
ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ, ԻՍԿ ԹԻԹԵՌՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՆԿԱՐՎՈՒՄ
- Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի Հայաստան կատարած այցը իշխանական վերլուծաբանները հավասարեցրել էին տիեզերական նշանակության իրադարձության, այն ներկայացնելով որպես հայկական դիվանագիտության հերթական ձեռքբերում:

Իսկ որպես ապացույց` իշխանական քարոզչությունը ներկայացնում էր Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Սիրիայի միջնորդ լինելու հնարավորությունը: Բայց ինչպես երեւում է իշխանության քաղաքական կամ աշխարհաքաղաքական ապացույցները իրավականներից ոչնչով չեն տարբերվում եւ դրանցից ավելի բարձր մակարդակի եւ հիմնավորվածության չեն: Բանն այն է, որ հայ-թուրքական հարաբերության հարցում Սիրիայի միջնորդ լինելու ցանկությունը վկայում է ոչ թե Հայաստանի դիվանագիտության հաջողության, այլ տապալման մասին: Եվ դա ոչ թե առաջին, այլ հերթական վկայությունն է: Եթե Հայաստանը դիվանագիտական հարաբերություն է սկսել Թուրքիայի հետ, եթե հայտարարում է այդ հարաբերության առաջընթացի մասին, եթե խոսվում է հայ-թուրքական սահմանի մոտալուտ բացման մասին եւ ներկայացվում նաեւ, թե իբր չկա հայ-թուրքական հարաբերության կարգավորման նախապայման, ապա պարզ հարց է առաջանում, թե ո՞ւմ է պետք հայ-թուրքական հարաբերության միջնորդը, եթե արդեն գործընթացն ունի մի պաշտոնական միջնորդ` Շվեյցարիան: Այնպես որ, եթե Սիրիան հայտնվում է խաղի մեջ, ապա սա ուղղակի նշանակում է, որ կամ Շվեյցարիան է դուրս եկել, կամ նրա միջնորդությունը մտել է փակուղի, կամ էլ ընդհանրապես հայ-թուրքական հարաբերությունն է հայտնվել փակուղում: Կամ Սիրիան պարզապես օգտվում է առկա հնարավորությունից եւ ներգրավվում է մի գործընթացի մեջ, որը նրան ընձեռում է բավական կարեւոր աշխարհաքաղաքական խաղի մաս լինել, տեղավորվել արեւմտյան աշխարհաքաղաքական մոտեցումների տրամաբանության մեջ, ցույց տալով, որ պատրաստ է նպաստել հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը, որը քաջալերում է Արեւմուտքը: Բացի այդ, Սիրիան նաեւ Թուրքիայի հետ իր հարաբերությունն է փորձում այդպիսով տեղափոխել նոր հարթություն եւ ի պատասխան այն բանի, որ Թուրքիան հանդիսանում է սիրիա-իսրայելական հակամարտության կարգավորմանը միջնորդած պետություն, Սիրիան էլ Թուրքիայի համար է ստանձնում կամ փորձում է ստանձնել միջնորդի դեր, եթե իհարկե Թուրքիան ընդունի այդ դերը: Գործընթացը Թուրքիան ինքն էլ ի զորու է առաջ տանել առանց Սիրիայի: Հետեւաբար հարց է, թե արդյոք որքան է կենսունակ սիրիական միջնորդության գաղափարը, թեեւ հնարավոր է, որ Թուրքիան իր ճկունությունն ապահովելու համար արեւմտյան միջնորդությանն այլընտրանք ներկայացնի ոչ միայն ռուսական, այլ նաեւ հենց սիրիական միջնորդությունը: Ամեն դեպքում պարզ է, որ այդ ամենից ինչ-որ բաներ փոխվում են, ինչ-որ շանսեր ու շահեր առաջանում են Թուրքիայի, Սիրիայի, մյուս միջնորդների համար, սակայն ոչ Հայաստանի, քանի որ Հայաստանը սպասում է արդյունքի, իսկ մյուսները պարզապես օգտվում են գործընթացից, որն էլ ձգում են հենց Հայաստանի հաշվին: Հետեւաբար հազիվ թե որեւէ մեկը դրանում իր շանսերը թողնի ու Հայաստանի համար «թիթեռ» նկարի:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ
1
ՀՀ ԱԺ նախագահ պրն Հ.Աբրահամյանին Հարգելի պարոն Աբրահամյան,
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով` առաջարկում եմ 2009 թվականի հունիսի 19-ին, ժամը 12: 00-ին, գումարել ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան` ...ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան 1
Մեր հարցերին պատասխանում է սիրված դերասան Աշոտ Ադամյանը:
-Պարոն Ադամյան, նախընտրական շրջանում որոշ հայտնի մտավորականներ կանգնեցին իշխանության թեկնածուի` Գագիկ Բեգլարյանի կողքին, մասնակցում էին նրա ...ԻՐԱՆԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՊՔԵՐԸ ՀԱՄԵՄԱՏԵԼԻ՞ ՉԵՆ
Մարինե Խառատյան
Մինչ հարեւան Իրանում շարունակվում են բողոքի հուժկու ակցիաները, եւ արտակարգ դրություն չի հայտարարվել ու զորքը չի մտել քաղաքներ, նորաբաց «Արմատ» ակումբում երեկ լրագրողներին որպես իրանագետ ներկայացավ Սեւակ ...«ԿՈԱԼԻՑԻԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԽԱՅԻԶՄ` ԱՆՑՅԱԼԻ ՄՆԱՑՈՒԿ»
Արթուր Խեմչյան
Այսօր Հայաստանի քաղաքական դաշտում թեւածում է մոնոլիտ ու միակուսակցական կառավարման մոդելի ստեղծման ուրվականը, որը գնալով էլ ավելի է նյութականանում, միս ու արյուն ստանում:
Եթե նախկինում իշխանությունը ...«ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՑԵԼ ԵՆ»
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը Ազգային ժողովի նախկին խոսնակ, անկախ պատգամավոր Տիգրան Թորոսյանն է:
-Ինչպե՞ս եք գնահատում վերջին մեկ տարվա տնտեսական ու քաղաքական կյանքում կատարվող փոփոխությունները: Ճի՞շտ են, ...«ԵՍ ԳՈՐԾ ՍԱՐՔՈՂԻՆ ԿՆԵՐԵՄ, ԲԱՐՁՐՅԱԼԸ` ՍՊԱՆԴ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂՆԵՐԻՆ»
Էլմիրա Մարտիրոսյան
Դատավարական կարգի համաձայն` երեկ (հունիսի 17-ին), վերջին խոսքի իրավունքից օգտվեցին ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը եւ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ. ՎԵՐՋԱԿԵ՞Տ, ԹԵ՞ ԵԼԱԿԵՏ...
