
ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
- Սովորաբար փոթորկից առաջ է անդորր լինում, սակայն Հայաստանի ներկայիս իրավիճակը, թերեւս, կարելի է բնութագրել որպես փոթորիկ անդորրից առաջ:

Բանն այն է, որ Հայաստանը ամառային տապին ընդառաջ է գնում բավական դինամիկ ներքին ու արտաքին իրավիճակներով: Իշխանությունը համարձակվում է փակել մարտի 1-ի թեման, կատարում է այդ ուղղությամբ առաջին քայլն ու լուծարում Փաստահավաք խումբը, խորհրդարանում շարունակում է մթնոլորտը լարված պահել հարկային փաթեթի քննարկումով, Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բացում է «նոր» ու «գլխավոր» թեմա, ինչպես Մինսկի խմբի համանախագահներն են հայտարարում: Այդ եւ այլ իրադարձությունների զարգացման մեջ առկա դինամիզմի պոտենցիալը ամբողջությամբ կդրսեւորվի առաջիկայում: Սակայն ինչքան էլ լինի այդ պոտենցիալը, կարծես թե աներկբա է, որ նվազագույն ռեզոնանսի պարագայում անգամ առկա խնդիրները շոշափելու են հասարակության լայն խավերի շահեր` լայն թե զուտ ֆիզիկական ծավալի, թե դերակատարության եւ թե կշռի իմաստով: Այդ ամենի մեջ ուշագրավը, սակայն, ամառային շոգերից առաջ իշխանական աշխուժությունը չէ: Այսինքն` այդ աշխուժությունն ամառային շոգի սպասվելիք ֆոնին չէ, որ ընդգծվում է, այլ ընդգծվում է ընդդիմության բավականին հանդարտ պահվածքի ֆոնին: Եթե նախորդ տարի Հայաստանի իրադարձությունների դինամիզմն ապահովում էր ընդդիմությունը, իսկ իշխանությունն ամեն կերպ փորձում էր «սպանել» խաղը, ապա այժմ կարծես թե իշխանությունն ու ընդդիմությունը փոխվել են տեղերով, այսինքն` փոխվել են արագությամբ, եւ ով գիտե` գուցե նույնիսկ ցանկություններով: Բանն այն է, որ եթե առաջ իշխանությունն էր ապրում վիրտուալ իրականության մեջ, ապա այսօր, կարծես թե, այդ իրականության մեջ է հայտնվել ընդդիմությունը` Հայ Ազգային Կոնգրեսը: Եվ սա բավական մտահոգիչ խնդիր է, քանի որ Կոնգրեսը զբաղեցրել է ընդդիմադիր գրեթե ամբողջ դաշտը եւ այդ գործում հասնելով հաջողության, կարծես թե, խաղում է «հաշիվը պահելու» վրա: Իսկ այդ դեպքում այն թիմերը, որոնք զգալով իրենց առավելությունը` փորձում են «պահել հաշիվը», սովորաբար պատժվում են «գնդակ» բաց թողնելով սեփական դարպասը: Ընդ որում` այդ բանը սովորաբար տեղի է ունենում խաղի բավական անհարմար ժամանակի, երբ այլեւս ուշ է լինում իրավիճակը վերստին վերցնել սեփական վերահսկողության տակ: Այժմ ընդդիմության պահվածքը հիշեցնում է խաղային հենց այդ մարտավարությունը: Չի կարելի ասել, թե այդ մարտավարությունը ձախողվել է, սակայն չասել, որ իշխանությունն ավելի ու ավելի վտանգավոր «պահեր» է ստեղծում ընդդիմության դարպասի մոտ` կլինի հետագա լուրջ հետեւանքներով հղի սխալ: Իսկ ընդդիմությունն ավելի ու ավելի հաճախ հայտնվում է «խաղից դուրս» վիճակում: Սա մտահոգիչ է, քանի որ այդպես խաղից դուրս վիճակում է հայտնվում հասարակությունը:
ՕՐԵՆՔ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ՆԱԽԱԳԻԾ)
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 81 հոդվածի առաջին մասի 1 կետով առաջարկում եմ հայտարարել համաներում հետեւյալ պայմաններով`
1. Պատժից ազատել`
ա) առավելագույնը երեք տարի ժամկետով ...«ՈՒԺԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵՍ ՈՒԺՈՎ»
Մարինե Խառատյան 14
Անցյալ տարվա նախագահի ընտրությունները մեկ քայլ առաջ գնահատած ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը պաշտոնը թողնելուց հետո զգալի անկաշկանդ է դարձել եւ երեկ արդեն խստագույնս քննադատում էր Երեւանի ավագանու ...«ՏԻԿՈՆ ՈՒՂՂԱԿԻ ԵՐԱԶԱՆՔ Է»
