
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ
- Ըստ ՀԱԿ-ի...

ժ16.55-ի դրությամբ 16: 50 8/05. Բռնության են ենթարկվել «168 Ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը եւ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հ/կ դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ: Նրանց հետ բռնության է ենթարկվել նաեւ tert.am կայքի լրագրող Լիլիթ Թադեւոսյանը:
16: 24 13/24, 25. Մեծ կուտակումներ, ճնշում են գործադրում տեղամասային հանձնաժողովի անդամների եւ ՀԱԿ-ի վստահված անձանց վրա:
16: 20-ի սահմաններում Սովետաշենի խճուղի. ՀՀԿ-ի պատասխանատուն կանգնած է ասֆալտ անողների գլխին եւ միաժամանակ ժողովրդին կոչ է անում գնալ քվեարկել ՀՀԿ օգտին:
16: 00-ի սահմաններում 10/19, 20, Կենտրոն. Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը մտել է ընտրատարածք, 50 հոգու ուղեկցությամբ եւ փորձել է լցոնումներ կատարել` հայտարարելով, թե սա իր երկիրն է եւ ինչ կուզի կանի, լրագրողները սկսել են նկարել, ստիպված թողել եւ հեռացել են:
15: 50-ի սահմաններում 8/01 Մալաթիա-Սեբաստիա. Լցոնում է տեղի ունենում, ինչի մասին հայտնում է Transperancy International կազմակերպության դիտորդը: ՀԺ լրագրողը փորձել է լուսանկարել, սակայն նրա ֆոտոխցիկը խլել են: Վստահված անձանց սպառնացել են` ասելով, որ նրանք ոչինչ չեն տեսել:
15: 40-ի սահմաններում 12/31, Շենգավիթ. 2-րդ դուռ են բացել եւ այդտեղ է ՀՀԿի շտաբը, հաղորդում է վստահված անձը: Արձանագրություն կազմվել է:
15: 40-ի սահմաններում 9/23, Կենտրոն. Խցերի հետեւում բաց է եւ շարժ կա: Հայտնում է դիտորդ Վահանը:
15: 30-ի սահմաններում Կենտրոն. Ժուռնալիստների տանը տեղակայված ընտրատարածքում՝ պատռվածքով քվեաթերթիկը անվավեր չի համարվել, ասվել է, որ դա նորմալ է:
15: 30-ի սահմաններում 8/3, Մալաթիա-Սեբաստիա. Մի կին 15-20 ծրար է գցել: Ընտրող մեկ այլ կին նկատել եւ միջամտել է, կանչել է ոստիկանին, որը վստահված անձին փորձել է դուրս բերել ընտրատեղամասից: 7/7, Մալաթիա. հանձնաժողովի ՀՀԿ անդամ՝ Հովհաննես Սարգսյանը անձամբ լցոնումներ է կատարել ԲՀԿ հանձնաժողովի անդամ Խաչատրյան Մետաքսյայի, ներկայությամբ:
15: 00-ի սահմաններում 8/16 ընտրատեղամասում ՀԱԿ-ի վստահված անձ Խաչատրյան Արտյոմը հայտնել է, որ փախցրել են քվեաթերթիկները: Ինքը պահանջել է գրանցեն փաստը, բայց հանձնաժողովը հրաժարվել է: Ա1+-ի լրագրողը ներկա է եղել:
15: 00-ի սահմաններում Քանաքեռ-Զեյթուն. Ահանզանգ է ստացվել Ահարոնյան շենքի 20, 22, 23-ից, որ ցուցակներով այցելում են բնակարաններ եւ առաջարկում են ֆինանսավորել եւ ուղեկցել մինչեւ ընտրատեղամաս:
15: 00-ի սահմաններում Շենգավիթ, Թումանյանի դպրոց. «Գազելներով» բերել են մարդկանց եւ խցանումներ են առաջացել:
15: 15-ի սահմաններում 6/01, Աջափնյակ. ՀՅԴ վստահված անձը բռնել է կասկածելի տղամարդու, որի ձեռքում հայտնաբերել են կնոջ անձնագիր: Պարզվել է, որ այդ անձնագիրը հանձնաժողովի ՕԵԿ անդամ Մելսիդա Ազարյանինն է:
15.30-ի դրությամբ 12: 30-ի սահմաններում 7/05, 7/06/, 7/07. թիվ 82 երթուղային տաքսիներով մարդկանց տեղափոխում են քվեարկության: 12: 30-ի սահմաններում 11/33, թիվ 75 դպրոց, Շենգավիթ. Ընտրական հանձնաժողովի անդամները խլում են ընտրողների ձեռքից քվեաթերթիկները, քվեարկում եւ գցում արկղի մեջ: 13: 00-ի սահմաններում 12/27. տեղի է ունեցել լցոնում, ՀԱԿ-ի վստահված անձը կանգնեցրել է խախտումը, կազմվել է արձանագրություն: 13: 00-ի սահմաններում 7/31, 7/32. Երթուղային տաքսիներով (1956Ս, 630Ս796) մարդկանց բերում են քվեարկության ընտրատեղամաս, որի մոտ կանգնած է 400 ՕՍ 10 պետհամարանիշով ,Մերսեդեսե ջիպ, որի միջից ընտրակաշառք են բաժանում: Առկա է երիտասարդների կուտակում` ստանդարտ, կանաչ շապիկներով` դեղինով Armenia գրված (կան լուսանկարներ): 13: 00-ի սահմաններում 13/17, Էրեբունի. թիվ 43 դպրոցում եւ առաջին երկարօրյա դպրոցում կազմակերպվել է կարուսել քվեարկություն, ընտրողների խմբակային տեղափոխում ,Գազելներովե: 13: 00-ի սահմաններում 12/17, Շենգավիթ. Ընտանիքը ամբողջ կազմով եկել է քվեարկելու, պարզվել է, որ հոր դիմաց արդեն ստորագրված է, խախտումը հայտնել է ՀԱԿ-ի վստահված անձ Արմեն Հայրապետյանը: Նույն տեղամասում 54Ա երթուղայինը 2688Տ եւ 26 երթուղայինը 2159Տ տեղափոխում են ընտրողներ: Նույն տեղամասում ,Ընտրությունը քոնն էե հ/կ դիտորդն ուղղորդում է ընտրողներին՝ կանգնած քվեախցիկների միջեւ: Նույն տեղամասի հանձնաժողովի նախագահի եւ հանձնաժողովի ԲՀԿ անդամի միջեւ, ընտրատեղամասից դուրս վիճաբանություն է տեղի ունեցել: 13: 30-ի սահմաններում 11/21-ում քվեարկել է մահացած Գեւորգ Թադեւոսյանը, ՀԱԿ-ի վստահված անձերը ենթարկվում են ճնշման: 13: 30-ի սահմաններում ՊՆ Ռազմական ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի ղեկավարությամբ մի խումբ մարդիկ հարձակվել են Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբո) վրա: Թաղապետի՝ Ռ.Գեւորգյանի եղբոր որդու թիկնազորից մեկը վիրավորվել է: Վ.Գասպարյանը զինված է եղել ավտոմատով:
13: 45-ի սահմաններում 9/01, 02, 03. Թիվ 33 դպրոցի տնօրենը ագրեսիվ ճնշում է գործադրել դիտորդների վրա, երբ վերջիններս հրավիրել են նրա ուշադրությունը անօրեն կուտակումների վրա: 13: 45-ի սահմաններում 1/26, Նոր Նորք. Ընտրատեղամասի մոտ բաժանում են ընտրակաշառք: 13: 50-ի սահմաններում 8/27, Սեբաստիա-Մալաթիա. Հանձնաժողովի նախագահը բիրտ ձեւով խոչընդոտել է Հելսինկյան ընկերակցության նախագահ, ընտրությունների դիտորդ Միքայել Դանիելյանի աշխատանքը, չեն թույլատրել մտնել ընտրատեղամաս, լուսանկարել քվեարկության ընթացքը: 13: 50-ի սահմաններում 8/03, 04. Քվեարկություն զինվորական գրքույկներով, նկարահանված է ,ԳԱԼԱե հեռուստաընկերության կողմից: 14: 00-ի սահմաններում Ավան. Մեծահասակներին ավտոմեքենաներով եւ տաքսիներով տեղափոխում են ընտրատեղամասեր: 14: 00-ի սահմաններում Ավան Նարեկացի 3 շենքի բակում լրացվում են ընտրողների անձնագրային տվյալները, անօրինականությունը գրանցված եւ լուսանկարված է: Երաժշտական դպրոցի մոտ կանգնած են ,Գազելներե, հավաքում են մարդկանց եւ տեղափոխում ընտրատեղամաս, փաստը գրանցված եւ լուսանկարված է: 14: 00-ի սահմաններում 11/03, Շենգավիթ. Ընտրատեղամասի բակում բաժանում են ընտրակաշառք եւ ավտոբուսներով տեղափոխում ընտրողներին: 14: 00-ի սահմաններում Նոր Նորք, 7-րդ մասիվ. ՀՀԿ-ական եւ ԲՀԿ-ական սափրագլուխների բախում, ,Ջիպե մակնիշի ավտոմեքենաների կուտակում: 14: 15-ի սահմաններում 8/05, 06, 07, Մալաթիա-Սեբաստիա. Բաց քվեարկություն եւ լցոնումներ, իրականացվում է Անդրեյ Զատիկյանի