
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
- ԱԺ-ի հունիսի 19-ի համաներման որոշումը` որպես մարդասիրական դրսեւորում, նաեւ սոցիալական խնդիր պետք է լուծեր, քանի որ չափազանց ծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկներում` տեղ չլինելու պատճառով ոտնահարվում են մարդկանց սահմանադրական` տարրական իրավունքները. մարդիկ հերթափոխով են քնում, նորմալ պայմաններ չկան:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի փոխանցմամբ, օրինակ, «Նուբարաշեն» ՔԿՀ-ն նախատեսված է 840 հոգու համար, բայց այնտեղ այժմ` 1156 դատապարտյալ կա: «Էրեբունի» ՔԿՀ-ն նախատեսված է 391 հոգու համար, բայց հունիսի դրությամբ 577 մարդ է այնտեղ գտնվում: Իսկ ՔԿՀ-ներում գտնվողների ընդհանուր թիվը 2009-ի հունիսի դրությամբ եղել է մոտ 4308, որից երեկվա դրությամբ 103 հոգի են համաներմամբ ազատ արձակվել: Թե կոնկրետ քանի հոգի համաներմամբ կազատվեն կալանավայրերից` նույնիսկ ՔԿՎ մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը չկարողացավ նշել, քանի որ դեռ ճշտում են, թե ում առաջադրված մեղադրանքները, հոդվածները եւ կարգավիճակն է համապատասխանում համաներմամբ ազատ արձակվելուն: Մինչդեռ Ա.Սաքունցի կարծիքով` այդ համաներմամբ կալանավայրերն առանձնապես չեն թեթեւանա: Լինելով նաեւ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողության խմբի անդամ` պարոն Սաքունցը խոսեց համաներման որոշման կիրառման քաշքշուկների եւ իրավական հակասությունների մասին: Մասնավորապես հետաքրքիր վիճակ է հետեւյալ պարագայում. ՀՀ նախկին նախագահի հրամանագրով ստեղծված եւ գործող կարգով` պատժի չկրած մասը ավելի մեղմ պատժով փոխարինելու պայմանական-վաղաժամկետ ազատման հարցերով զբաղվող անկախ հանձնաժողովը դատապարտյալին «ուսումնասիրելուց» եւ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով որոշում է` կիրառել կամ չկիրառել անձին պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցը: Մինդեռ Սերժ Սարգսյանի առաջարկած եւ ԱԺ-ի ընդունած համաներման որոշմամբ` դատապարտյալի նկատմամբ անմիջականորեն համաներում իրականացնողը ՔԿՀ-ի պետն է: Այսինքն` եթե հիմնարկը համաներման որոշումն անմիջականորեն իրականացնելու իրավասություն ունի, հանձնաժողովն էլ` ժամկետները կրճատելու եւ ազատելու` «դուրս ա գալիս, որ պատժի ժամկետները կրճատող 2 մարմին կա` մեկը անկախ հանձնաժողովը, մյուսը` հիմնարկի պետը», -նկատում է Արթուր Սաքունցը եւ հարցնում. «Այ պետություն, այ Ազգային ժողով, էդ ո՞նց ես մեկի լիազորությունը վերցրել-տվել մյուսին, որ համաներում անի: Այսինքն` հակասություն կա, կազուս ա իրավական առումով. չի կարող մի խնդրի վերաբերյալ գոյություն ունենալ երկու տարբեր` իրար հակասող մեխանիզմներ»: Նա կոնկրետ «Վանաձոր» ՔԿՀ-ում ականատես էր եղել նման իրավիճակի. «Քրեակատարողական հիմնարկի պետը ուսումնասիրելով էսինչ դատապարտյալի գործը` գտել է, որ էսինչ մասով դատապարտվել է, պատիժ է կրել, որոշում է ԱԺ-ի համաներման որոշման համաձայն` ազատել անձին պատժի հետագա կրումից: Եվ դա հաստատում է տվյալ մարզի դատախազը», - մանրամասնեց իրավապաշտպանը: Ըստ նրա` ներկայում «Վանաձորում» 186 դատապարտյալ կա, որից 23 հոգի են ազատվելու: Նրանց մեջ չկան քաղբանտարկյալներ: «Այս համաներման ամենամեծ ապուշությունն այն է, որ մարդը մեղավոր է ճանաչվում, եւ պետությունն ասում է` լավ, ներում եմ քեզ», - սա էլ իրավապաշտպանի ընդհանուր գնահատականը: Ինչ վերաբերում է այն անձանց, ովքեր համաներումից օգտվելու իրավունք ունեն, բայց չեն կարողանում օգտվել, քանի որ գործով տուժողին քաղհայցով որոշակի գումար վերադարձնելու պարտավորություն ունեն, ապա Արթուր Սաքունցը հետեւյալ տրամաբանությամբ` անիմաստ համարեց նման մոտեցումը.