
ԿԱՎԱՏԱՈՐՍԸ ՀԱՋՈՂ Է, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ` ԱՊԱՀՈՎ
- Ինչպես վկայում են քրեագետ-վերլուծաբանները` պոռնոբիզնեսն իր եկամտաբերությամբ զիջում է միայն թմրաբիզնեսին, ուստի պատահական չէ, որ որոշ գերտերություններ նախաձեռնում են դրանց դեմ պայքարը` ավելի մեծ մասշտաբով եւ ներգրավում նաեւ առավել փոքր, աշխարհագրական դիրքով տարանցիկության համար հարմար երկրներին եւ նույնիսկ գումարներ հատկացնում այդ նպատակով:

ԱՄՆ Պետքարտուղարությունը 2008-ի ապրիլից մինչեւ 2009-ի մարտ ամիսը դիտարկումներ էր կատարել 175 երկրներում եւ օրերս մի զեկույց հրապարակեց «Մարդկանց թրաֆիքինգի մասին», որտեղ Հայաստանը մի փոքր «բարելավել է» իր դիրքերը` մի կես ոտք դուրս գալով հատուկ վերահսկման ցուցակից: Բայց ո՞նց: Բանն այն է, որ տարիներ շարունակ Հայաստանը համարվել է թրաֆիքինգի աղբյուր եւ տարանցիկ երկիր: Իսկ Հայաստանի կառավարության 2007-ին հաստատած` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ծրագրով միջգերատեսչական հանձնաժողովը` փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ, սկսեց պայքարել երեւույթի դեմ. խստացվեցին քրեական օրենսգրքի համապատասխան հանցանքների համար սահմանված պատժաչափերը եւ քայլեր ձեռնարկվեցին` Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրություններ` մարմնավաճառներ տեղափոխող հանցավոր խմբերի բացահայտման ուղղությամբ: Արդյունքում Հայաստանի իրավապահ մարմինները քրեական հետապնդում են իրականացրել` 8 կասկածյալի նկատմամբ, որոնցից 4-ը դատապարտվել են 2-7, 5 տարվա ազատազրկման, իսկ թրաֆիքինգի զոհերի համար ծածկ համարվող 2 ապաստարաններին որոշվել է 2009-ի պետբյուջեից 55 հազար դոլարին համարժեք գումար հատկացնել: Հիմա շատ զարմանալի է, որ դրսի զեկույցներից ենք իմանում այս տեղեկատվությունը: Հասարակությունն իրականում այդ ապաստարանների մասին տեղեկություն չունի` դրանք կա՞ն, թե՞ չկան, քանի՞ տուժած կա ապաստարանում եւ որքանո՞վ է արդյունավետ դրանց գործունեությունը: Պոռնոբիզնեսով զբաղվող հանցավոր խմբերի եւ դատապարտվածների մասին լուրերից էլ հասարակությունն առանձնապես տեղյակ չէ, եթե չհաշվենք` տեղական նշանակության «թրաֆիքինգի» մի դեպք, երբ նախագահական ընտրություններից առաջ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը սատարեց նախագահության թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանին, եւ հանկարծ պարզվեց, որ նրան պատկանող «Անուշ» տրիկոտաժի ֆաբրիկայի շենքում գործող հյուրանոցը մարմնավաճառների որջ է, որտեղ տեղացի «փնթի» մարմնավաճառները 1500 դրամով սպասարկում են գյուղատնտեսական շուկայում առեւտուր անող գյուղացիներին: Այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ Հակոբ Հակոբյանը նպաստել է պոռնկությամբ զբաղվելուն, եւ հյուրանոցի տնօրեն Շմավոնին դատապարտեցին մի քանի տարվա ազատազրկման: Իսկ երկրորդ դեպքը կապված էր Ադրբեջանից բռնագաղթած Գալուստյանների հարս` Անի Թորոսյանի հետ, ով ամուսնացել էր Վալենտինա Գալուստյանի որդու` Իգորի հետ եւ մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ` Իգորի քույրերին` Նելլիին եւ ԱՄԷ-ում ամուսնացած