
ԲԱՑԱՐՁԱԿ «ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» 15 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՆԿՈՒՄԸ
- Հասարակության հանդեպ տարած իշխանական «հաղթանակները» վերածվում են տնտեսության մեջ կրած դառը պարտությունների: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի համաձայն` 2009թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի տնտեսության անկումը հասել է երկնիշ թվի, կազմելով ավելի քան 15 տոկոս:

Դրանից առաջ, ապրիլի տվյալով, տնտեսությունը տարվա առաջին չորս ամիսներին նվազել էր ավելի քան 9 տոկոսով: Այսինքն` մեկ ամսվա ընթացքում տնտեսության անկման ցուցանիշն, ըստ էության, կրկնապատկվել է, եւ դա այն պարագայում, երբ եղանակային պայմանները տրամադրող եւ նպաստավոր են տնտեսության աշխուժացման համար: Դա վկայում է այն մասին, որ Հայաստանի տնտեսական ցուցանիշների, տնտեսական անկման պատճառները շատ ավելի խորն են, ոչ սեզոնային, ինչպես երբեմն փորձում է հուսալ իշխանությունը, կապված չեն որեւէ տեսակի վարկերի կամ դրանց սպասումների հետ: Ավելի շուտ, ՀՀ տնտեսական ճգնաժամն իսկապես պայմանավորված է վարկերով, սակայն ոչ թե ֆինանսական, այլ վստահության վարկով, հասարակության մոտ իշխանության ունեցած վարկով: Այդ վարկի բացակայությունն է, որ հանգեցնում է տնտեսական այդօրինակ ցուցանիշների: Տնտեսության անկումն ընդամենը հետեւանքն է այն հասարակական-քաղաքական անկման, որ առկա է Հայաստանում տարիներ շարունակ, եւ որն իր գագաթնակետին հասավ մարտի 1-ին ու դրանից հետո: Անշուշտ, տնտեսության ցուցանիշները մեծապես պայմանավորված են տնտեսական գործոնների առկայությամբ, համաշխարհային տնտեսական ճգնաժամով: Սակայն ամուր տնտեսությունն ու ամուր պետությունը հենց նրանով են ամուր, որ առաջին իսկ հարվածից չեն փլուզվում, այն էլ լուսային արագությամբ: Իսկ պետության եւ տնտեսության ամրության համար հարկավոր է հասարակական վստահության մթնոլորտ, հարկավոր է, որ քաղաքացին պետությունը համարի իրենը, ոչ թե իրեն համարի պետության հետ նույնականացված իշխանության գերին: Սակայն նույնիսկ եթե փորձենք գլոբալ դատողությունից իջնել բացարձակապես տնտեսական գործոնների հարթություն, ապա կրկին իրավիճակը ընդամենը քաղաքականության հետեւանք է, այն քաղաքականության, որը ՀՀ տնտեսությունը դարձրել է մի քանի ընտանիքի սեփականություն` այդպիսով մեծապես ազդելով տնտեսության դիմադրողականության եւ ճկունության վրա, կանխորոշելով տնտեսական քաղաքականությունը եւ այն բխեցնելով այդ մի քանի ընտանիքի տնտեսական շահից: Դրանից բացի, իշխանական բուրգի անվտանգության եւ ապահովության համար Հայաստանի տնտեսությունը գրեթե ամբողջությամբ կախվածության մեջ դնելով Ռուսաստանի տնտեսությունից, Հայաստանի քաղաքացիներին մղելով դեպի Ռուսաստան աշխատանքային միգրացիայի` քաղաքացիական ակտիվությունը չեզոքացնելու հեռահար նպատակով, Հայաստանի իշխանությունը թերեւս ինքն էլ չէր հասկանում, թե ինչպես է հողը փախցնում Հայաստանի տնտեսության, հետեւաբար Հայաստանի պետության տակից: Այժմ արձանագրվող 15 տոկոսը այդ ամենի համախառն հետեւանքն է, որը, դժբախտաբար, չի սահմանափակվելու 15-ով, քանի որ այն ամենը, ինչը որ հասցրել է երկիրն այս վիճակին, այսինքն` կեղծվող ընտրությունները, ծեծվող քաղաքացիները, մոնոպոլացված եւ յուրացված տնտեսությունը, բացառապես մի քանի անձի շահի վրա հիմնված տնտեսական քաղաքականությունը, շարունակվում են նաեւ այժմ եւ նույնիսկ բյուրեղանում բացարձակ ընտրական «հաղթանակներով»:
«ԳԱԲԱԼԱՆ»` ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐԹԱԿ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը կարեւոր նշանակություն կունենա Միացյալ Նահանգների հակահրթիռային համակարգի ապագայի համար, օրերս նման կարծիք է հայտնել անվտանգության հարցերով ամերիկացի փորձագետ Յանիս Ստիվաչտիսը, ...Ի՞ՆՉ ԷՐ ԿՈՐՑՐԵԼ ԵՒ Ի՞ՆՉ ԷՐ ՓՆՏՐՈՒՄ Ֆ.ԳՈՐԴԸՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Մուսա Միքայելյան 2
Հունիսի 9-ից 11-ը Հարավային Կովկասի երեք հանրապետություններ այցելեց ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդընը:
2009թ. մարտի 6-ին Դենիել Ֆրիդի փոխարեն այս պաշտոնում նշանակվեց ...ԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան 2
Երեւանի եւ Կոտայքի մարզի բնակչությունն օրերս խուճապի մատնվեց միջին ուժգնության երկրաշարժից. բոլորը դուրս թափվեցին, որովհետեւ շենքերի ամրության վրա այլեւս ոչ ոք հույս չի դնում:
Եվ ինչպե՞ս հույս դնեն, ...«ՀԱՄԱՆԵՐՈ՞ՒՄ, ԵՐԿՐՈՐԴ ԴԱՏԱՎՃԻ՞Ռ, ԹԵ՞ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ»
Արթուր Խեմչյան 2
Երեկ Ազգային ժողովի արտահերթ նիստում 98 կողմ, 1 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց նախագահի համաներման առաջարկը, որը իշխանամետ պատգամավորները որակում էին որպես աննախադեպ, քանի որ այն տարածվում է մոտ ...ՔԱՆԻ ԴԵՌ ՍՏԱՀԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԻ
Մարինե Խառատյան 1
Երեւանի ընտրություններով Հայաստանի ընտրական համակարգը լիովին ոչնչացնելուց, հեղինակազրկելուց ու անիմաստ դարձնելուց հետո երեկ լրագրողներին ներկայացավ ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանը` հերքելու ՀԱԿ-ի 370 էջանոց ...ԻՆՉՈ՞Ւ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏԵՑ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ
Արամ Ամատունի 1
Քաղբանտարկյալների առկայությունը խանգարում է պետությանը, բայց իշխանությանը նրանց գոյությունն օգտակար է
Հարցը, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը գնում համաներման, բայց ոչ ամբողջական համաներման` իսկապես հետաքրքրական ...ԱԶԳԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԶՐԱՀՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԻ ՌԱՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԻՆԴԻԿԱՏՈՐԸ
4
Անկեղծ եթե լինենք, ապա Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը հայտարարելով, որ վերցնում է Երեւանի ավագանու ընտրության մանդատը, հասարակությանը եւ ընդդիմադիր դաշտին դրեց իսկապես բավական լուրջ ...ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԻՔ ԳԻՆԸ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է
1
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ, ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:
-Պարոն Գրիգորյան, ինչպես հայտնի է` դուք մասնակցելու եք երկուշաբթի օրը կայանալիք ԵԽԽՎ Մոնիտորինգի ...ԲԱՑԱՐՁԱԿ «ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ» 15 ՏՈԿՈՍԱՆՈՑ ԱՆԿՈՒՄԸ
1
Հասարակության հանդեպ տարած իշխանական «հաղթանակները» վերածվում են տնտեսության մեջ կրած դառը պարտությունների: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալի համաձայն` 2009թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՂԱԶԵՐԾԵՑ ՀՅԴ-ԻՆ
Արթուր Խեմչյան
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ, ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ` «ՄԻՏԻՆԳ» ԱՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան
«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանԼՈՒԾԱՐԵՔ ՄԱԼԱԹԻԱՅԻ ԹԱՂԱՊԵՏԱՐԱՆՆ ՈՒ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆԸ: ՆՐԱՆՔ` ԸՆԴԴԵՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Էլմիրա Մարտիրոսյան
ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ, ԻՍԿ ԹԻԹԵՌՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՆԿԱՐՎՈՒՄ
ԱԶԳԻ ԳԱՂԱՓԱՐԱԿԱՆ ԶՐԱՀՆ ՈՒ ԿՈՆԳՐԵՍԻ ՌԱՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԻՆԴԻԿԱՏՈՐԸ

