
ՍԵՐՈԺԸ «ԿԱԴԻԼԱԿ» ՉՈՒՆԻ, «ԲՐԱԲՈՒՍ» ՈՒՆԻ
- Երեկ Շենգավիթ համայնքի ՀՀԿ կենտրոնական շտաբ մեր այցելության պահին հանդիպեցինք Շենգավիթի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ), ով ներառված է ՀՀԿ ցուցակում ու մի քանի հարցեր ուղղեցինք նրան:

- Պարոն Հովհաննիսյան, ՀՀԿ պարտության դեպքում բախումներ հնարավո՞ր են: - Աբսալյուտնա: Այսինքն՝ պարտությունը բացառվում ա, դրա համար, բախումներն էլ ա բացառվում: - Իսկ եթե, այնուամենայնիվ, լինի, ի՞նչ եք անելու: - Ի՞նչ լինի: - Պարտություն: - Պարտություն չի լինի: Չենք էլ ուզում դրա մասին խոսենք, մտածենք: - Քիչ առաջ փողոցում զրուցում էի համայնքի բնակիչների հետ, ու, կարելի է ասել, նրանք շատ ոգեւորված չեն «Հանրապետականի» աշխատանքով: - Դե, բոլորը գոհ չեն լինի, բայց ճնշող մեծամասնությունը, համայնքը հանրապետականացված է: - Կարո՞ղ եք ասել, ինչու եք ուզում հաղթել: Ուզում եք շարունակել պաշտոնավարե՞լ: - Հաղթենք, որ իրականացնենք ծրագրերը, ընդհանուր: - Այս ընթացքում Դուք եղել եք թաղապետ, կարող էիք իրականացնել ծրագրերը: - Բայց ի՞նչը չենք իրականացրել: Ինչ որ ծրագրերի մեջ եղել ա, աշխատել ենք, որ իրականացնենք: Անմնացորդ աշխատանք ենք կատարել, ինչ հնարավորություն ունեցել ենք: - Պարզապես ուզում եք շարունակել անմնացորդ աշխատա՞նքը: - Պետք է շարունակենք: Իհարկե: Կիսատ է մնացել մեր ծրագրերը: Պետք է վերջացնենք: - Իսկ եթե այլ կուսակցություն հաղթի, ծրագրերը ի՞նչ կլինեն, չե՞ն իրականանա: - Չենք մտածում դրա մասին: Դրա պատասխանը չունեմ: Մենք հաղթելու ենք, միանշանակ, ինչպես միշտ: - Իսկ կոնկրետ Դուք ի՞նչ եք անելու, որ այս ընտրությունների ժամանակ խախտումներ, ընտրակեղծիքներ, կրիմինալի ներգրավում չլինի: - Կոնկրետ ե՞ս: Համապատասխան միջոցներ եմ ձեռնարկելու, եթե խախտումներ լինի որեւէ մեկի կողմից, աշխատելու ենք, որ խոչընդոտվի: Խախտում չլինի, բախումներ չլինեն: - Ի՞նչ ձեւերով եք խոչընդոտելու: - Դրա համար մարդիկ են նշանակվելու, վստահված անձինք, միլիցիա գոյություն ունի: - Եթե այնպես ստացվի, որ չշարունակեք պաշտոնավարելը, ինչո՞վ եք զբաղվելու: - Ինչով մինչ թաղապետ լինելը զբաղվել եմ: Ի՞նչ հնարավորություններ կլինի: Աշխատանք սիրողը միշտ էլ աշխատանք կգտնի իրա համար: - «Կադիլակի» բիզնե՞ս եք անելու: - Ես «Կադիլակի» բիզնես չեմ արել: Ես էն ժամանակ «Կադիլակ» ունեի: Ասենք՝ լավ ենք ապրել, աշխատասիրության արդյունքներից ունեցել ենք լավ, սիրուն մեքենա՝ «Կադիլակ», որը որ երեւացող ա եղել: Աշխատանք, կյանք ենք ներդրել ու ուզեցել ենք գեղեցիկ, լավ ապրենք, վայելենք: - Հիմա ունե՞ք «Կադիլակ»: - Հիմա՝ չէ, «Բրաբուս» ունեմ:
- Մարինե Խառատյան
ԷԳՈԻՍՏՆԵՐԻ ՄԵՆԱՄԱՐՏ
Միջազգային հարթակում սրընթաց տեղի է ունենում ուժերի նոր դասավորություն:
Մի կողմից` դա պայմանավորված է այն հանգամանքով, որ մեծ տերությունները կորցրել են իրենց վերահսկողությունը գլոբալ օրակարգի հանդեպ, ...«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒՐԿ Է ԻՆՏԵԼԵԿՏԻՑ»
Արթուր Խեմչյան 20
Երեկ լրագրողների հետ էր հանդիպել նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:
Հարկային փաթեթի մասին
«Հարկային փաթեթը մաքուր անհեթեթություն է, բացարձակ հիմարություն, իսկ ...ԴԱՇՆԱԿՆԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒԶՈՒՄ` «ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Հեղինե Մանուկյան
Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող ծնունդով «սասունցի» Արծվիկ Մինասյանը երեկ ընտրություններին ընդառաջ հրավիրված ասուլիսում պատասխանելով այն հացրին, թե ընտրություններում ինչպե՞ս կբաշխվեն ...ՍԵՐԺԻՑ ՉԷ, ՇՆԵՐԻՑ ԵՆ ԽՈՍԵԼ
Էլմիրա Մարտիրոսյան 7
Հավանաբար իշխանությունն սկսել է գիտակցել, որ վկա առեւանգելով, ծեծելով, ահաբեկելով` «6-ի» մասնատված գործը գլուխ չի գա` չի ապացուցվի: Ընդհակառակը` հասարակությունը կարող է ավելի բորբոքվել:
Հավանաբար ...ՍԵՐՈԺԸ «ԿԱԴԻԼԱԿ» ՉՈՒՆԻ, «ԲՐԱԲՈՒՍ» ՈՒՆԻ
Մարինե Խառատյան
Երեկ Շենգավիթ համայնքի ՀՀԿ կենտրոնական շտաբ մեր այցելության պահին հանդիպեցինք Շենգավիթի թաղապետ Սարգիս Հովհաննիսյանին (Կադիլակ Սերոժ), ով ներառված է ՀՀԿ ցուցակում ու մի քանի հարցեր ուղղեցինք նրան:
...ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒՆ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ` «ԱՐՏԻՍՏԻԶՄՈՎ ՄԻ ԶԲԱՂՎԻՐ»
Էմմա Գաբրիելյան 5
ICG. Հայ-թուրքական հարաբերությունների բարելավման վերաբերյալ լավատեսությունն անհետացել է
Այսպիսով` հայ-թուրքական հարաբերությունների մերձեցման հեռանկարները օր օրի ավելի մշուշոտ են դառնում: Պաշտոնական ...ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՓՐԿԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
Անցած մեկուկես տարիների ընթացքում Հայաստանն այլեւս գտնվում է նոր ժամանակային գոտում` ԵԽԽՎ նստաշրջանից մինչեւ հաջորդ ԵԽԽՎ նստաշրջան, եւ ավելի հաճախ` ենթադրյալ համաներումից մինչեւ հաջորդ ենթադրյալ համաներում:
...ՀՀԿ-Ն ՉԻ ԳՆՈՒՄ ԱՐԴԱՐ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ
Մարինե Խառատյան
Որքան էլ իշխանությունը փորձում է Երեւանի քաղաքապետի ընտրությունները ներկայացնել իբրեւ թաղապետի մակարդակի ընտրություններ, այնուամենայնիվ ՀՀԿ շտաբներ այցելողները կարող են համոզվել, որ իշխանությունն այս ...ԵՐԵՒԱՆԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ Ո՞Վ Է ՈՐՈՇՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵԼՔԸ
Մանվել Սարգսյան