Նոնային հյուր: Սակայն որոշ ժամանակ անց պարզվել է, որ Գալուստյանների հարս Անի Թորոսյանը այլ անձից է հղի, քանի որ Իգորը զրկված է հայր դառնալու հնարավորությունից: Նրանք վերադարձել են Հայաստան, որոշ ժամանակ միասին ապրել, բայց Իգորի ծնողներից` առանձին, որից հետո Իգորը բաժանվել է կնոջից եւ մեկնել ՌԴ: Անի Թորոսյանն էլ զայրացել ու դիմել էր ոստիկանություն` Գալուստյանների ընտանիքին մեղադրելով իրեն խաբեությամբ ԱՄԷ տանելու եւ պոռնկությամբ զբաղվելուն պարտադրելու մեջ: Դրանից հետո ամբողջ ընտանիքին իրավապահներն ու Անիի «ընկեր» ոստիկաններն ու վալոդիկները ահաբեկել էին, իսկ Նելլի Գալուստյանին իրավապահները 6 ամիս պահել կալանքի տակ, ապա, ի վերջո, բաց թողել` բարեբախտաբար արդարացնելով նրան: Երեկ Վալենտինա Գալուստյանից հետաքրքրվեցինք, թե իրենք հետագայում ինչ-որ պահանջ ներկայացրե՞լ են իրավապահներին` դստերը ապօրինաբար 6 ամիս պահելու համար: Հարսից «տուժած» կինը բացասական պատասխան տվեց, քանի որ շառից-փորձանքից հեռու մնալը օգտակար է առողջությանը. առանց այն էլ այդ կես տարին «թանկ էր նստել» իր ընտանիքի վրա` առողջական եւ հոգեբանական առումով: Նաեւ ասաց, որ հենց «շանտաժիստ» Անի Թորոսյանին ու նրա համախոհներին պետք է դատեին, բայց կասկածում է, թե նրանց նմաններին պատասխանատվության կկանչեն: Ուրեմն իսկապես մնում է զարմանալ` էդ ե՞րբ Հայաստանը առաջընթաց ունեցավ, որ հասարակությունը չիմացավ:
- Էլմիրա Մարտիրոսյան
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՆ. «ԱՅՍ ՇԱՐԺՈՒՄԸ ՉԻև ՄԱՀԱՆԱ»
Էմմա Գաբրիելյան
Հետընտրական Իրանում տիրող իրավիճակին այսպիսի գնահատականներ են տրվում
Իրանական գործակալությունների փոխանցմամբ` Մահմուդ Ահմադինեջադի երդման արարողությունը տեղի կունենա հուլիսի 26-ից օգոսոտոսի 19-ը ընկած ...ԿԱՎԱՏԱՈՐՍԸ ՀԱՋՈՂ Է, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ` ԱՊԱՀՈՎ
Էլմիրա Մարտիրոսյան
Ինչպես վկայում են քրեագետ-վերլուծաբանները` պոռնոբիզնեսն իր եկամտաբերությամբ զիջում է միայն թմրաբիզնեսին, ուստի պատահական չէ, որ որոշ գերտերություններ նախաձեռնում են դրանց դեմ պայքարը` ավելի մեծ մասշտաբով ...«ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻ» «ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՈԿՏՈՐ ՄՈԼՈՐՅԱԼՆԵՐԸ». ՌՈԲԵՐՏ ԱՎԱԳՅԱՆԸ ՀԱՄ ՉԻ ԿԱՐԴԱՑԵԼ, ՀԱՄ ԷԼ ՉԻ ՀԱՎԱՏՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 11-ին` այլեւս լուծարված Փաստահավաք խմբի անդամներ «Ժառանգության» ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի եւ ՀԱԿ ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանի ստորագրությամբ ԱԺ մարտի 1-ի ժամանակավոր ...ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան 11
Ընդդիմադիրների շարքերը իշխանության կիրառած համաներման արդյունքում հետզհետե վերահամալրվում են:
Ընդդիմադիր ճակատը, հերթով, կարգով, շարքով դատարաններից, կալանավայրերից դիմավորում է մարտի 1-ի հետ կապված, ...«ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՈՒՂԵՐՁԸ` «ԴՈՒԲԼՅԱ՞Ժ», ԹԵ՞ ԿԱՐԵՒՈՐՎԵԼՈՒ ՓՈՐՁ
Արթուր Խեմչյան
