
ԴՈՒԶ-ՔՅԱՍԱՐ-ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ. ԹԵ ՄԵԶ ԿԱՄ ՁԵԶ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԷԼ ՓՐԿԵԼՈՒ Է` ԷԴ Է ՓՐԿԵԼՈՒ... ԹԵ ՉԷ` ՏԱԿԻ~Ց-ԼՂՈԶՎԱ~Ծ-ՆԵՆԳՈՐԵ~Ն...
- Որ ինչ, էլի: Մի հարցնող լինի:

Ու վերնագրում նշված էդ երկու սկզբունքների տարբերությունն է հենց Համաժողովրդական Շարժման-ՀԱԿ-ի ու օրվա իշխանությունների էական տարբերություններից մեկը: Օրինակ. Լեւոն Տեր-Պետրոսյանը չի ասում. գիտեք, էնդեղ, էն հարավ-արեւելյան Ասիայում մի երկիր կար, կիսամիջնադարյան մի իշխանություն ուներ, որ հետո աճեց-մեծացավ... Ասում է` թաթար-մոնղոլական: Չի ասում, գիտեք, ախր թալանը ոնց որ թե մի քիչ շատ է, կարծես թե համարժեք չէ ոչ թալանողի-ոչ էլ թալանվողի ինտելեկտին-ախորժակին-արժանիքներին, չի ասում ժողովրդավարական ինստիտուտները կարծես թե ոչ լիարժեք են գործում, արժե մի փոքր ավելի հոգածու լինել մարդ արարածի իրավունքների պահպանման հանդեպ. չէ, ասում է` ավազակապետություն: Չի ասում. ախր մի քիչ ոնց որ թե շատ եք տանջում մարդուն` սպանելիս, գուցե փոքր-ինչ ավելի ուշադիր լինեք պետության եւ պետականության հոգսերի հանդեպ, գուցեեւ արժե խորհել պատմական պատասխանատվության խնդիրների շուրջ. չէ, ասում է` սահմանազանցություն: Իսկ մյուս կողմը, պարզապես, սեթեւեթում է. «դեղին մամուլ», «ոչ ցանկալի մթնոլորտ» («ԺԵ», թիվ 170, 10 հոկտեմբերի 2008թ., էջ 1) ու էլի էդ կարգի անհեթեթություններ: Իմ ընկեր Մեսրոպ Հարությունյանը էդպես էլ անթրաշ` մորուքով կմնա, որովհետեւ ոչ միայն «դեղին մամուլ» ասվածը մեր պաշտոնյաները չգիտեն ինչ է-որտեղից է եկել-ինչու, այլեւ շատ ու շատ ավելի պրիմիտիվ բաներ: Զորօրինակ` արժանապատվություն, պատասխանատվություն, պատվախնդրություն, մեծահոգություն, կայացվածություն, լայնախոհություն, միտք... Էլ հոգեւորի մասին չեմ էլ խոսում: Անիմաստության պատճառով: Որովհետեւ եթե էդ բաներից տեղյակ լինեին` միանգամայն չպահանջարկված չէին ծեքծեքա-սեթեւեթի-պորտապարի... Այլ միանգամից` դուզ-քյասար-տղամարդավարի. - Ախպեր ջան (տարբերակներ. քուր ջան, քուր ջան-ախպեր, արա` այ տղա), դու, վոոփշըմ, մերոնցից չես, ազիզ: Ու ռազ ըտենց ա` գործից պըտի հելնես: Ըստե մեր տղեն պըտի աշխտի: Որովհետեւ ինքը ջոգող տղա ա... Ընենց որ` յան տուր: Դավայ-դավայ ստուց... Էսպես կամ էլ մոտավորապես էսպես է հնչում նրանց «բացատրությունը»: Ու բառերը, հիրավի, կարեւոր ու էական էլ չեն. կարեւորը այդ բառերի ներքո թաքնված «ոգին» է, որը ստույգ այդպիսին է: Ինչո՞ւ չեք ասում: Ինչու: Ոչ այն պատճառով, որ քաղաքակիրթ եք, որ նաեւ կոշտությունն անհարիր է ձեզ, որ խիստ նրբանկատ եք, ոչ էլ որ ձեր քիմքին չի գալիս էդ ոճը... Չէ, պարզապես ձեր բնույթն է էդպիսին. տակից-դավադրաբար-նենգորեն: Երեսից ժպտալով: Ծեքծեքում-զեղում-սեթեւեթանքներով: Աշխարհում երկրորդ մասնագիտության քրմուհիների պես, բայց` կույսի տեղ դրած... Է՞ս չեք... ...Հա, մի բան էլ կա, որ չեք հասկանում. էսօրվա իշխանությունների գովքն իմաստ չունի անելը նաեւ ձեր բուհերում գոնե. մինչեւ էդ ուսանող էրեխեքը կավարտեն` եկող տարվա մայիս-հունիս ամիսները նկատի ունեմ, էս իշխանությունների իզն ու թոզը մնացած չի լինի մեր երկրում, էնպես որ` էդ էրեխեքի ուղեղները ոչ պիտանի բաներով ինչքան քիչ լցնեք` էնքան լավ... Մի բան էլ ու` վերջ. 2009-ի տարեմուտը ձեր պատկերացրած էս նախագահը չի շնորհավորելու, այլ ժողովրդի կամքով ընտրվածը: Էնպես որ` անկապ մարմնա ու մտաշարժումներ մի արեք: Նոր իրավիճակին հարմարվելու անձնական պլաններ մշակեք` ավելի լավ է:
ԹՈՒՐՔԻԱ-ԻՐԱՆ-ԻՍՐԱՅԵԼ. ՀՆԳՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
Արման Բաբաջանյան 1
Վրաց-ռուսական հնգօրյա պատերազմը աներկբայորեն կունենա երկարատեւ եւ լրջագույն հետեւանքներ համաշխարհային քաղաքականության եւ տնտեսության համար:
Հարավային Կովկասում անկայուն իրավիճակին անմիջապես արձագանքեց ...ՆՈՐ ՎԵՀԱՐԱՆ ԵՒ ԵԿԵՂԵՑԻ
Մարինա Բաղդագյուլյան
Ժամանակին Երեւանում Վեհարան կառուցելու մտադրություն ուներ Գեւորգ Չորեքչյան Կաթողիկոսը:
Փաստորեն, երկրի վարչական կենտրոնում հայրապետական նստավայրի անհրաժեշտությունը զգացվել է անգամ աստվածամերժ նախորդ ...ՍՈԼԱՆԱՆ ՀԱՍՏԱՏԵԼ Է
ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան երեկ հաստատել է, որ Ռուսաստանը իր զորքերը դուրս է բերել Վրաստանի տարածքում գրաված դիրքերից: Հրապարակած հայտարարությունում Սոլանան, ...ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե Առուստամյան
Փետրվարի 19-ին չկայացած նախագահի ընտրությունից հետո, երբ ողջ Հայաստանն ըմբոստացել էր ընտրության օրն իրականացված զորբայության, մարդասպանությունների եւ ավազակային գործողությունների հետեւանքով իշխանությունը ...ԳՏՆԵԼ ԿՈՐՑՐԱԾ ԲԱՆԱԼԻՆ
Արամ Ամատունի
Զարմանալ կարելի է այն մարդկանց վրա, ովքեր զարմանում են, որ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրած Ս.Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հանձնել ազատագրված տարածքները:
Ինչ կա զարմանալու, եթե մարդը ...ՄՈՒՇԵՂ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ ԷԼ ԵՆ ՎԱԽԵՆՈՒՄ
Կարինե Հարությունյան
Յոթ տարվա ազատազրկում` առանց մեղմացուցիչ հանգամանքների. ահա ռեժիմի անողնաշար ծառաներից մեկի` դատախազ Հովսեփ Սարգսյանի պահանջը քրեական դատարանից: Քաղբանտարկյալ Մուշեղ Սաղաթելյանի համար:
Կալանավայրերի ...ԵԽ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԱՌԵՑՈՒՄԸ ՄԱՐՏԻ 1-ԻՑ ՉՍԿՍԵՑ
Վարդգես Գասպարի
Անկախություն, պետականություն, Արցախ, ԵԽ անդամակցություն` կարեւոր ձեռքբերումներ, որ ունեցանք մեր պայքարի առաջին տասնամյակում (1988-1998թթ.):
Եվ այդ ձեռքբերումները կորցնելու լրջագույն սպառնալիքներ, ...ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԿԱՆ Է ՆԱԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ
Կարինե Հարությունյան 2
«Արցախյան հիմնահարցի այսօրվա զարգացումները բավականին վտանգավոր են` մեր շահերի տեսանկյունից: Մեկը մյուսի ետեւից պարտվողական քայլեր են անում: ...Հայաստանի կողմից իրականացվող կոմպլեմենտարիզմը վերահսկելի ...ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՑ ԵՐԹՈՎ
Հեղինե Մանուկյան 2
