
ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
- 2002թ. ՏԻՄ ընտրություններին Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանի մրցակիցը մեկն էր` Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:

2005թ. Դարբինյանի մրցակիցների թիվն ավելացավ եւս մեկով. Ղուկասյանից բացի` ընտրարշավին ներգրավվեց նաեւ անկուսակցական, «Ավտոմատիկա» գործարանի տնօրեն Գագիկ Հովսեփյանը, ով այն ժամանակ մեծ թվով ձայներ հավաքեց, բայց չընտրվեց (հիշեցնենք, որ Գ.Հովսեփյանի ազգականը` Լոռու մարզի նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանը, 2007թ. օգոստոսին սպանվեց, եւ այդ սպանությունն առ այսօր չի բացահայտվել): Այս տարվա հոկտեմբերի 19-ին սպասվող ՏԻՄ ընտրություններին Գ.Հովսեփյանը չի առաջադրվել, ինչպես նաեւ չի առաջադրվել քաղաքապետի էքս-թեկնածու Անդրանիկ Ղուկասյանը, բայց թեկնածուների թիվը դարձել է յոթ: Ամենայն հավանականությամբ, ոմանք լրջությամբ չեն վերաբերվում այն փաստին, որ Դարբինյանին հովանավորում է «Հանրապետական» կուսակցությունը` մարզպետ Արամ Քոչարյանի գլխավորությամբ: Եվ այսպես, 1999 թվից պաշտոնավարող, 4-րդ անգամ առաջադրվող Ս.Դարբինյանի հիմնական «ախոյանը», թերեւս, «Հայփոստի» Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էդուարդ Խլղաթյանն է, ով համարվում է նախկին պատգամավոր, գործարար Վահրամ Բաղդասարյանի «թիմակիցը»: Հիշեցնենք, որ 2-3 տարի առաջ քաղաքապետի եւ Խլղաթյանի միջեւ պարբերական ընդհարումներ էին տեղի ունենում` ազգամիջյան բախումների տեսքով, որոնց պարբերաբար անդրադառնում էր մամուլը: Վերջին մեկ տարում, սակայն, նրանց միջեւ կարծես թե հարաբերական անդորր է հաստատվել: Բավականին անսպասելի էր Լոռու նախկին` 1997-98թթ. մարզպետ, նախկին լիբերալ, այնուհետ` ՄԱԿ անդամ Ստեփան Այվազյանի առաջադրումը: 1998թ. Այվազյանը պաշտոնից ազատվեց երկրապահա-հանրապետական «խաղերի» արդյունքում. թերեւս, այն բանի համար, որ «երկրապահացավով» չէր տառապում եւ փորձում էր մնալ լիբերալ դիրքերում, բայց «չար ուժերը» նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի «ականջը գցեցին», թե Այվազյանը աջակցում է ոչ թե նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին (որին աջակցելը 1998թ. իշխանափոխությունից հետո գլխավոր նախապայման էր` պաշտոնում մնալու համար), այլ` նախագահի թեկնածու, լիբերալ Վիգեն Խաչատրյանին («Առավոտ», 6.03.98թ., «Իսկ Լոռու մարզպետը Երկրապահ չի մտել»): Եվ միայն այն բանից հետո, երբ Այվազյանը մի կերպ կարողացավ համոզել, որ ինքը սատարում է Ռոբերտ Քոչարյանին, նրան «մեծահոգաբար» թույլ տվեցին ղեկավարել մարզի կենսաթոշակային ոլորտը: Վանաձորցիների համար «հայտնություն» էր Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմի նախկին 1-ին քարտուղար, անկախության տարիների անցումային շրջանի արմատական ընդդիմադիր, ներկայումս` էներգահամակարգի պաշտոնյա Սենիկ Էվինյանի վերստին քաղաքականություն մտնելը: Հիշեցնենք, որ Ս.