
ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ԿՈՆԿՐԵՏ ՍԵՊԵՐ
- Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանգստյան օրերին աչքի է ընկել իր հերթական մտքով, որն ինչպես միշտ ուղղակի զարմանահրաշ է:

Ղարաբաղում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ընթացքում նա հայտարարել է, թե հաշվի առնելով Արցախի համահայկական նշանակությունը` Հայաստանի կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ Ղարաբաղում տնտեսության զարգացման տեմպը եւ կենսամակարդակը ավելի բարձր լինեն, քան Հայաստանում: Միշտ թվում է, որ Հայաստանի իշխանության ուղեղային մորմոքները սահման ունեն, սակայն միշտ համոզվում ենք, որ դրանք անսահման են, ինչպես տիեզերքը: Տրամաբանությունը հուշում է, որ Ղարաբաղն ավելի ամուր ու հուսալի է, եթե ամուր եւ հուսալի է Հայաստանը: Եթե Հայաստանի տնտեսությունն աճում է, եթե Հայաստանում կենսամակարդակը բարձր է, ապա Ղարաբաղը դրանից շահում է ինքնաբերաբար: Հզոր եւ զարգացած Հայաստանն է հզոր եւ զարգացած Ղարաբաղի գրավականը: Գնահատելի է այն հոր անձնվիրությունը, որն ինքը չի ուտում, այլ ուտելիքը տալիս է երեխաներին: Սակայն դա ամենեւին առողջ իրողություն չէ, քանի որ երեխաների պաշտպանը առողջ եւ ամուր հայրն է: Հետեւաբար ճիշտն այն է, որ հայրը երեխային չկերակրի իր հաշվին, այլ լինի «կեսարինը` կեսարին, Աստծունը` Աստծուն»: Այլ հարց է, որ հայրը պարզապես ուժ չունի իր ուտելիքն իր համար ապահովել, իսկ երեխայինը` երեխայի: Բայց ազգերն ու հասարակությունները, թերեւս, կենցաղում գիտակցելով այդ երեւույթի բարդությունը, որն ունի նաեւ բարդ հոգեբանական ենթաշերտեր, պետականության պարագայում գտել են դրանից ապահովագրվելու ձեւն ու մշակել են «հոր» փոփոխության մեխանիզմներ: Այն իշխանությունը, որը չի կարողանում երկիրը երկիր դարձնել, հզորացնել պետությունն ու բարձրացնել կենսամակարդակը, հեռանում է ընտրության միջոցով, ոչ թե փորձում է գտնել օբյեկտներ, տվյալ դեպքում ի դեմս Արցախի, որոնց վրա է բարդում իր անկարողությունը: Իսկ Տիգրան Սարգսյանի խոսքի դեպքում անկարողությունը երեւում է ակնհայտորեն: Քանի որ չեն կարողանում զարգացնել Հայաստանը, քանի որ Հայաստանը գահավիժում է իշխանության վարած տնտեսական քաղաքականության, ինչպես նաեւ ընդհանրապես կառավարման ամենակեր տրամաբանության հետեւանքով, պետք է ելքը որոնել Արցախի մեջ: Եվ Տիգրան Սարգսյանը գտնում է ելքը` զարգացնենք Արցախն ավելի, քան Հայաստանը: Խնդիրն այն է, որ գոնե մինչեւ վերջերս, թեկուզ եւ վերջին տարիներին ընդամենը ձեւականորեն, առանց կոնկրետ քայլերի եւ խոսքից գործի անցնելու, բայց իշխանությունը գոնե ընդունում էր, որ ուժեղ եւ պաշտպանված Ղարաբաղի երաշխավոր կարող է լինել միայն ուժեղ եւ պաշտպանված Հայաստանը: Այսինքն` թեկուզ միայն խոսքի մակարդակով, բայց ընդունվում էր, որ Հայաստանը պետք է հզոր եւ զարգացած լինի, որ զարգանա եւ հզորանա Ղարաբաղը: Այժմ իշխանությունն այլեւս նույնիսկ խոսքով կարիք չի զգում պահել այդ մոտեցումը: Դրա պատճառը հենց այն է, որ պետք է Արցախի զարգացման անհրաժեշտության ելակետով