
ԳՐԻՄԸ ՄԱՔՐԻ ԵՐԵՍԻՑԴ
- Կառավարության անդամներին արգելելով գնալ երկարատեւ հանգստի եւ պահանջելով հանգստանալ միայն Հայաստանում` վարչապետ Տիգրան Սարգսյանն, իհարկե, կատարեց հերթական քարոզչական քայլը, ցույց տալով, թե ինչպես շուրջբոլորը մտածում են միայն հանգստանալու մասին, իսկ ինքը բոլորի սանձերը ձգում եւ ստիպում է աշխատել:

Իրականում, սակայն, այդ ամենի մեջ թատրոնից ավելի ոչինչ գոյություն չունի: Նույնիսկ այն ծանր իրավիճակը, որ նկարագրում է վարչապետը եւ որով հիմնավորում է նախարարների արտասահմանյան հանգիստը արգելելը` ըստ էության թատրոն է, քանի որ այդ իրավիճակի մասին իշխանությունը հիշում է միայն այն ժամանակ, երբ դա պետք է քարոզչական նպատակներին ծառայեցնելու համար: Օրինակ` երբ Զորի Բալայանի համաշխարհային օվկիանոսային կրուիզին կառավարությունը 300 հազար դոլար է տալիս, չգիտես ինչու, Տ.Սարգսյանը չի ասում, որ ավելի լավ կլինի այդ 300 հազարը մնա Հայաստանում, թեեւ մյուս կողմից` Զորի Բալայանին Հայաստանից հեռու պահելու համար երեւի թե արժե ոչ միայն 300 հազար, այլ 3 միլիոն դոլար էլ տալ: Բայց օրինակ Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի համար մի քանի միլիոն դոլար ծախսելիս կառավարությունը չի մտածում, որ հարկերը դժվար են հավաքվում, որ տնտեսության վիճակը ծանր է, որ սոցիալական բազում խնդիրներ կան լուծելու: Կամ կառավարության ծանր վիճակը ամենեւին չի խանգարում նախարարներին ու այլ գերատեսչությունների ղեկավարներին ամիսը կամ եռամսյակը մեկ թարմացնել իրենց ծառայողական մեքենաների պարկը, որի ամենաէժան մեքենայի արժեքը սովորաբար սկսում է մի քանի տասնյակ հազար դոլարից: Բայց ինչպես ցանկացած թատրոն, կառավարության խաղացած այս մի արարն էլ ունի իր հետնաբեմը: Բանն այն է, որ հարկավոր է երկրում պահել քավության նոխազների մի ամբողջ բանակ, որովհետեւ իրավիճակն իսկապես այն աստիճան է բարդ եւ դժվարին, որ ցանկացած պահի կարող է ոչ թե մեկ այլ նոխազների մի ողջ գումարտակ պետք լինել: Այնպես որ, պարզ է, որ երկրի վիճակի մասին մտահոգությունն այստեղ ընդամենը սցենար է, գրիմ, որը հետնաբեմում մաքրվում է նույնիսկ ինքն իրեն, եւ իրականության դեմքը պարզ երեւում է առօրյա կյանքում, Հոլանդիայից բերվող միլիոնավոր վարդերի եւ ցոփ ու շվայտ հարսանիքների ու նվերների տեսքով: Եվ այդ ամենից բացի, հետաքրքիր է` ի՞նչ էր պատասխանելու Տ.Սարգսյանը, եթե նախարարներից մեկը հանկարծ հարցներ. «Իսկ մի՞թե անցյալ տարի օգոստոսին երկրի վիճակը նույնպես վատ չէր, երբ Վրաստանն ու ՌԴ-ն պատերազմում էին, իսկ ՀՀ-ն էլ հայտնվել էր ապրանքային դեֆիցիտի շեմին»: «Մի՞թե երկրի վիճակը այն ժամանակ վատ չէր, որ Պեկինում օլիմպիադա դիտող Ս. Սարգսյանն ու Ա. Բաղդասարյանը չբարեհաճեցին վերադառնալ Հայաստան եւ լինել այստեղ այդ ծանր դրության ժամանակ»: Բայց պարզ է նաեւ, որ նախարարները ավելորդ հարցեր չեն տա, այլապես նրանց հանգստանալու կուղարկեն բոլորովին այլ տեղ, իսկ համաներումն էլ չեն տարածի նրանց վրա:
ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ` ՄՇՈՒՇՈՒՄ
Էմմա Գաբրիելյան 9
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ապագան մշուշոտ է, եւ այդ անորոշությունն այսօր, թերեւս, օրինաչափ է. պաշտոնական Անկարան գործընթացից ստացավ այն, ինչին ձգտում էր, եւ դեռ կփորձի ղարաբաղյան հակամարտության ...ԹՈՒԹՈՒՆ ՑԱՆԵՔ, ԹՈՒ-ԹՈՒՆ: «ԲԱՐԳԱՎԱՃԸ» ԶԲԱՂՎՈՒՄ Է ԱՈՒԹՈԹՐԵՅՆԻՆԳՈՎ
Հեղինե Մանուկյան 6
«Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ այս պահին, ԲՀԿ-ն ոչ մի կիսաընդդիմադիր կամ լիարժեք ընդդիմադիր կեցվածք չի որդեգրել», - երեկ հրավիրված ասուլիսում ավագանու ընտրություններից հետո ի հայտ եկած ետընտրական պատկերին, ...«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա Մարտիրոսյան
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրայր Սարգսյանը մտադիր էր հունիսի 18-ին հրապարակել ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դատավճիռը:
Սակայն խաղաքարտերը խառնվեցին. առողջական խնդիրների ...Վ.ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՏԵՂՅԱԿ ՉԷ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՕՐԻՆԱԳԾԻՑ
Արթուր Խեմչյան
«Ուսումնասիրեմ-չուսումնասիրեմ, փաստաթղթի վրա ազդել չեմ կարող»
Թեեւ այսօր Ազգային ժողովն իր արտահերթ նիստում քննարկելու է Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված «Համաներում հայտարարելու մասին» առաջարկությունը, ...«ԵԹԵ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ՄԱՐԴ ԷԼ ՄՆԱ ԲԱՆՏՈՒՄ...»