«Եթե կա քաղհայց, որ նա տուժողին պետք է վերադարձնի..., սա կապել ազատազրկման կրճատման կամ ավելացման հետ` դա աբսուրդ է: Ինչո՞ւ. քանի որ դա քաղհայց է եւ քրեական գործի հետ չպետք է կապել: Սա` մեկ, տրամաբանության տեսակետից եմ ասում: Երկրորդ` Հայաստանի այսօրվա պայմաններում, երբ գործազրկություն կա, սոցիալական անապահովություն եւ այլն, դուրս ա գալիս, որ մարդը, եթե ի վիճակի չէ վերադարձնել գումարը, անվերջ պետք է անազատության մեջ մնա՞: Չէ: Ենթադրենք 5 տարի տվել են տվյալ անձին. դա լրանալուց հետո, երբ պատժաժամկետը ավարտվում է` նրան ազատ են արձակում: Եթե նույնիսկ ինքը այդ քաղհայցը կատարած չլինի` փոխհատուցումը տված չլինի, իրավունք չունեն նրան պահել անազատության մեջ: Եթե սա տրամաբանորեն կապ ունի, այդ դեպքում դու ո՞նց կարող ես չվճարման հանգամանքը ընդունես որպես հիմք եւ նրա նկատմամբ կամ համաներում չկիրառես, կամ պայմանական-վաղաժամկետի մեխանիզմը չկիրառես: Այսինքն` իրավական հերթական կազուսն է տեղի ունենում»: Իրավապաշտպանն անդրադարձավ նաեւ բանտերի ծանրաբեռնվածության պատճառներին.«Բազմաթիվ քաղաքացիներ հանիրավի դատապարտված են ազատազրկման` առանց ապացուցողական հիմքերի, այսինքն` շինծու, անօրինական ճանապարհով ձեռք բերված ապացույցների` խոշտանգումների, ծեծի արդյունքում: Երկրորդ` երբ որ մի երկրում չկա անկախ դատական համակարգ, այսինքն` դատարան գույություն չունի եւ արդարադատություն չի իրականացվում, ամեն մի ազատազրկում անօրինական է, կասկածի տակ է դրվում: Եվ այս տեսակետից մարդիկ կան հիմա, որ, օրինակ, ավազակային հարձակման համար են դատապարտվել: Նրան չեն ազատում: Գնում է դիսկրիմինացիա: Այսինքն` դատական համակարգը չի վերացրել մարդու իրավունքների խախտումը, չի վերականգնել այն, այսինքն` ինքը խախտումը արձանագրողի դեր է կատարում, նոտարական գրասենյակի, որը մեղադրանքն է հաստատում: Էդ քիչ ա, հիմա մի հատ էլ համաներմամբ շատ խիստ դիսկրիմինացիոն վերաբերմունք կա էդ փոխհատուցման հարցում: Դատապարտյալներից մեկին հանդիպեցի, ասաց` էդ քննիչն ասեց` ըսենց գրի, համաձայնի, որ դատապարտվես` արագացված դատաքննության կարգով անցկացվի, համաներմամբ ներում կշնորհվի` կազատվես, բայց մարդն էլ գլխի չի ընկել, չի բողոքարկել դատավճիռը` մտածելով, որ համաներում կտարածվի, բայց չի տարածվել: Այսինքն` ակնհայտորեն մարդուն խաբել են. համաձայնել է իր չկատարած հանցանքի հետ, որ շուտ պրծնի: Եվ դա տարածված է»: Զրուցակցիս հավաստմամբ` քրեակատարողական հիմնարկներում մեծ մասը դժգոհում է դատարաններից` պատճառաբանությամբ, որ իրենց վերագրվող հանցանքի մի մասն է ճիշտ, իսկ մյուս մասն իրենց արածին չի համապատասխանում: «Եվ դա լինի քաղբանտարկյա՞լ, թե՞ հասարակ քաղաքացի` համակարգը ինքը փտած ա: Ու էդ համաներում ասվածը պարզապես աբսուրդ ա: Եվ մտահոգությունս էն ա, որ բավական, շատ մեծ դժգոհություններ կարող են լինել նշվածների հետ կապված. կամայական մոտեցում է դրսեւորվում` մեկի նկատմամբ կիրառվում է, մյուսի նկատմամբ` ոչ», - կանխատեսում է Արթուր