
ՎԱՐԿԱԾ` ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎՆ ԱՌԱՎԵԼ ԻՐԱՏԵՍՈՐԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
- Հասարակության մեջ այս ողջ ընթացքում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով զոհված անձանց իրական թիվը շատ ավելին է, քան այդ մասին պաշտոնական տվյալն է` 10 զոհ: Եթե հիշում եք` դեռ արտակարգ դրության օրերին, որպես ՀՀ-ում «իրավիճակն ապակայունացնողներ», դատախազություն էին կանչվում բջջային հեռախոսներով զոհերի թվի վերաբերյալ SMS-ներ տարածող այն քաղաքացիները, ովքեր դրանցում նշել էին պաշտոնականից մի քանի անգամ ավել թվեր (նրանցից մեկը, որին նույնիսկ հեռուստատեսությամբ ցուցադրեցին, նշել էր 68 զոհի մասին): Տարօրինակ է, սակայն, որ այն ժամանակ այդ տոտալ գաղտնալսումների կամ գաղտնընթերցումների դեմ բողոքի ալիք չբարձրացավ: Բայց դա մեր խնդրից դուրս է: Այս պահին:

Բացի այդ` մինչ օրս էլ չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե մարտի 1-2-ին զոհվածներից շատերի դիակները օրեր շարունակ պահվել են դիահերձարաններում, եւ հարազատներին են վերադարձվել միայն այն ժամանակ, երբ վերջիններս սպառնալիքի ներքո ստորագրություն են տվել առ այն, որ տվյալ մարդը` իրենց հարազատը, զոհվել է մարտի 1-2-ից ավելի վաղ կամ ավելի ուշ: Նման հրեշավոր գործարքի նպատակն այն է եղել, որպեսզի կոծկվի զոհերի իրական թիվը: Թե որքանո՞վ են այդ տեղեկություններն արժանահավատ` առայժմ չենք կարող ասել, բայց փոխարենը կարող ենք վստահ ասել, որ ծուխը երբեք առանց կրակի չի լինում: Դե իսկ «կրակը», մարելու փոխարեն, քանի գնում` թեժանում է: Վերջին թեժությունը մարտի 1-ի կադրերի հետ կապված փորձագիտական եզրակացությունն էր, ըստ որի` այդ կադրերում երեւացող մարմնի հատվածները` ծնոտ, լեզու, ուղեղ, ոչ թե մարդկային, այլ կենդանական ծագում ունեն` համապատասխանաբար խոճկորի են, տավարի կամ ոչխարի, իսկ գետնատարած հոծ շերտով արյունն իրականում բենզին է կամ ջուր: Իրոք որ մտքի ֆանտաստիկ թռիչք ու բարոյականություն է հարկավոր ունենալ նման եզրակացությամբ հանդես գալու համար: Բայց մի պահ պատկերացրեք. Դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոնի տնօրեն Շոթա Վարդանյանը կամ նրա այդ թեզիսը «պադդերժկա» անելու եկած մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ովքեր այդ հայտարարությունն արեցին մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի նիստում, ի լուր ամենքի հայտարարեին, որ ծնոտն ու մարմնի մյուս մասերն իրականում մարդու են: Թե ինչ կկատարվեր դրանից հետո այս երկուսի կյանքի եւ առողջության հետ` կարելի է միայն կռահել: Բայց նախքան այդ ուղղությամբ գուշակություններ անելը, եկեք խորհենք առաջ քաշված այն վարկածի շուրջ, թե մարմնի մասերն իրականում մարդու են. եթե ծնոտը մարդու է, նշանակում է մարտի 1-ի 10 զոհերի թվին պետք է գումարել առնվազն եւս մեկ հոգու` ծնոտի տիրոջը, ինչի արդյունքում կստանանք 11 զոհ: (Եթե հիշում եք, ՀՀ գլխավոր դատախազը ինքնավստահ հայտարարում էր, թե եթե զոհերի թիվը նույնիսկ մեկով ավելանա, ինքը հրաժարական կտա: Երբ դատախազը նման հայտարարություն էր անում, հիվանդանոցում էին գտնվում երկու ծանր վիրավորներ, ովքեր ժամանակ անց մահացան: Դատախազն, ինչպես հայտնի է, խոսքի տերը չեղավ եւ հրաժարական չտվեց: Գուցե այն պատճառով, որ մինչեւ հիմա, ինչպես կասեր պաշտոնյաներից մեկը, «ուղեղի մեջ չի տեղավորվում», որ 8-ից բացի լինելու են նաեւ 9-րդ, 10-րդ զոհերը): Իսկ ո՞ւմն են մարմնի մյուս մասերը` լեզուն եւ ուղեղի մնացորդները. չի բացառվում, որ նույն ծնոտի տիրոջը, բայց չի բացառվում նաեւ, որ բոլորովին այլ անձանց, ինչը հնարավոր է պարզել համապատասխան անալիզի միջոցով: Եթե պարզվի, որ լեզուն այլ մարդու է, կնշանակի 11-րդին գումարվում է եւս մեկ` 12-րդ զոհը: Եթե պահպանվել են գանգի հատվածները, ապա որտե՞ղ են անհետացել մարմնի մյուս մասերը: Սա եւս մտորելու տեղիք է տալիս (չենք հերքում, որ դրանց անհետացման պատճառը գիշերը թափառող շներն են եղել, բայց չենք էլ հաստատում, որ դիակապուտներն են եղել): Հնարավոր է, որ մարմնի մյուս մասերը գտնվել են քիչ հեռու վայրում, եւ դրանց կադրերի հեղինակը, ով «Ա1+»-ի օպերատորներից է, չի նկարահանել դրանք: Հաջորդը` ո՞ւմ է պատկանում նույն վայրում գետնին թափված արյունը. արդյո՞ք ծնոտի եւ մարմնի այլ մասերի տիրոջը կամ տերերին, թե՞ այլ` գուցե նույն վայրում վիրավորված եւ այլ վայր տեղափոխված անձանց, եւ հետո` նման ծավալի արյուն արդյո՞ք մեկ մարդու մարմնից է հոսել: Ի՞նչ պարկուճներ են նույն այդ արյան շերտի մեջ երեւացող պարկուճները, արդյո՞ք դրանք կարող էին մարդու մարմնին այնպիսի վնասվածք հասցնել, որի հետեւանքով մարմինը ծվեն-ծվեն լիներ: Իսկ գուցե կիրառվել է ա՞յլ ռազմական-տեխնիկական միջոց , որի կիրառման դեպքում է միայն, որ մարմնից կանջատվեին ծնոտը կամ մյուս մասերը: (Նշենք, որ հասարակության մեջ շրջանառվում է մի վարկած, ըստ որի` մարտի 1-2-ի գիշերը, փողոցում գտնվող խեղված դիակները վերացնելու համար իրականացվել է, այսպես ասած` «մսաղացի» օպերացիա, որի նպատակով գործի են դրվել «ԲԵՏԵԵՌ»-ներ: Այնպես որ, չի բացառվում, որ ուղեղի կամ ծնոտի մնացորդները հենց նման օպերացիայից հետո մնացած լինեն): Ինչպես հայտնի է` մարտի 1-ի լույս 2-ի գիշերն իրականացված սպանդից հետո գործի էին դրվել իբր ցուցարարներին ցրելու եկած ջրցան-ջրանետ մեքենաները: Դրանք իրականում «դեպքի վայր» էին բերվել բոլորովին այլ` սպանդի հետքերը «ջրելու» նպատակով: (Փաստ, որը մինչեւ այժմ պատկան մարմինները չեն հերքել): Մարտի 1-ի այլ կադրերում երեւում է, թե ինչպես են այդ մեքենաները մաքրում հատկապես ասֆալտի այն հատվածը, որտեղ փամփուշտներ ու լերդացած արյուն կա` այսպիսով վերացնելով իրեղեն ապացույցները: Ի դեպ` այն ապացույցները, որոնք այսօր պետք է օգնեին Շոթա Վարդանյանին ու Վահագն Հարությունյանին իրենց զանազան-զարմանազան փորձաքննություններն իրականացնելու համար: Եթե այդ ապացույցները պահպանված լինեին, նշված անձինք, թերեւս, ձերբազատված կլինեին դրանք պատկերող կադրերը դիտելու անհարմարությունից ու իրենց թանկագին ժամանակն այլ «բացահայտումներ» անելու վրա կծախսեին: ...Եվ ամենակարեւորը` չէին հայտնվի այնպիսի ամոթալի իրավիճակում, երբ ստիպված ես լինում քո նմանի մարմնի մասերը վերագրել ընտանի կենդանիներին: Հա, փաստորեն, ստացվում է, որ մեր գերագույն գլխավոր հրամանատարի «փայլուն» իրականացված օպերացիայի համար մարդիկ խոզ, ոչխար, տավար են քարշ տվել դեպքի վայր ու հերթով կամ միաժամանակ...մատաղ արել: Թերեւս արժեր, որ այս հրապարակման մեջ առաջ քաշված վարկածը համապատասխան ատյաններն ուշադրության արժանացնեին եւ աշխատանքներ տանեին նաեւ այն հերքելու կամ հաստատելու ուղղությամբ:
- Հեղինե Մանուկյան
ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԸ
