
ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՍՈՍԿ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
- Կորիզը, որ տեղավորվելու է պտղի մեջ

Հաջորդ շաբաթ հանրահավաք հրավիրելու ընդդիմության որոշումը առաջին հայացքից կարող է թվալ ընդամենը քաղբանտարկյալների զգալի մասի ազատ արձակման էմոցիոնալ ֆոնի տրամաբանական շարունակություն: Սակայն խնդիրը իրականում ունի բազմակողմանի դիտարկման կարիք: Մինչեւ սեպտեմբերի 18-ը հանրահավաքային շարժման դադարի մասին ընդդիմության հայտարարության համատեքստում գալիք շաբաթ հրավիրվելիք հանրահավաքը փաստացի կարող է նախանշել նաեւ միանգամայն պրագմատիկ փոփոխություններ ընդդիմության վարքագծում: Նոր հանրահավաքն, ըստ էության, ոչ միայն արտակարգ եւ միջանկյալ, այլ նաեւ շրջադարձային կարող է լինել շատ իմաստներով: Բանն այն է, որ այդ հանրահավաքի առանցքը կազմելու է այն, որ դրան մասնակցելու են ազատված քաղբանտարկյալները: Նրանց ազատումն է հենց նոր հանրահավաքի առիթ: Այսինքն` քաղբանտարկյալների ազատ արձակումը փաստացի արդեն իսկ փոփոխություն է մտցրել ընդդիմության միջանկյալ պլաններում եւ հրավիրվում է, այսպես ասած, արտահերթ հանրահավաք: Այդ փոփոխությունը, սակայն, շատ քիչ է հասարակությանը ցույց տալու համար, թե իրականում ինչ գործնական ռեսուրսից էր իշխանությունը զրկել ընդդիմությանը` պատանդ պահելով նրա լավագույն ներկայացուցիչներից շատերին: Այսինքն` արտահերթ հանրահավաքը ենթադրում է եւ ըստ էության կարծես թե պահանջում է միջանկյալից դուրս մարտավարական վերափոխումներ ՀԱԿ գործողություններում: Առայժմ շատ վաղ է դրա մասին խոսելը, սակայն մեծ է հավանականությունը, որ Կոնգրեսում տեղի կունենա աշխատանքի եւ գործառույթների վերաբաժանում: Այսինքն` մինչ այժմ ընդդիմությունը, փաստորեն, գործում էր արտակարգ ռեժիմով, մարտի 1-ին հայտարարված արտակարգ դրությունն ընդդիմության համար փաստացի նոր է միայն կիսով չափ վերանում, քանի որ նոր են դուրս գալիս քաղբանտարկյալներից նրանք, որոնք կազմում էին ընդդիմության կազմակերպական ռեսուրսը: Ավելին` նրանցով նոր է միայն ամբողջանում կամ ամբողջականին մոտենում ընդդիմության «ուղեղային կենտրոնը»: Այդ տեսանկյունից, հաջորդ շաբաթվա հանրահավաքից հասարակության սպասելիքները օբյեկտիվորեն բավական մեծանում են: Խնդիրն այն չէ, որ հանրահավաքին պետք է կպցնել «վճռական», «որոշիչ», «հուժկու» կամ համանման այլ բնորոշիչներ: Դրա կարիքն ամենեւին չկա: Խոսքը ընդամենը գործնական խոսակցությամբ հանրահավաքի ակնկալիքի մասին է, երբ ազատության էմոցիոնալ ֆոնին կխոսվի ընդդիմության դեպի ազատություն տանող գործնական ծրագրերի մասին, եւ հասարակությունը կստանա համապատասխան ազդակներ: Թե ինչ ազդակներ է ընդդիմությունը հաղորդելու հասարակությանը` դա արդեն թերեւս կորոշվի մինչ հանրահավաքը ընկած ժամանակահատվածում, թերեւս ուսումնասիրելով նաեւ հասարակական տրամադրությունն ու սպասելիքը քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո: Համենայնդեպս ակնհայտ է, որ ընդդիմությունը «արտահերթ» հանրահավաք հրավիրելով արդեն իսկ հանրությանը հուշում է մարտավարական հնարավոր փոփոխությունների մասին:
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՆ. «ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻև ՄԱՀԱՆԱ»
Էմմա Գաբրիելյան
Հետընտրական Իրանում տիրող իրավիճակին այսպիսի գնահատականներ են տրվում
Իրանական գործակալությունների փոխանցմամբ` Մահմուդ Ահմադինեջադի երդման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ից օգոսոտոսի 19-ը ընկած ...ԿԱՎԱՏԱՈՐՍԸ ՀԱՋՈՂ Է, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ` ԱՊԱՀՈՎ
Էլմիրա Մարտիրոսյան