Սաքունցը: Համաներման գործընթացում առկա քաշքշուկները եւս չեն վրիպել իրավապաշտպանի աչքից. «Հիմա մի քաղաքացու գործ կա, որը նախաքննության էտապում ա. նրան առաջադրված մեղադրանքը, հոդվածը ընկնում ա համաներման տակ, բայց նա ազատ չի արձակվում այն պատճառով, որ պրոցեդուրային խնդիր կա. պետք է հարցում ուղարկվի տեղեկատվական կենտրոն, որ տեսնեն` ինքը պատժի պայմանական մասից դուրս` նախկին դատվածության առումով չկրած մաս ունի՞, թե՞ չէ, որովհետեւ նախկինում դատվածների վրա չի տարածվում համաներումը: Դրա պատասխանը պետք է ստանա հիմնարկի պետը, նոր դրա հիման վրա ազատ արձակի: Բայց գործում գրված է, եւ ես գիտեմ, որ նախկինում այդ անձը դատված չի եղել, բայց հարցման պատասխանը պետք է ստանան: Այդպիսի ոչ տրամաբանական մոտեցումներ կան»: Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հակասություն չկա մեխանիզմի մեջ, ըստ որի ազատ արձակելու, պատժաժամկետ կրճատելու իրավասություն է տրվել երկու մարմինների` անկախ հանձնաժողովին եւ ՔԿՀ-ի պետին: Պարոն Բաբայանն ասաց, որ հանձնաժողովի գործառույթների եւ համաներման միջեւ կապ եւ հակասություն չի տեսնում, իսկ եթե ես, այնուամենայնիվ, հակասություն նկատում եմ, ապա կարող եմ դիմել նախագահական նստավայր կամ ԱԺ` որոշման նախագիծը մշակած եւ ընդունած կառույցներին: Ի դեպ, ըստ ԱՆ ՔԿՎ-ի մամուլի ծառայության` երեկվա դրությամբ Հայաստանի ՔԿՀ-ներից ազատ են արձակվել 103 անձ, իսկ 4 անձի պատժի չկրած մասը կրճատվել է: «Նուբարաշենից» ազատվել է 31 անձ, «Արթիկից»` 5, կրճատվել է 2-ի պատժաչափը, «Վանաձորից» ազատվել է 12 անձ, «Գորիս» ՔԿՀ-ից 4-ը ազատվել են, 1-ի պատժաչափը կրճատվել է: «Վարդաշենից» ազատվել է 22 անձ, 1-ի պատժաչափը կրճատվել է: Դատապարտյալների հիվանդանոցից ազատվել է 7 անձ, «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասից` 5-ը, իսկ անչափահասների տեղամասից` 3 անձ: «Մեղրի» ՔԿՀ-ից ազատվել է 7 անձ:
- Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՓԱԿՈՒՂԻ
Վաղուց չէի լսել ավելի տարօրինակ խոսք, քան այաթոլլա Համենեիի ուրբաթօրյա ելույթը: Մարդ, որին ոչ ոք ոչ մի տեղի համար չի ընտրել, բայց որն ունի ֆանտաստիկ լիազորություններ, մասնավորապես` ժողովրդի կողմից ընտրված ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ: ՀԱՅԻ ՎԵՐՋԻՆ ԽԵԼՔԸ
Տիգրան Հայրապետյան
Իրադարձությունների ավարտից հետո, հետին թվով, խորիմաստ դատողություններին հանձնվելու` հայ հասարակական-քաղաքական մտքի սովորությունն առնվազն հարյուրամյակ է, ինչ տխուր եւ հաստատուն ավանդույթ է դարձել:
...ՈՒԺԳՆԱՆՈՒՄ ԵՆ ՃՆՇՈՒՄՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ
Նանե Մակուչյան
Թեեւ Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Համենեին չորեքշաբթի համաձայնել է եւս հինգ օրով երկարաձգել նախագահական ընտրությունների արդյունքների հետաքննության ժամկետը, այս երկրում չեն դադարում ուղիներ փնտրել ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ԱՆԿԵՂԾՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՅԴ-Ն ՈՒ ՀԱԿ-Ը ԴԵՌ ՉԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Նախօրեին «Ժառանգության» կողմից Հայ Ազգային Կոնգրեսին եւ ՀՅԴ-ին ուղղված ուղերձը, որով կուսակցությունը նախանշում է հիշյալ երեք քաղաքական ուժերի համագործակցության եզրերը, տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք ...ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա Մարտիրոսյան
