
ԼՈՒԾՈՒՄԸ ՈՉԻՆՉ Է, ԳՈՐԾԸՆԹԱՑՆ` ԱՄԵՆ ԻՆՉ
- Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը կրկին հավակնում է դառնալ լրահոսի թիվ մեկ նյութը, հանրային ուշադրությունը թեկուզ առժամանակ, բայց խլելով Երեւանի ավագանու ընտրության հետ կապված անցուդարձից:

Պատճառն, իհարկե, Սանկտ Պետերբուրգում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումն է: Ակնկալվում է, որ հանդիպման ընթացքում կարող են լինել որոշակի բեկումնային պայմանավորվածություններ եւ նույնիսկ կարող է ստորագրվել ինչ-որ փաստաթուղթ: Սակայն այդ ակնկալիքները կամ քաղաքական անիրատեսության, կամ էլ դիվանագիտական ռոմանտիզմի շրջանակից են: Ժամանակն է, որ թե քաղաքական շրջանակները, թե հասարակությունը հասկանան, որ ԼՂ կարգավորումն աշխարհին առայժմ հետաքրքիր է գործընթացի տեսքով, ոչ թե վերջնական լուծման: Եթե մենք ընդունում ենք, որ Ղարաբաղի խնդրում խաչվում են առնվազն կես տասնյակ պետությունների շահեր, ապա ինքնին պարզ է դառնում, որ այդ շահերը Ղարաբաղի խնդիրը եթե ոչ աշխարհագրորեն կամ ֆիզիկապես, ապա նշանակության եւ դետոնացիայի առումով դարձնում են շատ ավելի լայնամասշտաբ եւ ընդգրկուն, քան ընդամենը տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի հարցն է: Եվ Ղարաբաղն այդպիսով դառնում է ավելի շուտ հարթակ, քան խնդիր` հարթակ այլ, այսպես ասած` հարակից խնդիրները լուծելու, շահագրգիռ պետությունների միջեւ առկա երկկողմ, եռակողմ, խմբակային խնդիրների շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար: Այսինքն` կարծես թե ակնհայտ է, որ կողմերին հետաքրքրում է գործընթացը, ոչ թե դրա լուծումը, քանի որ թերեւս հենց լուծման պարագայում Ղարաբաղը կարող է ավելի շատ եւ ավելի շուտ դառնալ խնդիր, քան այժմ է: Խնդիրն իրականում այն է, թե արդյո՞ք Հայաստանը կարողանում է օգտվել այն գործընթացից, որի հարթակ է Ղարաբաղը, եւ իր համար արդյունավետ լուծումներ ապահովել «հարակից» հարցերում: Այդ առումով իրավիճակը իսկապես մտահոգիչ է, քանի որ այդ հարցում Հայաստանի ներուժը բացառապես ներքին կյանքում է, հանրային վստահություն վայելող իշխանության մեջ, ինչը բացակայում է, եւ ինչի հեռանկարը կարծես թե ավելի է հետաձգվում: Ընդ որում` ցավալին այն է, որ դրա հեռանկարը հետաձգվում է ԼՂ խնդրի լուծման «անունից», որով իշխանությունը փորձում է արդարացնել երկրի ներքին կյանքում գործած անօրինությունների փաթեթը: Այսինքն` կարգավորման գործընթացից ոչ թե Հայաստանն է օգտվում, լուծում իր հարակից խնդիրները, այլ Հայաստանի իշխանությունը, որը Ղարաբաղի գործընթացն արդեն մեկ տասնամյակ ծառայեցնում է արտաքին դաշտում մանեւրելու եւ այդ միջոցով ներքին կյանքում ամենաթողության հնարավորություն ստանալու համար: Հետեւաբար, աշխարհաքաղաքական ներկայիս դասավորության պարագայում Հայաստանի հասարակության թիվ մեկ խնդիրը պետք է դիտել ոչ թե Ղարաբաղի գործընթացն ինչ-որ ավարտի հասցնելը, այլ պարզապես այդ գործընթացում պետության ներուժի բարձրացման խնդիրը լուծելը, այսինքն` գործընթացը Հայաստանին, ոչ թե Հայաստանի իշխանությանը ծառայեցնելը:
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄ
Transparency International միջազգային հակակոռուպցիոն շարժման` Կոռուպցիայի համաշխարհային բարոմետր 2009թ. հասարակական կարծիքի համաշխարհային հարցման մասնակիցների ավելի քան կեսը (54%) հավատացած է, որ գործարար ...ԲԱՔՈՒՆ ՍՊԱՍՈՒՄ Է ԵՐԵՒԱՆԻ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆԸ
Էմմա Գաբրիելյան
Այսօր Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու Պետերբուրգյան միջազգային 13-րդ տնտեսական ֆորումի աշխատանքներին: Սանկտ Պետերբուրգում հունիսի 4-ին նախատեսվում է Սերժ ...ԵՐԵՔ ՕՐ ԵՆՔ ՏԱԼԻՍ, ՏԵՌՈՐԻՍՏՆԵՐ, ՏԵՌՈՐԻ ԵՆԹԱՐԿԵՔ...
Էլմիրա Մարտիրոսյան 2
Մյասնիկ Մալխասյանի գործով դատավարությունը երեկ սկսվեց հենց Մալխասյանի հայտարարությամբ: Նա ասաց, որ դատարանը կողմնակալ է, քանի որ իր մասնակցությամբ վերջին դատական նիստի ժամանակ դուրս հանեց իրեն` այն դեպքում, ...ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԻՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ «ՄԵՍԻՋԸ»
Մարինե Խառատյան 1
Երեւանի ավագանու ընտրության օրը, երբ ստացվում էին բազմաթիվ ահազանգեր վարչական ռեսուրսի կիրառմամբ քաղաքապետարանի լիցենզիայով գործող երթուղայիններով մարդկանց ուղղորդված ընտրատեղամասեր տանելու, անձնագրերի ...«ԲՈԼՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ «ՔՑԵԼԸ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾԵԼԱՈՃՆ Է»
Արթուր Խեմչյան 15
«Ժամանակ»-ի զրուցակիցն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:
-Պարոն Բոզոյան, ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ «Հանրապետական» կուսակցությունը հերթական անգամ ձեռնունայն թողեց իր կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ին, մայիսի ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՍԵՐԺԻՆ ՏՂԱՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆ Է ՊԱԿԱՍՈՒՄ
Նանե Մակուչյան 2
ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը երեկ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարեց, թե այն, ինչ տեղի ունեցավ մայիսի 31-ին` որեւէ առնչություն չունի ընտրություն կոչվածի հետ:
Վահագն Խաչատրյանի ...ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆԻՆ ԿԱՆԻ ԱՅՆ, ԻՆՉ ԿՀՐԱՄԱՅԻ ԵՐԿՐԻ «ՊԱՊԱՆ»
Հեղինե Մանուկյան 1
«Ժամանակ»-ի զրուցակիցը Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն է:
Պրն Գիմիշյանը «Համայնքների ֆինանսիստների միավորում» հասարակական կազմակերպության ...ՖԱՐՄԱՆՅԱՆԸ «ՓԱԿԵՑ» ՓԱՍՏԱՀԱՎԱՔԸ
Հեղինե Մանուկյան 1
Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Սամվել Ֆարմանյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում աննախադեպ խոստովանությամբ է հանդես եկել. որ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող Փաստահավաք խմբի գործունեությունն, ըստ ...ԱՆՀՆԱՐԻՆԸ ԱԿՆՀԱՅՏ
Արամ Ամատունի 1
Խորհրդային տարիներին կար մի հեռուստահաղորդաշար, որը ներկայացնում էր անհնարին թվացող երեւույթները բնության եւ գիտության մեջ, որոնք սակայն փաստ էին դարձել:
Այդ հաղորդումն ապաքաղաքական էր, այսինքն` քաղաքականության ...«ԺԱՄԱՆԱԿՆ Է ՎԵՐԱՆԱՅԵԼ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԸ»
Էմմա Գաբրիելյան 1
«Ժամանակ»-ի զրուցակիցն է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ, ԵԽԽՎ-ում ՀԱԿ ներկայացուցիչ Արման Գրիգորյանը:
-Պարոն Գրիգորյան, առաջիկա օրերին սպասվում է ԵԽԽՎ համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի ու Ջորջ Կոլոմբիեի ...ԼՈՒԾՈՒՄԸ ՈՉԻՆՉ Է, ԳՈՐԾԸՆԹԱՑՆ` ԱՄԵՆ ԻՆՉ
Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը կրկին հավակնում է դառնալ լրահոսի թիվ մեկ նյութը, հանրային ուշադրությունը թեկուզ առժամանակ, բայց խլելով Երեւանի ավագանու ընտրության հետ կապված անցուդարձից:
...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ

ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 Թ. ՄԱՅԻՍԻ 31-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ

ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարինե Խառատյան
ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ-2. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՍԵՆՔ՝ ԼԻՆԵ՛Լ
Արմեն Տեր-Ստեփանյան
ՆԺԴԵՀԸ «ՆԺԴԵՀԱԿԱՆ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԿԱՄ` ՆԺԴԵՀՆ Է ԴԱՏՈՒՄ)
Աշոտ Սարգսյան
«ԲՈԼՈՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻՆ «ՔՑԵԼԸ» ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԳՈՐԾԵԼԱՈՃՆ Է»
Արթուր Խեմչյան
ՔԱՆԻ ԴԵՌ ԳԼԽԱԿԵՐՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՅՍ ՊԱՀԻՑ Ի ՎԵՐ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ Է

ԱՓՍՈՍ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

- 1100 Ծնվեց հայ բանաստեղծ, մատենագիր Ներսես Շնորհալին: (Վախճ. 1173թ.-ին):
- 1679 Գառնիում տեղի ունեցավ 9-10 բալանոց երկրաշարժ, որը տևեց մինչև հոկտեմբեր ամիսը: Վնասն, սակայն միայն առաջին օրն եղավ:
- 1855 Կ. Պոլսում լույս է տեսնում «Արծվի Վասպուրական» պարբերականը՝ Մ. Խրիմյանի խմբագրողթյամբ. 1858-1864 թթ. հրատարակվում էր Վարադա վանքում: 1872 թ. կրկին հրատարակվում է Կ. Պոլսում՝ Մանվել Անանյանի խմբագրողթյամբ:
- 1878 Անգլիայի և Թուրքիայի միջև կնքվեց մի պաշտպանողական դաշնագիր, որը նպատակ ուներ ապահովելու Թուրքիայի գրաված հողերը Ասիայում, և որի համաձայն Կիպրոս կղզին անցնելու էր Անգլիայի տիրապետության տակ:
- 1909 Կ. Պոլսում պատրիարք ընտրվեց Եղիշե արք. Դուրյանը:
- 1918 Բաթումում Թուրքիայի և Հայոց ազգային խորհրդի պատվիրակությունների միջև կնքվում է պայմանագիր, որով Թուրքիան զավթում է Հայաստանի մեծ մասը:
- 1925 Երևանում սկսվեց լույս տեսնել «Պիոներ կանչ» թերթը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