բացատրել, թե ինչու են բզկտում Հայաստանը: Այսինքն` այլեւս Արցախն էլ վարչախմբի համար բացահայտորեն դառնում է իշխանության լեգիտիմացման միջոց, ինքնահաստատման օբյեկտ, հասարակության բերանը փակելու գործիք: Եթե առաջ Ղարաբաղի կարգավորումն էր ծառայում այդ նպատակին, ապա այժմ Ղարաբաղն ինքը` իր կենցաղով եւ կենսամակարդակով: Այժմ, ով կխոսի Հայաստանի թերզարգացածության, տնտեսական անկման, ցածր կենսամակարդակի եւ այլ այդօրինակ խնդիրների մասին, նրան կհայտարարեն հայության թշնամի, քանի որ չի գիտակցել հայության համար Արցախի կարեւորությունն ու Տիգրան Սարգսյանի օրինակով չի հասկացել, որ պետք է ամեն ինչ անել, որ Արցախը զարգանա, ոչ թե Հայաստանը: Դա է Հայաստանի կառավարության խնդիրը, ինչպես հռչակում է Տիգրան Սարգսյանը: Լավ կյա՞նք եք ուզում, տնտեսության զարգացո՞ւմ, կենսամակարդակի ա՞ճ: Իսկ դուք, որ ուզում եք այդ ամենը, գիտե՞ք, արդյոք, որ կա Արցախ: Համաձա՞յն եք, արդյոք, Արցախի հաշվին զարգանալ, աճել, բարգավաճել: Որ մի հայն այդ դեպքում կասի` այո: Այսինքն` իշխանությունը ձեռնամուխ է լինում, թերեւս, սեփական անվտանգության եւ ալիբիի ապահովման ամենահուսալի, բայց միաժամանակ ամենավտանգավոր միջոցներից մեկին` Արցախի եւ Հայաստանի քաղաքացիների շահերի հակադրմանը: Սրանից հետո, երբ Հայաստանի որեւէ քաղաքացի Հայաստանի կյանքի հետ կապված որեւէ դժգոհություն ներկայացնի Հայաստանի կառավարությունից, ապա կնշանակի, որ նա դժգոհում է նրանից, որ կառավարությունն ամեն ինչ անում է ոչ թե Հայաստանի, այլ Արցախի զարգացման համար: Պատկերացնո՞ւմ եք, արդյոք, այն խորը վտանգը, որ պարունակում է իր մեջ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախադասությունը, որ նա արտաբերել է Ղարաբաղում: Ռոբերտ Քոչարյանը պաշտոնից հրաժարվելուց օրեր առաջ հայտարարում էր, որ պետք է քրեական պատասխանատվության օրենսդրական հիմքեր ստեղծել այն դեպքերի համար, երբ սեպ կխրվի Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ: Նա դրանով, իհարկե, փորձում էր եւս մի առիթ ստեղծել ընդդիմության ներկայացուցիչներին հետապնդելու համար` ներկայացնելով, թե նրանք ղարաբաղյան կլանին քննադատելով սեպ են խրում Հայաստանի եւ Ղարաբաղի միջեւ: Սակայն Ռոբերտ Քոչարյանի գաղափարը, թերեւս, լիովին կիրառելի է Տիգրան Սարգսյանի պարագայում, որն ըստ էության իրար հակադրելով Հայաստանի եւ Ղարաբաղի զարգացման ու կենսամակարդակի աճի հեռանկարները` փաստացի սեպ է խրում Հայաստանի եւ Ղարաբաղի, հայաստանցիների ու ղարաբաղցիների միջեւ, այդպիսով փորձելով ալիբի ապահովել Հայաստանի իշխանության համար: Այնպես որ, իսկական ժամանակն է, որ Ռոբերտ Քոչարյանը եւս մի հայց ներկայացնի դատարան, այս անգամ ոչ թե մամուլի, այլ Տիգրան Սարգսյանի դեմ` պահանջելով, որ նա պատասխան տա իր այդ հայտարարության համար: Սակայն, մյուս կողմից, երեւի թե դեռ պետք է սպասել: Սպասել, մինչեւ որ Տիգրան Սարգսյանն իր ենթահայտարարություններով ամբողջությամբ կբացահայտի «հայկական աշխարհի» մասին իր «գլխավոր» հայտարարության բոլոր երանգներն ու կողմերը: Արցախի եւ Հայաստանի հակադրության այդ դրույթը, որ փաստացի առաջ է քաշում Տիգրան Սարգսյանը, թերեւս տեղավորվում է «հայկական աշխարհի» մասին նրա պատկերացումներում: Թեեւ ավելի ու ավելի սարսափելի է դառնում պատկերացնելը, թե ինչ է պատկերացնում Տիգրան Սարգսյանը «հայկական աշխարհ» ասելով, բայց երեւի թե ժամանակն է, որ հասարակությունն էլ նրա այդ պատկերացումներին լրջորեն հակադրվի իր պատկերացումներով: Բանն այն է, որ այդ ամենը սարսափելի չէր լինի, եթե լիներ միայն Տիգրան Սարգսյանի պատկերացումը: Բանն այն է, որ դա Հայաստանի ներկայիս իշխանության պատկերացումն է` անէացնել ամեն ինչ, ինչ շրջապատում է իշխանական բուրգը: Եվ դա արվում է լիովին գիտակցված ու հաշվարկված, հասկանալով, որ խնդիրը այժմ դրված է շատ հստակ` կամ բուրգի գոյությունն է դառնում վիրտուալ, կամ` Հայաստանի ու հասարակության գոյությունը: Սա է խնդիրը, որը լուծելու համար իշխանությունը կանգ կառնի միայն հասարակության իրական հակազդեցության առաջ: Ընդ որում` Հայաստանի եւ Արցախի հասարակության:
- Արամ Ամատունի
ԱՇԽԱՐՀԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ԻՐԱՆՆ Է
Էմմա Գաբրիելյան
Հունիսի 12-ին Իրանում կայացած նախագահական ընտրություններից հետո մեկնարկած իրադարձությունները շարունակում են մնալ ողջ աշխարհի ուշադրության կիզակետում: Հետընտրական Իրանում իրավիճակը շարունակում է լարված ...ՀՈՎԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ Է ՄԵԿՆՈՒՄ` ԵԽԽՎ-ԻՆ ԼՍԵՑՆԵԼ ՏԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության նախկին ղեկավար, ՀԱԿ ներկայացուցիչ Հովհաննես Իգիթյանը երեկ առաջինն էր, ով համաներման ակտի գործնականացումից հետո հրավիրված ասուլիսում մատնանշեց այդ ակտի խոցելի կողմերն ...ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԸ ԿՓՈԽՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Արթուր Խեմչյան
Որ Հայաստանում տնտեսական անկումը դեռ պետք է խորանար` դա արդեն ոչ ոքի մոտ կասկած չէր հարուցում, բայց որ այն հունվար-մայիս ամիսներին կհասներ արդեն 15, 7 տոկոսի` դա վեր էր բոլոր տեսակի կանխատեսումներից:
...ՎԻՐՏՈՒԱԼ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ԿՈՆԿՐԵՏ ՍԵՊԵՐ
Արամ Ամատունի 1
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանգստյան օրերին աչքի է ընկել իր հերթական մտքով, որն ինչպես միշտ ուղղակի զարմանահրաշ է:
Ղարաբաղում տեղի ունեցած տնտեսական ֆորումի ընթացքում նա հայտարարել է, թե հաշվի առնելով ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԱՆՈՎ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ Է, ՈՐ ԵՐԲ ՈՒԶԻ, ՈՒՄ ՈՒԶԻ` ԿՄԵՂԱԴՐԻ»
Արթուր Խեմչյան 1
Երեկ արդեն տասնյակից ավելի քաղբանտարկյալներ համաներման արդյունքում հայտնվեցին ազատության մեջ, սակայն այդ ուրախությունը մթագնում էր այն փաստը, որ մոտ 15 քաղբանտարկյալների վրա համաներումը չի տարածվում, ...«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան 14
