
ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ-2. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՍԵՆՔ՝ ԼԻՆԵ՛Լ
- Տիգրան Մեծը մեծ թագավոր էր: Շատ մեծ: Ինչո՞ւ: Թեկուզ միայն այն պատճառով, որ ստեղծեց ծովից ծով Հայաստան: Կարողացավ Հայաստանի սահմանները տարածել Կասպից ծովից՝ Միջերկրական: Բայց մեծ էր ոչ միայն այդ պատճառով: Գուցեեւ առավել կարեւոր էր այն հանգամանքը, որ կարողացավ պարտությունն ընդունել պատվով:

Չկարողանալով դիմագրավել Պարսկաստանից եւ Հռոմից սպառնացող վտանգներին` գնաց Պոմպեոսի մոտ՝ հաշտության: Նվաստացուցի՞չ էր այդ քայլը: Իհարկե: Բայց նա գնաց: Գնաց ու կարողացավ հաշտության դաշն կնքել: Կարո՞ղ էր Պոմպեոսը նրան ուղղակի շղթայել եւ մահվան դատապարտել: Իհարկե: Բայց Տիգրան Մեծը գնաց, քանի որ դա էր պահանջում պետական մտածողությունը: Եվ նա հոգեբանորեն հաղթեց Պոմպեոսին եւ կարողացավ Հայաստանին այնքան անհրաժեշտ հաշտության պայմանագիր կնքել: Որովհետեւ Տիգրան Մեծը մեծ թագավոր էր: Հայոց Հեթում Ա թագավորը գնաց Մոնղոլիայի մայրաքաղաք եւ կարողացավ մոնղոլ խանի հետ դաշինք կնքել: Բայց չէ՞ որ մոնղոլները եւս կարող էին ուղղակի նրան սպանել: Իհարկե կարող էին: Բայց Հեթումը գնաց, քանի որ Հայոց պետականությունը նրա համար վեր էր ամեն ինչից: Գնաց եւ հաջողության հասավ: Հայաստանում ունեցել ենք թագավորներ, որոնց տոհմային ծագումը հայկական չի եղել: Բայց նրանք եղել են Հայո՛ց թագավորներ: Նրանք եղել են մեծ թագավորներ: Քանի որ նրանց համար առաջնայինը եղել է Հայոց պետականությունը: Բյուզանդական թագավորների մի ողջ հարստություն (դինաստիա) կոչվել է Մակեդոնյան կամ Հայկական: Նրանցից առավել նշանավոր են եղել Նիկեփոր Փոկասը, Հովհաննես Չմշկիկը եւ Վասիլ Բ-ն: Նրանք բոլորն էլ ծագումով հայ են եղել, բայց ծառայել են Բյուզանդիային: Որովհետեւ նրանց համար կարեւորը պետական մտածողությունն էր: Ե՛վ Օսմանյան կայսրությունում, եւ՛ Եգիպտոսում եղել են ծագումով հայ բազմաթիվ վեզիրներ: Նրանցից ոմանք իրականում պետության առաջին դեմքն են եղել: Բայց նրանք բոլորն էլ հավատարիմ են մնացել պետականությանը: Պետական մտածողությունը վեր է եղել ազգայինից եւ կրոնականից: Երբ Օմար Խաթթապը գրավեց Երուսաղեմը, առաջին հրովարտակներից մեկով մեծ արտոնություններ տվեց հայերին: Երբ նրան հարցրեցին, թե ինչու է այդպես վարվում, նա պատասխանեց, որ հայերն աշխատասեր եւ խելոք ժողովուրդ լինելով կարող են մեծապես նպաստել իր պետության հզորացմանը: Որովհետեւ Օմար Խաթթապի համար եւս ազգայինից եւ կրոնականից առավել վեր էր պետական մտածողությունը: Նման օրինակներ շատ կարելի է բերել: Շատ-շատ: Բայց բավարարվենք այսքանով: Սադամ Հուսեյնը, փաստորեն, կործանեց Իրաքը: Ի՞նչ է այսօր կատարվում Իրաքում: Ուղղակի սարսափելի է: Գուցե հարյուր տարի էլ այդ երկիրը չկարողանա ուշքի գալ: Եվ այդ ամենի մեղավորը մեկ հոգի է՝ Սադամ Հուսեյնը: Որովհետեւ նա պատվով չկարողացավ պարտվել: Որովհետեւ նա չուներ պետական մտածողություն: Քանի որ նրա համար առաջնայինը Իրաք պետությունը չէր: Ղարաբաղյան պատերազմ: Այսօր այնքան հեշտ ենք ասում պատերազմ: Բայց այն օրերին: Ադրբեջանը քսան տարի է, որ կոկորդ է պատռում հայտարարելով, որ հայերը գրավել են իրենց տարածքների քսան տոկոսը: Դրանք մեր համար ազատագրվա՛ծ տարածքներ են: Բայց խոսքն այդ մասին չէ: Պատերազմ էր: Ադրբեջանը քանի՞ միլիոն էր, իսկ հայերը՝ քանի: Ադրբեջանի թիկունքին Թուրքիան էր կանգնած: Ադրբեջանն ուներ նավթ, այսինքն՝ փող, որով կարողանում էր վարձկաններ ձեռք բերել: Եվ ոչ քիչ վարձկաններ: Բայց մե՛նք հաղթեցինք: Հաղթեցին հայե՛րը: Ինչպե՞ս ստացվեց: Փառք ու պատիվ Արցախյան հերոսամարտի բոլոր մասնակիցներին: Նրանք բոլորն էլ հերոսներ են: Դա գիտակցում ենք բոլորս էլ: Գիտակցում եւ մեծարում: Բայց միայն նրանց շնորհի՞վ կարողացանք հաղթել: Ներկայիս իշխանավորներից շատերը գիտեն պատերազմի ոչ միայն հայտնի, այլեւ մեզ անհայտ էջերը: Նրանք գիտեն գաղտնիքներ, որոնց մասին երբեք չի գրվելու, եւ որոնց մասին մենք երբեք չենք իմանալու: Գիտեն, բայց լռում են: Անգամ երբեմն ուղղակի սուտ խոսում: Իմանալով ճշմարտությունը` հակառակն են ասում: Քանի որ իրենց այդպես է ձեռնտու: Քանի որ նրանք Հայոց պետականության մասի՛ն չեն մտածում: Նրանք իրենց շահի՛ համար են ապրում: Ղարաբաղյան պատերազմի ժամանակ բանակներ են մտել ռազմաճակատ ու հետո դուրս եկել, բանակներ են պատրաստ եղել մտնելու Ղարաբաղ եւ չեն մտել: Ո՞ւմ շնորհիվ: Չէ՞ որ այդ բանակներից ամեն մեկը կարող էր պատերազմի նժարը փոխել ո՛չ մեր օգտին: Այդ ամենը տեղի է ունեցել դիվանագիտության շնորհիվ: Այդ ամենը տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի դիվանագիտական քայլերի շնորհիվ: Քայլեր, որոնց շնորհիվ մենք հաղթեցինք, քայլեր, որոնց մասին մենք երբեք չենք իմանա: Լեւոն Տեր-Պետրոսյանը կարո՞ղ էր հրաժարական չտալ: Կարո՞ղ էր սահմանադրական փոփոխություններով (ինչպես արեցին Ադրբեջանում) մինչեւ կյանքի վերջը մնար նախագահ: Իհարկե կարող էր: Բայց նա հրաժարական տվեց, քանի որ այդ քայլը համարեց ամենաճիշտը Հայոց պետականության համար: Քանի որ նրա համար Հայոց պետականությունը վեր է ամեն ինչից: Ինչո՞ւ հենց այսօր որոշեցի գրել այս մասին: Շատ պարզ պատճառով: Հայաստանը հայտնվել է անդունդի եզրին, եւ բավական է մի անխոհեմ քայլ ու Հայ-թուրքական հարաբերություններ: Երբ լսում եմ այս հարցի մասին խոսող իշխանավորներին ու նրանց կամակատար «մտավորականներին», այն տպավորությունն եմ ստանում, որ նրանք Թուրքիան եւ Ֆրանսիան իրարից չեն տարբերում: Նրանք Գյուլի խոսքերին վերաբերվում են այնպես, ինչպես կվերաբերվեին Սարկոզիին: Թուրքիան եվրոպական երկիր չէ: Թուրքիան շատ բարդ երկիր է: Թուրքիան ունի երկու գերխնդիր: Առաջինը քրդական հարցն է: Հարց, որը երբեք չի լուծվելու, եւ երբեք Թուրքիային չի թողնելու հանգիստ կյանքով ապրել: Երկրորդը մոլեռանդ մի քանի տասնյակ միլիոն բնակչությունն է: Որեւէ քրիստոնեանպաստ (առավել եւս՝ հայանպաստ) քայլ Թուրքիայի իշխանությունների կողմից կարող է շատ արագ հանգեցնել պետական հեղաշրջման: Որովհետեւ այդ միլիոնավոր մոլեռանդ մարդիկ երբեք չեն հանդուրժի հայանպաստ որեւէ քայլ: Հայ-թուրքական սահմանը երբեք չի բացվի: Թուրքիայի համար առանց նախապայմանների սահմանը բացել՝ նշանակում է ստորագրել սեփական մահվան դատավճիռը: Արդ՝ ե՞րբ կարող է սահմանը բացվել: Եթե Թուրքիան իր ժողովրդին կարողանա հիմնավոր փոխհատուցում ներկայացնել: Օրինակ՝ Ղարաբաղի հարցի լուծումը հօգուտ Ադրբեջանի: Անգամ Ցեղասպանության հարցը չի կարող դեր կատարել: Ցեղասպանության հարցը ժամանակավոր թմրադեղի ազդեցություն միայն ունի: Այսօր այդ թմրադեղն ինչ-որ ազդեցություն ունենում է, որի համար էլ Թուրքիան այդքան համառորեն պայքարում է միջազգային ճանաչման դեմ: Բայց բավական է սահմանը բացել, եւ այդ թմրադեղն իր ազդեցությունն անմիջապես կկորցնի: Այդ հարցի լուծման համար այն թույլ է: Արդ՝ ո՞րն է ճանապարհը: Ուղիները, ճիշտ է, բարդ են, բայց կան: Պիտի ունենալ լեգիտիմ իշխանություն: Կան քայլեր, որոնք ձեռնտու են ե՛ւ Հայաստանին, ե՛ւ Թուրքիային: Բայց այդ քայլերը պիտի արվեն զգուշորեն, որպեսզի հակառակ արդյունք չտան: Երկրորդ: Հայաստանում իշխանության լճացում է (եթե չասեմ՝ ճահճացում): Բացառությամբ «Ժառանգության» սիմվոլիկ դերակատարության (մի քանի հոգի՝ ողջ համակարգի դեմ)՝ ե՛ւ Ազգային ժողովը, ե՛ւ կառավարությունը, ե՛ւ տեղական իշխանությունները, ե՛ւ գործարար աշխարհը շարժվում է մի աղբյուրի թելադրանքով: Այդ մարդկանցից շատ-շատերը, եթե չասենք մեծամասնությունը, շատ կցանկանային ինքնուրույն գործել: Սակայն մի անզգույշ քայլ, եւ ոչ թե ազատություն կստանան, այլ ուղղակի կկործանվեն: Անգամ շատ հզոր պետություններ են լճացումից հետո կործանվել: Ուշ թե շուտ: Նայած հզորությանը: Ո՞րն է ելքը: Ելքը միակն է: Լուծարել Ազգային ժողովը եւ արդար ընտրություններ անցկացնել: Ուրիշ ելք չկա: Հակառակ դեպքում Հայոց պետականությունը կարող է արժանանալ Առաջին հանրապետության ճակատագրին: Սոսկալի է, բայց փաստ է: Փաստ, որից չես կարող փախչել: Երեւանի ավագանու ընտրությունները այս ճանապարհին կարեւոր մի քայլ է: Հնարավո՞ր է դա: Հնարավոր է: Իրական ձայների հեղեղով խեղդել կեղծիքների քանակը: Այնպես որ, վաղը սպասվում է մի կարեւոր հարց՝ ԼԻՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ: Հանուն Հայաստանի փրկության: Հանուն մեր երեխաների վաղվա օրվա: Թող հունիսի 1-ին ասենք՝ ԼԻՆԵ՛Լ: Հեղինակը բանասիրական գիտությունների թեկնածու է:
- Արմեն Տեր-Ստեփանյան
ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ-2. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՍԵՆՔ՝ ԼԻՆԵ՛Լ
Արմեն Տեր-Ստեփանյան 9
