
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ
- Հարգելի գործընկերներ, այսօր կխոսեմ այս դահլիճում ընդունված` Հայաստանին վերաբերող բանաձեւերի եւ դրանց չկիրառման հետեւանքների, մասնավորապես` երկրիս իշխանությունների կողմից սեփական անպատժելիության գիտակցման ամրապնդման ցավալի իրողության մասին: ԵԽԽՎ` 2008թ. ապրիլի 17-ին ընդունված թիվ 1609 բանաձեւի կարեւոր մեջբերումն է. «Վեհաժողովը համարում է, որ ճգնաժամի հիմնարար եւ խորքային պատճառը պետության առանցքային ինստիտուտների անկարողությունն է` իրենց գործառույթները կատարելիս լիովին պահպանելու ժողովրդավարական չափանիշները եւ իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքները»:

Ցանկացած պետության կարեւոր ինստիտուտներից մեկը դատական համակարգն է, բայց երբ այն ամբողջովին ենթակա է գործադիրին եւ անկարող է բավարար անկախություն ցուցաբերել` քաղաքացիներին հնարավորություն չի տրվում որեւէ կերպ վերականգնելու իրենց խախտված իրավունքները, ավելին` նրանք խոցելի են դառնում իշխանության յուրաքանչյուր չարաշահմանը, ինչն իր հերթին նպաստում է անպատժելիության արմատացմանը: Ես համամիտ եմ, որ պայքարն ընդդեմ անպատժելիության` Եվրոպայի խորհուրդը համարում է որպես առաջնային` մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, բայց համաձայն չեմ, որ նույն Եվրոպայի խորհուրդը հետամուտ է իր կողմից ընդունված բանաձեւերի ամբողջական կենսագործմանը, ինչի արդյունքում էլ ԵԽ անդամ երկրների իշխանությունների շրջանում կամրապնդվի հարազատ ժողովրդի հանդեպ ցանկացած ոտնձգություն կատարելիս անպատժելի մնալու մտայնությունը: Հայաստանի իշխանությունները, որոնք պարտավոր են քննել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 զոհերի սպանության հանգամանքները, որոնցից առնվազն երեքը, պաշտոնապես հայտարարված է, որ զոհվել են ոստիկանության կողմից կիրառված զենքից, ինչպես նաեւ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից` ձերբակալման պահին, ոստիկանատներում, բանտախցերում քաղաքացիների խոշտանգման բազմաքանակ անվիճելի դեպքերի կապակցությամբ անգամ գեթ մեկ քրեական գործ չեն հարուցել, այդ կերպ չկատարելով իրենց պարտականությունները` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ եւ 3-րդ հոդվածների համատեքստում: Ավելին` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածը, 2008թ. մարտի 1-ից քսանօրյա ժամկետով հայտարարել էր արտակարգ դրություն եւ խախտելով ՀՀ Սահմանադրությունը` օգտագործել էր ՀՀ զինված ուժերը: Ցավոք, Վեհաժողովը որեւէ գործուն ու սթափեցնող գնահատական ցայսօր չի տվել ՀՀ նախկին ու ներկա իշխանություններին: Հարգելի գործընկերներ, Եվրոպայի խորհրդի կողմից ընդունված` մեր երկրին վերաբերող 1609, 1620 եւ 1643 բանաձեւերի չկատարումը ՀՀ իշխանությունների կողմից` վերջիններիս մոտ ավելի է ամրապնդում անպատժելիության գիտակցումը: Բայց չէ՞ որ դեռեւս բացահայտված չեն Հայաստանում 2008 թվականի մարտի 1-ի զոհերի սպանության հանգամանքները, իսկ քաղբանտարկյալները մինչ օրս գտնվում են բանտախցերում: Ավարտելով` իմ գործընկերներին ես միայն կարող եմ հիշեցնել, որ փակելով աչքերը այսպիսի անպատժելիության հանդեպ եւ թույլ տալով հայաստանյան իշխանություններին խուսափել եւ անտեսել իր պարտականությունները եւ պարտավորվածությունները, մասնավորապես այս երեք բանաձեւերի վերաբերյալ, դուք ոչ միայն նպաստում եք Հայաստանում մարդու իրավունքների հետագա խախտումներին, այլ նաեւ թուլացնում եւ խաթարում եք Եվրոպայի խորհրդի` որպես ժողովրդավարական եւ արդար ինստիտուտի հեղինակությունը: Անպատժելիության այսպիսի անամոթ ցուցաբերման նկատմամբ անտեղի հանդուրժողականությունը կարող է միայն խթանել նաեւ ԵԽ անդամ բոլոր երկրներում մարտի 1-երի առաջացման հնարավորությունը: Շնորհակալություն ուշադրության համար:
ԵՐԵՔ ՕՐ
Այդին Մորիկյան
` առանց Աստծո եւ Աստծո հետ Եթե չլիներ` ինչ 40 օր առաջ եղավ, Քրիստոսի ծննդից հետո առաջին անգամ գրվելու էր վեպ ընդամենը երեք օրերի մասին` այն երեք օրերի, որ բաժանում էին Հիսուս Քրիստոսի մահը եւ հարությունը: ...ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ
85