Արամ Ամատունի
Հայաստանի հասարակությունը եւ քաղաքական ու փորձագիտական շրջանակները շարունակում են ակտիվ քննարկել համաներման թեման, որ պատրաստվում է հայտարարվել Հայաստանում:
Վաղը Ազգային ժողովը կքննարկի ու հավանաբար ...ԳՏԻՐ «ՍՐԱՆՑ ՈՒ ՆՐԱՆՑ» ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ
Գաղտնիք չէ Հայաստանում տարածում գտած այն կարծիքը, թե իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ մի բան չեն:
Այսինքն` իշխանությունն իհարկե վատն է, նույնիսկ անտանելի, բայց այն ընդդիմությունն էլ, որ այսօր ...«ԼԱՅՆ» ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ «ՆԵՂ» Է
Հեղինե Մանուկյան
Երեկ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովը փակ նիստ էր հրավիրել` քննարկելու Ս.Սարգսյանի` նախօրեին ԱԺ-ին ներկայացրած «Համաներում հայտարարելու մասին» առաջարկությունը, եւ դրական եզրակացություն տվեց:
Առաջարկությունների ...ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ, ԻՍԿ ԹԻԹԵՌՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՆԿԱՐՎՈՒՄ
Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի Հայաստան կատարած այցը իշխանական վերլուծաբանները հավասարեցրել էին տիեզերական նշանակության իրադարձության, այն ներկայացնելով որպես հայկական դիվանագիտության հերթական ձեռքբերում: ...
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՂԱԶԵՐԾԵՑ ՀՅԴ-ԻՆ
Արթուր Խեմչյան
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ, ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ` «ՄԻՏԻՆԳ» ԱՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան
ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԼԻՆԵԼ ԿԵՂԾԱՐԱՐԻ ԿՈՂՔԻՆ
Մարինե Խառատյան
ՃՈՐՏԵՐԻ, ՍՏՐՈՒԿՆԵՐԻ ԵՐԿԻՐ ԵՐԱԶՈՂՆԵՐԸ

ԿՐԿԻՆ ՈՒ ԿՐԿԻՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՎԻՆ, ԻՍԿ ԹԻԹԵՌՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԻ ՆԿԱՐՎՈՒՄ
ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ. ՀՅԴ-Ն ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐ` ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԵՐԵՒԱՆՈՒՄ, ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
Արամ Ամատունի
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԱԾ «ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«ԿՈԱԼԻՑԻԱՆ ԴԱՌՆՈՒՄ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՐԽԱՅԻԶՄ` ԱՆՑՅԱԼԻ ՄՆԱՑՈՒԿ»
Արթուր ԽեմչյանՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ «ՄՏԱՎ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՆԴՐԱԴԱՐՁ» ԿԱ ՆԱԵՒ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԼԱՅՆ» ՀԱՄԱՆԵՐՈՒՄ, ՈՐՆ ԻՐԱԿԱՆՈՒՄ «ՆԵՂ» Է
Հեղինե Մանուկյան
- 1807 Գեներալ Գուդովիչի գլխավորած ռուսական զորքերը Ախուրյանի ափին պարտության են մատնում թուրքական բանակին:
- 1890 Ընդհարում կառավարական զորքերի և Կարինի անզեն հայ բնակչության միջև:
- 1925 Երևան է ժամանում Ազգերի լիգային կից Աշխատանքի միջազգային բյուրոյի հանձնաժողովը նշանավոր գիտնական Ֆ.Նանսենի գլխավորությամբ:
- 1941 Նացիստական Գերմանիան և Թուրքիան կնքեցին բարեկամության պայմանագիր:
- 1953 Մահացավ հասարակական գործիչ Հակոբ Տեր Հակոբյանը:
- 1987 Եվրոպական խորհրդարանը քվեարկությամբ ճանաչեց հայերի ցեղասպանությունը և Թուրքիային առաջարկեց ճգնաժամից դուրս գալու ուղիներ:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