Տիգրան Մեծը մեծ թագավոր էր: Շատ մեծ: Ինչո՞ւ: Թեկուզ միայն այն պատճառով, որ ստեղծեց ծովից ծով Հայաստան: Կարողացավ Հայաստանի սահմանները տարածել Կասպից ծովից՝ Միջերկրական: Բայց մեծ էր ոչ միայն այդ պատճառով: ...«ԻԴԵԱԼԱԿԱՆ ԱՆԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ, «ՈՐՏԵՂ 40 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ԿԱ... ՁԵՐ ՏԱՆՆ ԷԼ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱՐ ԾԵԾԵԼ»
Հեղինե Մանուկյան
«Զինծառայողը բանակում պաշտպանված չէ այնքանով, որքանով որ մենք կցանկանայինք, որ նա պաշտպանված իրեն զգար: Դրա համար էլ այս արտահերթ զեկույցն ենք պատրաստել, այլ ոչ թե սպասել ենք, որ տարեկան զեկույցի մեջ ...ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՍԵՐՆԴԻՆ ՉԺԱՌԱՆԳԵՆՔ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԴԱՌՆԱԼՈՒ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ
Քաղբանտարկյալների կոչը երեւանցիներին
Սիրելի երեւանցիներ.
Մենք` անկախացման գործընթացին կամավոր զինվորագրված սերնդի ներկայացուցիչներս, մեր հաջորդներին ամբողջովին ու լիարժեք հայրենիք փոխանցելու վճռականությամբ, ...ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԵՌԱՑՐԵԼ Է ԶԱԳՍ-Ի ՊԵՏԻՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլմիրա Մարտիրոսյան
Արուսյակ Աթանեսյանը ՀՀ արդարադատության նախարարի հրամանով 2000թ. նշանակվել է նախարարության ՔԿԱԳ Թալինի տարածքային բաժնի պետ, իսկ Թալինի քաղաքապետի` 2009թ. մարտի 16-ի թիվ 2 հրամանով ազատվել զբաղեցրած պաշտոնից:
...«ԱՅՍ ԱՄԵՆԻ ՄԵՋ ԱՄԵՆԱՇԱՏ ԳՈՐԾԱԾՎԱԾ ԳՈՐԾԻՔԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է»
Էմմա Գաբրիելյան 3
Մեր զրուցակիցն է 1994-1997թթ. ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ ազգային անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, այժմ` Միչիգանի համալսարանի պրոֆեսոր ...ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ԲՏՌ ԿԱՆԱՆՑ ԹԻԿՈՒՆՔՈՒՄ. ՀՀԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ ՎԱԽԵՆՈՒՄ Է ԼՐԱԳՐՈՂԻ «ՇԱՆՏԱԺԻՑ»
Մարինե Խառատյան
Երեկ Կենտրոն համայնքի ընտրողների հետ հանդիպումից հետո ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Գագիկ Բեգլարյանը փորձում էր խոչընդոտել մեր աշխատանքը, թույլ չտալ լուսաբանել իր հանդիպումները՝ մեզ մեղադրելով իրեն «շանտաժ ...ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՋ «ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ» ԵԶՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ` ՎԵՐՋԻՆ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ
Արթուր Խեմչյան
ԵԽԽՎ պատվիրակների կողմից մեկ շաբաթ է` շրջանառվում է մի փաստաթուղթ, որն առաջարկում է տալ «քաղբանտարկյալ» բառի հստակ սահմանումը եւ այդ հարցով նշանակել հատուկ զեկուցող:
Ընդ որում` նախաձեռնության հեղինակները ...«7-Ի ԳՈՐԾԸ» Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՄԱՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՀԻԱՆԱԼԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է