գլխավորությամբ, այնտեղ կանգնած է Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետ Դավիթ Օհանյանին պատկանող 06060 պետհամարանիշով մեքենան, ինչպես նաեu Զատիկյանին պատկանող 60045 մեքենան: 14: 45-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա. Եկեղեցու հարակից տարածքում կանգնած են բազմաթիվ երթուղային տաքսիներ` ,ԼուսԱստղե եւ ,Կայզերե գրություններով: 15: 00-ի սահմաններում 13/18, Էրեբունի. Անհայտ անձը կատարել է լցոնման եւ կարուսելի փորձ, խախտումը կանխվել է հանձնաժողովի անդամների եւ ՀԱԿ վստահված անձի կողմից, կազմվել է արձանագրություն: 15: 00-ի սահմաններում 4/05, Արաբկիր. Ընտրություններին եկող քաղաքացիներին մոտենում են ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի անդամները եւ քարոզում իրենց կուսակցությունների օգտին քվեարկել: 15: 00-ի սահմաններում 8/15. Ծեծի են ենթարկել ՀԱԿ-ի ավագանու ցուցակից Հայկ Գեւորգյանին: 15: 00-ի սահմաններում 13/18, Էրեբունի. Կանխվել է լցոնման փորձ, առգրավվել է 24 քվեաթերթիկ՝ 7-ՀՀԿ, 5-ԲՀԿ, 12-ՕԵԿ, կազմվում է արձանագրություն:
11: 00 - Նոր Նորք. 2/30 տեղամասում Գ.Բեգլարյանի կողմնակիցները հենց տեղամասում քվեարկողներին տանում են կից սենյակ եվ 5000-ական դրամ ընտրակաշառք բաժանում: 11: 00 - 9/04, 9/05 ընտրատեղամասեր. Տեղի է ունենում բաց քվեարկություն: Սկսվում է ծեծկռտուք: ՀՀԿ ներկայացուցիչները ահաբեկչության միջոցով ստիպում են քվեարկել ՀՀԿ օգտին 11: 00 - Էրեբունի համայնք. Արեշի 35 դպրոցի բակում ընտրողները մոտենում են 03374 պետհամարանիշով «Ֆորդ» մակնիշի եւ 13380 պետհամարանիշով «Գազել» մակնիշի միկրոավտոբուսներին եւ ընտրակաշառք ստանում, որից հետո գնում են քվեարկելու: 11: 00 - 2/28 տեղամաս. Ժամկետային զինծառայող Գյուրջանյան Վարդանը, զինվորական համազգեստով եւ զինվորական գրքույկով ներկայացել է ընտրությունների եւ հայտարարել, որ իրեն ԼՂՀ Մարտունու թիվ 3 զորամասից, իր` Երեւանի հաշվառում ունեցող բոլոր ընկերների հետ միասին ուղարկել են մասնակցելու ընտրություններին: «Ժառանգություն» կուսակցության կողմից հանձնաժողովի անդամը եւ ՀԱԿ-ի վստահված անձը պահանջել են գրանցել խախտումը գրանցամատյանում սակայն հանձնաժողովը չի գրանցել: 11: 10 - 06/14, 06/15, 156 դպրոց, Շիրազի 11, Աջափնյակ. Երկու կին, որոնց մարդիկ ճանաչում են որպես Մանվելի խանութի աշխատողներ, ծերերին տանում են ընտրատեղամասեր եւ նրանց հետ քվեախցիկ մտնում 11: 15 - 11/32 ընտրատեղամասեր, Շենգավիթ համայնք. Մարդկանց խմբեր են բերում, «Գազել» մակնիշի մեքենաներով (95, 97, 19, 261 համարների երթուղայիններ), եւ առանց երթուղային համարի 0933 M համարանիշի մեկ այլ մեքենայով, քվեախցիկ են մտնում երկու, երեք հոգով: 11: 00 - 11/27, Շենգավիթ համայնք. 17/1 շենքի բնակիչները համատիրության նախագահի ուղեկցությամբ 83, 56, 58 համարի երթուղայիններով բերվել են 11/27 ընտրատեղամաս քվեարկելու: Քվեարկում են մի քանի հոգով: 11: 30 - 11/27, 11/28 տեղամասեր (110 դպրոց), Շենգավիթ համայնք. Ընտրատեղամասում մեծ կուտակումներ են: Հանձնաժողովի նախագահը` Գալստյան Արայիկ Զորիկի: Այստեղ 11.30-ից հետեւում են «Տարեգիր» թերթի լուսաբանող լրագրող Գայանե Առուստամյանին (BMW 11SS 750): 11: 45 - 8/05, 06, 07 տեղամասեր, Մալաթիա-Սեբաստիա. Կուտակումներ եւ լցոնումներ, հայտնել է Թրանսփարենսի ինթերնեյշնլի դիտորդը: 11: 45 - 9/1, 9/2 տեղամասեր, Կենտրոն համայնք. Նար-Դոսի 38, թիվ 33 դպրոց 100 համարի երթուղայինով անընդհատ մարդկանց են բերում, հանձնաժողովի նախագահը եւ անդամները բողոքներին չեն արձագանքում: 12: 00 - 3/26 տեղամաս, Քանաքեռ-Զեյթուն համայնք. 