ԱԺ-ի հունիսի 19-ի համաներման որոշումը` որպես մարդասիրական դրսեւորում, նաեւ սոցիալական խնդիր պետք է լուծեր, քանի որ չափազանց ծանրաբեռնված քրեակատարողական հիմնարկներում` տեղ չլինելու պատճառով ոտնահարվում ...ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԲԱԽՏՈՒԹՅՈՒՆԸ: ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԱՆԵԼԸ ՆՄԱՆ Է ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ
Արթուր Խեմչյան
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) օրերս 255 միլիոն դոլարով ավելացրել է նախապես հայտարարված 540 միլիոն դոլարի վարկը` ընդհանուր առմամբ ԱՄՀ-ի օժանդակութունը հասցնելով 823 միլիոն դոլարի:
Երեկ կայացած ...«ՎԱԽԿՈՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿՐԱԿԵՑ, ՈՐՈՎՀԵՏԵՒ ՀԱՍԿԱՑԱՎ, ՈՐ ՄԱՐԴԿԱՅԻՆ «ՍԵԼԱՎԸ» ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷՐ»
Մարինե Խառատյան 1
Քաղբանտարկյալների մեծ մասի վերադարձով որոշակի փոփոխություն է նախանշվում Կոնգրեսի մարտավարության եւ հետագա գործողությունների մեջ. համենայնդեպս` առաջիկայում հանրահավաքային ակտիվություն հաստատ կլինի:
...ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
15
Ես` Նիկոլ Փաշինյանս, որ 2008 թվականի մարտի 2-ից գտնվում եմ ընդհատակում, ահա ընդհատակից դուրս գալու եւ քաղաքական պայքարս բանտում շարունակելու որոշում եմ կայացրել:
Նման քայլի շուրջ նախկինում նույնպես ...«ՀԵՌԱՏԵՍՈՒԹՅԱՆ» ՃԱՆԱՊԱՐՀԻ ՔԱՐԵՐԸ
Արամ Ամատունի
Սկսած երեկվանից, մինչեւ թերեւս վաղը, իսկ գուցե մի քանի օր էլ, Հայաստանում կլինի այնպիսի մթնոլորտ, որ կարելի է ասել, թե մեր երկրում մի ուրվական է շրջում` հայ-վրացական բարեկամության ուրվականը:
Բանն ...ՆՈՐ Է ԱՄԵՆ ԻՆՉ, ԿԱՄ ՆՈՐ ՉԷ ՈՉԻՆՉ
Ղարաբաղյան հակամարտության ներկայիս փուլում, որ ներկայացվում է իբրեւ ակտիվ կամ դինամիկ, մեծ հաշվով աննախադեպ, ամենից դժվար կացության առաջ է հայտնվել հասարակությունը:
Մեկ նա լսում է, որ իշխանությունը ...ԴԱԴԱՐԸ ԴԱԴԱՐԵԼՈՒ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋ
1
Հունիսի 12-ին Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարած հանրահավաքային դադարից հետո իրադարձությունները զարգանում են առավել դինամիկ ընթացքով:
Դեռ չէր հասցրել ընդդիմությունը մարսել քաղբանտարկյալների զգալի մասի ...
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
ՈՒՐԵՄՆ ՌՈԲԵՐՏԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ` «ՀԵՉ», ՍԵՐԺԻ ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` «ՄԵ՞Ջ»
Էլմիրա ՄարտիրոսյանՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ԿԱՎԱՏԱՈՐՍԸ ՀԱՋՈՂ Է, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ` ԱՊԱՀՈՎ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԻՔ ԳԻՆԸ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԵԿԱՆ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ
Մարինե Խառատյան
- 1932 Տեղի է ունենում Երևանի Ստալինի անվան ջրանցքի առաջին հերթի հանդիսավոր բացումը:
- 1962 Կահիրեում մահացավ սփյուռքահայ ականավոր հայագետ Արշակ Ալպոյաճյանը: (Ծնվ. 1879 թ.-ին):
- 1964 Երևանում հիմնադրվում է Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտե:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