Հարգելի գործընկերներ, այսօր կխոսեմ այս դահլիճում ընդունված` Հայաստանին վերաբերող բանաձեւերի եւ դրանց չկիրառման հետեւանքների, մասնավորապես` երկրիս իշխանությունների կողմից սեփական անպատժելիության գիտակցման ...ԼՈՌԵՑԻՆԵՐԻ 50 ՏՈԿՈՍԻ՞Ն ԵՆ ԶՈՐԱԿՈՉՈՒՄ, ԲԱ 50-Ի՞Ն ԻՆՉ ԵՆ ԱՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Սաքունցը երեկ եկել էր վարչական դատարան` պարզելու, թե, ի վերջո, Լոռու մարզում զորակոչը արդար ու թափանցի՞կ ...ԱՆԿԱՅՈՒՆ ՋԱՎԱԽՔԸ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵՑՆԵԼ ՎՐԱՍՏԱՆԸ»
Հեղինե Մանուկյան
Հայ-վրացական հարաբերությունների, եւ մասնավորապես` ջավախահայության խնդիրների շուրջ երեկ հրավիրված ասուլիսում բանավիճում էին քաղաքագետներ Ստեփան Գրիգորյանն ու Երվանդ Բոզոյանը:
«Ջավախքի հետ կապված խնդիրները ...ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՒԵԼՔԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ՈՐՏԵ՞Ղ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇԱՀԸ
Մուսա Միքայելյան
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի վարչակազմի կողմից շրջանառված «Մեծ Մերձավոր Արեւելք» նախագիծը, աշխարհաքաղաքական անսպասելի զարգացումների շնորհիվ, կարծես, միս ու արյուն է ստանում:
Գրեթե աեն օր ականատես ...ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե Խառատյան
Թվում է` Հայաստանի ներկա իշխանությունը ամեն ինչ անում է խաղաղ ակցիաները իր դեմ շրջելու, մարդու իրավունքների ոտնահարման եւ բռնության հերթական դեպքեր արձանագրելու ու քաղաքացիների զայրույթն ավելացնելու ուղղությամբ:
...ՕԼԻԳԱՐԽԻԿ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴՐՍԻ ՎԱՐԿԵՐՆ ԱՆՕԳՈՒՏ ԵՆ
Արթուր Խեմչյան
Կառավարությունը երեկ հաստատել է Ռուսաստանից ստացված 500 միլիոն դոլար վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագիրը:
Ըստ այդմ` 250 միլիոն դոլարի (90 մլրդ դրամ) հասնող բյուջետային վարկեր ...FIDH. «2008-Ի ՓԵՏՐՎԱՐԻ 19-ԻՑ ՀԵՏՈ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՆՑԱՎ ԱՄԵՆԱԲՌՆԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԻՋՈՎ»
Արթուր Խեմչյան 1
«2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Հայաստանը անցավ վերջին տարիների ընթացքում ամենաբռնի ճնշումների միջով», - սա մեջբերում է Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի (FIDH) ...ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի 18
Ամենեւին էլ զարմանալու բան չկա, որ ԵԽԽՎ-ում հայաստանցի պատվիրակ Զարուհի Փոստանջյանի գործունեությունը Հայաստանի իշխանական քարոզչությունը ներկայացնում է որպես ազգային դավաճանություն:
Ամենեւին պետք չէ ...ՉՀԱՋՈՂՎԵՑ, ԲԱՅՑ ԿԱՅԱՑԱՎ, ԸՆԴ ՈՐՈՒՄ` ՀԵՆՑ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՌ ՋԱՆՔԵՐՈՎ
Էմմա Գաբրիելյան 1
Երեկ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման 3-ամյակի առթիվ կազմակերպված բողոքի ակցիայի մասնակիցներից յուրաքանչյուրին նախագահական նստավայրի դիմաց շուրջկալի մեջ էին պահում բառացիորեն ...ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՄԵՋ ԷԼ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է
1
Երեկ ՀՀ նախագահականի առջեւ նշանակված էր «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ազատազրկման երրորդ տարելիցի կապակցությամբ բողոքի ակցիան:
Եթե միջոցառման կազմակերպիչներն ի սկզբանե ծրագրել ...
ԵՎՐՈՊԱՆ` ԼԱՅՆ ՓԱԿՎԱԾ ԱՉՔԵՐՈՎ. ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ԵԽԽՎ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԵՐԵԿՎԱ ՆԻՍՏՈՒՄ

«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅՈՒՆԸ ՏՈՆ Է, ՈՐԸ ՄԻՇՏ ՄԵՐ ԴԵՄ Է
Արամ Ամատունի
ԲՌՆՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԻ ԿՆՈՋ ՆԿԱՏՄԱՄԲ
Մարինե ԽառատյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1829 Էրզրումի գրավումը ռուսական բանակի կողմից:
- 1862 Ազիզ փաշայի բանակը դուրս է գալիս Մարաշից և շարժվում Զեյթունի վրա:
- 1949 Հայաստանի խորհրդային ճարտարապետների և երկրորդ համագումարի բացումը:
- 1980 ՀԿԿ Կենտկոմի և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի որոշումը՝ Հ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Դ. Դեմիրճյանի, Գ. Սունդուկյանի, Մ. Նալբանդյանի և Ստ. Զորյանի անվան ամենամյա մրցանակներ սահմանելու մասին:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