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ. ՀՅԴ-Ն ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐ` ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԵՐԵՒԱՆՈՒՄ, ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
Արամ Ամատունի
ԱԶԱՏ ԱՐՁԱԿՎՈՂ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐԵԼԻՔ ԳԻՆԸ ՄՅՈՒՍՆԵՐԻ ԱՆԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

- 1845 Աբդուլ Մեջիդի հրամանով, Սըրի փաշան մեծ բանակով մտնում է Արևմտյան Հայաստան՝ կիսաանկախ իշխանությունները վերացնելու հանձնարարությամբ:
- 1874 Մեծ Ղարաքիլիսայում կազմակերպվեց «Հայրենիքի սիրո գրասենյակ» կազմակերպությունը Համբարձում Բալասանյանի ղեկավարությամբ:
- 1890 Տեղի ունեցավ ընդհարում թուրքական զորքի և Կարինի անզեն հայ բնակչության միջև:
- 1911 Թիֆլիսում վախճանվեց նշանավոր մանկավարժ, գրող, հրապարակախոս Ղազարոս Աղայանը: (Ծնվ. 1840 թ.-ին):
- 1939 Կազմակերպվում են ՀԽՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի, մսի և կաթի արդյունաբերության ժողովրդական կոմիսարիատներ:
- 1943 Երևանում մահացավ ՀԽՍՀ Ժողովրդական դերասանուհի Արուս Ոսկանյանը: (Ծնվ. 1889 թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

