
«ՊԱՊԱՆ» ՊԱՐԶ Է. Ի՞ՆՉ ԳՆՈՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ «ՈՐԴԻ»
- «Բարգավաճ Հայաստանն» ու «Հանրապետականը» բանակցում են Երեւանի ավագանու ընտրությունից հետո:

Բանակցությունն արդեն այնքան երկար է շարունակվում, որ տպավորությունը նույնիսկ այն է, թե այդ կուսակցությունները չեղած տեղից ինչ-որ բան են ուզում կիսել ու չեն կարողանում: Կարծես թե ոչ թե ՀՀԿ-ին է գրվել 50 տոկոս կամ ԲՀԿ-ին` 22, այլ Հայ Ազգային Կոնգրեսին: Թեեւ ընտրությունից հետո այդ երկու իշխանական ուժերը մի քանի օր է բանակցելով հետագայի շուրջ վկայում են ուղղակի, որ իրականում հասարակության ձայնը չէ, որ տվել է իրենց պաշտոնական տոկոսները: Բանն այն է, որ հասարակության ձայնը ստացած ուժերը չեն փակվի հասարակության աչքից հեռու եւ պաշտոնների առեւտրով չեն զբաղվի, առավել եւս` եթե նրանցից մեկն «ունի» հասարակության անհրաժեշտ քվեն: Եթե այդ քվեն ստացել ես ու ստացել ես լիուլի, էլ ինչ բազար որեւէ թեւի հետ, այն էլ` հանրության աչքից ու ականջից հեռու: Այսինքն` միանգամայն պարզ է, որ իշխանությունն այժմ զբաղված է գողոնը կիսելով: Ընդ որում` «Հանրապետականը» «Բարգավաճին» ասում է` ես եմ գողացել, ուրեմն քեզ բաժին չեմ տա կամ կտամ այնքան, ինչքան ես հարկ կհամարեմ: Հիմա ինչ պետք է ասի «Բարգավաճը»: Կամ պետք է մի բան ուզի, կամ պետք է հրաժարվի ամեն ինչից, այսինքն` ավագանու մանդատներից ընդհանրապես: Բայց այդ դեպքում հարց է առաջանում, թե արդյո՞ք «Բարգավաճը» գիտե իրեն պետք եղածը, գիտե, թե ինչ է ուզում: Հաշվի առնելով, որ ՀՀԿ բացարձակ մեծամասնության պարագայում ԲՀԿ-ն ինչ-որ պաշտոնների շուրջ առեւտուր է անում, պետք է եզրակացնել, որ ԲՀԿ-ն կամ չգիտե, թե ինչ է իր ուզածը, կամ իր ուզածը պաշտոնն է, ոչ թե քաղաքական կշիռը: Բանն այն է, որ պաշտոնների քանակով չէ, որ կշիռը որոշվում է, այլ նրանով, թե ինչ գնով են ձեռք բերվում այդ պաշտոնները: Եթե ՀՀԿ-ն նույնիսկ ԲՀԿ-ին տա իր ուզած քանակը, միեւնույն է, դա ընդամենը ողորմություն է: Եվ որեւէ մեկը հասարակության մեջ չի հավատա, որ այդ քանակը ԲՀԿ-ին ՀՀԿ-ն տվել է վախենալով «Բարգավաճի» ընդդիմադիր դառնալուց կամ մանդատները վայր դնելուց: Բոլորի համար հստակ է լինելու, որ ՀՀԿ-ն պարզապես մեծահոգություն է արել: Այսինքն` առեւտրի ցանկացած ելքի դեպքում ընդգծվելու է ՀՀԿ «պապայությունը» ԲՀԿ-ի նկատմամբ: Իսկ շարունակելով առեւտուրը` ԲՀԿ-ն ընդամենը հավաստելու է, որ ինքն ընդունում է ՀՀԿ «պապայությունը», պարզապես խնդիրն այն է, թե ինչ գնով է համաձայնում դառնալ «որդի»:
ՕԲԱՄԱ. «ԱՆՑՅԱԼՈՒՄ ՄՆԱԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՊԵՏՔ Է ՆԱՅԵԼ ԱՊԱԳԱՅԻՆ»
Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կահիրեի համալսարանում հանդես եկավ երկար սպասված ելույթով: Իր ելույթում ԱՄՆ նախագահը բարձրացրեց Իրաքում, Աֆղանստանում եւ Պակիստանում, ինչպես նաեւ Իրանում` կապված միջուկային ...ՈՉ ՄԻ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ
Տնտեսական ճգնաժամը հանգեցրել է արժեքների ճգնաժամի խորացմանը: Այս մասին տարբեր դիտանկյուններով կատարած իրենց ուսումնասիրություններով վերջերս հանդես եկան հեղինակավոր երկու միջազգային կազմակերպություններ` ...ՑՊԱՀԱՆՋ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ
Հեղինե Մանուկյան 17
Մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովն իր երեկվա նիստում, ընդառաջ գնալով Սերժ Սարգսյանի` համաներման մասին «հռչակավոր» հայտարարությանը, քննարկման դրեց համաներման մասին ոտքի վրա կազմված ...ԲՈԼՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԱՔՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ. ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀՅԴ-ԻՆ
Հեղինե Մանուկյան 26
Երեւանի ավագանու ընտրություններից առաջ հրավիրված ասուլիսում Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր ՀԱԿ-ի մշակած մարտավարական մի քանի դրույթների մասին, որոնք պետք է կիրառվեին ընտրությունների ...«ԻՆՉ Ե՞Ք ՁԵՒԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՏԻՆՏԻՐԻՏՆԵՐ ԱՆՈՒՄ...»
Էլմիրա Մարտիրոսյան 6
Մի հատ քրֆեմ ու դուրս գամ...
Թերեւս, այսպես կարելի է վերնագրել Սասուն Միքայելյանի գործով երեկ կայացած դատավարությունը, քանի որ Աբովյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրայր Սարգսյանն այդպես ...«ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿԸ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ Է ԵՒ ԿԱՐՈՂ Է ԼՈՒՐՋ ԲԵՌ ԴԱՌՆԱԼ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ»
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցն է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը
-Պարոն Ասատրյան, ինչպե՞ս եք գնահատում Ռուսաստանից 500 մլն դոլարի վարկի ստացումը, եւ որքանո՞վ դա կարող է նպաստել երկրի տնտեսության ...«ՆԱԽԱԳԱՀԸ ՔՐԻՍՏՈՍԸ ՉԷ, ՈՐ ԻՐԵՆ ԽՆԴՐԵՆ»
Մարինե Խառատյան
Ներկայացնում ենք մեր հարցազրույցը «Պրեզումպցիա» իրավաբանական կենտրոնի ղեկավար, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի հետ:
-Պարոն Օհանյան, Դուք` որպես ...«ԵԽ-ԻՆ ՉԵՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒՄ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
Արթուր Խեմչյան 2
Այսօր ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նիստում լսվելու է Հայաստանի հարցը, իսկ հունիսի 24-ին այն արդեն քննարկման առարկա է դառնալու ԵԽԽՎ նստաշրջանի լիագումար նիստում: Այս կապակցությամբ «Ժամանակ»-ը զրուցել ...«ՄԱՅԵՆԴՈՐՖԻ» ՉՁԳԵՑԻՆ
Էմմա Գաբրիելյան
Երեկ Սանկտ Պետերբուրգում կայացան Սարգսյան-Ալիեւ հերթական բանակցությունները` ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ: Նրանց հանդիպումը տեւել է շուրջ երկուսուկես ժամ:
Սանկտպետերբուրգյան բանակցություններում ...«ՊԱՊԱՆ» ՊԱՐԶ Է. Ի՞ՆՉ ԳՆՈՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ «ՈՐԴԻ»
17
«Բարգավաճ Հայաստանն» ու «Հանրապետականը» բանակցում են Երեւանի ավագանու ընտրությունից հետո:
Բանակցությունն արդեն այնքան երկար է շարունակվում, որ տպավորությունը նույնիսկ այն է, թե այդ կուսակցությունները ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ

ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 Թ. ՄԱՅԻՍԻ 31-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ

«ՊԱՊԱՆ» ՊԱՐԶ Է. Ի՞ՆՉ ԳՆՈՎ ԾԱՌՈՒԿՅԱՆԸ ԿԴԱՌՆԱ «ՈՐԴԻ»

ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարինե Խառատյան
ԲՈԼՈՐԻՆ ՊԵՏՔ Է ՄԱՔՐՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՏԱԼ. ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՀՅԴ-ԻՆ
Հեղինե Մանուկյան
ՆԺԴԵՀԸ «ՆԺԴԵՀԱԿԱՆ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԿԱՄ` ՆԺԴԵՀՆ Է ԴԱՏՈՒՄ)
Աշոտ Սարգսյան
«ԲՈԼՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ «ՔՑԵԼԸ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾԵԼԱՈՃՆ Է»
Արթուր Խեմչյան
ՔԱՆԻ ԴԵՌ ԳԼԽԱԿԵՐՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՅՍ ՊԱՀԻՑ Ի ՎԵՐ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ Է

- 1818 Թիֆլիսում ծնվեց բանասեր Գևորգ Հախվերդյանը: (Վախճ. 1861թ.-ին):
- 1860 Կ. Պոլսի Ազգային ընդհանուր ժողովն ընդունում և պատրիարքը վավերացնում է արևմտահայերի Ազգային սահմանադրությունը:
- 1921 Ստալինի միջամտության շնորհիվ ՌԿ(բ)Կ ԿԿ-ի Կովկասյան բյուրոյի ապօրինի որոշմամբ Լեռնային Ղարաբաղն անջատվեց Հայաստանից և բռնակցվեց Ադրբեջանին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

