
ՄԻԱԿԸ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ, ԵՒ ՈՉ ՎԵՐՋԻՆԸ` ԴԺԲԱԽՏԱԲԱՐ
- Այսօր լրանում է «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի կալանավորման 3-րդ տարին:

Արման Բաբաջանյանը փաստացի առաջին քաղբանտարկյալն էր, քաղբանտարկյալների այն տասնյակների մեջ, որոնք նրա կալանավորումից երկու տարի անց պիտի հայտնվեին բանտերում: Պարզապես եթե մյուս քաղբանտարկյալները բանտում հայտնվեցին հետընտրական իրավիճակում, ապա Արման Բաբաջանյանը նախընտրական իրավիճակի քաղկալանավոր էր: Բանն այն է, որ 2006 թվականը` նրա ձերբակալման տարին, նախընտրական տարի էր, եւ փաստացի դրվում էին իշխանական վերարտադրության այն հիմքերը, որոնք պետք է պետության ու հասարակության համար դառնային 2008 թվականի ողբերգության աղբյուր: Բնականաբար, այդ ամենի հիմքը դնելու համար հարկավոր էր պայքարել ազատ խոսքի բոլոր ամբիոնների դեմ, ինչն էլ դրսեւորվեց Արման Բաբաջանյանի դեմ քրեական հետապնդումով: «Ժամանակ»-ը իշխանական քաղաքականության շեփոր չէր, հետեւաբար «Ժամանակ»-ի խմբագիրը չէր տեղավորվում իշխանական քաղաքականության շահերի եւ շահառուների շրջանակում: Նրա տեղը քաղբանտարկյալների շրջանակն էր, որ այն ժամանակ դեռ շատ-շատերի համար անտեսանելի էր: 1998 թվականից հետո առաջին քաղբանտարկյալն ու ձերբակալված առաջին լրագրողը: Արման Բաբաջանյանը չմնաց որպես միակ քաղբանտարկյալ, բայց մնաց որպես ազատազրկված միակ լրագրող, որը բանտում հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին եւ մնաց այնտեղ նաեւ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք` այդպիսով վկայելով, որ Արման Բաբաջանյանի ձերբակալումը ոչ թե եզակի դեպք էր, այլ ամբողջական պրոցեսի մեկնարկ: Եվ եթե այդ գիտակցումը լիներ այն ժամանակ, երեք տարի առաջ, եւ եթե այդ իրողությանը համարժեք արձագանքը լիներ այն ժամանակ, ապա գուցե հնարավոր կլիներ խուսափել իրավիճակի այն աստիճան լարումից, որ հանգեցրեց զոհերի, վիրավորների եւ տասնյակ քաղբանտարկյալների: Գուցե հնարավոր կլիներ խուսափել նաեւ լրագրողների, ազատ խոսքին եւ ազատ մտքին հավատարիմ լրագրողների հանդեպ այն վերաբերմունքից, որն իհարկե չունեցավ ազատազրկման տեսքով արտահայտություն, սակայն ձեռք բերեց պարզապես ֆիզիկական բռնության հատկանիշներ` դրսեւորվելով տարբեր լրագրողների դեմ կատարված անպատիժ հարձակումների տեսքով: Այդ ամենը, ըստ էության, մեկնարկեց երեք տարի առաջ, հետեւաբար մենք այսօր գործ ունենք ոչ թե անհատի հետ կատարվածի, այլ հասարակության հանդեպ գործվածի հետ: Եվ հետեւություններն ու եզրակացություններն էլ, հետեւաբար, պետք է անել այդ մտայնության հիմքով: Այսօր, ժ. 12:00-ին նախագահական նստավայրի առջեւ տեղի կունենա բողոքի ակցիա:
«Ա ՄԻ ԻԴՅՈՄ ՆԱ ՍԵՎԵՐ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ ԵԽ ԱՄԵՆԱՀԵՏԱՄՆԱՑ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Արթուր Խեմչյան
Այս օրերին ողջ հայկական մամուլը հեղեղված է ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հերթական, թվով 4-րդ բանաձեւի գնահատականներով, որտեղ եւս Հայաստանի իշխանություններին ուղղված քննադատության պակաս չի զգացվում, եւ ...ԱՌԱՆՑ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ` ՉԻ ԼԻՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանն իրավունք ունի վերադարձնել «հայերի կողմից գրավված տարածքները, հարկ եղած դեպքում մենք կարող ենք օգտագործել նաեւ զինուժը, պատերազմը դեռեւս չի ավարտվել, եւ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ...ՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Հայաստանի Հանրապետությունը սկսում է պատասխան տալ հասարակության հանդեպ` իշխանության դրսեւորած բացահայտ արհամարհանքի` տարաբնույթ իրավունքների խախտման համար: Այն բումերանգի նման այսօր հարվածում է պետբյուջեին:
...«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան 14
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին ընդունված թվով 4-րդ 1677 բանաձեւում նշվել է, որ նախորդ երեք բանաձեւերում արտացոլված պահանջներն ...«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԵԾ ԱԼԻՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՎ` ՍՐԲԵԼ, ՏԱՆԵԼ ԱՅՍ ՌԵԺԻՄԸ»
Հեղինե Մանուկյան
Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարված համաներումն ամենեւին չի դիտում որպես միջոց, որով իբր իշխանությունները մտադիր են ...ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ՍՅԱՆԸ ՓԱԹԱԹՎԱԾ ՄՆԱԼ ԻՄԱՍՏ ՉՈՒՆԵՐ»
Մարինե Խառատյան
Երեկ կեսօրին ՀՀ ոստիկանությունը հրելով, հրմշտելով, որոշ վկայություններով` նաեւ ծեծելով ցրել է «Մարիոթ» հյուրանոցի առաջ ջավախահայերի բողոքի ոչ մեծ ցույցը:
Հյուրանոցում իջեւանել էր Վրաստանի նախագահ ...ԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան 4
Ազատ խոսքը` Ազատիչին եւ հատկապես` Սեդրակիչին դուր չի գալիս
3 տարի առաջ, հունիսի 26-ին ռազմական ոստիկանության ներկայացուցիչ ներկայացած 3 սափրագլուխներ «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագրությունից դուրս ...«ՈՒՐԱԽԱԼԻ Է, ՈՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ ԵՆ ԵԽ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»
Էմմա Գաբրիելյան
ԵԽԽՎ-ն չորեքշաբթի երեկոյան ընդունեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին թիվ 1677 բանաձեւը, որում մասնավորապես ընդգծվում է, որ ԵԽԽՎ կողմից Հայաստանի վերաբերյալ 2008թ. ընդունված ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՐՁԱԳԱՆՔ
Հայաստանի իրավիճակի մասին ԵԽԽՎ չորրորդ բանաձեւից հետո առաջինը, որ մտաբերում ես` հայտնի անեկդոտն է պարային համույթի մասին. համույթին հանդիսատեսը ծափահարություններով, «բիս»-երով բեմ է հրավիրում երկրորդ ...ՄԻԱԿԸ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ, ԵՒ ՈՉ ՎԵՐՋԻՆԸ` ԴԺԲԱԽՏԱԲԱՐ
Այսօր լրանում է «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի կալանավորման 3-րդ տարին:
Արման Բաբաջանյանը փաստացի առաջին քաղբանտարկյալն էր, քաղբանտարկյալների այն տասնյակների մեջ, որոնք նրա կալանավորումից ...
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ԱԶԳԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԶՐԱՀՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԻ ՌԱՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԻՆԴԻԿԱՏՈՐԸ

- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