71 համարի երթուղայինը (O796 S) անընդհատ մարդկանց է բերում, կան կուտակումներ: 12: 00 - 06/01, 06/02, Աջափնյակ համայնք. Նույն մարդը քվեարկել է զուգահեռաբար երկու տեղամասում: 12: 15 - Աբովյան քաղաքից թիվ 4 երթուղային տաքսիներով Երեւան են տեղափոխվում մարդիկ` քվեարկությանը մասնակցելու նպատակով:
ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 Թ. ՄԱՅԻՍԻ 31-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ
12
17: 46 Էրեբունի համայնքի թիվ 120 դպրոցում լցոնումների փորձ է արվել, որը կանխվել է: Կազմվել է արձանագրություն:
17: 44 Նոր Նորքի 2-րդ զանգվածի թիվ 135 դպրոցում արձանագրված միջադեպերի պատճառով երկու ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ
34
Ըստ ՀԱԿ-ի...
ժ16.55-ի դրությամբ
16: 50 8/05. Բռնության են ենթարկվել «168 Ժամ» թերթի լրագրող Արմինե Ավետյանը եւ Թրանսփարենսի ինթերնեյշնլ հ/կ դիտորդ Սոնա Այվազյանը, քվեատուփ է լցվել մոտ 100 քվեաթերթիկ: ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ 2009Թ. ՄԱՅԻՍԻ 29-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔՈՒՄ

ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱԶԱՏԵԼ ԱՅԴ ՏՂԱՆԵՐԻՆ` ՉԽԱՆԳԱՐԵՔ ՀԱԿ-ԻՆ` ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼՈՒ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
ՍԵՐՈԺԸ «ԿԱԴԻԼԱԿ» ՉՈՒՆԻ, «ԲՐԱԲՈՒՍ» ՈՒՆԻ
Մարինե ԽառատյանՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԱՐՁԱՆԱԳՐԱԾ ԸՆՏՐԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ

ԵՐԵՒԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2009 Թ. ՄԱՅԻՍԻ 31-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՊԵՐԱՏԻՎ ԼՐԱՀՈՍ

ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ-2. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՍԵՆՔ՝ ԼԻՆԵ՛Լ
Արմեն Տեր-Ստեփանյան
ՆԺԴԵՀԸ «ՆԺԴԵՀԱԿԱՆ» ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ԿԱՄ` ՆԺԴԵՀՆ Է ԴԱՏՈՒՄ)
Աշոտ Սարգսյան
ՍԵՐԺԻՑ ՉԷ, ՇՆԵՐԻՑ ԵՆ ԽՈՍԵԼ
Էլմիրա Մարտիրոսյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒՐԿ Է ԻՆՏԵԼԵԿՏԻՑ»
Արթուր Խեմչյան
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
- 1834 Կ. Պոլսում հիմնվում է ս. Փրկչյան Ազգային հիվանդանոցը, որը գործում է առ այսօր:
- 1855 Ռուսական բանակը գրավում է Արդահանը:
- 1869 Ծնվեց ծովանկարիչ Վարդան Մախուխյանը: (Վախճ. 1937 թ.):
- 1884 Ծնվեց Դրոն (Դրաստամատ Կանայանը): (Վախճ. 1956թ.):
- 1890 Մահացավ Կարնոյ Սանասարյան վարժարանի հիմնադիր Մկրտիչ Սանասարյանը:
- 1915 Սուլթան Մեհմեդ Ռեշադի հրամանագրով Զեյթունը վերանվանվեց Սուլեյմանիե:
- 1918 Մահացավ հեղափոխական և հասարակական գործիչ Մարզպետը:
- 1920 Մոսկվայում սկսվում են դաշնակցության պատվիրակության բանակցությունները Խորհրդային Ռուսաստանի հետ:
- 1978 Գործարկվեց Ազատի ջրամբարը (Արտաշատի շրջան):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