Այս ամռանից ի վեր Հայաստանի քաղաքական-տեղեկատվական դաշտում շրջանառվում է մարտի 1-ի գործով դատապարտված եւ դատապարտվելիք անձանց նկատմամբ համաներում հայտարարելու լուրը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը ...ՀԵՏԱՔՐՔԻՐ Է` ՀԻՄԱ Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ
Գայանե Հովսեփյան
Երբ ամիսներ առաջ ՀՀ նորանշանակ վարչապետը հայտարարեց, թե այսուհետ «իրենք» կարձագանքեն մամուլի հրապարակումներին, ՀՀ միամիտ քաղաքացիներն ու առավել եւս՝ միամիտ լրագրողները ոգեւորվեցին ու շտապեցին ժամ առաջ ...ԱՄՆ-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
3
Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ-ն համարում է գլխավոր սկզբունքը, որի վրա պետք է հիմնվի ղարաբաղյան հակամարտության կարգավորումը` BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում երեկ ասել է ԱՄՆ ...ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Պատմական հերոսի անուն-ազգանունով երիտասարդ երաժիշտը Եվրոպայի մշակութային ոլորտի հերոսներից է...
Վարդանը ծնվել է Երեւանում, ուսանել Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում, այնուհետեւ ուսումը շարունակել ...ՎԱՏ ՕՐԵՆՔԻ, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԲԱՐՁՐ ՏՈԿՈՍԻ ԵՒ ԱՆԲԱՎԱՐԱՐ ԿԱՏԱՐՎԱԾ ԲԱՆԱՁԵՒԵՐԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
«Գործընկերություն հանուն բաց հասարակության» հ/կ նախաձեռնությամբ երեկ «Կոնգրես» հյուրանոցում կազմակերպված քննարկման օրակարգում ներառված էին «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքում» կատարված վերջին ...ԳՅՈՒԼԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿՔՆՆԱՐԿԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ՊԼԱՏՖՈՐՄԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՀԱՐՑԸ
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ռուս-թուրքական հարաբերությունների խնդիրները կքննարկի 2008թ. դեկտեմբերին Մոսկվա կատարելիք իր այցի ժամանակ: Այս մասին հաղորդել է ՌԴ-ում Թուրքիայի դեսպան Հալիլ Ակընջին: ...ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋԱՆՔԵՐ` ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Էմմա Գաբրիելյան
Հոկտեմբերի 8-ին Ռուսաստանը սկսեց զորքերի դուրսբերումը Հարավային Օսիան շրջապատող գոտուց: Համաձայն Մեդվեդեւ-Սարկոզի ծրագրի` ռուսական զորքերը Հարավային Օսիան շրջապատող գոտին լքելու են մինչեւ հոկտեմբերի 10-ը` ...ՎԱՐԿԱԾ` ՄԱՐՏԻ 1-Ի ԶՈՀԵՐԻ ԻՐԱԿԱՆ ԹԻՎՆ ԱՌԱՎԵԼ ԻՐԱՏԵՍՈՐԵՆ ՀԱՇՎԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե Մանուկյան
Հասարակության մեջ այս ողջ ընթացքում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ մարտի 1-2-ի դեպքերի հետեւանքով զոհված անձանց իրական թիվը շատ ավելին է, քան այդ մասին պաշտոնական տվյալն է` 10 զոհ: Եթե ...ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՎԱՏԱՑԱՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան 3
Երեկ` մինչ կվերսկսվեր հիվանդանոցից նոր դուրս գրված Վարդան Ջհանգիրյանի դատավարությունը, դատարանի միջանցքում արդեն նկատելի էր, որ նրա առողջական վիճակը վատ է. անգամ աթոռին նստել չէր կարողանում, մի կերպ հենվել ...ՍԱՐԳԻՍ ՀԱՑՊԱՆՅԱՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ Է ՔՈՉԱՐՅԱՆԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հեղինե Մանուկյան
Երեկ երեկոյան Համաժողովրդական Շարժման ակտիվիստ, մարտի 1-ից հետո ընդհատակում գտնվող Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը ստորագրեց իր բնակարանի դռան առաջ շուրջ երկու օր «նստացույց արած» Կենտրոնի ոստիկանության ...ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՃԱՄՓԱՆ ՏԱՆՈՒՄ Է ՄԶԿԻԹ