Նախագահի ընտրություններում Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ, 5 տարվա ազատազրկման դատապարտված Մուշեղ Սաղաթելյանը այն քաղբանտարկյալներից է, ով շարունակելու է մնալ «Վարդաշեն» ՔԿՀ-ում. համաներումը նրա վրա ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ` ԱՌԱՆՑ ՍԱՍՈՒՆԻ, ՄՈՒՇԵՂԻ ԵՒ ՄՅՈՒՍՆԵՐԻ
Էլմիրա Մարտիրոսյան
Ժողովուրդը կգնա համարժեք քայլերի
Հունիսի 22-ը քիչ թե շատ ուրախալի օր էր համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալների, նրանց հարազատների ու ընկերների համար:
Առավոտյան Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ...ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԵԿԱՆ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ
Մարինե Խառատյան 11
Համաժողովրդական շարժման ներկայացուցիչները երեկ ազատ արձակված 15 քաղբանտարկյալներին դիմավորեցին Սարյանի արձանի հարակից այգում` հայավարի պաչպչելով, ծափահարելով ու «հերոսներ» գոռալով:
11 քաղբանտարկյալներ ...ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԱՐԿ` ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ
Համաներման միջոցով քաղբանտարկյալների ազատ արձակման հանգամանքը տվել է տարատեսակ մեկնաբանությունների տեղիք:
Կա հանրային մի խավ, որը համարում է, թե իշխանությունը քաղբանտարկյալներին ազատ է թողնում համոզված ...ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ` ԱՌԱՆՑ ՄՅՈՒՍՆԵՐԻ: ՊԱՅՔԱՐԸ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԵՌԱՆԴՈՎ
Երեկ դատարանի դահլիճներից եւ քրեակատարողական հիմնարկներից ազատ արձակվեցին մարտի 1-ի գործով ազատազրկված քաղբանտարկյալներ:
Անազատության մեջ կշարուանակեն պահվել շուրջ 20 քաղբանտարկյալ: Ազատության մեջ ...
«ՀՈԿՏԵՄԲԵՐ 27-Ը ՉԻ ՄՈՌԱՑՎԵԼ, Ո՞ՆՑ ԿԱՐՈՂ Է ՄԱՐՏԻ 1-Ը ՄՈՌԱՑՎԻ»
Մարինե Խառատյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՂԱԶԵՐԾԵՑ ՀՅԴ-ԻՆ
Արթուր Խեմչյան
«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԻՔ ԳԻՆԸ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԸ ԵԿԱՆ, ՈՐ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ ՊԱՅՔԱՐԵԼ
Մարինե Խառատյան
«ԳԱԲԱԼԱՆ»` ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Էմմա ԳաբրիելյանՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԶՐԱՀՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԻ ՌԱՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԻՆԴԻԿԱՏՈՐԸ

- 1828 Ռուսական բանակը գրավում է Ղարսը:
- 1833 Ցարի հրապարակած նոր օրենքով փոփոխություններ են մտցվում հայկական մարզի վարչական կառուցվածքում:
- 1879 Ծնվեց հայ քիմիկոս Ստեփան Ղամբարյանը: (Վախճ. 1948թ.-ին):
- 1956 Մահացավ անգլիագիր գրող Մայքլ Արլենը (Տիգրան Գույումջյան):
- Դավադրություն Հայաստանի Դեմ
- Անկախության 20-ամյակ
- Մեր սիրելի երգերը
- Հանապազօրյա Նավթը և Հայաստանի Աշխարհաքաղաքական Դիրքը
- Armenians and 2011 OSCAR
- Turks and Germans: Partners in Crime and Allies in Court
- Վերջ ապագիտական դեզինֆորմացիային
- Իսկ ե՞րբ մենք պիտի ունենանք մե՛ր Վրեժի Կտակարանը
- 2011 թվականը
- L’ARMENIE OCCIDENTALE ET LE DROIT INTERNATIONAL, AUJOURD’HUI !
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

