
ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ՄԱՐԴ ԻՆՖԱԽՔ ՍՏԱՆԱ
- Անվտանգության խորհուրդը` ԱԽՔ-ի գլխավորությամբ, երեկ նիստ է գումարել եւ քննարկել է Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման ինֆորմացիոն ռազմավարության մշակման հարցը:

Տարածված պաշտոնական հաղորդագրությունը չի բացահայտում մանրամասները` թերեւս այն պատճառով, որ դրանք ավելի սարսափելի կլինեն, քան փաստաթուղթն ինքնին: ԱԽՔ-ն ու նրա վերադասներն ու ստորադասները մի քիչ ամոթ ունենային եւ Եվրամիության ինտեգրման ինֆորմացիոն ռազմավարության հարցը քննարկեին Երեւանի ավագանու ընտրությունից գոնե 40 օր անց: Բայց ամոթը Հայաստանի իշխանության թույլ տեղը չէ: Թույլ տեղը Եվրաինտեգրման ինֆորմացիոն ռազմավարությունն է, որն էլ ուզում են մշակել, ու ըստ որի էլ Հայաստանի մարզերում բացվելու են Եվրամիության ինֆորմացիոն կենտրոններ: Պարզ է, թե որն է լինելու դրանց նպատակը: Դրանց նպատակը լինելու է այն, որ հայաստանցիներն այլեւս չեն սպասի, թե ամեն մի խայտառակ ընտրություններից հետո երբ են ասուլիս հրավիրելու եւ ինչ գնահատական են տալու եվրադիտորդները: Ընտրություններից հետո, եւ երեւի թե նույնիսկ դրանցից առաջ, Հայաստանի ընտրողները կարող են գնալ իրենց մարզերի Եվրամիության ինֆորմացիոն կենտրոն եւ այնտեղ տեղեկանալ, այսինքն` ինֆորմացվել, որ ընտրությունները համապատասխանել են եվրոպական չափանիշներին եւ եղել են մի քանի քայլ առաջ Շվեյցարիայում կայացած ընտրություններից: Այդպիսով, մեր քաղաքացիները կտեղեկանան, որ եվրաինտեգրման գործը լայն քայլերով գնում է առաջ, եւ մենք նույնիսկ հասել ու անցել ենք Եվրոպային: Այսինքն` չի բացառվում, որ որոշ ժամանակ անց այդ կենտրոնները ոչ թե հայաստանցիների ինֆորմացմանը ծառայեն, այլ եվրոպացիները քաղաքակրթության վերաբերյալ ինֆորմացիաներ ստանան Հայաստանից` մարզերում գտնվող Եվրամիության ինֆորմացիոն կենտրոնների միջոցով: Իրականում խնդիրն, անշուշտ, զավեշտալի չէ, քանի որ վկայում է մեր կյանքում առկա ցինիզմի մասին, երբ իշխանությունը 15 օր առաջ խայտառակ կեղծիքների եւ այլ անօրինությունների, լրագրողների ծեծի ու վստահված անձանց ահաբեկման մթնոլորտում անցկացնում է մայրաքաղաքի ավագանու ընտրություն, իսկ 15 օր անց քննարկում է Եվրամիությանն ինտեգրվելու ինֆորմացիոն ռազմավարությունը: Խնդիրն այն է միայն, թե ում համար է լինելու այդ ենթադրյալ ինֆորմացիան: Այսինքն` դրա սպառողը մեր քաղաքացինե՞րն են լինելու, եվրոպացինե՞րը, թե՞ իշխանական սափրագլուխները, որոնք կեղծում են ընտրությունները: Իրականում, իհարկե, այդ ինֆորմացիան ոչ մեկին էլ պետք չի լինելու, այլ պետք են լինելու այն գրանտները, որ կպնելու են այդ ինֆորմացիայի պատրվակով:
ԻՐԱՆԸ ՉԻ ՓՈԽՈՒՄ ԻՐ ԴԵՄՔԸ
Մուսա Միքայելյան
Երեկ Թեհրանում շարունակվում էին փողոցային անկարգությունները, որոնք սկսվել էին Իրանի նախագահի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո: Երկրի ղեկավարի պաշտոնի համար պայքարում հաղթող դարձավ գործող ...«ՀԱՊԿ-Ը ՌՈՒՍԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՍՊԱՍԱՐԿՈՂ ԿԱՌՈՒՅՑ Է, ԻՍԿ ԱՆԴԱՄՆԵՐԸ` ԳՈՐԾԻՔ»
Արթուր Խեմչյան
Հունիսի 14-ին Մոսկվայում կայացած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովում ստորագրվել է Արագ արձագանքման հավաքական ուժերի մասին համաձայնագիրը, որի տակ, սակայն, չկան Բելառուսի ...ՄԱԿ-ՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Էմմա Գաբրիելյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններում ուժի դիրքերից հանդես գալուց, ժամանակ առ ժամանակ կոշտ հայտարարություններ հնչեցնելուց եւ պահաջներ ...ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է, ԵՐԲ ԵՐԿՐՈՒՄ ՉԿԱ ԴԵՄՈԿՐԱՏԻԱ:ՀՆՉԱԿՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԴԱՇՆԱԿՆԵՐԻՆ ԼԻԲԱՆԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Հունիսի 7-ին Լիբանանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին երկրի իշխող` «Մարտի 14»-ի դաշինքի հաղթանակով. այդ դաշինքը զբաղեցրել է Լիբանանի խորհրդարանի 128 տեղերից 71-ը` պահպանելով մեծամասնությունը ...ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻՆ ԽՈՇՏԱՆԳԵԼԸ` ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Լիլիթ Թադեւոսյան
Հունիսի 11-ին մարդու իրավունքների միջազգային մի խումբ կազմակերպություններ կոչով դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ պահանջել անհապաղ ազատ արձակել Հելսինկյան ասոցիացիայի ֆոտոլրագրող Արշալույս Հակոբյանին:
...ԱՍՈՒՄ ԷԻ` ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻՆ ԷԼ ԿԴԱՏԵՆ, ԾԻԾԱՂՈՒՄ ԷԻՆ
Էլմիրա Մարտիրոսյան
«Ազատամարտիկ ե՞ս, վայ քու տիրու մերը»
Մոտ 3 ժամ պահանջվեց` ԱԺ պատգամավոր, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Մյասնիկ Մալխասյանի պաշտպանական ճառը լսելու համար:
Նա ի սկզբանե ...ՋՈՆԻՆ ՈՒ ԺՈՐԺԻՆ ԾԱՆՐ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
Հեղինե Մանուկյան
Երեկ եռօրյա այցով Երեւան են ժամանել ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն, ովքեր իրենց հերթական այցի ընթացքում պետք է արձանագրեն ՀՀ-ում ետմարտիմեկյան իրավիճակի հաղթահարման ...12-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ. ՀՅԴ-ԻՆ ԴԺՎԱՐ Է ԼԻՆԵԼՈՒ ՄԵՐԺԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
Արամ Ամատունի
Քաղաքականապես ակտիվ հանրության գլխավոր զբաղմունքն այս օրերին կանխատեսումներն ու կանխագուշակություններն են, թե ինչ է լինելու ամռան ընթացքում ընդդիմադիր դաշտի հետ, ինչպես է շոգից եւ Երեւանի ավագանու ընտրության ...ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱՄԲԻՏ ԵՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԵԱԿՑԻԱ
Իրանի նախագահի ընտրությունն աննախադեպ զարգացում ունեցավ: Անկախ այն բանից, թե ինչ ավարտ կունենա Իրանում ծավալված պայքարը իշխանության եւ նախագահի ընտրությանը պաշտոնական տվյալով երկրորդ տեղը գրաված, սակայն ...ՔԻՉ Է ՄՆՈՒՄ ՄԱՐԴ ԻՆՖԱԽՔ ՍՏԱՆԱ
Անվտանգության խորհուրդը` ԱԽՔ-ի գլխավորությամբ, երեկ նիստ է գումարել եւ քննարկել է Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման ինֆորմացիոն ռազմավարության մշակման հարցը:
Տարածված պաշտոնական հաղորդագրությունը ...
ՕՐԵՆՔ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ՆԱԽԱԳԻԾ)
«ՈՒԺԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵՍ ՈՒԺՈՎ»
Մարինե Խառատյան
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ, ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ` «ՄԻՏԻՆԳ» ԱՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան
ՃՈՐՏԵՐԻ, ՍՏՐՈՒԿՆԵՐԻ ԵՐԿԻՐ ԵՐԱԶՈՂՆԵՐԸ

