
ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
- Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների պայմանավորվածությունը, որ վերաբերում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունն արագացնելուն, կարծես թե ավելի է արագացնում հայ-թուրքական հարաբերության կարգավորման գործընթացի անփառունակ վախճանը:

Համենայնդեպս, եթե երեք երկրների տրանսպորտի նախարարների մակարդակով հայտարարվում է Հայաստանը շրջանցող երկաթուղու շինարարությունն արագացնելու մտադրության մասին, ապա դա ուղղակի վկայում է, որ հայ-թուրքական սահմանի բացումը առնվազն Թուրքիայի համար հետաքրքրություն չներկայացնող, անհեռանկար հանգամանք է: Կարեւոր չէ, թե ինչքան եւ ինչպես կարագացնեն Կարս-Ախալքալաքի շինարարությունը: Գուցե այն ոչ էլ արագանա, այլ նույնիսկ դանդաղի: Դա տնտեսական ճգնաժամից է կախված: Խնդիրը քաղաքական կեցվածքն է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի օգնությամբ ցուցաբերում է Թուրքիան: Հայաստանին այս պայմաններում ոչինչ չի մնում, քան ընդունել, որ այն փուչիկը, որը ներքաղաքական կյանքը կապելու եւ հեռու «թռցնելու» համար փչել էր իշխանությունը, պայթել է կամ պայթում է ամեն օր, առավել եւս, որ եթե փուչիկը դու չես փչում, չես էլ կարող իմանալ կամ կանխատեսել, թե երբ է այն պայթելու: Կամ էլ Հայաստանի իշխանությանը մնում է միայն հայտարարել, որ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղին հայ-թուրքական ճանապարհային քարտեզի դրույթներից է, որոնք կամաց-կամաց սկսում են գաղտնազերծել: Նույնիսկ կարող են ասել, որ դա հայկական կողմի մեծահոգությունն է Թուրքիայի հանդեպ, կամ էլ Կարս-Ախալքալաքը թույլ ենք տվել կառուցել այն նախապայմանով, որ երկաթուղին բացելուց առաջ թուրքերը բացելու են սահմանը, իսկ հայերին էլ այդ երկաթուղով տալու են անվճար երթեւեկելու կամ բեռներն անվճար տեղափոխելու հնարավորություն, իհարկե միայն Թուրքիայի տարածքով, քանի որ Վրաստանն ու Ադրբեջանը մեզ հետ կարծես թե ֆուտբոլային դիվանագիտություն չեն խաղում: Բայց դե դա էլ քիչ չէ: Պատմական հայրենիքի զգացումը դրանով լիուլի կարող է բավարարվել, քանի որ Արեւմտյան Հայաստանի տարածքով անցնող երկաթուղին մեզ համար կլինի անվճար: Կմնա միայն, որ Դաշնակցությունն այդ ամենից հետո հանդիսավոր կերպով հայտարարի կոալիցիա վերադառնալու մասին, քանի որ չի բացառվում, որ ըստ հայ-թուրքական «ճանապարհային քարտեզի», որի կետերից մեկն է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին, միայն Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների բիզնեսներն են օգտվում Կարս-Ախալքալաքից անվճար օգտվելու հնարավորությունից, իսկ մնացյալ տնտեսությունը, եթե իհարկե մինչ այդ շարունակի գոյություն ունենալ, պետք է սպասի հայ-թուրքական սահմանի բացմանը:
...ԻՍԿ «ՀԵՌՈՒ»` ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Ռիչարդ Բախ
Այսօր լրանում է Այդին Մորիկյանի մահվան յոթնօրեքը: Նրա կորստից առաջացած ցավը շարունակում է արթուն մնալ բոլոր նրանց հոգիներում, ով գեթ մեկ անգամ շփվել, խոսել, «որպես զրուցակից ընտրել է հենց Նրան»` Այդինին: ...ԲԱՔՈՒՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԴԻՐՔԵՐԸ. ԱՆՈՒՂՂԱԿԻ ԱԿՆԱՐԿԵԼՈՎ ՀՀ ՆԱԽԿԻՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Էմմա Գաբրիելյան