Արամ Ամատունի 2
Կաֆկան կնախանձեր, եթե չնկատեր քաղաքականությունը
Այն, ինչ տեղի է ունենում ընդդիմության լիդերների դատավարության ընթացքում, այսպես կոչված` «7-ի գործով», սկսել է ավելի ու ավելի հիշեցնել Ֆրանց Կաֆկայի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՄՆՈՒՄ Է ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՖՈՐՄԱԼԻԶԱՑՆԵԼ ՄԱՅԻՍԻ 31-ԻՆ»
Էմմա Գաբրիելյան 6
Նոր Նորք համայնքում` Գայի արձանին կից պուրակում երեկ տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական բազմամարդ հանրահավաքը, այն ՀԱԿ-ի վերջին հանդիպումն էր Երեւանի համայնքների բնակիչների հետ: Հանրահավաքը ...ՀԱՅ-ԻՐԱՆԱԿԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻ ԵՒ ՆՈՐ ԱԷԿ` «ԳՈՒՅՔ ՊԱՐՏՔԻ ԴԻՄԱՑ-2»-Ի ՀԱՄԱՐ
Երեկ հաղորդվեց, որ նախօրեին ՌԴ ֆինանսների նախարար, փոխվարչապետ Ալեքսեյ Կուդրինը հայտնել է, որ ՌԴ խոստացած 500 մլն դոլարի վարկը արդեն այս շաբաթվա վերջին կփոխանցվի Հայաստանին:
Հավանաբար այսօրվանից ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱԶԱՏԵԼ ԱՅԴ ՏՂԱՆԵՐԻՆ` ՉԽԱՆԳԱՐԵՔ ՀԱԿ-ԻՆ` ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼՈՒ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
ԿՈՉԵՆՔ ՀԱՄԱՅՆՔԸ «ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ» ԱՆՎԱՄԲ
Էլմիրա Մարտիրոսյան
ՍԵՐՈԺԸ «ԿԱԴԻԼԱԿ» ՉՈՒՆԻ, «ԲՐԱԲՈՒՍ» ՈՒՆԻ
Մարինե ԽառատյանՄԿԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՆԻՐՆ ԷԼ, ՄԱՄՈՒԼՆ ԷԼ ԴԵՂԻՆ Է
Արման Բաբաջանյան
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԲՌՆԵԼ ՆՐԱ ՁԵՌՔԸ»
Էմմա Գաբրիելյան
ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՆՔ-2. ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ ԱՍԵՆՔ՝ ԼԻՆԵ՛Լ
Արմեն Տեր-Ստեփանյան
ԴՈՒ ՂՈՒՄԱՐ ԽԱՂԱ, ԳՐԱԶ ԱՐԻ, ԿԵՆԱՑ ԱՍԱ

ՍԵՐԺԻՑ ՉԷ, ՇՆԵՐԻՑ ԵՆ ԽՈՍԵԼ
Էլմիրա Մարտիրոսյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒՐԿ Է ԻՆՏԵԼԵԿՏԻՑ»
Արթուր Խեմչյան
ԲՈՄԺ ԵՔ ԴԱՌՆԱԼՈՒ

- 1877 Ռուսական զորքերը մտան Ալաշկերտ:
- 1878 Մահացավ Ղուկաս Պալթազարյանը, Իզմիրի «Արշալույս Արարատյան» պարբերականի խմբագիր, որ 38 տարի հրատարակում է իր թերթը:
- 1905 Պետերբուրգում վախճանվեց հայագետ Կարապետ Եզյանը (Էզով): (Ծնվ. 1835թ.-ին):
- 1918 Հայկական ուժերի կողմից թուրքական բանակի պարտությունից հետո Հայաստանը հայտարարվեց անկախ (առաջին հանրապետության օր):
- 1928 Կահիրեում հիմնվեց հայ կրթական և հրատարակչական Համազգային ընկերությունը:
- 1963 Գործարկվում է յոթնամյակի հսկաներից մեկը՝ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը:
- 1967 Մահացավ շնորհալի արձակագիր և հրապարակագիր Սոս - Վանին: (Ծնվ. 1895 թ.):
- 2000 Զորավար Դրաստամարտ Կանայանի (Դրո) աճյունը Բոստոն քաղաքից Հայաստան տեղափոխվեց, այն ամփոփվեց Ապարանի հուշահամալիրում:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