Ինչպես վկայում են քրեագետ-վերլուծաբանները` պոռնոբիզնեսն իր եկամտաբերությամբ զիջում է միայն թմրաբիզնեսին, ուստի պատահական չէ, որ որոշ գերտերություններ նախաձեռնում են դրանց դեմ պայքարը` ավելի մեծ մասշտաբով ...«ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻ» «ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԸ». ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԸ ՀԱՄ ՉԻ ԿԱՐԴԱՑԵԼ, ՀԱՄ ԷԼ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 11-ին` այլեւս լուծարված Փաստահավաք խմբի անդամներ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի ստորագրությամբ ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան 11
Ընդդիմադիրների շարքերը իշխանության կիրառած համաներման արդյունքում հետզհետե վերահամալրվում են:
Ընդդիմադիր ճակատը, հերթով, կարգով, շարքով դատարաններից, կալանավայրերից դիմավորում է մարտի 1-ի հետ կապված, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՒՂԵՐՁԸ` «ԴՈՒԲԼՅԱ՞Ժ», ԹԵ՞ ԿԱՐԵՒՈՐՎԵԼՈՒ ՓՈՐՁ
Արթուր Խեմչյան
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունն ուղերձ է հղել Հայ Ազգային Կոնգրեսին ու Դաշնակցությանը, որտեղ ներկայացնելով 5 կետից բաղկացած հիմնախնդիրների համապարփակ շրջանակ, առաջարկել է յուրաքանչյուր կողմից հավասար ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՀԻՆ ԿԱԶՄՈՎ
Մարինե Խառատյան
Քաղբանտարկյալների մի մասի ազատումը որոշակի փոփոխություն է մտցրել ընդդիմության մարտավարության մեջ:
Հաջորդ շաբաթ տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը, որին կմասնակցեն ազատ արձակված քաղբանտարկյալները` ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ` ՎՐԵԺ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հեղինե Մանուկյան 3
Համաներման ակտը երեկ հրավիրված աուլիսում այսպես բնորոշեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը` միաժամանակ հավելելով, թե համաներումը իրականում 5-6 տոկոսանոց էր, քանի որ քաղբանտարկյալների ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԻ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆԱ ԵԽԽՎ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Էմմա Գաբրիելյան 1
Հունիսի 22-ից Ստրասբուրգում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ ...ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉՏԵՍՆԵԼ ԹՈՒՐՔԻ ԱՉՔԵՐՈՎ
3
Հայաստանում կա մարդկանց, անկասկած հայրենասեր, նույնիսկ շատ հայրենասեր մարդկանց մի տեսակ, որ խումբ կամ նույնիսկ համախումբ, իսկ գուցե եւ սոցիալական խումբ է կազմում, որ երբ լսում է Ղարաբաղ կամ տարածք հանձնելու ...ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՍՈՍԿ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Կորիզը, որ տեղավորվելու է պտղի մեջ
Հաջորդ շաբաթ հանրահավաք հրավիրելու ընդդիմության որոշումը առաջին հայացքից կարող է թվալ ընդամենը քաղբանտարկյալների զգալի մասի ազատ արձակման էմոցիոնալ ֆոնի տրամաբանական ...
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՂԱԶԵՐԾԵՑ ՀՅԴ-ԻՆ
Արթուր Խեմչյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ, ԻՍԿ ԹԻԹԵՌՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՆԿԱՐՎՈՒՄ
ԱԶԳԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԶՐԱՀՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԻ ՌԱՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԻՆԴԻԿԱՏՈՐԸ

ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԻՔ ԳԻՆԸ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

ԿԱՎԱՏԱՈՐՍԸ ՀԱՋՈՂ Է, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ` ԱՊԱՀՈՎ
Էլմիրա Մարտիրոսյան
- 1858 Մահացավ բարեգործ և արքունի ճարտարապետ Սերվերյան Հովհաննեսը:
- 1908 Ծնվեց Արտեմ Ալիխանյանը, գիտնական-ֆիզիկոս: (Վախճ. 1978 թ.-ին):
- 1998 Լիբանանում իր մահկանացուն կնքեց Հայ Դատի անխոջ պաշտպան, արաբ իրավաբան Մուսա Փրենսը: Նա հայտնի էր հայերի ցեղասպանության նվիրված իր բազմաթիվ ուսումնասիրություններով:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

