
«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
- Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին ընդունված թվով 4-րդ 1677 բանաձեւում նշվել է, որ նախորդ երեք բանաձեւերում արտացոլված պահանջներն ու առաջարկներն «ամբողջությամբ մնում են ուժի մեջ», եւ որ մոնիտորինգի կոմիտեն հետեւելու է այդ բանաձեւերի պահանջների կատարման ընթացքին:

Բանաձեւում ԵԽԽՎ-ն ողջունում է Հայաստանում հայտարարված համաներումը, սակայն նշելով, որ դրա արդյունքում 2008 թվականի մարտի 1-2-ի դեպքերի կապակցությամբ մեղադրվող կամ դատապարտված ոչ բոլոր անձինք են հայտնվելու ազատության մեջ, վստահեցնում է, որ հետեւելու է համաներման շրջանակից դուրս մնացած գործերի հետ կապված հետագա զարգացումներին: Մասնավորապես` Վեհաժողովը կոչ է անում դատավարության ընթացքում ազատությունից չզրկել այն անձանց, ովքեր ներկայումս հետախուզման մեջ են, սակայն կներկայանան Հայաստանի իշխանություններին մինչեւ այս տարվա հուլիսի 31-ը: ԵԽԽՎ-ն ողջունել է ՀՀ ԱԺ կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 225¨300 հոդվածներում իրականացված փոփոխությունները, որոնք ընդհանուր առմամբ հավանության են արժանացել Վենետիկի կոմիտեի կողմից, նաեւ նշել, որ տվյալ փոփոխությունները չեն ազդել մարտի 1-ի դեպքերով հարուցված մի շարք գործերի վրա, որոնց դեպքում մարդիկ ձերբակալվել են առանց հիմնավոր ապացույցների, ոստիկանական ցուցմունքների հիման վրա, ինչը մտահոգում է Վեհաժողովին: Անդրադառնալով մարտի 1-2-ի դեպքերի հետաքննությանը` ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում Փաստահավաք խմբի գործունեության դադարեցման կապակցությամբ եւ կոչ է անում Խմբի նախկին անդամներին իրենց եզրակացությունները ներկայացնել «Մարտի 1»-ի խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովին, որի եզրափակիչ զեկույցը ցույց կտա, թե արդյո՞ք դրսեւորվել է անկողմնակալ եւ վստահություն ներշնչող վերաբերմունք եւ արդյոք հարկավո՞ր է հետագա քննություն: Վեհաժողովը նաեւ լուրջ մտահոգություն է հայտնում այն կապակցությամբ, որ մարտի 1-2-ի իրադարձությունների հետեւանքով զոհված 10 անձանց մահվան հանգամանքների քննությունը գլխավոր դատախազի կողմից առայժմ որեւէ կոնկրետ արդյունքի չի հանգեցրել եւ «էական է համարում, որպեսզի այդ հետաքննությունը ավարտին հասցվի առանց հետագա ձգձգումների»: Այնուհետեւ անդրադառնալով մեդիա ոլորտին` ԵԽԽՎ-ն, մասնավորապես, եւս մեկ անգամ կարեւորել է հեռուստատեսային հաճախականություն տրամադրելու համար անկախ եւ թափանցիկ տենդերի անցկացումը եւ ընդգծել, որ Հայաստանում թվային հեռարձակման համակարգի ներդրումը չպիտի օգտագործվի որպես պատրվակ «Ա1+»-ի վերաբերյալ Եվրոպական դատարանի վճիռը չկատարելու համար: Ի դեպ, «Ա1+»-ին վերաբերող կետը բանաձեւից հանելու ՀՀ պատվիրակության առաջարկը չի ընդունվել: Ինչ վերաբերում է Երեւանի ավագանու ընտրություններին` Վեհաժողովը նշել է, որ գրանցվել են խախտումների եւ կեղծիքների վերաբերյալ բազմաթիվ բողոքներ եւ որ ընտրական գործընթացի նկատմամբ հանրության վստահությունը ցածր մակարդակի վրա է: Ի դեպ, «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի կողմից Վեհաժողովին ուղղված առաջարկների ներքո, որոնցից մեկը վերաբերել է համաներումից հետո անազատության մեջ մնացած քաղբանտարկյալներին, այդ թվում ղարաբաղյան պատերազմի մասնակից Սասուն Միքայելյանին ազատ արձակելու համար այլ իրավական միջոցներ կիրառելուն, ստորագրել են նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչ Գյուլթաքին Հաջիեւան եւ Թուրքիայի պատվիրակ Էրոլ Ասլան Ցեբեցին, եւ սա առաջին նման դեպքն է: Այս առնչությամբ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության անդամներն ու «պատասխանատու» լրատվամիջոցները բառիս բուն իմաստով վայնասուն են բարձրացրել` Զարուհի Փոստանջյանին մեղադրելով թշնամու հետ համագործակցելու, ընդհուպ մինչեւ ազգային դավաճանության մեջ: Ինքը Զ.