Գայանե Առուստամյան
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց Արցախի պատերազմի հերոս, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի ...ՀՐԱՆՏ ԲԱԳՐԱՏՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄԵԾ ՊՐՈԲԼԵՄԸ ՂԱՐԱԲԱՂՆ Է»
Կարինե Հարությունյան
«Թույլ շոկ կարող է լինել, բայց` կարճատեւ: Եթե մենք իսկապես արարող ժողովուրդ ենք, ապա երեք տարի հետո թուրքերը պետք է բողոքեն սահմանի բացումից», - ասաց ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ ...ՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ: ՃԻՇՏ Ա, ՄԵՆՔ ԸՍԿԻ ՆԵԳՐ ԷԼ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ...
Միանգամից ասեմ, որ խոսքը Երեւան մայրաքաղաքով Հայաստանի մասին է եւ որեւէ պահանջատիրական ու հայդատական ենթատեքստ կամ վերատեքստ չի պարունակում: Մեր հայրենիքն էս է, ու մենք, կարծում եմ, նրանով պետք է մտահոգ ...ԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ
Հայաստանում, Սփյուռքում եւ Լեռնային Ղարաբաղում քաջ հայտնի Սարգիս Հացպանյանը այն եզակի սփյուռքահայերից է, որը 1988թ. Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից իրեն մինչեւ վերջ նվիրեց Ղարաբաղյան շարժմանը: Նա ...
ՊԱՏՃԱ՞Ռ, ԹԵ՞ ՀԵՏԵՒԱՆՔ: ԿԵՂԾ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ
Արմեն ԳրիգորյանՀԵՐԹԱԿԱՆ ԴԱՎԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ...
Նորայր ՆորիկյանՆԺԿ ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ
Կարինե ՀարությունյանԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԼՂ ԽՆԴԻՐԸ
Սուրեն ՍուրենյանցՔԱՂԿԱԼԱՆԱՎՈՐՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ
Մարինե Խառատյան
ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ... ԲԱՑԻ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ՞Ց
Մարինե Խառատյան
ՊՈՒՏԻՆԻ «ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ» ՍԽԱԼԸ

ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՇՏԱՑԱԾ» ՁԵՌՔԸ
Էմմա Գաբրիելյան
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՒ ՀՈՐԴՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՎԱՏԱՑԱՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
ԱԽՊԵՐ ՋԱՆ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ՄԵՆՔ ՍԱՂՍ ԷԼ ՁԵՐ ՅԱՆԻՑ ԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ, ՉԷ՞, ՏՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԿՆԻԿ, ԵՐԵԽԱ...
«ՆԱԲՈՒԿՈ» ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԼՂ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց
Էմմա ԳաբրիելյանՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե Առուստամյան
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե Առուստամյան
- 1726 Սարու Մուստաֆա փաշայի զորաբանակը գրոհում է Շուշի քաղաքի վրա և 8-օրյա մարտերից հետո գրավում:
- 1808 Թուրքական մեծ սադրազամ Յուսուֆ փաշան հրապարակում է այլադավան հպատակների քաղաքական իրավունքները սահմանափակող մի հրամանագիր:
- 1872 Շահագործման հանձնվեց Փոթի-Թիֆլիս երկաթուղին:
- 1897 Թուրքական կառավարության կարգադրությամբ փակվեցին Թուրքիայում հրատարակվող հայ պարբերականների զգալի մասը:
- 1905 Ծնվեց հայ դիրիժոր Ալեքսանդր Մելիքփաշայանը: (Վախճ. 1964թ.-ին):
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

