
ԴԱՏԱԿԱՆ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
- «Հոկտեմբերի 17-ից է սկսվում իսկական գործը: Լավ եղեք»: Սմբատ Այվազյանն էր: Բանտում: Չէ` դատարանում: Հայաստանի: Իբր` ժողովրդավարական: Իբր` ժողովրդի իրավունքներին տեր կանգնող «իբր` նախագահի» ղեկավարած երկրում:

Մարտի 1-ի համատեքստում դեռեւս շարունակվող դատական խեղկատակություններից հերթականն էր երեկ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում: «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանին դեռեւս բերում-տանում են. փաստաբանների միջնորդությունները մերժում, ինչ-որ վկաներ դեմ տալիս ու...դատը հետաձգում: Երեկ էլ նույնն էր: Սերժիկ Սարգսյանի սցենար-հրահանգ- ցուցումի տակ ճկռացող դատավոր Գագիկ Ավետիսյանը հրաժարվեց ընդունել պաշտպանական կողմի` լրացուցիչ վկաներ հրավիրելու միջնորդությունները: Քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի փաստաբանները նախորդ նիստին միջնորդել էին` հարցաքննության հրավիրել ՀՀ քաղաքացիներ Արտակ Սիսակյանին եւ Վարդան Կիրակոսյանին: Վերջիններս գործում ներկայացված «դեպքի» օրը եղել են Սմբատ Այվազյանի հետ: Դատարանը երեկ մերժեց այդ միջնորդությունը: Դատապաշտպան Լուսինե Սահակյանը հանդես եկավ հայտարարությամբ, թե` դրանով խախտվում է Եվրոպական կոնվենցիայի թիվ 6 հոդվածը եւ կողմերին զրկում է ապացույցներ ներկայացնելու իրավունքից: Իսկ պաշտպան Հովիկ Արսենյանը միջնորդություն ներկայացրեց` որպես վկա եւս հինգ հոգու հրավիրելու մասին, ինչպես նաեւ` վեցերորդ վարչության պատին տեղադրված տեսախցիկի` Սմբատ Այվազյանի «դեպքի» օրվա տեսաերիզը: Լուսինե Սահակյանն էլ իր կոլեգայի միջնորդության հետ կապված դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ իրենք արդեն մեկ ամսից ավելի է` դիմում են տեսաերիզը ստանալու համար, սակայն որեւէ պատասխան դեռեւս չեն ստացել: Դատախազ Հովսեփ Սարգսյանը, ում ձեռքի տակով մի քանի քաղբանտարկյալների գործ է անցնում եւ ով քայլ առ քայլ իրականացնում է մարտի 1-ի սցենարիստների` քաղբանտարկյալների մասով ծրագիրը, առարկեց առաջին` լրացուցիչ վկաներ հրավիրելու միջնորդությանը` ասելով, թե դրա իմաստը չի տեսնում, քանի որ «մեկ է` նախապես գիտենք, թե ինչ ցուցմունք են տալու»: Չենք կարող չնկատել, որ գործող իշխանության` իրականում դատական կատարածու Հովսեփ Սարգսյանը, իր նմանների պես, ջայլամի «պոզայի» վիճակում է: Այլապես` ոչ մի տրամաբանության չի ենթարկվում իշխանության ներկայացրած` կեղծ վկաներին լսելու կարեւորությունը եւ հանիրավի մեղադրվող քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի դատապաշտպանների` լրացուցիչ վկաների լսելու «անիմաստությունը»: Դատարանը բավարարեց միայն երկրորդ` տեսաերիզի մասով միջնորդությունը եւ առաջինի` լրացուցիչ վկաներ հրավիրելու միջնորդությունը հետաձգեց մինչեւ տեսանյութի դիտումը: Սմբատ Այվազյանի պաշտպանները այնուհետեւ միջնորդեցին` որպես վկա հրավիրել Գագիկ Ջհանգիրյանին, ով նույն օրը` փետրվարի 23-ին, ժամեր առաջ արդեն բերման էր ենթարկվել Կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն: Լուսինե Սահակյանը Գագիկ Ջհանգիրյանին հարցաքննության հրավիրելը կարեւորեց` ասելով, որ քաղբանտարկյալ Ջհանգիրյանը բերման ենթարկված ժամանակ արդեն տիրապետել է` Սմբատ Այվազյանի նկատմամբ պատրաստվող «գործ սարքելու» տեղեկությանը: Դատավորն այստեղ երեւի իր կյանքի մեծագույն զարմանքներից մեկը ապրեց, թե` քրեական գործում Ջհանգիրյանի անունը չկա, որտեղի՞ց փաստաբանին նման ինֆորմացիան ու միջնորդությունը մերժեց: Դատավոր Գագիկ Ավետիսյանի զգայարանները, ինչպես արդեն բազմիցս պարզվել է, միայն ընդդիմության դեպքում են աշխատում, այն էլ` բավականին վատ: Իսկ երկրի իշխանությունը զավթած Սերժիկ Սարգսյանի, սրանից առաջ` Ռ.