Համաժողովրդական Շարժման ակտիվիստ, Արցախյան հերոսամարտի մասնակից Սարգիս Հացպանյանը Մաշտոցի պողոտայում գտնվող իր բնակարանի մոտից երեկ ժամը 16: 00-ին Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչներից մի քանիսի, մասնավորապես` ...ՀԱԿ-Ի ԿԱՐԵՒՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԱՌՋԵՒՈՒՄ ԵՆ
Էմմա Գաբրիելյան
Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Փաստարկ» ակումբում հրավիրված մամլո ասուլիսում ՀԱԿ-ի երկու հայտարարությունը ընթերցեց: Հոկտեմբերի 17-ին կայանալիք եւ մարտավարական բացահայտումներ խոստացող ...ԴՈՒԶ-ՔՅԱՍԱՐ-ՏՂԱՄԱՐԴԱՎԱՐԻ. ԹԵ ՄԵԶ ԿԱՄ ՁԵԶ ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԷԼ ՓՐԿԵԼՈՒ Է` ԷԴ Է ՓՐԿԵԼՈՒ... ԹԵ ՉԷ` ՏԱԿԻ~Ց-ԼՂՈԶՎԱ~Ծ-ՆԵՆԳՈՐԵ~Ն...
Որ ինչ, էլի: Մի հարցնող լինի:
Ու վերնագրում նշված էդ երկու սկզբունքների տարբերությունն է հենց Համաժողովրդական Շարժման-ՀԱԿ-ի ու օրվա իշխանությունների էական տարբերություններից մեկը:
Օրինակ. Լեւոն ...ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑ
Հոկտեմբերի 17-ին, ժամը 18.00-ին Հայ Ազգային Կոնգրեսը Ձեզ հրավիրում է համահանրապետական հանրահավաքի` ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆԻ մոտ:
Հանրահավաքում ելույթ կունենան.
«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ ...
ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ... ԲԱՑԻ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ՞Ց
Մարինե Խառատյան
ՊՈՒՏԻՆԻ «ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ» ՍԽԱԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՇՏԱՑԱԾ» ՁԵՌՔԸ
Էմմա Գաբրիելյան
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե ԱռուստամյանԱԽՊԵՐ ՋԱՆ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ՄԵՆՔ ՍԱՂՍ ԷԼ ՁԵՐ ՅԱՆԻՑ ԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ, ՉԷ՞, ՏՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԿՆԻԿ, ԵՐԵԽԱ...
ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՎԱՏԱՑԱՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՒ ՀՈՐԴՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե Առուստամյան
ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՆԱՑ ԵՐԹՈՎ
Հեղինե Մանուկյան
- 0 Սահմին հին հայոց տոմարի երրորդ ամիսն է, (հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 8-ը): Ըստ Վանական Վարդապետի, Սահմի անունը առնչվում է սահմանել բայի հետ, որովհետև իբր այդ ամսում էր սահմանվում ձմռան նախապատրաստական աշխատանքների կատարումը: Ըստ ակադեմիկոս Ստ. Մալխասյանի, Սահմի նշանակում է սերմանց:
- 1909 Խարբերդի ճամբարում սպանեցին հեղափոխական գործիչ և հրապարակագիր Եղիշե Թոփչյանին:
- 1920 Դաշնակցական կառավարության հետ բանակցություններ վարելու նպատակով Երևան է ժամանում Խորհրդային Ռուսաստանի պատվիրակությունը Բ. Լեգրանի գլխավորությամբ:
- 1957 Լույս տեսավ «Երևան» (այժմ «Երեկոյան Երևան») թերթի առաջին համարը:
- 1967 Վախճանվեց նավատորմի ծովակալ Իվան Իսակովը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 38th World Chess Olympiad
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
- Windows XP
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