Արթուր Խեմչյան
«Ճմռթված երկիր ենք ու գնում ենք մոնոկառավարման»
Եթե կառավարության կողմից ներկայացված հարկային փաթեթը քվեարկության դրվեր երեկ, ԲՀԿ-ն, ամենայն հավանականությամբ, չէր քվեարկի:
«Օրինագիծը, իմ խորին համոզմամբ, ...ՀԱԿՈԲՅԱՆ, ԱՊՐԵՍ` ՕԳՆԵՑԻՐ, ՓՐԿԵՑԻՐ, ԲԱՅՑ ՔԵԶ` 6 ՏԱՐԻ...
Էլմիրա Մարտիրոսյան 1
ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանին առաջադրված` զանգվածային անկարգություններ կազմակերպելու «հանցանքը» մեղադրող կողմը երեկ համարեց հիմնավորված, ապացուցված եւ պահանջեց 6 տարի ազատազրկում:
Մեղադրող Հովսեփ ...ԼՂ ԽՆԴՐՈՒՄ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԴԵՊՔՈՒՄ, ՏԵՂԱՇԱՐԺ ԿԼԻՆԻ ՆԱԵՒ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
Մուսա Միքայելյան
Հարցազրույց Միջազգային հարաբերությունների եւ ռազմավարական ուսումնասիրությունների թուրքական TURKSAM կենտրոնի տնօրեն Սինան Օգանի հետ
-Պրն Օգան, հունիսի 4-ին կայացավ Սարգսյան-Ալիեւ բանակցությունների ...ՀԱԿԱՍԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԲԱՔՎԻՑ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան` Սարգսյան-Ալիեւ առաջիկա հանդիպման հնարավորության առիթով նշել է, թե նման հանդիպման անցկացումը հուլիսին կախված է այն բանից, թե ինչ արդյունքի կհասնեն ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔԻ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՉՈՒՆԵՆ ԽՈՐՀՐԴԱՎՈՐ «ՍԵՅՖԻ» ՆՅՈՒԹԵՐԻ ԿՐԿՆՕՐԻՆԱԿՆԵՐԸ: ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ «ԱՆԱԶՆԻՎ» ՔԱՅԼԻ ՀԵՏՔԵՐՈՎ
Հեղինե Մանուկյան
Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Ս.Նիկոյանը նախօրեին դիմել էր հասարակական, քաղաքական կազմակերպություններին, ինչպես նաեւ ՀԱԿ-ին` առաջարկելով մարտի 1-2-ի դեպքերին վերաբերող, ...ՖԻԼԻՊ ԳՈՐԴՈՆ. «ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ, ՍԱԿԱՅՆ ՊԱՀԸ ՊԱՏՄԱԿԱՆ Է»
Էմմա Գաբրիելյան
ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, ով երկու շաբաթ է, ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը, ժամանել է տարածաշրջան: Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցի առաջին կանգառը մեկնարկեց ...«ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԸ» ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԵՆ: ՆՐԱՆՔ ԼՐՋՈՐԵՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ
Արթուր Խեմչյան
Սերժ Սարգսյանը մայիսի 28-ին առաջին անգամ խոսելով համաներման մասին` դիմել էր քաղաքական ուժերին ու Հանրային խորհրդին, որպեսզի առաջարկություններ ներկայացնեն համաներման վերաբերյալ:
Երեկ երեկոյան Հանրային ...ԵՎՐՈՅՈՎ ԼԻՔԸ ԳՐՊԱՆՆԵՐ` ԵՎՐՈՊԱՅԻՑ ԶՈՒՐԿ ՈՒՂԵՂՆԵՐՈՎ
Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ քննարկումներից առաջ եւ հետո հնչող հարցերի շարքում կարծես թե տեղ է սկսել գրավել նաեւ հարցը, թե ինչ տեսք է ստանում Հայաստանի հասարակության վերաբերմունքն ամեն անգամ ԵԽԽՎ-ում Հայաստանի ...ԻՐԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ, ՎԻՐՏՈՒԱԼ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Սովորաբար փոթորկից առաջ է անդորր լինում, սակայն Հայաստանի ներկայիս իրավիճակը, թերեւս, կարելի է բնութագրել որպես փոթորիկ անդորրից առաջ:
Բանն այն է, որ Հայաստանը ամառային տապին ընդառաջ է գնում բավական ...
