
ՓԱՍՏԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՓԱՍԱՓՈՒՍԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆ
- Մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքները պարզելու համար ստեղծված Փաստահավաք խումբը կամաց-կամաց կարծես թե հավաքում է իր փասափուսան եւ դառնում է պատմություն:

Համենայնդեպս, այդ մասին են վկայում Օմբուդսմենի ներկայացուցչի եւ կոալիցիայի ներկայացուցչի հրաժարականները: Կարելի է, թերեւս, չկասկածել, որ մոտ ապագայում հրաժարական կտա նաեւ կոալիցիայի մյուս ներկայացուցիչը, եւ Փաստահավաք խումբը կհամարվի ինքնալուծարված: Ընդ որում` այդ լուծարման պատասխանատվությունը դե յուրե ընկնում է ոչ թե իշխանության, այլ Փաստահավաք խմբի իշխանական անդամների վրա, որոնք մեղադրում են ընդդիմադիր անդամին իրենց հետ կռվելու համար: Առաջին հայացքից մանկապարտեզային այս պատմությունն իրականում սերտ առնչություն ունի երկրի ներքաղաքական այն պրոցեսի հետ, որի առանցքում իշխանությունը դրել է կարճ ժամանակում որքան հնարավոր է ամեն ինչ խժռելու տրամաբանությունը: Պարզապես այդ «էրեխեքին» իշխանությունը նշանակել էր, որ հարմար պահին նրանք նեղանային ընդդիմության ներկայացուցիչներից, քանի որ աներկբա էր, որ խմբի աշխատանքի ընթացքում հաստատ լինելու էին բախումներ, որոնք մեծահասակները անվանում են բանավեճ, իսկ փոքրերը ընկալում են իբրեւ կռիվ, ու արդյունքը լինում է մանկապարտեզը: Իրականում իշխանությունն այդ մանկապարտեզի քողի տակ փորձում է լուծել քաղաքական խնդիրներ, ինչպես որ «փոքրիկ երեւանցի» միջոցառումներով էր դիմում նույն մարտավարությանը: Հիմա երեւի մենք գործ ունենք «փոքրիկ փաստահավաք» միջոցառման հետ` ի դեմս իշխանական անդամների: Այդ ամենի տակ, սակայն, իշխանության մեծ հավակնությունն է, Ս.Սարգսյանի մեծ կարծիքը իր դրության մասին, ինչն էլ նրան հիմք է տալիս, թերեւս, մտածելու, որ նա այլեւս ի զորու է փակել Փաստահավաք խումբը` դրանով էլ շրջելով մարտի 1-ի էջը, այդ ամենը իշխանական համակարգի համար ներկայացնելով որպես հասարակության եւ Եվրոպայի դեմ շահած ճակատամարտ: Համենայնդեպս, ակնհայտ է այդ փորձը, որի վերջնական ելքը պարզ կլինի հասարակության եւ նաեւ Եվրոպայի խորհրդի արձագանքից, քանի որ հենց ԵԽ-ն էր իշխանությունից պահանջել Փաստահավաք խմբի գոյությունը: Հասարակական պահանջի մասին խոսելը տվյալ դեպքում ավելորդ է նույնիսկ: Եթե Ս.Սարգսյանը գնա մինչեւ վերջ, կնշանակի նա թքած ունի հասարակական պահանջի վրա եւ նաեւ միանգամայն իրատեսական է համարում Եվրոպայի հետ պայմանավորվելը կամ Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորությունը անտեսելը: Եվ Երեւանի ավագանու ընտրությունը անտեսման մի խոսուն փաստ է: Իսկ ախորժակը, ինչպես ասում են, անտեսելուց է բացվում: Բայց խնդիրն այն է, որ ինքնըստինքյան բացվող ախորժակը ինքնըստինքյան էլ դադարում է: Այսինքն` ախորժակն է դառնում թելադրող: Մինչդեռ ինքնամոռաց ուտելը վնաս է առողջությանը:
ՔԱՆԻ ԴԵՌ ԳԼԽԱԿԵՐՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
«Քանի դեռ այդպիսի գլխակերները տնօրինում են իրավիճակը, մեկուսացված չեն հասարակությունից, կարծում եմ, որ խոսքի ազատություն չի լինի, չի լինի ժողովրդավարություն եւ մարդու իրավունքները պաշտպանված չեն լինի», ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐԱԴԱՍՈՒՄ Է ՊԱՏԺՎԵԼ ԵԽԽՎ-Ի ԿՈՂՄԻՑ, ՔԱՆ ԹԵ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՄԱՐՏԻ 1-Ը
Հեղինե Մանուկյան
ԵԽԽՎ 1620 բանաձեւի պահանջով ստեղծված Փաստահավաք խումբը, որը պետք է զբաղվեր մարտյան դեպքերին վերաբերող փաստահավաք առաքելությամբ եւ աջակցեր մարտի 1-ի դեպքերի ուսումնասիրության ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, ...ՀԵՐԹԸ` ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆՆ Է
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան կրկին Բաքվում է: Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ANS PRESS-ը, Բրայզան մասնակցելու է Բաքվում կայանալիք 16-րդ Միջազգային նավթագազային ցուցահանդեսին, ...ԱՅՍՕՐ ԴԱՏԱՐԱՆԸ ԿԼՍԻ ՈՍԿԵՐՉՅԱՆԻ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ
Էլմիրա Մարտիրոսյան
Ինչպես եւ նկատել էինք` «6-ի» գործի դատավարություններն ընթանում են համընթաց, արագ, ու դրանք միաժամանակ ավարտելու միտում կա:
Աբովյանի նախկին քաղաքապետ, զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ ...ԵՎՐՈՊԱՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ «ԿՐԻՄԻՆԱԼԻԶԱՑՄԱՆԸ»
Էլմիրա Մարտիրոսյան 6
Երեկվա թիվ մեկ թեման ընտրությունների շուրջ գնահատականներն ու մեկնաբանություններն էին, օպերատիվ իրավիճակը` կապված կուսակցությունների ներկայացուցիչների զոռբայության տարատեսակ դրսեւորումների հետ:
Այդ ...Վ.ՍՏԵՓԱՆՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ Է ԴԱՐՁԵԼ «ԲԱՐՈՅԱԿԱՆ ԴՈԳՄԱՅԻ» ԽԱԽՏՄԱՆԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ փորձեցինք Փաստահավաք խմբի կոալիցիան ներկայացնող Գեւորգ Թովմասյանից պարզել` շարունակելո՞ւ է աշխատել Խմբում, թե ինքն էլ աշխատանքից ազատվելու դիմում է գրելու, ինչպես որ Խմբի ղեկավար ՄԻՊ ներկայացուցիչ ...ԸՍՏ ՌԱՖԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ, ԵՐԵՒԱՆՈՒՄ ԲՀԿ-ԻՆ ՈՉ ՄԻ ՊԱՇՏՈՆ ԷԼ ՉՊԵՏՔ Է ՏԱԼ
Արթուր Խեմչյան
Երեւանի ավագանու ընտրություններից անցել է երեք օր, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ որեւէ կերպ գնահատական չի տվել անցած ընտրություններին:
Անկեղծ ասած, հիմա ԲՀԿ-ի համար շատ դժվար է մի հոդաբաշխ ...ՌՈՒՍԱԿԱՆ ՎԱՐԿ` 1988Թ. ԱՂԵՏԻ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Արթուր Խեմչյան 2
Երեկ Ազգային ժողովը հաստատեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ մայիսի 20-ին կնքված 500 միլիոն միջպետական վարկի մասին համաձայնագիրը, ու թեեւ առաջին հայացքից կարելի էր սպասել, որ այն պետք է ընդունվեր մեծ խանդավառությամբ, ...ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՀԱԿ ՈՐՈՇՈՒՄԸ
Արթուր Խեմչյան
Հայ Ազգային Կոնգրեսի որոշումը` հրաժարվել Երեւանի ավագանու ընտրություններում իրեն հատկացված 13 մանդատներից, տարբեր մեկնաբանությունների առիթ է տվել քաղաքական ուժերին ու գործիչներին:
Հետաքրքիրն այդ գնահատականներում ...ԵՐՐՈՐԴ ՀԱՆԳՐՎԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Արամ Ամատունի
Անկախ այն ամենից, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում, եւ կլինե՞ն, արդյոք, թե՞ ամառային շոգը կրկին կթմրեցնի քաղաքացիական գիտակցությունը մինչեւ աշուն, երեւի թե միարժեք է, որ Երեւանի ավագանու ընտրությունն ...ԻՆՉ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ
Հաղթանակն ու պարտությունը որոշվում է նրանով, թե ինչի գնով է ձեռք բերվել մեկը եւ ինչ կորստի է հանգեցրել մյուսը
Երեւանի քաղաքապետի ընտրությունից հետո, այն ընտրությունից, որի ընթացքում ընտրակեղծիքների ...ՓԱՍՏԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ՓԱՍԱՓՈՒՍԱՀԱՎԱՔՈՒԹՅՈՒՆ
3
Մարտի 1-ի իրադարձությունների հանգամանքները պարզելու համար ստեղծված Փաստահավաք խումբը կամաց-կամաց կարծես թե հավաքում է իր փասափուսան եւ դառնում է պատմություն:
Համենայնդեպս, այդ մասին են վկայում Օմբուդսմենի ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

