
ՆԵՐԿԱՅՈՎ ԵՒ ԱՊԱԳԱՅՈՎ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
- Հետին թվով խելոք ձեւանալը միշտ էլ, իհարկե, հեշտ է: Հեշտ է, օրինակ, մեղադրել այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ասել, որ եթե ասենք` 2008 թվականի փետրվարի 26-ին դիմեր կտրուկ գործողությունների, ապա այժմ իշխանությունը կլիներ փոխված:

Կամ հեշտ է մեղադրել ՀԱԿ-ին հասարակությանը հիասթափեցնելու, Երեւանի քաղաքապետի ընտրությունը ձախողելու եւ այլ ոչ մահացու կամ մահացու մեղքերի համար: Բայց մյուս կողմից` նաեւ հեշտ է անընդհատ հայտարարել, թե պայքարն ավարտվելու է հաղթանակով եւ ժամանակ առ ժամանակ ակնարկել հաղթանակի նորանոր հավանական ժամանակաշրջանների եւ նախադրյալների մասին: Այդ իմաստով ընդդիմության դաշտում, որտեղ առայժմ կա հիմնական երկու գործող ուժ` ՀԱԿ եւ «Ժառանգություն», ու թերեւս մի քանի այլ հավակնորդներ, ստեղծվել է փակ շրջանի պես մի բան: Եվ դա, թերեւս, պետք է գիտակցեն բոլորը` թե գործող հիմնական ուժերը, թե հավակնորդները: Այդ փակ շրջանում, որեւէ մեկը որեւէ մյուսի հաշվին միավոր չի կարողանալու վաստակել եւ այդ պատրանքները պետք է մի կողմ թողնել հենց հիմա, քանի դեռ չեն դարձել աղետ թե կոնկրետ պատրանք ունեցողների, թե ամբողջ ընդդիմության համար: Շրջանը հենց նրանով է փակ, որ կամ դրա մեջ ես եւ մի մարմին ես բոլոր ներսում գտնվողների հետ, կամ դրանից դուրս ես ու ընդդիմություն չես: Իսկ եթե մի մարմին ես ըստ էության, ըստ դրության, ապա որքան շուտ մարմին դառնաս գիտակցությամբ, այնքան ավելի թեթեւ կլինի բացել շրջանն ու շարժվել առաջ: Այդ դատողությունները կարող են շատ փիլիսոփայական թվալ, թվալ կյանքից կտրված: Սակայն երեւի թե այժմ հենց դրա ժամանակն է, այժմ նոր կյանքի մասին մտածելու ժամանակն է, իսկ դա անհնար է, եթե չես կտրվում հին կյանքից: Այժմ պետք է ներկա եւ նույնիսկ ապագա ժամանակով խելոք ձեւանալ եւ ինտենսիվորեն առաջարկել ու քննարկել ընդդիմության կենսունակության նորանոր գաղափարներ: Բարեբախտաբար դրա համար կա առանցքը, կորիզը, այն ձյան գունդը, որը ընդամենը կարիք ունի գլորվելու եւ մեծանալու, ոչ թե զրոյից ստեղծվելու: Հայ Ազգային Կոնգրեսին հաջողվեց պահել այդ ձնագունդը անկախ տարվա եղանակից: Այժմ այն ունի ընդամենը գլորվելու, գլորվելով մեծանալու անհրաժեշտություն: ՀԱԿ-ը, իր բոլոր վրիպումներով եւ բացթողումներով հանդերձ, կարողացել է ապահովել այդ նվազագույն, բայց հիմնարար խնդիրը: ՀԱԿ-ի այդ հաջողությունն է պատճառը, որ այսօր խոսք է գնում ոչ թե ընդդիմության լինել-չլինելու, այլ ընդամենը դինամիկան եւ արդյունավետությունը բարձրացնելու հնարավորությունների եւ պոտենցիալի մասին: Հետեւաբար ժամանակն է այլեւս քննարկել ոչ թե բացթողումները, ոչ թե խելոք ձեւանալ «Բա որ ասում էինք» թեմայով, այլ կոնկրետ եւ առարկայական քննարկումներ ծավալել եղածի հիմնարար եւ փաստական, ոչ թե սոփեստական վերլուծություններով, ինչպիսին այսուհետ կարող են ընկալվել «բա որ ասում էինք» տարբերակները, կամ էլ լինելիքի հավանական տարբերակների շուրջ: Իսկ Հայ Ազգային Կոնգրեսն էլ, թերեւս, պետք է ի գիտություն ընդունի այն, որ «մի բան կա, բա որ ասացին» եւ անցնի առաջ:
ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան 8Սկիզբը` նախորդ համարում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր կողմից ընդունված` «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» 62/243 բանաձեւը հիմք ընդունելով, այսպիսով, խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զեկույց ներկայացնել ...ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան 3
Սկիզբը` նախորդ համարում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր կողմից ընդունված` «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» 62/243 բանաձեւը հիմք ընդունելով, այսպիսով, խնդրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զեկույց ներկայացնել ...ՄԱՐՏԻ 1 HՈՒՆԻՍԻ 15. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Մարինե Խառատյան 6
Իրանի նախագահական ընտրություններից հետո մեկնարկած բազմահազարանոց ցույցերից ու ցուցարարների` հիմնականում ուսանողների սպանություններից հետո երեկ Իրանի դեսպանատան առաջ բողոքի ակցիա էին անցկացնում Հայաստանում ...ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐՆ ԱՆՏԵՍԵԼ ԵՆ ԶՈՀԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
Լիլիթ Թադեւոսյան 1
Երեկ առավոտյան Մարտի 1-ին զոհվածների` Տիգրան Խաչատրյանի, Դավիթ Պետրոսյանի, Գոռ Քլոյանի եւ Սամվել Հարությունյանի ծնողներն այցելել են ԵԽ երեւանյան գրասենյակ` նպատակ ունենալով հանդիպել Երեւանում գտնվող ԵԽԽՎ ...ԱՇՈՏՅԱՆԸ ՆՎԻՐՈՒՄ Է... ԲԱՅՑ ՈՉ ԲՈԼՈՐԻՆ