Փոստանջյանը կարծում է, որ իր համար կարեւորը եղել է այն, որպեսզի անազատության մեջ գտնվող մարդիկ կարողանան դուրս գալ մեկուսարաններից եւ անգամ ոգեւորվել է, որ արցախյան հերոսամարտի մասնակից ազատամարտիկի ազատ արձակման համար ստորագրել է նաեւ ադրբեջանցի պատգամավորը: Իհարկե, մեր կաղապարված ու «քառակուսիներով» մտածող իշխանամետ գործիչների համար, եթե հայ պատվիրակի առաջարկի տակ ստորագրում է ադրբեջանցին, ուրեմն այդ հայը դավաճան է: Ի դեպ, նույնկերպ, Ադրբեջանում կարող են մտածել, որ եթե իրենց պատվիրակը ստորագրել է հայի առաջարկի ներքո, ուրեմն իրենց պատվիրակն է դավաճան: Այս տեսանկյունից մեր ու Ադրբեջանի իշխանամետ գործիչների միջեւ կարծես տարբերություն չկա էլ: Խնդիրն այստեղ բոլորովին այլ է: Փաստորեն Զարուհի Փոստանջյանին հաջողվել է հասնել նրան, որ ադրբեջանցի պատվիրակը ստորագրել է մի փաստաթղթի ներքո, որով ազատություն է պահանջվում Ղարաբաղի, ասել է թե` ընդդեմ Ադրբեջանի պատերազմին մասնակցած մարդկանց համար: Ու դրանից հետո հարց է, թե ինչպե՞ս են այդ ադրբեջանցի պատվիրակին ընդունելու սեփական երկրում: Ամենայն հավանականությամբ, այդ պատվիրակը կամ նույն «քառակուսի» ուղեղն է ունեցել ու մտածել է, որ եթե ՀՀ ընդդիմադիր գործչի առաջարկի տակ է ստորագրում, ուրեմն դա ՀՀ իշխանությունների դեմ է, կամ էլ անկեղծորեն կարծել է, որ հարեւան երկրում քաղբանտարկյալների ազատումը կարող է նպաստել, որպեսզի իր երկրում եւս քաղբանտարկյալներն ազատ արձակվեն: Մեզ մնում է միայն հռետորական հարց ուղղել Զ.Փոստանջյանին ազգի դավաճան համարողներին ու նրանց հավատացողներին. ո՞վ է երկրի դավաճանը` Զ.Փոստանջյա՞նը, ով այնքան է նվիրված իր քաղբանտարկյալ ընկերներին օր առաջ դրսում տեսնելու ցանկությանը, որ պատրաստ է անգամ սատանայի հետ համագործակցել (ընդ որում` համոզելով նրան Հայաստանում հերոս համարվող մարդու ազատության համար ստորագրել), թե՞ այն մարդիկ, ում ջանքերով Հայաստանում ազգի հերոս համարվող ազատամարտիկները հայտնվել են բանտերում, ում ջանքերով Հայաստանում փակվել է միակ ազատ «Ա1+» հեռուստաընկերությունը, ում ջանքերով Հայաստանում 10 անմեղ մարդ է զոհվել: Զ.Փոստանջյանն իր այս քայլով ոչ միայն ազնիվ է գտնվել իր երկրի հանդեպ, այլ նաեւ կոտրել է այն կարծրատիպը, թե չի կարելի համագործակցել հակառակորդի հետ, եթե անգամ դա քեզ ձեռնտու է:
- Արթուր Խեմչյան
«Ա ՄԻ ԻԴՅՈՄ ՆԱ ՍԵՎԵՐ». ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ ԵԽ ԱՄԵՆԱՀԵՏԱՄՆԱՑ ԵՐԿՐՆԵՐԻՑ ՄԵԿՆ Է
Արթուր Խեմչյան
Այս օրերին ողջ հայկական մամուլը հեղեղված է ԵԽԽՎ-ում Հայաստանին վերաբերող հերթական, թվով 4-րդ բանաձեւի գնահատականներով, որտեղ եւս Հայաստանի իշխանություններին ուղղված քննադատության պակաս չի զգացվում, եւ ...ԱՌԱՆՑ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ` ՉԻ ԼԻՆԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
Ադրբեջանն իրավունք ունի վերադարձնել «հայերի կողմից գրավված տարածքները, հարկ եղած դեպքում մենք կարող ենք օգտագործել նաեւ զինուժը, պատերազմը դեռեւս չի ավարտվել, եւ մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք ...ՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Հայաստանի Հանրապետությունը սկսում է պատասխան տալ հասարակության հանդեպ` իշխանության դրսեւորած բացահայտ արհամարհանքի` տարաբնույթ իրավունքների խախտման համար: Այն բումերանգի նման այսօր հարվածում է պետբյուջեին:
...«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան 14
Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին ընդունված թվով 4-րդ 1677 բանաձեւում նշվել է, որ նախորդ երեք բանաձեւերում արտացոլված պահանջներն ...«ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՄԵԾ ԱԼԻՔ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՎ` ՍՐԲԵԼ, ՏԱՆԵԼ ԱՅՍ ՌԵԺԻՄԸ»
Հեղինե Մանուկյան
Նախկին քաղբանտարկյալ, ՀԱԿ մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» նախաձեռնության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը հայտարարված համաներումն ամենեւին չի դիտում որպես միջոց, որով իբր իշխանությունները մտադիր են ...ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆ. «ՍՅԱՆԸ ՓԱԹԱԹՎԱԾ ՄՆԱԼ ԻՄԱՍՏ ՉՈՒՆԵՐ»
Մարինե Խառատյան
Երեկ կեսօրին ՀՀ ոստիկանությունը հրելով, հրմշտելով, որոշ վկայություններով` նաեւ ծեծելով ցրել է «Մարիոթ» հյուրանոցի առաջ ջավախահայերի բողոքի ոչ մեծ ցույցը:
Հյուրանոցում իջեւանել էր Վրաստանի նախագահ ...ԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան 4
Ազատ խոսքը` Ազատիչին եւ հատկապես` Սեդրակիչին դուր չի գալիս
3 տարի առաջ, հունիսի 26-ին ռազմական ոստիկանության ներկայացուցիչ ներկայացած 3 սափրագլուխներ «Ժամանակ Երեւան» օրաթերթի խմբագրությունից դուրս ...«ՈՒՐԱԽԱԼԻ Է, ՈՐ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԵՒՈՐՈՒՄ ԵՆ ԵԽ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ»
Էմմա Գաբրիելյան
ԵԽԽՎ-ն չորեքշաբթի երեկոյան ընդունեց Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին թիվ 1677 բանաձեւը, որում մասնավորապես ընդգծվում է, որ ԵԽԽՎ կողմից Հայաստանի վերաբերյալ 2008թ. ընդունված ...ՓՆՏՐՎՈՒՄ Է ԱՐՁԱԳԱՆՔ
Հայաստանի իրավիճակի մասին ԵԽԽՎ չորրորդ բանաձեւից հետո առաջինը, որ մտաբերում ես` հայտնի անեկդոտն է պարային համույթի մասին. համույթին հանդիսատեսը ծափահարություններով, «բիս»-երով բեմ է հրավիրում երկրորդ ...ՄԻԱԿԸ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ, ԵՒ ՈՉ ՎԵՐՋԻՆԸ` ԴԺԲԱԽՏԱԲԱՐ
Այսօր լրանում է «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի կալանավորման 3-րդ տարին:
Արման Բաբաջանյանը փաստացի առաջին քաղբանտարկյալն էր, քաղբանտարկյալների այն տասնյակների մեջ, որոնք նրա կալանավորումից ...
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ՔԱՌԱԿՈՒՍԻ» ՄՏԱԾԵԼԱԿԵՐՊՈՎ «ՀԱՅՐԵՆԱՍԵՐՆԵՐՆ» ՈՒ Զ.ՓՈՍՏԱՆՋՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանՄԻ ԵՎՐԱԴԱՏԱՐԱՆԻ 2 ԹԱՐՄ ՎՃԻՌ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
Էլմիրա ՄարտիրոսյանԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ԼՐԱՑԱՎ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՏԱՐԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ԿԱՎԱՏԱՈՐՍԸ ՀԱՋՈՂ Է, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ` ԱՊԱՀՈՎ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1827 Նախիջևանի գրավումը ռուսական զորքերի կողմից:
- 1833 Հունքիար-Իսքելեսիի պայմանագրի ստորագրողմը Ռուսաստանի և Թուրքիայի միջև:
- 1861 Կ. Պոլսում ծնվեց ականավոր գրող և քաղաքական գործիչ Գրիգոր Զոհրապը (թուրք ջարդարարների կողմից սպանվեց 1915 թ. հուլիսի 7-ին):
- 1921 Կարմիր բանակի զորամասերը լիովին ազատագրելով Դարալագյազը, մտնում են Զանգեզուր:
- 1974 Երևանում տեղի ունեցավ Ալեքսանդր Թամանյանի արձանի բացումը:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

