
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Ընդդիմադիրների շարքերը իշխանության կիրառած համաներման արդյունքում հետզհետե վերահամալրվում են:

Ընդդիմադիր ճակատը, հերթով, կարգով, շարքով դատարաններից, կալանավայրերից դիմավորում է մարտի 1-ի հետ կապված, այդ իրադարձություններից առաջ եւ հետո կալանավորված անձանց: Երեկ` հունիսի 23-ին ընդդիմադիրների մի բանակ էլ հավաքվել էր Ազգային անվտանգության ծառայության շենքի առջեւ` դիմավորելու ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին: ԱԱԾ աշխատակիցներն ամեն կերպ փորձում էին դիմավորողներին` Գ.Ջհանգիրյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, այդ թվում` քաղբանտարկյալ, ՀԱԿ անդամներին հետ մղել դեպի «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ի դիմացի մայթ: Մոտավորապես ժամը 14.30-ին ԱԱԾ դռներից վերջապես դուրս եկավ 1 տարի 4 ամիս անազատության մեջ մնացած Գ.Ջհանգիրյանը: Նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու մեջ, ինչի համար էլ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Դատավճիռը ուժի մեջ թողեց նաեւ վերաքննիչ քրեական դատարանը: Հիշեցնենք, որ ըստ Ջհանգիրյանին առաջադրված մեղադրանքի` նա 2008-ի փետրվարի 23-ին Արգավանդի խաչմերուկում դիմադրություն էր ցույց տվել իրեն բերման ենթարկող ԿՀԴՊ վարչության աշխատակիցներին: Նաեւ հիշեցնենք, որ ԿՀԴՊ աշխատակիցների թիվը եղել էր մոտ 50, եւ Վարդան ու Գագիկ Ջհանգիրյաններն իբր չէին ենթարկվել ոստիկանների պահանջներին, ձեռքով թեթեւ հարվածել էին ԿՀԴՊ վարչության աշխատակից Արման Հարությունյանին` «հայրենիք» գովերգող երգչուհի Շուշան Պետրոսյանի ամուսնուն եւ պատռել Տիգրան Աղվանյանի բաճկոնի գրպանը: Ընդ որում` «տուժածները» դատարանում ասացին, որ 6-րդ վարչության շենքի բակում է եղել «դիմադրությունը», բայց դա ոչնչով չխանգարեց, որ մեղադրանքում այդ դրվագը ժամանակի առումով առաջ բերվի եւ սարքվի «դիմադրություն», թեեւ Ջհանգիրյանի պնդմամբ` ինքը որեւէ դիմադրություն ցույց չի տվել, այլ խնդրել է` ձեռք չտալ եղբորը եւ իր հետ կապված հարցերը իր հետ լուծել, քանի որ եղբայրը հիվանդ է: ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Գագիկ Ջհանգիրյանը լրագրողների խնդրանքով հակիրճ խոսեց իր տպավորությունների եւ իշխանության ձեռնարկած «համաներման» մասին. «Ես տոկունություն, կամք, արիություն եմ ցանկանում ճաղավանդակների հետեւում մնացած մեր բոլոր ընկերներին ու խոստանում եմ, որ իրենք շատ շուտով ազատ են արձակվելու»: Ինչ վերաբերում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հայտարարած համաներմանը, ապա Ջհանգիրյանը համոզված է, որ «Համաներումն ընդհանրապես չի առնչվում մարտի 1-ի իրադարձությունների հետ, ապօրինի կալանավորված անձանց հետ: Ասածս հիմնավորելու համար` հանեք համաներման տեքստից այն կետը, կետը չեմ հիշում, որտեղ գրված է, որ համաներումը տարածվում է մարտի 1-ի դեպքերով կալանավորված անձանց վրա. համաներման բովանդակությունը չի փոխվի, նա նորից կտարածվի այն հանցագործությունների վրա, որոնց վրա տարածվում է, եւ այն հանցագործությունների վրա, որոնց վրա չի տարածվում: Էսքան պարզ ու հասարակ: Համաժողովրդական շարժման ճնշումների եւ եվրոպական կառույցների հորդորների ազդեցության տակ ընդունվեց կիսահղի փաստաթուղթ»: Նախկին զինդատախազի փոխանցմամբ` ինքը շարունակելու է մնալ ՀԱԿ-ի կողքին` որպես շարքային զինվոր եւ պայքարելու է ընկերների համար: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
- Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՆ. «ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻև ՄԱՀԱՆԱ»
Էմմա Գաբրիելյան
Հետընտրական Իրանում տիրող իրավիճակին այսպիսի գնահատականներ են տրվում
Իրանական գործակալությունների փոխանցմամբ` Մահմուդ Ահմադինեջադի երդման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ից օգոսոտոսի 19-ը ընկած ...ԿԱՎԱՏԱՈՐՍԸ ՀԱՋՈՂ Է, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ` ԱՊԱՀՈՎ