Առաջիկա օրերին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, այս մասին Trend ադրբեջանական գործակալությանը տեղեկացրել է ՄԽ-ում ամերիկացի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական ...ՎԿԱՅԻ ՀԱՅՏՆՎԵԼՈՒՆ ՊԵՍ ԴԱՏԱԽԱԶԸ ՎԱՏԱՑԱՎ
Էլմիրա Մարտիրոսյան 2
ԱԺ պատգամավոր, զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ մեղադրվող Հակոբ Հակոբյանի գործի դատաքննությունն այդպես էլ չշարունակվեց: Ինչպես մեզ փոխանցեց Հակոբյանի պաշտպան Մելանյա Առուստամյանը` սկզբում ...ՀՀԿ` ՉԿԱՅԱՑԱԾ ՔԱՐՈԶԱՐՇԱՎ: ԲՀԿ` ՉԿԱՅԱՑԱԾ ԹԵԿՆԱԾՈՒ: ՀԱԿ` ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՊԱԿԱՍ, ԻՍԿ ՀՅԴ-Ն ԲՌՆԵԼ Է ՕԵԿ-ԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Արթուր Խեմչյան
«Ժամանակ»-ի զրուցակիցը քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանն է:
-Պարոն Բադալյան, ինչպե՞ս եք գնահատում արդեն ավարտին մոտեցող քարոզարշավը, եւ մասնակից ուժերից յուրաքանչյուրը որքանո՞վ կարողացավ քարոզարշավն ...«ԱՎԼԵՄ, ԹԱՓԵՄ ՓՈՇԻՆ», ԿԱՄ` «ԱՐԱ ՎԱ~Յ, ՎԱ~Յ, ՎԱՅ-ՎԱՅ-ՎԱՅ-ՎԱՅ»
Հեղինե Մանուկյան
Քաղաքագետների միության նախագահ, նախկին պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը համակ ուշադրությամբ հետեւել է առաջիկա ավագանու ընտրությունների ընթացքին եւ արդեն իսկ մասնագիտական որոշակի եզրահանգման եկել` այս քարոզարշավը ...ՀՀԿ-ԲՀԿ-ՈՒՄ ՑՈՒՑԱԿԱԳՐՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՆԱԽԸՆՏՐՈՒՄ ԵՆ ՀԱԿ-Ը
Մարինե Խառատյան
Երեւանի ընտրություններում ՀՀԿ-ԲՀԿ հնարավոր բախումների հետքերով երեկ որոշեցինք շրջել ընտրատարածքային շտաբներով:
Ընտրեցինք տարածքներից մեկը, որտեղ աշնանը` թաղապետի ընտրությունների ժամանակ առավել ակտիվ ...«ՀԱԿ-Ի ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 60-65 ՏՈԿՈՍ Է», ԻՍԿ ՀՅԴ-Ն ՀԱԿՎԱԾ ՉԷ ՊԱՅՔԱՐԵԼ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ ԴԵՄ
Հեղինե Մանուկյան
Երեւանի ավագանու ընտրությունների մեկնարկից առաջ` արդեն իսկ արձանագրվել են Ընտրական օրենսգրքի մի շարք ընտրախախտումներ, որոնցից մասնավորապես երեքը երեկ հրավիրված ասուլիսում ներկայացրեց Հայ Ազգային Կոնգրեսի ...ԱՆԵ՞Լ, ԹԵ՞ ՉԼԻՆԵԼ` ԱՅՍ Է ԽՆԴԻՐԸ
Արամ Ամատունի
Հայաստանի ներքաղաքական իրավիճակն իսկապես աննախադեպ է: Աննախադեպ է այն իմաստով, որ իրական գործընթացները տեղափոխվել են շատ խորը, եւ հասարակությունը, որը մի պահ ակնհայտորեն դարձել էր գործընթացների թելադրող, ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱԶԱՏԵԼ ԱՅԴ ՏՂԱՆԵՐԻՆ` ՉԽԱՆԳԱՐԵՔ ՀԱԿ-ԻՆ` ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼՈՒ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան 114
Կիրակի օրը Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող Երիտասարդական այգին բազմամարդ էր. Հայ Ազգային Կոնգրեսի նախընտրական հանդիպումն էր համայնքի բնակիչների հետ: Հանրահավաքի մեկնարկը դեռ չէր տրվել` «Երկրապահ» պարային ...ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի արտգործնախարարների պայմանավորվածությունը, որ վերաբերում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղու շինարարությունն արագացնելուն, կարծես թե ավելի է արագացնում հայ-թուրքական ...
