
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
- Նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, 5 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը այն քաղբանտարկյալներից է, ով շարունակելու է մնալ «Վարդաշեն» ՔԿՀ-ում. համաներումը նրա վրա չի տարածվելու:

Մուշեղ Սաղաթելյանին ձերբակալել են մարտի 1-ի վաղ առավոտյան, Մամուլի շենքի մոտից: Սաղաթելյանը հայտարարել էր, որ իրեն բերման են ենթարկել ու դրանից հետո դաժանորեն ծեծել են սեւ դիմակներով ոստիկաններ: Ընդ որում` ծեծի հետքերն ու հետեւանքները 5 ամիս անց նկատել էին անգամ «մարտի 1-ի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները: Ըստ մեղադրականի` 50-ն անց Սաղաթելյանը դիմադրություն է ցույց տվել միանգամից 7 սաղավարտավոր ոստիկանի, որոնք զինված են եղել մահակներով: Ներկայացնում ենք մեր զրույցը քաղբանտարկյալի հետ: - Պարոն Սաղաթելյան, Դուք շարունակելու եք կրել պատիժը: Ինչպե՞ս կգնահատեք համաներման այս գործընթացը: - Միայն Եվրոպայի ցանկությունն են կատարում, այն էլ` կիսատ, թերի, ցույց տալու համար: Ուրիշ ոչ մի բան: Իշխանությունները ցանկացան եվրոպական կառույցներին ցույց տալ, որ` այո, իրենք ինչ-որ բան են անում, թուղթ են ստորագրել ձեւական, որը ոչ միայն քաղբանտարկյալների, այլեւ գաղութների բեռը կթեթեւացնի: - Պարոն Սաղաթելյան, Ձեր կարծիքով, ինչո՞ւ է ընտրովի կիրառվում համաներումը: Կոնկրետ Ձեր նկատմամբ քե՞ն կա, որ Ձեզ չեն ազատում: - Ինձ էլ է թվում, որ նման որակի վերաբերմունք է, որովհետեւ բոլորը գիտեն, թե նախկինում ինչ է կատարվել եւ ինչի համար եմ դատապարտվել: - Այս պահին ինչպե՞ս եք տեսնում համաժողովրդական պայքարի շարունակությունը: - Ինչպես որ սկսել ենք: Պայքար` ազատ ապրելու, ազատ երկիր ունենալու համար: Համակարգը, որ այսօր օգտագործվում է մեր ժողովրդի դեմ, սովետական կարգերից ավելի վտանգավոր է: Ցանկացած ֆեոդալական պետությունում անձի օրենքն է գործում, իրավունք չի գործում: Ֆեոդալիզմի պայմաններում հնարավոր չէ, որ զարգացում լինի, աճ լինի: Դրա համար պայքարը պետք է շարունակվի: Ուրախ եմ, շատ ուրախ եմ, որ տղաները դուրս կգան, իրենց կնվիրեն այդ պայքարին: Երիտասարդությունը հասկացավ, որ ներկա համակարգը պետք չի: Շարժում է ձեւավորվել, որը, ես հարյուր տոկոսով համոզված եմ, շարունակվելու է մինչեւ այդ համակարգը փլուզվի: - Պարոն Սաղաթելյան, Ձեզ չի՞ ընկճում փաստը, որ քաղբանտարկյալների մի մասը դուրս է գալիս, իսկ Դուք` ոչ: - Ընդհանրապես չեմ ընկճվում: Չեմ ընկճվում ինչի՞ համար, որովհետեւ ես մտածված, գաղափարով ինքս եմ այս ճանապարհն ընտրել եւ չեմ կարող իմ ընտրած ուղուց խուսափել: Թող դա մտածեն եւ հասկանան այն անհոգի մարդիկ, որոնք միայն ու միայն մտածում են, որ կյանքի իմաստը փողի եւ ստամոքսի մեջ է: - Պարոն Սաղաթելյան, այսօր Սասուն Միքայելյանին 8 տարվա ազատազրկման դատապարտեցին: Դա ինչպե՞ս կգնահատեք: - Նույն կերպ: Վրեժ են լուծում: Ուրիշ ոչ մի բան: Հանրապետությունում մեկ գող կա, աթոռի գող իհարկե, ոչ` օրենքով: Այդ աթոռի գողը վրեժ է լուծում Սասուն Միքայելյանից: - Պարոն Սաղաթելյան, Դուք այս իշխանության օրոք երկրորդ անգամ եք դատապարտվում: Առաջին անգամ դատապարտվեցիք հոկտեմբերի 27-ի մասով հայտարարություն անելուց հետո: Կարծում եք` սա շարունակությո՞ւնն է: - Այն ժամանակ ես ոչ միայն ազատության համար, այլեւ արդարության համար էի պայքարում, երբ որ գլխատեցին իմ իշխանությանը: Ի պաշտոնե հնարավորություններս ներում էին, եւ կարողացա փաստեր գտնել` ով, ինչու է կազմակերպել, դրա համար ինձ հեռացրեցին հասարակությունից: Հիմա ինձ թվում է` գիտեն, որ դուրս եկա, անարդյունք չեմ նստի: - Ձեր կարծիքով` կոնկրետ Ձեր նկատմամբ կատարվածը Ռոբերտ Քոչարյանի՞ քինախնդրությունն է, թե՞ Սերժ Սարգսյանի: - Սա համակարգի պահանջարկն է` ի ցույց մնացածի, թե ինչ կարող է սպասել, եթե ոմանք ցանկություն ունեն պայքարել իրավունքի, ազատ ապրելու, ազատ խոսելու համար: Պարզ է, որ Ռոբերտն ու Սերժն էին կազմակերպել, իսկ հիմա այնքան չի անում Սերժը, որքան փողատերերը, օլիգարխները, որոնք գողացել են իրենց միջոցները եւ վախենում են կորցնել, վախենում են ձեռքներից խլեն, պատրաստ են հանցագործություն կատարել: Դրա համար սեփական նախաձեռնությամբ մարտի 1-ին ամեն մեկը իր հանցագործ խմբերին ուղարկել էր այնտեղ` առանց հասկանալու, թե ինչ է անում, հայ մարդ է սպանում, որ չգան խլեն իր ունեցվածքը: Դա էր պատճառը: - Պարոն Սաղաթելյան, այսօր հայտարարություններ են հնչում, որ համաներմամբ պետք է փակվի մարտի 1-ի էջը: Կարո՞ղ է փակվել այդ էջը: - Գլուխները քարին են տալիս: Համաներումը ընդհանրապես մարտի 1-ի գործի հետ կապ չունի, որովհետեւ իրենք մարտի 1-ի գործով ոչինչ չեն արել: Իրենք ընդամենը համակարգն են պահել` բանտարկելով դրա դեմ պայքարող տղաներին: Իսկ մարտի 1-ի վերաբերյալ դեռ շատ ջրեր կհոսեն: Դա չի մոռացվի: Հոկտեմբեր 27-ը չի մոռացվել, ոնց կարող է մարտի 1-ը մոռացվի: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
