
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՆՍԸ
- Ակնհայտ է, որ Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացնելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրում ստեղծեց նոր քաղաքական իրավիճակ:

Շատերի համոզմամբ` դեռեւս անցյալ տարվա նախագահական ընտրություններից առաջ այդ քաղաքական իրավիճակի ճարտարապետը Լեւոն Տեր-Պետրոսյանն է, որն իր քաղաքական ակտիվությամբ, մեծ քաղաքականություն վերադարձով երկրում ձեւավորեց բոլորովին նոր բարոյաքաղաքական իրականություն: Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցելով` պետք է համոզված ասել, որ Առաջին նախագահը, ով հասկացավ նախագահական ընտրություններից հետո ստեղծված նոր իրողության նրբերանգները փորձեց իշխանություններին եւ Սերժ Սարգսյանին իշխանություն դառնալու շանս տալ: Ինչպես ցույց տվեց Երեւանի ավագանու նախընտրական ընթացքը, ինչպես նաեւ բուն քվեարկության օրը, Լեւոն Տեր-Պետրոսյանը ոչ թե առաջինն էր, որ հասկացել էր, որ իշխանությանը պետք է այդ շանսը տալ, այլ միակը: Ակնհայտ է, որ իշխանությունը եւ նրան սպասարկող քաղաքական ուժերը (ավագանու ընտրություններին մասնակցող եւ ոչ) շարունակում են ապրել հին Հայաստանում: Դրա մասին են վկայում ընտրական այն բռնություններն ու ահաբեկումները, որոնք տեղի էին ունենում երեկ ողջ օրվա ընթացքում, մինչեւ անգամ այսօր լույս առավոտյան, եւ դրա մասին են վկայում նաեւ քաղաքական մյուս ուժերի գործողությունները թե ընտրությունից առաջ եւ թե ընտրությունից հետո, երբ նրանցից յուրաքանչյուրն առաջնորդվում էր ոչ թե նրանով, ինչ կա փաստացի, այլ նրանով, ինչ իրենք են տեսնում` երազում, հայելու մեջ կամ սեփական շրջապատի աչքերում` դա արդեն էական էլ չէ: Կամ գուցե նոր իրավիճակը, հասարակական-քաղաքական մթնոլորտը զգացել է նաեւ ինքը` իշխանությունը, նորընծա ընդդիմությունը ի դեմս Դաշնակցության, եւ կամա թե ակամա իշխանությանը ուղղակի կամ անուղղակի ծառայություն մատուցած մյուս ուժերը, բայց այն, թե իրեն ինչպես պահեց նրանցից յուրաքանչյուրը ընտրական ամբողջ գործընթացի ժամանակ, վկայում է, որ եթե անգամ հասկացել են, ապա միեւնույն է` նրանք գտնվել են նոր իրողությանը համարժեք արձագանքին անպատրաստ: Իսկ ո՞րն է, այդուամենայնիվ, այդ նոր իրողությունը: Այդ ի՞նչ է փոխվել Հայաստանում, որ մինչեւ երեկ չկար կամ կար ու արդեն չկա, եւ կարիք կա նոր մտածողության եւ նոր մոտեցումների: Նախ` այդ նոր իրողության պատճառների մասին: Այդ նորի ճարտարապետը ժամանակն է: Այն փոխվում է, որքան էլ որոշ մարդիկ, անգամ իշխանություն կրող, փորձեն իրենց իշխանությունը ծառայեցնել ժամանակի ընթացքը կանգնեցնելուն: Ավելին` որքան ավելի աշխույժ են այդ փորձերը, այդքան ավելի դինամիկ է փոխվում ժամանակը: Եվ քանի դեռ նրանք` Սերժ Սարգսյանն իր ողջ իշխանական մեքենայով զբաղված են ժամանակը կանգնեցնելու ջանքով` առաջնորդվելով «կանգ առ ակնթարթ` դու այդպես էլ ձեռնտու ես» սկզբունքով, չեն նկատում ժամանակի արագ փոփոխությունը: Հայաստանի իշխանությունը արդեն տեւական ժամանակ դեռ մինչեւ անցյալ տարվա նախագահական ընտրությունները զբաղված էր հենց դրանով` համառորեն թույլ չտալ, որ ժամանակն առաջ գնա երկրում: Սերժ Սարգսյանը փորձեց Հայաստանի քաղաքական ժամանակը կանգնեցնել մարտի 1-ին: Եվ բնական է, որ ժամանակի ընթացքում առաջանալու էր բոլորովին նոր որակի քաղաքականության անհրաժեշտություն: Ընդ որում` այդ որակը կարող էր եւ չլինել գերժամանակակից, կարող էր եւ չլինել նոու-հաու` անգամ Հայաստանի քաղաքական դաշտի մակարդակով, կարող էր նույնիսկ ավելի վատը լինել, քան այն, ինչ առկա էր մինչ այդ: Բայց այդ նոր որակը չէր կարող չլինել: Եվ այստեղ, թերեւս, խնդիրը ոչ այնքան որակն է, որքան նորը, որի հասարակական պահանջը չտեսնելու համար պետք էր, թերեւս, լինել քաղաքականապես կույր: Photo by Gagik Shamshyan
ԱՅՍ ՊԱՀԻՑ Ի ՎԵՐ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ Է
5
Այսպիսով, թերեւս, պետք է արձանագրենք` Երեւանի քաղաքապետի ընտրության գլխավոր արդյունքը կամ ամփոփումը, առաջնորդվելով բավական ծեծված մի ֆրազով. գնդակը կրկին հայտնվեց ընդդիմության եւ հասարակության դաշտում:
...«ՆՍՏԱՆ ԷԴ ՋԻՊԵՐԸ ՈՒ ԻՋԱՆ ՁՈՐ»
Էլմիրա Մարտիրոսյան
Երեւանի ավագանու երեկվա ընտրությունները Նոր-Նորք համայնքում մի տեսակ, կարելի է ասել, խորհրդավոր-հանգիստ անցան: Խորհրդավոր` այն իմաստով, որ խլրտոց կար ընտրատեղամասերի մոտ` ինչ-որ ցուցակով մարդիկ, «հերթապահ-Գազելներ», ...«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՄԵՆ ՊԱՀ ԻՐԵՆՑ ԾՈԾՐԱԿԻՆ ԶԳԱԼՈՒ ԵՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՇՈՒՆՉԸ»
Հեղինե Մանուկյան
Երեկ տեղի ունեցած ավագանու «ընտրությունները» հերթական անգամ փաստեցին, որ մեր երկրում ընտրությունը` որպես երկրում իշխանությունը փոխելու միակ եւ օրինական մեխանիզմ, սոսկ ֆիկցիա է:
Մեզանում որպես իշխանությունը ...ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարինե Խառատյան 8
Ալրաղացի Լյովիկի արկածները «օդնոկլասնիկից» մինչեւ ընտրատեղամաս
«Օդնոկլասնիկի» հայտնի դեպքից հետո պատասխանատվության չենթարկված ՀՀԿ-ական պատգամավոր Լեւոն Սարգսյանը (Ալրաղացի Լյով) երեկ արդեն լրագրող ...«ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԿՆՈՒՄ Է ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ»
Արթուր Խեմչյան
«Իշխանությունները ցույց տվեցին իրենց կրիմինալ դեմքն ու անցկացրեցին հերթական կրիմինալ ընտրությունները Հայաստանում», - երեկ քվեարկության ավարտից հետո, ժամը 21-ին ՀԱԿ-ում տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց ...ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՆՍԸ
Ակնհայտ է, որ Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցելու հայտ ներկայացնելով` Լեւոն Տեր-Պետրոսյանը երկրում ստեղծեց նոր քաղաքական իրավիճակ:
Շատերի համոզմամբ` դեռեւս անցյալ տարվա նախագահական ընտրություններից ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱԶԱՏԵԼ ԱՅԴ ՏՂԱՆԵՐԻՆ` ՉԽԱՆԳԱՐԵՔ ՀԱԿ-ԻՆ` ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼՈՒ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
ՍԵՐՈԺԸ «ԿԱԴԻԼԱԿ» ՉՈՒՆԻ, «ԲՐԱԲՈՒՍ» ՈՒՆԻ
Մարինե ԽառատյանՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ

ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 Թ. ՄԱՅԻՍԻ 31-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ

ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մարինե Խառատյան
ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ-2. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՍԵՆՔ՝ ԼԻՆԵ՛Լ
Արմեն Տեր-Ստեփանյան
ՆԺԴԵՀԸ «ՆԺԴԵՀԱԿԱՆ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԿԱՄ` ՆԺԴԵՀՆ Է ԴԱՏՈՒՄ)
Աշոտ Սարգսյան
ՍԵՐԺԻՑ ՉԷ, ՇՆԵՐԻՑ ԵՆ ԽՈՍԵԼ
Էլմիրա Մարտիրոսյան
ԱՅՍ ՊԱՀԻՑ Ի ՎԵՐ ՎԵՐՋԻՆ ԽՈՍՔԻ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆՆ Է

- 1724 Թուրքական զորավար Արիֆ Ահմեդ փաշան Գյումրիի վրայով շարժվում է դեպի Երևան:
- 1878 Բացվեց Բեռլինի կոնգրեսը, որի աշխատանքները շարունակվեցին մինչև հուլիսի 1-ը:
- 1880 Կ. Պոլսի Արարատյան, Դպրոցասիրաց-Արևելյան և Կիլիկյան հայկական բարեգործական ընկերությունները միավորվեցին «Միացյալ ընկերությունը հայոց» անունով՝ Մ. Չերազի և Ա. Արփիարյանի ղեկավարությամբ:
- 1897 Մահացավ Հայ հեղափոխական դաշնակցության առաջին շրջանի գործիչներից Արտաշես Դևանյանը: (Ծնվ. 1868 թ.):
- 1915 Շապին-Կարահիսարի խիզախ ինքնապաշտպանությունը:
- 1956 Մոսկվայում բացվում է հայկական արվեստի և գրականության տասնօրյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

