
ԴԱԴԱՐԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
- Հունիսի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարած հանրահավաքային դադարից հետո իրադարձությունները զարգանում են առավել դինամիկ ընթացքով:

Դեռ չէր հասցրել ընդդիմությունը մարսել քաղբանտարկյալների զգալի մասի ազատ արձակման փաստը եւ կատարել անհրաժեշտ տակտիկական հաշվարկներն ու մշակել հետագա գործողությունների ծրագիր, երբ անակնկալ հայտարարությամբ հանդես եկավ համաժողովրդական շարժման էներգետիկ «մարտկոցներից», թերեւս, ամենազորեղը` Նիկոլ Փաշինյանը: Նա հայտարարեց ընդհատակից դուրս գալու եւ իր պայքարը բանտում շարունակելու որոշման մասին: Այս որոշումը մեկնաբանելը իսկապես բավական դժվար է այն պարզ պատճառով, որ էմոցիաները այս դեպքում թույլ չեն տալիս առաջնորդվել բացառապես իրողության, որոշման պրագմատիզմը դիտարկելու տրամաբանությամբ: Բանն այն է, որ Նիկոլի որոշումը, ըստ էության, սեպի նման խրվում է այն ամբողջական տրամաբանության մեջ, որ առկա էր ընդդիմության վերջին շրջանի գործողություններում: Սակայն այս սեպն, իհարկե, այն բաժանող սեպը չէ, որի մասին սովորաբար խոսվում է այդօրինակ բնորոշումների համար: Այս սեպը ունի միավորող ուժ, որ ոչ թե անցք է բացում, այլ մտնում է արդեն բացված կամ հնարավոր բացվելիք անցքի մեջ եւ ամբողջացնում է երկու մասերը: Այդ երկու մասերն, իհարկե, ունեն ոչ ֆիզիկական, այլ մոտեցումների իմաստ: Այսինքն` ամբողջանում են ընդդիմության ակտիվ եւ հանդարտ գործողությունների կողմնակիցները, ամբողջանում են ընդհատակից դուրս գալու պատրաստ Նիկոլի որոշմամբ: Այսինքն` Նիկոլը դառնում է այն մարտավարական բանավեճի եզրը, որ միգուցե հասունանում էր ընդդիմության մեջ քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո: Նիկոլը դնում է ընդդիմության պատասխանատվության հարցը, բացում է ընդդիմության մտահորիզոնը, բացում է մտածելու եւ գործելու դաշտը, փաստացի իր թեկուզ համեմատական, սակայն ազատությունը զոհելով, մեկուկես տարի ընդհատակում մնալուց հետո բռնելով բանտի ճանապարհը: Ավելին երեւի թե դժվար է ասել: Պետք է ընդամենը գնահատել Նիկոլի այդ ինքնազոհաբերման քայլը, որ կատարում է հանուն համաժողովրդական պայքարի կենսունակության, հանուն համախմբվածության եւ միասնական պատասխանատվության: Թե ինչ կոնկրետ արդյունքներ կտա այդ քայլը` դա արդեն ժամանակի քննության հարցն է, առավել եւս, որ Նիկոլն ինքն էլ առաջարկում է քննարկել իր որոշումը եւ գալ միասնական եզրակացության: Եվ խնդիրն այս դեպքում, անշուշտ, Նիկոլի որոշումը չէ: Այս դեպքում պարզապես Նիկոլը ինչ-որ առումով դառնում է համաժողովրդական շարժման հավաքական կերպարը: Հետեւաբար նրա որոշման քննարկումը իրականում վեր է ածվում համաժողովրդական շարժման ճակատագրի քննարկման: Իսկ դա արդեն պահանջում է լուրջ, սթափ եւ պատասխանատու մոտեցում:
ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ
Վաղուց չէի լսել ավելի տարօրինակ խոսք, քան այաթոլլա Համենեիի ուրբաթօրյա ելույթը: Մարդ, որին ոչ ոք ոչ մի տեղի համար չի ընտրել, բայց որն ունի ֆանտաստիկ լիազորություններ, մասնավորապես` ժողովրդի կողմից ընտրված ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ: ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ
Տիգրան Հայրապետյան
Իրադարձությունների ավարտից հետո, հետին թվով, խորիմաստ դատողություններին հանձնվելու` հայ հասարակական-քաղաքական մտքի սովորությունն առնվազն հարյուրամյակ է, ինչ տխուր եւ հաստատուն ավանդույթ է դարձել:
...ՈՒԺԳՆԱՆՈՒՄ ԵՆ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Նանե Մակուչյան
Թեեւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին չորեքշաբթի համաձայնել է եւս հինգ օրով երկարաձգել նախագահական ընտրությունների արդյունքների հետաքննության ժամկետը, այս երկրում չեն դադարում ուղիներ փնտրել ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՅԴ-Ն ՈՒ ՀԱԿ-Ը ԴԵՌ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Նախօրեին «Ժառանգության» կողմից Հայ Ազգային Կոնգրեսին եւ ՀՅԴ-ին ուղղված ուղերձը, որով կուսակցությունը նախանշում է հիշյալ երեք քաղաքական ուժերի համագործակցության եզրերը, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք ...ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա Մարտիրոսյան
ԱԺ-ի հունիսի 19-ի համաներման որոշումը` որպես մարդասիրական դրսեւորում, նաեւ սոցիալական խնդիր պետք է լուծեր, քանի որ չափազանց ծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկներում` տեղ չլինելու պատճառով ոտնահարվում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ: ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԱՆԵԼԸ ՆՄԱՆ Է ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ
Արթուր Խեմչյան
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) օրերս 255 միլիոն դոլարով ավելացրել է նախապես հայտարարված 540 միլիոն դոլարի վարկը` ընդհանուր առմամբ ԱՄՀ-ի օժանդակութունը հասցնելով 823 միլիոն դոլարի:
Երեկ կայացած ...«ՎԱԽԿՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԱԿԵՑ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ «ՍԵԼԱՎԸ» ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ»
Մարինե Խառատյան 1
Քաղբանտարկյալների մեծ մասի վերադարձով որոշակի փոփոխություն է նախանշվում Կոնգրեսի մարտավարության եւ հետագա գործողությունների մեջ. համենայնդեպս` առաջիկայում հանրահավաքային ակտիվություն հաստատ կլինի:
...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
15
Ես` Նիկոլ Փաշինյանս, որ 2008 թվականի մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում, ահա ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել:
Նման քայլի շուրջ նախկինում նույնպես ...«ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀԻ ՔԱՐԵՐԸ
Արամ Ամատունի
Սկսած երեկվանից, մինչեւ թերեւս վաղը, իսկ գուցե մի քանի օր էլ, Հայաստանում կլինի այնպիսի մթնոլորտ, որ կարելի է ասել, թե մեր երկրում մի ուրվական է շրջում` հայ-վրացական բարեկամության ուրվականը:
Բանն ...ՆՈՐ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ԿԱՄ ՆՈՐ ՉԷ ՈՉԻՆՉ
Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլում, որ ներկայացվում է իբրեւ ակտիվ կամ դինամիկ, մեծ հաշվով աննախադեպ, ամենից դժվար կացության առաջ է հայտնվել հասարակությունը:
Մեկ նա լսում է, որ իշխանությունը ...ԴԱԴԱՐԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
1
Հունիսի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարած հանրահավաքային դադարից հետո իրադարձությունները զարգանում են առավել դինամիկ ընթացքով:
Դեռ չէր հասցրել ընդդիմությունը մարսել քաղբանտարկյալների զգալի մասի ...
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ, ԻՍԿ ԹԻԹԵՌՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՆԿԱՐՎՈՒՄ
ԱԶԳԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԶՐԱՀՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԻ ՌԱՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԻՆԴԻԿԱՏՈՐԸ

ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԻՔ ԳԻՆԸ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

- 1932 Տեղի է ունենում Երևանի Ստալինի անվան ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
- 1962 Կահիրեում մահացավ սփյուռքահայ ականավոր հայագետ Արշակ Ալպոյաճյանը: (Ծնվ. 1879 թ.-ին):
- 1964 Երևանում հիմնադրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