ՍԵՐՈԺԸ «ԿԱԴԻԼԱԿ» ՉՈՒՆԻ, «ԲՐԱԲՈՒՍ» ՈՒՆԻ
Մարինե ԽառատյանՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ

ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 Թ. ՄԱՅԻՍԻ 31-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ

ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարինե Խառատյան
ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ-2. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՍԵՆՔ՝ ԼԻՆԵ՛Լ
Արմեն Տեր-Ստեփանյան
ՆԺԴԵՀԸ «ՆԺԴԵՀԱԿԱՆ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԿԱՄ` ՆԺԴԵՀՆ Է ԴԱՏՈՒՄ)
Աշոտ Սարգսյան
ՍԵՐԺԻՑ ՉԷ, ՇՆԵՐԻՑ ԵՆ ԽՈՍԵԼ
Էլմիրա Մարտիրոսյան
ՔԱՆԻ ԴԵՌ ԳԼԽԱԿԵՐՆԵՐԸ ՄԵԿՈՒՍԱՑՎԱԾ ՉԵՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻՑ
ԱՅՍ ՊԱՀԻՑ Ի ՎԵՐ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ Է

- 1837 Աշտարակում ծնվեց ականավոր վիպասան Պերճ Պռոշյանը: (Վախճ. 1907թ.-ին):
- 1845 Ալեքսանդրապոլում բացվում է Հայաստանում առաջին տոնավաճառը:
- 1896 Սկսվեց Վանի հերոսական ինքնապաշտպանությունը:
- 1907 Ստոլիպինյան պետական հեղաշրջումը Ռուսաստանում:
- 1921 Հայկական ցեղասպանության հիմնական ոճրագործներից մեկի Թալաթ Փաշային տապալող Սողոմոն Թեհլիրյանի դատը Բեռլինում: Սողոմոն Թեհլիրյանը ազատ արձակվեց:
- 1933 ՀԽՍՀ Կենտգործկոմի նախագահությունը որոշում է ընդունում պետական հուշարձանների պահպանության կոմիտե հիմնելու մասին:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