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ԵԹԵ ՈՒԶՈՒՄ ԵՔ ԱԶԱՏԵԼ ԱՅԴ ՏՂԱՆԵՐԻՆ` ՉԽԱՆԳԱՐԵՔ ՀԱԿ-ԻՆ` ՀԱՂԹԱՆԱԿ ՏԱՆԵԼՈՒ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»
Էմմա Գաբրիելյան
ԿՈՉԵՆՔ ՀԱՄԱՅՆՔԸ «ԼՖԻԿ ՍԱՄՈՅԻ» ԱՆՎԱՄԲ
Էլմիրա Մարտիրոսյան
ՄԿԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՆԻՐՆ ԷԼ, ՄԱՄՈՒԼՆ ԷԼ ԴԵՂԻՆ Է
Արման Բաբաջանյան
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳՆՈՒՄ ԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ԲՌՆԵԼ ՆՐԱ ՁԵՌՔԸ»
Էմմա Գաբրիելյան
ԴՈՒ ՂՈՒՄԱՐ ԽԱՂԱ, ԳՐԱԶ ԱՐԻ, ԿԵՆԱՑ ԱՍԱ

ՎԿԱ ԼՈՒԻԶ. ՍԵՐԺՆ Ո՞Վ Ա, ՆԱԽԱԳԱՀՆ Ո՞Վ Ա...
Էլմիրա Մարտիրոսյան
ԲՈՄԺ ԵՔ ԴԱՌՆԱԼՈՒ

ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ՊԵՏՔ Է ԿԱՐՈՂԱՆԱԼ ԲԵԿՈՒՄ ՄՏՑՆԵԼ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ ՄԵՋ»
Մարինե Խառատյան
ԹՈՒՐՔԻԱՆ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱՐՁԱԿՄԱՆ
Էմմա Գաբրիելյան
- 451 Ավարայրի ճակատամարտը՝ Վարդանանց հերոսամարտը: Քիստոնեական հավատքի համար Զորոաստրիան պարսիկների դեմ մղվող պայքարում վախճանվեց Վարդան Մամիկոնյանը:
- 1857 Ծնվեց հայ դերասանուհի Սիրանույշը: (Վախճ. 1932թ.-ին):
- 1886 Կ. Պոլսում վախճանվեց Առաքել Ալթուն Դյուրին: 1850 թ.-ին Խասգյուղում նա հիմնեց հայ թատրոնը, իսկ հետո «Արևելյան թատրոնը»:
- 1907 Սոլուխի կռվում զոհվեց հայ ազատագրական շարժման գործիչ Գևորգ Չաուշը:
- 1918 Ցրվում է անդրկովկասյան սեյմը: Վրաստանը, Ադրբեջանը և Հայաստանը հայտարարվում են անկախ հանրապետություններ: (Մինչև մայիսի 28-ը):
- 1945 Մահացավ կուսակցական և հասարակական գործիչ Մինաս Վերածինը (Ֆարհատ):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