ԻԴԻՈՏՆԵՐ` ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵՔ

ԵՐԵՒԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ. ԲՀԿ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀԿ ՊԱՐՏԱԴՐԱԾ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Մարինե Խառատյան
ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ. ՀՅԴ-Ն ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐ` ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԵՐԵՒԱՆՈՒՄ, ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
Արամ Ամատունի
«ՏԻԿՈՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՐԱԶԱՆՔ Է»
Արթուր ԽեմչյանՀԱԿՈԲՅԱՆ, ԱՊՐԵՍ` ՕԳՆԵՑԻՐ, ՓՐԿԵՑԻՐ, ԲԱՅՑ ՔԵԶ` 6 ՏԱՐԻ...
Էլմիրա Մարտիրոսյան
ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- 1795 Ծնվեց ռուս գրող, դիվանագետ Ալեքսանդր Գրիբոեդովը: Նա ջանքեր էր գործադրում հայերին Պարսկաստանից վերադարձնել Հայաստան: (Վախճ. 1829թ.-ին):
- 1870 Ցարական կառավարությունը հրատարակեց քաղաքային կանոնադրություն:
- 1895 Սկսվեցին Վանի առաջին դեպքերը -ինքնապաշտպանությունը, որը տևեց մինչև հունիսի 20-ը:
- 1915 Դեսպան Մորգենթաուն Միացյալ նահանգների դեպարտամենտին պարզորեն նկարագրել է Երիտթուրքերի քաղաքականությունը որպես «ցեղի բնաջնջման» արշավ: Միացյալ նահանգների պետական քարտուղար Ռոբերտ Լենսինգը տեղեկացրեց նրան, որ «դեպարտամենտը ընդունել է իր գործընթացը, այն է` կանգնեցնել հայկական հալածումը»:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

