
Ի՞ՆՉ ԵՒ Ո՞ՒՄ ԵՆՔ ՀԱՇՎԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ
- ՀԱԿ-ը երեկվա հանրահավաքով փաստացի եզրափակեց համաժողովրդական պայքարի երկրորդ փուլը, որը թերեւս սկսվել էր 2009 թվականի մարտի 1-ի հանրահավաքով:

Երրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մինչ այդ ընկած ժամանակահատվածը հնարավորություն է իրավիճակը հանգիստ պայմաններում գնահատելու, ամփոփելու եւ անելիքը որոշելու համար: Պայմանականություն է նաեւ դադարն ու հանգիստը, քանի որ խոսքը միայն հանրահավաքների դադարի մասին է, սակայն քաղաքական գործընթացը, որ երկրում տանում է ՀԱԿ-ը, շարունակվելու է: Ավելին` ընթացիկ ամռան համար Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը փաստացի ընդլայնեց քաղաքական գործընթացի ուղին, հայտնելով ընդդիմադիր ցանկացած այլ ուժի հետ գործակցելու պատրաստակամություն եւ նախանշելով գործակցության պլատֆորմի նախնական տարբերակը, որի 12 կետերը Լեւոն Տեր-Պետրոսյանը շարադրեց իր ելույթում: Ամառը ցույց կտա, թե որքանով է այդ պլատֆորմը ընդունելի այլ կուսակցությունների համար, որոնք հավակնում են լինել ընդդիմության դաշտում ՀԱԿ հավասարազոր ուժ, եւ նաեւ ցույց կտա, թե որքանով է պատրաստ Կոնգրեսը առաջ շարժվել առանց գործընկերների, այսինքն` պատրաստ շարունակել պայքարը, եթե առաջարկված պլատֆորմը չգտնի համարժեք արձագանք այլ քաղաքական ուժերի մոտ, ովքեր իրենց համարում են ընդդիմություն: Սովորաբար ճտերն աշնանն են հաշվում, եւ սեպտեմբերին կերեւա, թե արդյոք աշնանն են հաշվում նաեւ ընդդիմադիր ուժերին, թե կրկին հաշվելու կարիք չի լինի, քանի որ ընդդիմադիր դաշտում իրապես անկեղծ եւ աշխույժ գործունեություն կծավալեն միայն Կոնգրեսն ու «Ժառանգությունը»: Ակնհայտ է, կարծես թե, մի բան, որ գործակցությունը այժմ պետք է բոլոր նրանց, ովքեր Հայաստանում քաղաքականության, քաղաքական պրոցեսի կողմնակից են, անկախ իրենց գաղափարական ուղղվածությունից: Առաջարկված պլատֆորմը փաստացի Հայաստանում քաղաքականությունը փրկելու թերեւս վերջին շանսերից մեկն է եւ շատ կարեւոր է, որ եթե ոչ միավորվել, ապա քննարկումներ ծավալել այդ պլատֆորմի շուրջ քաղաքական ուժերը կարողանան, համարձակվեն, կամք դրսեւորեն: Պարզ է մի բան, որ Կոնգրեսն ամեն դեպքում նախանշում է սահմանադրական ճանապարհին եւ հետեւողական ու խաղաղ պայքարին հավատարիմ լինելու իր կամքը: Այդ ճանապարհն ընդդիմության համար հայտարարվում է անայլընտրանք, եւ թերեւս միայն այդ ճանապարհով է, որ ընդդիմությունն իրապես կարող է այլընտրանք լինել եւ մնալ հակասահմանադրական իշխանական համակարգին:
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ, ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ` «ՄԻՏԻՆԳ» ԱՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան 12
Երեկ մի փոքր ինտրիգային իրավիճակ եղավ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջեւ, որտեղ ընթանում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն ...ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ. ՀՅԴ-Ն ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐ` ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԵՐԵՒԱՆՈՒՄ, ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
Արամ Ամատունի 3
ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, ով մի ժամանակ ԱԺ փոխնախագահ էր եւ Հայաստանի նախագահի թեկնածու, հայտարարում է, թե «մենք դարձել ենք օպոզիցիա ազգային հարցերի բերումով»:
«Մենք երբեք չենք խառնում ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՀԱՂԹԵԼ ԺՈՂՈՎՐԴԻՆ, ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ` ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՈՐՑՆԵՆՔ
Արթուր Խեմչյան 2
«Եվ նախագահական, եւ քաղաքապետի ընտրությունների ժամանակ մենք տեսանք, թե ինչպես է պետական կառավարման մարմինը միանում խուլիգանական տարրերի հետ եւ հարձակվում օրինականությունը պաշտպանող ընդդիմության վրա:
...ՊԱՅՔԱՐ` ԱՌԱՆՑ «ԽԱՂԵՐ ՏՎՈՂՆԵՐԻ». ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԲԱՆԱՁԵՒԸ
Մարինե Խառատյան 1
Ներկայացնում ենք ՆԺԿ նախագահ Արամ Կարապետյանի հետ մեր հարցազրույցը:
-Ձեր գնահատմամբ` ինչպե՞ս անցան Երեւանի ավագանու ընտրությունները ու ի՞նչ արձանագրեցին:
- Ես կարող եմ արձանագրել, որ ինչպես միշտ, ...«ՊԱՏՐԱՍՏՎԵՔ ԵՐԿԱՐԱՏԵՒ ՈՒ ՏՔՆԱՋԱՆ ՊԱՅՔԱՐԻ»
Էմմա Գաբրիելյան 5
Երեկ Մատենադարանի մոտ հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ. ՀԱԿ հերթական հանրահավաքն էր, որն ավարտվեց ավանդական երթով:
Հանրահավաքը մեկնարկեց անակնկալով. բազմահազարանոց հրապարակը պայթեց ծափերով, երբ ...ԱՄՆ. «ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ Է ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ»
Արթուր Խեմչյան
«Հազարամյակի մարտահրավեր» (ՀՄ) կորպորացիայի տնօրենների խորհրդի որոշումը` Հայաստանում ճանապարհաշինության ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու վերաբերյալ, տարաբնույթ մեկնաբանությունների առիթ է քաղաքական շրջանակներում: ...Ի՞ՆՉ ԵՒ Ո՞ՒՄ ԵՆՔ ՀԱՇՎԵԼՈՒ ԱՇՆԱՆԸ
1
ՀԱԿ-ը երեկվա հանրահավաքով փաստացի եզրափակեց համաժողովրդական պայքարի երկրորդ փուլը, որը թերեւս սկսվել էր 2009 թվականի մարտի 1-ի հանրահավաքով:
Երրորդ փուլը կմեկնարկի սեպտեմբերի 18-ին: Մինչ այդ ընկած ...
ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿԳՆԱ, ԵԹԵ ՆՄԱՆ ՊԱՀԱՆՋ ԴՆԻ ԱՅՆ ԱՆՁԸ, ՈՎ ՍՏԵՂԾԵԼ Է ԲՀԿ-Ն` Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՆՀՆԱԶԱ՞ՆԴ ԵՍ: ՀՅԴ-Ն՝ ՋՐԲԱԺԱՆԻ ԱՌԱՋ
Մարինե Խառատյան
ՕՐԵՆՔ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ՆԱԽԱԳԻԾ)
«ՈՒԺԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵՍ ՈՒԺՈՎ»
Մարինե Խառատյան
ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ ԴԱՏՎՈՒՄ ԷԻՆ, ԻՇԽԱՆԱՎՈՐՆԵՐԸ` «ՄԻՏԻՆԳ» ԱՆՈՒՄ
Էլմիրա Մարտիրոսյան
ՃՈՐՏԵՐԻ, ՍՏՐՈՒԿՆԵՐԻ ԵՐԿԻՐ ԵՐԱԶՈՂՆԵՐԸ