Քոչարյանի, ու այս երկուսի շրջապատի միջավայրում ոչ միայն Գագիկ Ավետիսյանի, այլեւ նրա կոլեգաների միայն գլուխն է աշխատում` վերեւ-ներքեւ: Պաշտպանները այլեւս հրաժարվեցին որեւէ միջնորդություն ներկայացնելուց մինչեւ կներկայացվի տեսաերիզը: Քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչեւ հոկտեմբերի 16-ը, ժամը 14-ը: Իսկ քաղբանտարկյալ Սմբատ Այվազյանը դահլիճը լքելուց առաջ դիմեց ժողովրդին` ասելով, որ հոկտեմբերի 17-ին կայանալիք ընդդիմության հանրահավաքը խիստ վճռորոշ դերակատարություն է ունենալու Համաժողովրդական Շարժման այս պայքարում: Լուսանկարը՝ Գ. Շամշյանի
- Կարինե Հարությունյան
Քննարկում
Ռոբերտ գրել է:
Կարինե Հարությունյանի հերթական պոռնկությունը:
ՄԵԶ ԻՐԱՆԱԿԱՆ ԳԱԶ ՊԵՏՔ ՉԷ՞
Մարինե Խառատյան
Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Ռասուլ Սալմանին իրանական IRINN գործակալությանն ասել էր, որ երեկվանից` հոկտեմբերի 13-ից Իրանը կսկսի գազ արտահանել Հայաստան: «Իրանը նախատեսում է տարեկան 1, 1 մլրդ խմ ...11 ԳԵՂԱՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Մոսկվաբնակ գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ Ռուդոլֆ Խաչատրյանի ընտանիքը օրերս 11 գեղանկարչական աշխատանքներ է նվիրել Հայաստանին: Մեկ տարի առաջ կյանքից հեռացած գեղանկարչի աշխատանքները համալրել են Երեւանի ...ԼԵՒՈՆ ԽԵՉՈՅԱՆԻ ԳԻՐՔԸ` ԱՆԳԼԵՐԵՆ
Մարինա Բաղդագյուլյան
2006 թվականին Թեքեյան մշակութային միության «Հայկաշեն Ուզունյան» գրական մրցանակը շահեց Լեւոն Խեչոյանի «Սեւ գիրք, ծանր բզեզ» գիրքը:
Ի դեպ, Թեքեյան միությունը այն շնորհում է երկու տարին մեկ անգամ` գրականության ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Էմմա Գաբրիելյան 1
Այսպիսով, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացով զբաղվող երեք համանախագահող պետություններից երկուսի ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնախնդրի լուծման գործընթացում չլուծված ...ՍԵՐԺԻԿԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՄ ԾԻԳ-Ի ԿԱՎՃԵ ՇՐՋԱՆԸ
Գայանե Առուստամյան
Քաղաքամայր Երեւանի ուղիղ կենտրոնում իշխանությունը զավթած ավազակների ավարն անշարժ գույքի վերածելու ծրագիրը «Օրենքով սահմանված կարգով» վերնագրով հրովարտակի անվան տակ Ռոբերտ Քոչարյան-Սերժիկ Սարգսյան սիմբիոզը ...ՀԵՔԻԱԹՆԵՐ ՆՈՐԻ ՄԱՍԻՆ` ՀՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԱՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Արամ Ամատունի
Հարավային Կովկասում, ավելի կոնկրետ վրաց-օսական հակամարտության գոտում 2008 թվականի օգոստոսին տեղի ունեցածից հետո շատերն են սկսել խոսել նոր աշխարհաքաղաքական իրողության, նոր գործընթացի առկայության, շատ ու ...ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՍԱՆԿՑԻԱ, ՄԻԵՒՆՈՒՅՆ Է, ՏԱԼՈՒ ԵՆ
Հեղինե Մանուկյան 4
Հայաստանի մտավորականների ֆորումը Վրաստանում եւ Հարավային Օսիայում կատարված դեպքերի առթիվ ժամանակ առաջ տարածած իր հաղորդագրության մեջ, ինչպես նաեւ վերջերս տեղի ունեցած ՆԱՏՕ-Հայաստան միջկուսակցական խորհրդակցության ...ԴԱՏԱԿԱՆ ՏՐԱԳԻԿՈՄԵԴԻԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Կարինե Հարությունյան 1