Այն պահից ի վեր, երբ հայտարարվեց Երեւանի ավագանու ընտրությունների մասին, հաճախացան խոսակցությունները, թե ընտրություններում ընդդիմության հնարավոր հաղթանակն անխուսափելիորեն պետք է արմատական փոփոխություններ ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԴՈՒՔ ԱՆԽՈՍ ՍՏՐՈՒԿՆԵՐ ՉԵՔ, ԴՈՒՔ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՏԵՐՆ ԵՔ»
Էմմա Գաբրիելյան 24
Երեկ Էրեբունի համայնքի Ազատամարտիկների պուրակում տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանդիպումը, այն ամենաբազմամարդն էր նախընտրական մյուս հանրահավաքների համեմատությամբ: Այգում հավաքված հազարավոր ...ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԾ ԱՆՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՈՒԹՅՈՒՆԸ
«Ինձ համար ես այստեղ հեռանկար այլեւս չեմ տեսնում... Իմ բոլոր մտորումները բերում են նրան, որ ես այնտեղ չեմ կարող երկու կողմին այլեւս հավասարակշռել, ապահովել նրանց համագործակցությունը», - երեկ ասել է իբր ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱԶԱՏԵԼ ԱՅԴ ՏՂԱՆԵՐԻՆ` ՉԽԱՆԳԱՐԵՔ ՀԱԿ-ԻՆ` ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼՈՒ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
ԿՈՉԵՆՔ ՀԱՄԱՅՆՔԸ «ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ» ԱՆՎԱՄԲ
Էլմիրա Մարտիրոսյան
ՍԵՐՈԺԸ «ԿԱԴԻԼԱԿ» ՉՈՒՆԻ, «ԲՐԱԲՈՒՍ» ՈՒՆԻ
Մարինե ԽառատյանՄԿԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՆԻՐՆ ԷԼ, ՄԱՄՈՒԼՆ ԷԼ ԴԵՂԻՆ Է
Արման Բաբաջանյան
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԲՌՆԵԼ ՆՐԱ ՁԵՌՔԸ»
Էմմա Գաբրիելյան
ԴՈՒ ՂՈՒՄԱՐ ԽԱՂԱ, ԳՐԱԶ ԱՐԻ, ԿԵՆԱՑ ԱՍԱ

ՍԵՐԺԻՑ ՉԷ, ՇՆԵՐԻՑ ԵՆ ԽՈՍԵԼ
Էլմիրա Մարտիրոսյան
ՎԿԱ ԼՈՒԻԶ. ՍԵՐԺՆ Ո՞Վ Ա, ՆԱԽԱԳԱՀՆ Ո՞Վ Ա...
Էլմիրա Մարտիրոսյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՒՐԿ Է ԻՆՏԵԼԵԿՏԻՑ»
Արթուր Խեմչյան
ԲՈՄԺ ԵՔ ԴԱՌՆԱԼՈՒ

- 1661 Ծնվեց միջնադարյան հայ բանաստեղծ, աշուղ Նաղաշ Հովնաթանը: (Վախճ. 1722թ.-ին):
- 1832 Եգիպտական բանակը Իբրահիմ փաշայի գլխավորությամբ ջարդեց թուրքական զորքերին, գրավեց Հայկական Կիլիկիայի դաշտային մասը:
- 1891 Կ. Պոլսում մահացավ հայ ականավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը: (Ծնվ. 1843թ.-ին, Ադրիանապոլսում):
- 1950 Լիբանանի Հանրապետության նախագահի ներկայությամբ տեղի ունեցավ Նշան Փալանջյանի ճեմարանի նոր շենքի բացումը:
- 1962 Նշվեց հայ գրերի ստեղծող և հայ դպրության հիմնադիր Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակը:
- 1990 Երևանի երկաթուղային կայարանում և Երևան-Նուբարաշեն խճուղու վրա տեղի ունեցան արյունահեղ մարտեր հայկական ինքնապաշտպանական ուժերի և խորհրդային զավթողական զորքերի միջև:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