Երեկ «Ժառանգություն» կուսակցությունն ուղերձ է հղել Հայ Ազգային Կոնգրեսին ու Դաշնակցությանը, որտեղ ներկայացնելով 5 կետից բաղկացած հիմնախնդիրների համապարփակ շրջանակ, առաջարկել է յուրաքանչյուր կողմից հավասար ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔ` ՀԻՆ ԿԱԶՄՈՎ
Մարինե Խառատյան
Քաղբանտարկյալների մի մասի ազատումը որոշակի փոփոխություն է մտցրել ընդդիմության մարտավարության մեջ:
Հաջորդ շաբաթ տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը, որին կմասնակցեն ազատ արձակված քաղբանտարկյալները` ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԻԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ` ՎՐԵԺ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
Հեղինե Մանուկյան 3
Համաներման ակտը երեկ հրավիրված աուլիսում այսպես բնորոշեց Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը` միաժամանակ հավելելով, թե համաներումը իրականում 5-6 տոկոսանոց էր, քանի որ քաղբանտարկյալների ...ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՆԻ ԱՄԵՆ ԻՆՉ, ՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՄՆԱ ԵԽԽՎ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
Էմմա Գաբրիելյան 1
Հունիսի 22-ից Ստրասբուրգում գումարվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը, որի օրակարգում ընդգրկված է նաեւ Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ ...ՀԱՅՐԵՆԻՔԸ ՉՏԵՍՆԵԼ ԹՈՒՐՔԻ ԱՉՔԵՐՈՎ
3
Հայաստանում կա մարդկանց, անկասկած հայրենասեր, նույնիսկ շատ հայրենասեր մարդկանց մի տեսակ, որ խումբ կամ նույնիսկ համախումբ, իսկ գուցե եւ սոցիալական խումբ է կազմում, որ երբ լսում է Ղարաբաղ կամ տարածք հանձնելու ...ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՍՈՍԿ ԱՐՏԱՀԵՐԹ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ
Կորիզը, որ տեղավորվելու է պտղի մեջ
Հաջորդ շաբաթ հանրահավաք հրավիրելու ընդդիմության որոշումը առաջին հայացքից կարող է թվալ ընդամենը քաղբանտարկյալների զգալի մասի ազատ արձակման էմոցիոնալ ֆոնի տրամաբանական ...
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՂԱԶԵՐԾԵՑ ՀՅԴ-ԻՆ
Արթուր Խեմչյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ԿՄՆԱ ԿՈՆԳՐԵՍԻ ԿՈՂՔԻՆ` ՈՐՊԵՍ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐ ՈՒ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ԿԱՎԱՏԱՈՐՍԸ ՀԱՋՈՂ Է, ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՆԵՐՆ` ԱՊԱՀՈՎ
Էլմիրա ՄարտիրոսյանԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԻՔ ԳԻՆԸ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԵԿԱՆ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ
Մարինե Խառատյան
«ԳԱԲԱԼԱՆ»` ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
- 1858 Մահացավ բարեգործ և արքունի ճարտարապետ Սերվերյան Հովհաննեսը:
- 1908 Ծնվեց Արտեմ Ալիխանյանը, գիտնական-ֆիզիկոս: (Վախճ. 1978 թ.-ին):
- 1998 Լիբանանում իր մահկանացուն կնքեց Հայ Դատի անխոջ պաշտպան, արաբ իրավաբան Մուսա Փրենսը: Նա հայտնի էր հայերի ցեղասպանության նվիրված իր բազմաթիվ ուսումնասիրություններով:
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