«Հոկտեմբերի 17-ից է սկսվում իսկական գործը: Լավ եղեք»: Սմբատ Այվազյանն էր: Բանտում: Չէ` դատարանում: Հայաստանի: Իբր` ժողովրդավարական: Իբր` ժողովրդի իրավունքներին տեր կանգնող «իբր` նախագահի» ղեկավարած երկրում:
...ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ԴԻՄԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ՝ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՈՎ
Հեղինե Մանուկյան 1
Ֆրանսիայի քաղաքացի, Արցախյան պատերազմի մասնակից Սարգիս Հացպանյանը երեկ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը՝ մինչեւ ժամը 18: 00-ն, ըստ խոստացվածի, Կենտրոնի ոստիկանությունից պետք է ստանար Ռ.Քոչարյանի մարտի ...ՇԻՆԻՉ ԱՌԱՋԱՐԿ-3
Հիմի կասեն` միթոմ էն նախորդ երկուսից ինչ դուրս եկավ, որ հիմի էլ երրորդն ես անում:
Դեռ հույսս չեմ կորցրել: Ու դրա ահմար էլ, համենայնդեպս, հիշեցնեմ էդ նույն ձեր ասած նախորդ երկուսը:
Առաջինն, ուրեմն, ...ԱՆՀԱՎԱՏ-ԱՆԳՐԱԳԵՏ-ԳԵՂՑԻ
Ոչ թե քրիստոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած երկիրը, այլ, ընդհանրապես` քրիստոնյան, թեկուզեւ` ամենաթարմ, բարոյական իրավունք չունի «ՄԹԱ» գրելու: Առավել եւս` էդպես անգրագետ...
Բայց էդ, ...
ՍԱՐԿՈԶԻԻ ՀԱՄՈԶՄԱՄԲ` 2009-Ը ԲԱՑԱՌԻԿ ՈՒ ՆՊԱՏԱԿԱՈՒՂՂՎԱԾ ՏԱՐԻ ԿԼԻՆԻ
Էմմա ԳաբրիելյանԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «...ԼՈՒՐՋ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ԵՆ ԸՆԹԱՆՈՒՄ»
Կարինե ՀարությունյանՎԱՇԻՆԳՏՈՆԸ` ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ՈՒՂԻ Է ՓՆՏՐՈՒՄ
Մուսա ՄիքայելյանՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ...
Նորայր Նորիկյան
ՊՈՒՏԻՆԻ «ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ» ՍԽԱԼԸ

ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐԵԼՈՒ ՍԱՆԿՑԻԱ, ՄԻԵՒՆՈՒՅՆ Է, ՏԱԼՈՒ ԵՆ
Հեղինե Մանուկյան
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե ԱռուստամյանՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՎԱՏԱՑԱՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՑ ԵՐԹՈՎ
Հեղինե Մանուկյան
ԱԽՊԵՐ ՋԱՆ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ՄԵՆՔ ՍԱՂՍ ԷԼ ՁԵՐ ՅԱՆԻՑ ԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ, ՉԷ՞, ՏՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԿՆԻԿ, ԵՐԵԽԱ...
«ՆԱԲՈՒԿՈ» ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԼՂ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց
Էմմա ԳաբրիելյանԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ
Էմմա Գաբրիելյան
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե Առուստամյան
ԹՈՒՐՔԻԱ-ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ. ՀՆԳՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Արման Բաբաջանյան
- 1280 Գլաձորի համալսարանի հիմնադրումը:
- 1794 Հիմնադրվեց առաջին հայկական թերթը՝ «Ազդարար»-ը, Հարություն քահանա Շմավոնյանի խմբագրողթյամբ:
- 1834 Կ. Պոլսում ծնվեց հրապարակախոս, հասարակական-քաղաքական գործիչ Գրիգոր Օտյանը: (Վախճ. 1887 թ.-ին, Փարիզում):
- 1903 Հնչակյանները մահափորձ կազմակերպեցին Գոլիցինի դեմ:
- 1967 Մահացավ հայ անվանի գրող Ստեփան Զորյանը: (Ծնվ. 1890թ.-ին):
- 1978 Երևանում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորման 150-ամյակին: Խորհրդային Հայաստանը պարգևատրվեց Լենինի երրորդ շքանշանով:
- 1993 Միացյալ Ազգերի Անվտանգության խորհուրդը իր 3292-րդ ժողովում ընդունեց 874-րդ որոշումը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

