
ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
- Ես` Նիկոլ Փաշինյանս, որ 2008 թվականի մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում, ահա ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել:

Նման քայլի շուրջ նախկինում նույնպես մտածել եմ, բայց որոշումը կայացրել եմ վերջին իրադարձություններից հետո: Նախկինում որոշման կայացմանը խանգարող ամենահզոր փաստարկը եղել է այն, որ ընդհատակից իմ դուրս գալը եւ բանտում հայտնվելը կարող է հարված դառնալ Համաժողովրդական շարժման համար: Ներկա իրավիճակում այդ վտանգը հաղթահարված եմ համարում, որովհետեւ համաժողովրդական պայքարի արդյունքում իմ քաղբանտարկյալ ընկերներից շատերը ազատություն են ստանում, ինչը նոր լիցք ու ոգեւորություն կհաղորդի Շարժմանը, Հայ Ազգային Կոնգրեսին: Եվ ուրեմն` հպարտությամբ արձանագրում եմ, որ եկել է քաղբանտարկյալ դառնալու իմ հերթը նույնպես: Ընդհատակից բանտ տեղափոխվելու որոշումս նաեւ արդյունավետ քաղաքական պայքարը շարունակելու մտահոգությամբ է թելադրված: Վերջին 1.3 տարվա ընթացքում գրեթե ամենօրյա ռեժիմով հանդես եմ եկել «Հայկական ժամանակ» օրաթերթում, ստեղծել եմ «Երկրի հակառակ կողմը», սերժանտական հանրային հեռուստատեսության եթերից ուղերձով դիմել եմ ՀՀ քաղաքացիներին, ելույթ եմ ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի բազմահազարանոց հանրահավաքում, իմ ընկերների աջակցությամբ ստեղծել եմ էջ-կայք, պատասխանել եմ այդ էջ-կայքի այցելուների հարյուրավոր հարցերի, հարցազրույցներ եմ տվել մի քանի լրատվամիջոցների, հրապարակել եմ ընդհատակյա լուսանկարներ, մասնակցել եմ մի քանի հայտնի քաղաքացիական երգերի ստեղծմանը: Բոլոր այս քայլերը ձեռնարկել եմ հապացույց այն ճշմարտության, որ մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, որ մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, «օդում, ջրում եւ ցամաքում», պայքարելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը չենք ազատել ավազակապետական բեսպրեդելից, քանի դեռ Հայաստանը չենք դարձրել Սահմանադրության եւ օրինականության երկիր, քանի դեռ չենք ստեղծել Ազատ եւ Երջանիկ Հայաստան, որը ապահով տուն եւ տաք օջախ է իր քաղաքացիների համար: Եվ ուրեմն` բանտ տեղափոխվելու իմ որոշումը պետք է դիտարկել հենց այս տեսանկյունից, որովհետեւ ընդհատակից պայքարը նախկին արդյունավետությամբ շարունակելու հնարավորությունները սպառված են, մեծանում է կրկնվելու, ճահճանալու վտանգը: Պայքարին նոր լիցք է հարկավոր, եւ այդ նոր լիցքը իմ քաղբանտարկյալ ընկերների մի մասը կհաղորդի` ազատության մեջ հայտնվելով, ինքս հույս ունեմ այդ լիցքը հաղորդել բանտում հայտնվելով: Այս պահին նպատակահարմար չեմ համարում բարձրաձայնել ընդհատակից դուրս գալու կոնկրետ օրվա մասին: Կարող եմ ասել միայն, որ դա տեղի կունենա առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Չեմ որոշել նաեւ, թե «իրավապահ» ո՞ր կառույց, ո՞ր ստորաբաժանում եմ այցելելու: Ներկայումս գտնվում եմ այդ հարցի շուրջ որոշում կայացնելու փուլում: Գիտակցում եմ նաեւ, որ իմ այս որոշումը բազմաթիվ հարցեր է առաջացնելու մեր համախոհների, իմ էջ-կայքի այցելուների, «Հայկական ժամանակ» օրաթերթի ընթերցողների եւ ընդհանրապես քաղաքացիների շրջանում: Եվ ահա, մտադիր եմ առաջիկա ժամանակաշրջանը տրամադրել այդ հարցերին պատասխանելու գործին, որից հետո արդեն տեղի կունենա «բուն արարողությունը»: Եվ ուրեմն, տվյալ խնդրի առնչությամբ ինձ ուղղված հարցերը կարող եք փոխանցել իմ էջ-կայքի «Հարցուպատասխան» բաժնի միջոցով: Հիշեցնեմ, որ իմ էջ-կայքը գործում է www.nikol.am, www.nikolpashinyan.com հասցեներով: Ուղարկեք ինձ ձեզ հետաքրքրող հարցերը, եւ ես կպատասխանեմ դրանց` հնարավորինս արագ: Ամփոփելով սույն հայտարարությունը, ուզում եմ դիմել Համաժողովրդական պայքարի, Հայ Ազգային Կոնգրեսի ակտիվիստներին եւ կողմնակիցներին. գլուխներդ բարձր, դուխներդ տեղը` պայքարելու ենք մինչեւ վերջ ու հաղթելու ենք: Մեր պայքարը անկասելի է, մեր հաղթանակը անխուսափելի է, եւ ուրեմն` պայքար, պայքար մինչեւ վերջ: Նիկոլ Փաշինյան, Հունիս 24, 2009
ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ
Վաղուց չէի լսել ավելի տարօրինակ խոսք, քան այաթոլլա Համենեիի ուրբաթօրյա ելույթը: Մարդ, որին ոչ ոք ոչ մի տեղի համար չի ընտրել, բայց որն ունի ֆանտաստիկ լիազորություններ, մասնավորապես` ժողովրդի կողմից ընտրված ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ: ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ
Տիգրան Հայրապետյան
Իրադարձությունների ավարտից հետո, հետին թվով, խորիմաստ դատողություններին հանձնվելու` հայ հասարակական-քաղաքական մտքի սովորությունն առնվազն հարյուրամյակ է, ինչ տխուր եւ հաստատուն ավանդույթ է դարձել:
...ՈՒԺԳՆԱՆՈՒՄ ԵՆ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Նանե Մակուչյան
Թեեւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին չորեքշաբթի համաձայնել է եւս հինգ օրով երկարաձգել նախագահական ընտրությունների արդյունքների հետաքննության ժամկետը, այս երկրում չեն դադարում ուղիներ փնտրել ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՅԴ-Ն ՈՒ ՀԱԿ-Ը ԴԵՌ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Նախօրեին «Ժառանգության» կողմից Հայ Ազգային Կոնգրեսին եւ ՀՅԴ-ին ուղղված ուղերձը, որով կուսակցությունը նախանշում է հիշյալ երեք քաղաքական ուժերի համագործակցության եզրերը, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք ...ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա Մարտիրոսյան
ԱԺ-ի հունիսի 19-ի համաներման որոշումը` որպես մարդասիրական դրսեւորում, նաեւ սոցիալական խնդիր պետք է լուծեր, քանի որ չափազանց ծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկներում` տեղ չլինելու պատճառով ոտնահարվում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ: ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԱՆԵԼԸ ՆՄԱՆ Է ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ
Արթուր Խեմչյան
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) օրերս 255 միլիոն դոլարով ավելացրել է նախապես հայտարարված 540 միլիոն դոլարի վարկը` ընդհանուր առմամբ ԱՄՀ-ի օժանդակութունը հասցնելով 823 միլիոն դոլարի:
Երեկ կայացած ...«ՎԱԽԿՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԱԿԵՑ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ «ՍԵԼԱՎԸ» ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ»
Մարինե Խառատյան 1
Քաղբանտարկյալների մեծ մասի վերադարձով որոշակի փոփոխություն է նախանշվում Կոնգրեսի մարտավարության եւ հետագա գործողությունների մեջ. համենայնդեպս` առաջիկայում հանրահավաքային ակտիվություն հաստատ կլինի:
...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
15
Ես` Նիկոլ Փաշինյանս, որ 2008 թվականի մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում, ահա ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել:
Նման քայլի շուրջ նախկինում նույնպես ...«ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀԻ ՔԱՐԵՐԸ
Արամ Ամատունի
Սկսած երեկվանից, մինչեւ թերեւս վաղը, իսկ գուցե մի քանի օր էլ, Հայաստանում կլինի այնպիսի մթնոլորտ, որ կարելի է ասել, թե մեր երկրում մի ուրվական է շրջում` հայ-վրացական բարեկամության ուրվականը:
Բանն ...ՆՈՐ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ԿԱՄ ՆՈՐ ՉԷ ՈՉԻՆՉ
Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլում, որ ներկայացվում է իբրեւ ակտիվ կամ դինամիկ, մեծ հաշվով աննախադեպ, ամենից դժվար կացության առաջ է հայտնվել հասարակությունը:
Մեկ նա լսում է, որ իշխանությունը ...ԴԱԴԱՐԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
1
Հունիսի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարած հանրահավաքային դադարից հետո իրադարձությունները զարգանում են առավել դինամիկ ընթացքով:
Դեռ չէր հասցրել ընդդիմությունը մարսել քաղբանտարկյալների զգալի մասի ...
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ԿԱՎԱՏԱՈՐՍԸ ՀԱՋՈՂ Է, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ` ԱՊԱՀՈՎ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԻՔ ԳԻՆԸ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԵԿԱՆ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ
Մարինե Խառատյան
- 1932 Տեղի է ունենում Երևանի Ստալինի անվան ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
- 1962 Կահիրեում մահացավ սփյուռքահայ ականավոր հայագետ Արշակ Ալպոյաճյանը: (Ծնվ. 1879 թ.-ին):
- 1964 Երևանում հիմնադրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