ԻԴԻՈՏՆԵՐ` ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵՔ

ԵՐԵՒԱՆԸ ԿՂԵԿԱՎԱՐԵՆ ԸՆՏՐԱԿԵՂԾԱՐԱՐՆԵՐԸ. ԲՀԿ-Ն ԸՆԴՈՒՆԵՑ ՀՀԿ ՊԱՐՏԱԴՐԱԾ ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Մարինե Խառատյան
ԹՈՂ ԳԱ ՏԵՆԱՆՔ` ԷԴ ԻՆՉ ՀԱՄՈՅԱ...
Էլմիրա Մարտիրոսյան
ԵՌԱԳՈՒՅՆ ԴՐՈՇ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ. ՀՅԴ-Ն ՊԱՐՏՎՈՒՄ Է ԱՄԵՆՈՒՐ` ԳԼԵՆԴԵԼՈՒՄ, ԵՐԵՒԱՆՈՒՄ, ԲԵՅՐՈՒԹՈՒՄ
Արամ Ամատունի
- 1878 Բեռլինի դաշնագրի կնքումը: Ի տարբերություն Սան-Ստեֆանոյի պայմանագրի, չկան երաշխիքներ Արևմտյան Հայաստանում պայմանները բարելավելու համար: Թուրքիան բարեփոխումներ չնախաձեռնեց:
- 1884 Թուրքական հարկային ռեֆորմի դեմ ապստամբություն բռնկվեց Զեյթունում քաղաքագլուխ Պապիկ իշխանի ղեկավարությամբ:
- 1896 Օրմանյան և Դուրյան եպիսկոպոսները հրատարակեցին «Մասիս» կրոնական օրաթերթը:
- 1921 Ստեղծվում են առաջին սովխոզները Հայաստանում:
- 1988 Խորհրդային Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ժխտեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հայաստանին վերամիավորման 1988 02 20-ի խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