Էլմիրա Մարտիրոսյան
Ինչպես վկայում են քրեագետ-վերլուծաբանները` պոռնոբիզնեսն իր եկամտաբերությամբ զիջում է միայն թմրաբիզնեսին, ուստի պատահական չէ, որ որոշ գերտերություններ նախաձեռնում են դրանց դեմ պայքարը` ավելի մեծ մասշտաբով ...«ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻ» «ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԸ». ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԸ ՀԱՄ ՉԻ ԿԱՐԴԱՑԵԼ, ՀԱՄ ԷԼ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 11-ին` այլեւս լուծարված Փաստահավաք խմբի անդամներ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի ստորագրությամբ ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան 11
Ընդդիմադիրների շարքերը իշխանության կիրառած համաներման արդյունքում հետզհետե վերահամալրվում են:
Ընդդիմադիր ճակատը, հերթով, կարգով, շարքով դատարաններից, կալանավայրերից դիմավորում է մարտի 1-ի հետ կապված, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՒՂԵՐՁԸ` «ԴՈՒԲԼՅԱ՞Ժ», ԹԵ՞ ԿԱՐԵՒՈՐՎԵԼՈՒ ՓՈՐՁ
Արթուր Խեմչյան
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունն ուղերձ է հղել Հայ Ազգային Կոնգրեսին ու Դաշնակցությանը, որտեղ ներկայացնելով 5 կետից բաղկացած հիմնախնդիրների համապարփակ շրջանակ, առաջարկել է յուրաքանչյուր կողմից հավասար ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՀԻՆ ԿԱԶՄՈՎ
Մարինե Խառատյան
Քաղբանտարկյալների մի մասի ազատումը որոշակի փոփոխություն է մտցրել ընդդիմության մարտավարության մեջ:
Հաջորդ շաբաթ տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը, որին կմասնակցեն ազատ արձակված քաղբանտարկյալները` ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ` ՎՐԵԺ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հեղինե Մանուկյան 3
Համաներման ակտը երեկ հրավիրված աուլիսում այսպես բնորոշեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը` միաժամանակ հավելելով, թե համաներումը իրականում 5-6 տոկոսանոց էր, քանի որ քաղբանտարկյալների ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԻ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆԱ ԵԽԽՎ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Էմմա Գաբրիելյան 1
Հունիսի 22-ից Ստրասբուրգում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ ...ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉՏԵՍՆԵԼ ԹՈՒՐՔԻ ԱՉՔԵՐՈՎ
3
Հայաստանում կա մարդկանց, անկասկած հայրենասեր, նույնիսկ շատ հայրենասեր մարդկանց մի տեսակ, որ խումբ կամ նույնիսկ համախումբ, իսկ գուցե եւ սոցիալական խումբ է կազմում, որ երբ լսում է Ղարաբաղ կամ տարածք հանձնելու ...ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՍՈՍԿ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Կորիզը, որ տեղավորվելու է պտղի մեջ
Հաջորդ շաբաթ հանրահավաք հրավիրելու ընդդիմության որոշումը առաջին հայացքից կարող է թվալ ընդամենը քաղբանտարկյալների զգալի մասի ազատ արձակման էմոցիոնալ ֆոնի տրամաբանական ...
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՂԱԶԵՐԾԵՑ ՀՅԴ-ԻՆ
Արթուր Խեմչյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ԿԱՎԱՏԱՈՐՍԸ ՀԱՋՈՂ Է, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ` ԱՊԱՀՈՎ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԻՔ ԳԻՆԸ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԵԿԱՆ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ
Մարինե Խառատյան
«ԳԱԲԱԼԱՆ»` ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
- 1858 Մահացավ բարեգործ և արքունի ճարտարապետ Սերվերյան Հովհաննեսը:
- 1908 Ծնվեց Արտեմ Ալիխանյանը, գիտնական-ֆիզիկոս: (Վախճ. 1978 թ.-ին):
- 1998 Լիբանանում իր մահկանացուն կնքեց Հայ Դատի անխոջ պաշտպան, արաբ իրավաբան Մուսա Փրենսը: Նա հայտնի էր հայերի ցեղասպանության նվիրված իր բազմաթիվ ուսումնասիրություններով:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

