: Խնդիրը հենց դա է: Խնդիրը Զարուհի Փոստանջյանը կամ նրա հեղինակությունը չեն: Իշխանական քարոզչամեքենան չէ, որ Հայաստանում որեւէ մարդու հեղինակության կամ վարկաբեկման գործն է գլուխ բերում: Ավելին` եթե այդ քարոզչամեքենան որեւէ մեկին գովում է, դա պետք է մտահոգիչ լինի տվյալ մարդու համար, ոչ թե հակառակը, որովհետեւ հասարակությունը այդ մեքենայի գործունեությունը հենց այդպես էլ ընկալում է: Այլապես իշխանության վարկանիշը այժմ երեւի հասած կլիներ 300 տոկոսի եւ ընտրությանը չէր լինի որեւէ կեղծիքի անհրաժեշտություն, քանի որ իշխանական քարոզչամեքենան առավոտից երեկո գովազդում է իշխանությանն ու նրա նվաճումները: Բայց ուր էր, թե Զարուհի Փոստանջյանի հեղինակությունը կամ վարկանիշը միայն լիներ հարցը: Թերեւս վստահ կարելի է ասել, որ Փոստանջյանն ինքն էլ ուրախ կլիներ, եթե ամեն ինչ սահմանափակվեր միայն դրանով, այլ ոչ թե այն լուրջ իրողությամբ, այն բարոյահոգեբանական ճգնաժամով, որ առկա է Հայաստանի ներկայիս կառավարիչների ուղեղներում եւ պատկերացումներում: Այդ ճգնաժամի ծնունդն են հոգեխանգարմունքի տեսությունը, կոդավորված բառերի սինդրոմը եւ այդօրինակ այլ հանգամանքները, որով իշխանությունը մեկուկես տարի փորձում է անհուսորեն վարկաբեկել համաժողովրդական շարժումը: Եվ մինչ իշխանությունն այդ անհեթեթ իրավիճակից կփորձեր անել անհրաժեշտ հետեւություններ, հարկ եղած եզրակացություններն արեցին հարեւանները` Թուրքիան ու Ադրբեջանը, որոնք այսօր յուղ են լցնում մեր իշխանական գավառամտության կրակին կամ ջուր են լցնում գավառամտության ջրաղացին` ակտիվորեն քաջալերելով Զարուհի Փոստանջյանին: Նրանք հասկացել են, որ ամենեւին կարիք չկա միջազգային որեւէ ատյանում պայքարել Հայաստանին թուլացնելու համար, այլ ընդամենը հարկ է օժանդակել Հայաստանի հզորացմանը միտված որեւէ նախաձեռնություն, եւ Հայաստանի իշխանությունն ինքը հաշված ժամերի եւ օրերի ընթացքում այնպես կգրոհի, կոչնչացնի, կվարկաբեկի այդ նախաձեռնությունը, որ թուրքերն ու ադրբեջանցիները նույնիսկ կերազեին դրա մասին: Բայց չեն էլ հասցնի: Հայաստանի իշխանական միտքը թույլ չի տա` շատ արագ իրականացնելով այն, ինչ թուրքերն ու ադրբեջանցիները չեն էլ հասցրել երազել:
- Արամ Ամատունի
ԵՐԵՔ ՕՐ
Այդին Մորիկյան
` առանց Աստծո եւ Աստծո հետ Եթե չլիներ` ինչ 40 օր առաջ եղավ, Քրիստոսի ծննդից հետո առաջին անգամ գրվելու էր վեպ ընդամենը երեք օրերի մասին` այն երեք օրերի, որ բաժանում էին Հիսուս Քրիստոսի մահը եւ հարությունը: ...ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ
85
Հարգելի գործընկերներ, այսօր կխոսեմ այս դահլիճում ընդունված` Հայաստանին վերաբերող բանաձեւերի եւ դրանց չկիրառման հետեւանքների, մասնավորապես` երկրիս իշխանությունների կողմից սեփական անպատժելիության գիտակցման ...ԼՈՌԵՑԻՆԵՐԻ 50 ՏՈԿՈՍԻ՞Ն ԵՆ ԶՈՐԱԿՈՉՈՒՄ, ԲԱ 50-Ի՞Ն ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը երեկ եկել էր վարչական դատարան` պարզելու, թե, ի վերջո, Լոռու մարզում զորակոչը արդար ու թափանցի՞կ ...ԱՆԿԱՅՈՒՆ ՋԱՎԱԽՔԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ»
Հեղինե Մանուկյան
Հայ-վրացական հարաբերությունների, եւ մասնավորապես` ջավախահայության խնդիրների շուրջ երեկ հրավիրված ասուլիսում բանավիճում էին քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանն ու Երվանդ Բոզոյանը:
«Ջավախքի հետ կապված խնդիրները ...ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՐՏԵ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԸ
Մուսա Միքայելյան
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի կողմից շրջանառված «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագիծը, աշխարհաքաղաքական անսպասելի զարգացումների շնորհիվ, կարծես, միս ու արյուն է ստանում:
Գրեթե աեն օր ականատես ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե Խառատյան
Թվում է` Հայաստանի ներկա իշխանությունը ամեն ինչ անում է խաղաղ ակցիաները իր դեմ շրջելու, մարդու իրավունքների ոտնահարման եւ բռնության հերթական դեպքեր արձանագրելու ու քաղաքացիների զայրույթն ավելացնելու ուղղությամբ:
...ՕԼԻԳԱՐԽԻԿ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴՐՍԻ ՎԱՐԿԵՐՆ ԱՆՕԳՈՒՏ ԵՆ
Արթուր Խեմչյան
Կառավարությունը երեկ հաստատել է Ռուսաստանից ստացված 500 միլիոն դոլար վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը:
Ըստ այդմ` 250 միլիոն դոլարի (90 մլրդ դրամ) հասնող բյուջետային վարկեր ...FIDH. «2008-Ի ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑԱՎ ԱՄԵՆԱԲՌՆԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՎ»
Արթուր Խեմչյան 1
«2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը անցավ վերջին տարիների ընթացքում ամենաբռնի ճնշումների միջով», - սա մեջբերում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ...ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի 18
Ամենեւին էլ զարմանալու բան չկա, որ ԵԽԽՎ-ում հայաստանցի պատվիրակ Զարուհի Փոստանջյանի գործունեությունը Հայաստանի իշխանական քարոզչությունը ներկայացնում է որպես ազգային դավաճանություն:
Ամենեւին պետք չէ ...ՉՀԱՋՈՂՎԵՑ, ԲԱՅՑ ԿԱՅԱՑԱՎ, ԸՆԴ ՈՐՈՒՄ` ՀԵՆՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՌ ՋԱՆՔԵՐՈՎ
Էմմա Գաբրիելյան 1
Երեկ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման 3-ամյակի առթիվ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներից յուրաքանչյուրին նախագահական նստավայրի դիմաց շուրջկալի մեջ էին պահում բառացիորեն ...ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՄԵՋ ԷԼ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է
1
Երեկ ՀՀ նախագահականի առջեւ նշանակված էր «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիան:
Եթե միջոցառման կազմակերպիչներն ի սկզբանե ծրագրել ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1829 Էրզրումի գրավումը ռուսական բանակի կողմից:
- 1862 Ազիզ փաշայի բանակը դուրս է գալիս Մարաշից և շարժվում Զեյթունի վրա:
- 1949 Հայաստանի խորհրդային ճարտարապետների և երկրորդ համագումարի բացումը:
- 1980 ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Գ. Սունդուկյանի, Մ. Նալբանդյանի և Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