ԲՀԿ-Ն ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿԳՆԱ, ԵԹԵ ՆՄԱՆ ՊԱՀԱՆՋ ԴՆԻ ԱՅՆ ԱՆՁԸ, ՈՎ ՍՏԵՂԾԵԼ Է ԲՀԿ-Ն` Ռ.ՔՈՉԱՐՅԱՆԸ
Արթուր Խեմչյան
«ՊԱՊԱՆ» ՊԱՐԶ Է. Ի՞ՆՉ ԳՆՈՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ «ՈՐԴԻ»

ԲՈԼՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԱՔՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ. ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀՅԴ-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԱՆՀՆԱԶԱ՞ՆԴ ԵՍ: ՀՅԴ-Ն՝ ՋՐԲԱԺԱՆԻ ԱՌԱՋ
Մարինե Խառատյան
ՕՐԵՆՔ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ (ՆԱԽԱԳԻԾ)
«ԲՈԼՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ «ՔՑԵԼԸ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾԵԼԱՈՃՆ Է»
Արթուր Խեմչյան
ՔԱՆԻ ԴԵՌ ԳԼԽԱԿԵՐՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
«ՈՒԺԻՆ ՊԵՏՔ Է ՀԱԿԱԴԱՐՁԵՍ ՈՒԺՈՎ»
Մարինե Խառատյան
ԵՐԵՔ ՕՐ ԵՆՔ ՏԱԼԻՍ, ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐ, ՏԵՌՈՐԻ ԵՆԹԱՐԿԵՔ...
Էլմիրա Մարտիրոսյան
ԻԴԻՈՏՆԵՐ` ԲՈԼՈՐ ԵՐԿՐՆԵՐԻ, ՄԻԱՑԵՔ

- 1804 Ռուսական զորքերը Գյումրու մերձակայքում պարտության են մատնում Աբաս Միրզայի զորքերին և ազատելով Ղարս քշվող հայերի` բնակեցնում են Փամբակում ու Թիֆլիսում:
- 1858 Պարսկաստանի Շիրազ քաղաքում վախճանվեց գրող Մեսրոպ Թաղիադյանը: (Ծնվ. 1803թ.-ին, Ձորագյուղում, Երևանի գավառ):
- 1903 Կախաղան բարձրացվեց Հայ դաշնակցական հեղափոխության ամենահին գործիչներից մեկը՝ Քեմախեցի Քեռին (Ռուբեն Շիշմանյան):
- 1906 Թիֆլիսում ստեղծվեց «Կովկասի հայոց դպրոցների ուսուցիչների և վարժուհիների միությունը»: Պաշտոնական ճանաչում ստացավ 1907 թ. հուլիսին:
- 1909 Կ. Պոլսում հիմնվեց Հայ դաշնակցական հեղափոխության «Ազատամարտ» օրաթերթը Ռուբեն Զարդարյանի խմբագրողթյամբ:
- 1932 Կահիրեում վախճանվեց տաղանդավոր դերասանուհի Սիրանույշը (Մերովբե Քանթարջյանի): (Ծնվ. 1857թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