Էվինյանը Վանաձորի կոմկուսում վերջին «ապարատայինն» էր, որ մնացել էր «սովետների» ժամանակվա քաղկոմից: Մինչեւ 1999թ. Էվինյանը բուռն ընդդիմադիր գործունեություն էր ծավալում, հանրահավաքներ կազմակերպում, սակայն 1999թ. իր համախոհների հետ մեծ աղմուկով հեռացավ Սերգեյ Բադալյանի ղեկավարած կոմկուսից` «Իրավունք» թերթում բուռն քննադատության ենթարկելով Բադալյանին. նրան մեղադրում էր իշխանությունների հետ համագործակցելու մեջ: Քաղաքապետի թեկնածուների թվում է «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի կառույցի ղեկավար Գառնիկ Սահակյանը: Չնայած նա բուռն քաղաքական գործունեությամբ աչքի չի ընկել, սակայն մշտապես մասնակցել է Համաժողովրդական Շարժման հանրահավաքներին թե մայրաքաղաքում, թե Վանաձորում: Քաղաքապետի թեկնածուների թվում են նաեւ գործարարներ Սեյրան Հարությունյանը (տոնավաճառի տնօրեն է) եւ Գագիկ Ղազարյանը: ...ՀԿԿ 1-ին քարտուղար Ռուբեն Թովմասյանը վերջերս մեղադրում էր Հայ Ազգային Կոնգրեսին «պասիվության» համար եւ կոչ էր անում ՏԻՄ ընտրություններին ներգրավվել, մինչդեռ ՀԿԿ Վանաձորի քաղկոմը, փաստորեն, չի մասնակցի ընտրություններին, իսկ թե ինչո՞ւ` Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար, ներկայումս գործարար Անդրանիկ Ղուկասյանը մեր հետ հեռախոսազրույցում պատասխանեց, որ պատճառը ներքաղաքական անբարեհույս մթնոլորտն է, որի պայմաններում իրենք արդար ընտրությունների հույս չունեն, ուստի անիմաստ են համարում «խաղի մեջ մտնելը»: Հ.Գ. Հոդվածը պատրաստ էր տպագրության, երբ տեղեկացանք, որ Լոռու մարզի թիվ 30 ընտրական հանձնաժողովը ուժը կորցրած է ճանաչել քաղաքապետի թեկնածու Ստեփան Այվազյանի գրանցումը՝ «տվյալ համայնքի տարածքում 2 տարի չբնակվելու» պատճառաբանությամբ: Ըստ տեղեկությունների` Այվազյանը բողոքարկել է մարզային հանձնաժողովի որոշումը՝ դատական կարգով:
- Գայանե Հովսեփյան
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՑ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔ` ՄԵԿ ՔԱՅԼ
Մարինա Բաղդագյուլյան
Անցյալ 2 ամիսները Երեւանի կենդանաբանական այգում եղերական էին. օգոստոսի 29-ին անսպասելիորեն մեռավ Մաշա փիղը: Լաբորատոր քննությունը պարզել էր, որ մահվան պատճառը ներքին թունավորումն է եղել` մեծաքանակ չմարսված ...ԻՐԱՔԸ ԼՔԵՑԻՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Երեկ հայրենիք են վերադարձել Իրաքում հետպատերազմյան վերականգնման գործընթացի շրջանակներում իրենց առաքելությունն ավարտած հայ խաղաղապահները:
Անցյալ տարեվերջին ՀՀ Ազգային ժողովը ընդունել էր «Իրաքի կայունացման ...ԱՄՆ. ԸՆՏՐԱՊԱՅՔԱ՞Ր, ԹԵ՞ ԿՈՄՊՐՈՄԱՏՆԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
Արա Քոսյան
Նման զավեշտալի նախագահական ընտրապայքար ԱՄՆ-ում վաղուց չի եղել: Երբեք աֆրոամերիկացին աշխարհի այս հզորագույն երկրի ղեկավար պաշտոնն ստանձնելուն այսքան մոտ չի եղել:
Այսուհետ երբեք նախագահական աթոռի համար ...«ԵՐԿՈՒ-ԵՐԵՔ ՉԼՈՒԾՎԱԾ ՀԱՐՑ. ԱՅԴ ԹՎՈՒՄ ԵՒ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻՆԸ»` ԸՍՏ Ս.ԼԱՎՐՈՎԻ
Էմմա Գաբրիելյան 1
Մինչդեռ ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը նկատում է. «ՀՀ ԱԳՆ-ն ասում է, որ կարգավիճակի հարցը առաջնային է, այդ դեպքում ի՞նչ միջանցքների մասին է խոսում ՌԴ ԱԳ նախարարը...»