Մարինե Խառատյան
Ներկայացնում ենք մեր զրույցը ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Մարտի 1-ի» գործը քննող հասարակական հանձնախմբի նախագահ Սուրեն Աբրահամյանի հետ:
-Պարոն Աբրահամյան, ինչպե՞ս եք գնահատում համաներման գործընթացը:
...ՀԱԿ-ՀՅԴ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ Է
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանն է:
-Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից ընդդիմադիր ուժերին ուղղված 12 կետանոց պլատֆորմի հրապարակումից հետո, ՀՅԴ-ն ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ` ԻՆՔՆԱՀԱՍՏԱՏՄԱՆ ՓՈՐՁ
Հեղինե Մանուկյան
Իշխանական խոսափողների այն հավաստիացումները, թե հայտարարվելիք համաներումը նպատակ ունի թոթափել երկրում առկա լարվածությունն ու հասարակական համերաշխության դուռ բացել, կարծեք թե, հակառակ էֆեկտ են տալիս:
...ՀԱԿ-Ը ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՊԱՅՔԱՐԵԼ ԲԱՆՏՈՒՄ ՄՆԱՑԱԾ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Մարինե Խառատյան 15
Մեծ հանդիսավորությամբ, ծեքծեքումներով հանրությանը մատուցվող համաներման նախագծից հայտնի է դառնում, որ գոնե 19 քաղբանտարկյալներ ազատ չեն արձակվելու:
Երեկ ՀԱԿ շտաբի նիստից հետո ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանին ...ՀԵՏԸՆԹԱՑԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
Հետընտրական Իրանի զարգացումների ինքնատիպությունն ու յուրատեսակությունը հանած, այս երկրում տեղի ունեցող իրադարձությունները գնալով ավելի հիշեցնում են հետխորհրդային երկրների հետընտրական իրավիճակները:
...ԳՐԻՄԸ ՄԱՔՐԻ ԵՐԵՍԻՑԴ
6
Կառավարության անդամներին արգելելով գնալ երկարատեւ հանգստի եւ պահանջելով հանգստանալ միայն Հայաստանում` վարչապետ Տիգրան Սարգսյանն, իհարկե, կատարեց հերթական քարոզչական քայլը, ցույց տալով, թե ինչպես շուրջբոլորը ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՂԱԶԵՐԾԵՑ ՀՅԴ-ԻՆ
Արթուր Խեմչյան
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ, ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ` «ՄԻՏԻՆԳ» ԱՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան
«ԵԹԵ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ՉԱԶԱՏԵՔ` ՍԵՐԺԻՆ ՈՒ ՔՈՉԱՐԻՆ ԷԼ ՉԵՆՔ ԹՈՂՆԻ...»
Էլմիրա ՄարտիրոսյանՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ, ԻՍԿ ԹԻԹԵՌՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՆԿԱՐՎՈՒՄ
ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ. ՀՅԴ-Ն ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐ` ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԵՐԵՒԱՆՈՒՄ, ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
Արամ Ամատունի
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

ԹՈՒԹՈՒՆ ՑԱՆԵՔ, ԹՈՒ-ԹՈՒՆ: «ԲԱՐԳԱՎԱՃԸ» ԶԲԱՂՎՈՒՄ Է ԱՈՒԹՈԹՐԵՅՆԻՆԳՈՎ
Հեղինե Մանուկյան
«ԿՈԱԼԻՑԻԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԽԱՅԻԶՄ` ԱՆՑՅԱԼԻ ՄՆԱՑՈՒԿ»
Արթուր ԽեմչյանՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ «ՄՏԱՎ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՆԴՐԱԴԱՐՁ» ԿԱ ՆԱԵՒ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
- 1861 Ծնվեց նորվեգացի նշանավոր ճանապարհորդ և քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը: Նա վախճանվեց 1930թ.-ին թուրք ոճրագործների կողմից հարուցած հայկական ցեղասպանությունից փրկված անթիվ մարդկանց օգնելուց հետո: Նա ստեղծեց «Նանսենի անձնագիր» այն փախստականների համար, ովքեր չունեին պետության պատկանելության որևէ փաստաթուղթ:
- 1911 Մահացավ ազգային գործիչ, Թիֆլիսի հրապարակագիր և «Մեղու Հայաստանի» պարբերականի խմբագիր Պետրոս Սիմոնյանը:
- 1918 Թուրքերի հետ հաշտության բանակցություններ սկսելու համար Կ. Պոլս ժամանեց հայկական առաջին պատվիրակությունը:
- 1935 Երևանում բացվում է ՀԽՍՀ պետական պատմական թանգարանը:
- 1954 Մահացավ 1904 թ.-ի Սասնա ապստամբության, կամավորական շարժման և փետրվարյան ապստամբության մասնակից հայդուկապետ Սմբատ Բորոյանը: (Ծնվ. 1882 թ.-ին):
- 2001 Վախճանվեց արձանագործ, նկարիչ և մանկավարժ Սարգիս Բաղդասարյանը: Նրա «Մենք ենք մեր սարերը» - «Ղարաբաղցիներ» հուշարձան կոթողը (1967) արցախյան ազատագրական շարժման և նոր պետականության խորհրդանիշը դարձավ: (Ծնվ. 1923)
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