- Մարինե Խառատյան
ԱՇԽԱՐՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՆՆ Է
Էմմա Գաբրիելյան
Հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո մեկնարկած իրադարձությունները շարունակում են մնալ ողջ աշխարհի ուշադրության կիզակետում: Հետընտրական Իրանում իրավիճակը շարունակում է լարված ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ Է ՄԵԿՆՈՒՄ` ԵԽԽՎ-ԻՆ ԼՍԵՑՆԵԼ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը երեկ առաջինն էր, ով համաներման ակտի գործնականացումից հետո հրավիրված ասուլիսում մատնանշեց այդ ակտի խոցելի կողմերն ...ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ԿՓՈԽՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Արթուր Խեմչյան
Որ Հայաստանում տնտեսական անկումը դեռ պետք է խորանար` դա արդեն ոչ ոքի մոտ կասկած չէր հարուցում, բայց որ այն հունվար-մայիս ամիսներին կհասներ արդեն 15, 7 տոկոսի` դա վեր էր բոլոր տեսակի կանխատեսումներից:
...ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ԿՈՆԿՐԵՏ ՍԵՊԵՐ
Արամ Ամատունի 1
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանգստյան օրերին աչքի է ընկել իր հերթական մտքով, որն ինչպես միշտ ուղղակի զարմանահրաշ է:
Ղարաբաղում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ընթացքում նա հայտարարել է, թե հաշվի առնելով ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԱՆՈՎ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է, ՈՐ ԵՐԲ ՈՒԶԻ, ՈՒՄ ՈՒԶԻ` ԿՄԵՂԱԴՐԻ»
Արթուր Խեմչյան 1
Երեկ արդեն տասնյակից ավելի քաղբանտարկյալներ համաներման արդյունքում հայտնվեցին ազատության մեջ, սակայն այդ ուրախությունը մթագնում էր այն փաստը, որ մոտ 15 քաղբանտարկյալների վրա համաներումը չի տարածվում, ...«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան 14
Նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, 5 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը այն քաղբանտարկյալներից է, ով շարունակելու է մնալ «Վարդաշեն» ՔԿՀ-ում. համաներումը նրա վրա ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ` ԱՌԱՆՑ ՍԱՍՈՒՆԻ, ՄՈՒՇԵՂԻ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ժողովուրդը կգնա համարժեք քայլերի
Հունիսի 22-ը քիչ թե շատ ուրախալի օր էր համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալների, նրանց հարազատների ու ընկերների համար:
Առավոտյան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԵԿԱՆ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ
Մարինե Խառատյան 11
Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները երեկ ազատ արձակված 15 քաղբանտարկյալներին դիմավորեցին Սարյանի արձանի հարակից այգում` հայավարի պաչպչելով, ծափահարելով ու «հերոսներ» գոռալով:
11 քաղբանտարկյալներ ...ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ` ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Համաներման միջոցով քաղբանտարկյալների ազատ արձակման հանգամանքը տվել է տարատեսակ մեկնաբանությունների տեղիք:
Կա հանրային մի խավ, որը համարում է, թե իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ է թողնում համոզված ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ՄՅՈՒՍՆԵՐԻ: ՊԱՅՔԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՌԱՆԴՈՎ
Երեկ դատարանի դահլիճներից եւ քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվեցին մարտի 1-ի գործով ազատազրկված քաղբանտարկյալներ:
Անազատության մեջ կշարուանակեն պահվել շուրջ 20 քաղբանտարկյալ: Ազատության մեջ ...
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՂԱԶԵՐԾԵՑ ՀՅԴ-ԻՆ
Արթուր Խեմչյան
«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԻՔ ԳԻՆԸ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԵԿԱՆ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ
Մարինե Խառատյան
«ԳԱԲԱԼԱՆ»` ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Էմմա ԳաբրիելյանՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԶՐԱՀՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԻ ՌԱՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԻՆԴԻԿԱՏՈՐԸ

- 1828 Ռուսական բանակը գրավում է Ղարսը:
- 1833 Ցարի հրապարակած նոր օրենքով փոփոխություններ են մտցվում հայկական մարզի վարչական կառուցվածքում:
- 1879 Ծնվեց հայ քիմիկոս Ստեփան Ղամբարյանը: (Վախճ. 1948թ.-ին):
- 1956 Մահացավ անգլիագիր գրող Մայքլ Արլենը (Տիգրան Գույումջյան):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