Երեկ «Ռոսիյսկայա գազետա» ...ՏՂԱՄԱՐԴԻԿ ԴՐԱՆՑ ՈՒՐԻՇ ԲԱՆ ԵՆ ԱՍՈՒՄ
Կարինե Հարությունյան 3
Բնության մեջ երկոտանի գոյությունը դեռեւս մարդ համարվել չի կարող: Կարծում եմ` սա նորություն չէ ոչ մեկի համար: Սովետի ժամանակ շատ էինք լսում. մարդ` մեծատառով: Չափանիշների նիշն այնքան է իջել, որ այսօր փոքրատառովն ...ԽԱՐԴԱԽՆ ՈՒ ԱՎԱՆՏՅՈՒՐԻՍՏԸ ՑՈՒՑՄՈՒՆՔՆԵՐ Է ՏԱԼԻՍ ՄԱՐՏԻ 1-2-Ի ԳՈՐԾՈՎ
Հեղինե Մանուկյան
Մոտ 10 օր առաջ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին էր դիմել քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորներից մեկն ու փոխանցել, թե ուզում է գաղտնի հանդիպում ունենալ հանձնաժողովականների ...ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱԹՈՌԻ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ
Գայանե Հովսեփյան
2002թ. ՏԻՄ ընտրություններին Վանաձորի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Սամվել Դարբինյանի մրցակիցը մեկն էր` Հայկոմկուսի Վանաձորի քաղկոմի 1-ին քարտուղար Անդրանիկ Ղուկասյանը:
2005թ. Դարբինյանի մրցակիցների թիվն ավելացավ ...ՎԱՐԴԱԳՈՒՅՆ ԹՈՒՂԹ` ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Գայանե Առուստամյան
Երեկ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, քննեց «Հանրապետություն» կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանի հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի: Քաղաքապետարանի շահը ...ՆԻԿՈՅԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ
Մարինե Խառատյան
Մարտի 1-ը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը երեւի արդեն չի դիմանում գործի ծանրությանը: Ակնհայտ է, որ հասարակությունը չի հավատում մարտի 1-ի ուշ երեկոյան Գրիգոր Լուսավորիչ-Մաշտոց ...ՔՅԱԲԱԲ ՍԻՐԵ, ՂԱԼԱՄ ՍԻՐԵ, ԳԻՐ ՍԻՐԵ
Գայանե Առուստամյան 1
ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին պատանդ պահելու` ՍՍ-ի իշխանության բուն նպատակը քողարկելու համար կազմակերպված դատաքննությունը «օրենքով սահմանված կարգով» անցնում է փուլ առ փուլ: Դատավարական ...ԱԽՊԵՐ ՋԱՆ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ՄԵՆՔ ՍԱՂՍ ԷԼ ՁԵՐ ՅԱՆԻՑ ԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ, ՉԷ՞, ՏՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԿՆԻԿ, ԵՐԵԽԱ...
Հա, բա ոնց...
Մենք էլ, էն մնացած «սաղս»` անմարդ կնիկ ենք էլի: Աներեխա... անտուն...անտեր:
Տրի վ օդնոմ:
Էդ հոգեբանությունն, անշուշտ, ռուս-թուրք-թաթար-պարսիկ-բյուզանդացի-արաբ-հռոմեացու ու էլի, երեւի ...
ՊԱՏՃԱ՞Ռ, ԹԵ՞ ՀԵՏԵՒԱՆՔ: ԿԵՂԾ ԲԱՐԵՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԱԿՈՒՄ
Արմեն Գրիգորյան«7-Ի ԳՈՐԾԸ»` ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՓՈՐ
Հեղինե Մանուկյան
ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ... ԲԱՑԻ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ՞Ց
Մարինե Խառատյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՇՏԱՑԱԾ» ՁԵՌՔԸ
Էմմա Գաբրիելյան
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՒ ՀՈՐԴՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ի ՎԵՐՋՈ՝ Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ
Գայանե ԱռուստամյանԱԽՊԵՐ ՋԱՆ, ՑԱՎԴ ՏԱՆԵՄ, ՄԵՆՔ ՍԱՂՍ ԷԼ ՁԵՐ ՅԱՆԻՑ ԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ, ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՍ, ՉԷ՞, ՏՈՒՆ ՈՒՆԵՆՔ, ԿՆԻԿ, ԵՐԵԽԱ...
ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե Առուստամյան
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՏՎՈՂ ՈՒ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՂ ԼԻՆԵԼ»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե Առուստամյան
ՔՅԱԲԱԲ ՍԻՐԵ, ՂԱԼԱՄ ՍԻՐԵ, ԳԻՐ ՍԻՐԵ
Գայանե Առուստամյան
- 1861 Հայկական Օրիորդաց ուսումնարանի բացումը Նոր Նախիջևանում:
- 1863 Ծնվեց գրականագետ Զաբել Ասատուրը (Սիբիլ):
- 1920 Հրապարակվում է ՀԿԿ Կենտկոմի որոշումը դաշնակցական կառավարությունը տապալելու մասին:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