Սիրանուշ Հարությունյան 1
Մեկ անգամ չէ, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ այլ համապատասխան կառույցների ղեկավարներ հայտարարել են, թե իրենք շարունակելու են քննական նոր համակարգի զարգացմանն ու բարելավմանն ուղղված աշխատանքները, ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՂԱԶԵՐԾԵՑ ՀՅԴ-ԻՆ
Արթուր Խեմչյան 11
Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը հունիսի 12-ին տեղի ունեցած հանրահավաքում ՀԱԿ-ի կազմում չընդգրկված ընդդիմադիր ուժերին առաջարկեց համախմբվել 12 կետից բաղկացած պլատֆորմի շուրջ, բոլորի համար էլ պարզ էր, որ դրա հիմնական ...«7-Ի ԳՈՐԾԸ» ԿԱՐԱՊԵՏԻ, ՀԱՅՐԱՊԵՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ Ա»
Էլմիրա Մարտիրոսյան 1
Որքան էլ փորձում ենք «7-ի գործը»` միասին կամ անջատ, տեղավորել ընդդիմության ակտիվիստներին առաջադրված մեղադրանքի իրավական, տրամաբանական շրջանակներում, չի հաջողվում:
«Չտեղավորվող» մասերն էլ երեկ իրենց ...ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ ՀԱՄԱՆԵՐՈՒՄՆ Է
Հեղինե Մանուկյան 3
ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանին ընդառաջ ՀՀ-ում գտնվող ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Ջոն Պրեսկոտը երեկ սկսել են հանդիպումների իրենց շարքը, որոնցից ստացած տպավորությունների ...«ՇԱՆՍ` ԵՐԿՐԻ ՎԻՃԱԿՈՎ ՄՏԱՀՈԳ ՈՒԺԵՐԻ ՀԱՄԱՐ»
Մարինե Խառատյան 3
Ընդդիմության վերջին հանրահավաքում Հայաստանի քաղաքական ուժերին քաղաքական պլատֆորմի շուրջ Լեւոն Տեր-Պետրոսյանի համագործակցության առաջարկը կարող է հիմք դառնալ քաղաքացիական անհնազանդության լայնածավալ շարժում ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ «ՄՏԱՎ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՆԴՐԱԴԱՐՁ» ԿԱ ՆԱԵՒ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան 1
Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն հունիսի 19-ին ժամը 12-ին արտահերթ նիստ է գումարելու` քննարկելու Սերժ Սարգսյանի առաջարկությունները համաներում հայտարարելու վերաբերյալ:
Դա նշանակում է, որ համաներման մասին ...ՆԵՐԿԱՅՈՎ ԵՒ ԱՊԱԳԱՅՈՎ ՄՏԱԾԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
2
Հետին թվով խելոք ձեւանալը միշտ էլ, իհարկե, հեշտ է: Հեշտ է, օրինակ, մեղադրել այժմ Լեւոն Տեր-Պետրոսյանին ու ասել, որ եթե ասենք` 2008 թվականի փետրվարի 26-ին դիմեր կտրուկ գործողությունների, ապա այժմ իշխանությունը ...
ՕՐԵՆՔ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ՆԱԽԱԳԻԾ)
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՔՈՂԱԶԵՐԾԵՑ ՀՅԴ-ԻՆ
Արթուր Խեմչյան
«ՈՒԺԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵՍ ՈՒԺՈՎ»
Մարինե Խառատյան
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ, ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ` «ՄԻՏԻՆԳ» ԱՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան
ՃՈՐՏԵՐԻ, ՍՏՐՈՒԿՆԵՐԻ ԵՐԿԻՐ ԵՐԱԶՈՂՆԵՐԸ

ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ. ՀՅԴ-Ն ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐ` ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԵՐԵՒԱՆՈՒՄ, ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
Արամ Ամատունի
ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ «ՄՏԱՎ» ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ. Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՒՄ «ԱՆԴՐԱԴԱՐՁ» ԿԱ ՆԱԵՒ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԴԵՊՔԵՐԻՆ
Հեղինե Մանուկյան
«ՏԻԿՈՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՐԱԶԱՆՔ Է»
Արթուր ԽեմչյանՀԱԿՈԲՅԱՆ, ԱՊՐԵՍ` ՕԳՆԵՑԻՐ, ՓՐԿԵՑԻՐ, ԲԱՅՑ ՔԵԶ` 6 ՏԱՐԻ...
Էլմիրա Մարտիրոսյան
ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- 1500 Ծնվեց քանդակազարդող հայ վարպետ Քիրամ Կազմողը:
- 1847 Վիեննայում Մխիթարյանները հրատարակում են «Եվրոպա» շաբաթաթերթը, ապա կիսամսյա հանդեսը:
- 1869 Թիֆլիսում իր առաջին տարեշրջանն սկսեց Գայանյան օրիորդաց դպրոցը:
- 1887 Շուշիում ծնվեց նշանավոր կուսակցական հասարակական-քաղաքական գործիչ, ականավոր պատմաբան, ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը: (Վախճ. 1972թ.-ին):
- 1929 Ծնվեց աշխարհի շախմատի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը:
- 1965 Երևանում բացվում է Ավ. Իսահակյանի արձանը:
- 1971 Խորհրդային գաղտնի ոստիկանության կողմից սպանվեց հայ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ Պարույր Սևակը: (Ծնվ. 1924թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

