
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՀԵՌԱՆՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻՑ
- Երեկ սկսվել է Ռուսաստանի զորամիավորումների դուրսբերումը Վրաստանի տարածքից: Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Հանսյորգ Հաբերը նախօրեին ասել է, որ առաքելության անդամները անձամբ ներկա են եղել ռուսական զորքերի դուրսբերման նախապատրաստական աշխատանքներին: Հաբերը հույս է հայտնել, որ Ռուսաստանը կհարգի իր խոստումը եւ մինչեւ հոկտեմբերի 10-ը ամբողջությամբ դուրս կբերի իր զորքերը Վրաստանից: Վրաստանի պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ ռուսաստանյան զորքերը հեռանում են նաեւ Աբխազիայի մատույցներից: Ռուսաստանը նախապես հայտարարել էր, որ զորքերը դուրս կբերի «բուֆերային գոտիներից», սակայն ռազմական ներկայություն կպահպանի ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Աբխազիայում:

Ռուսաստանը պայմաններ է առաջադրում Երեկ կայացած Ռուսաստանի վարչապետ Պուտինի եւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի պաշտոնական հանդիպման արդյունքներից պարզ է դարձել, որ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում կախված են լինելու Բելառուսի կողմից Հարավային Օսեթիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչումից: Ալեքսանդր Լուկաշենկոն այս հարցի առնչությամբ նախօրոք նկատել էր, որ սույն խնդիրը պետք է դառնա Բելառուսի նորընտիր խորհրդարանի քննարկման նյութը, ինչը դուր չի եկել պաշտոնական Մոսկվային: Վերջինս էլ ռուսական գազի դիմաց երկու միլիարդ դոլարի չափով ստաբիլիզացիոն վարկը սպառնում է չտրամադրել Մինսկին: Ի դեպ, ռուսական գազի համար Բելառուսը 2009թ. կվճարի 250 դոլար:
Վրացական ուտոպիա Վրաստանի նախկին նախագահ Է.Շեւարդնաձեն հանդես է եկել համաշխարհային կառավարություն ստեղծելու նախաձեռնությամբ: Անցյալ շաբաթ նա այս մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ինչպես նաեւ առաջատար միջազգային կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպություններին: Նրա կարծիքով` ՄԱԿ-ը պետք է վերակազմակերպել Միջազգային խորհրդարանի` «աշխարհը փրկելու անհապաղ եւ երկրագնդում կյանքը պահպանելու համար անհապաղ միջոցներ ձեռնարկելու համար»: n
Չավեսական մոտեցում Վենեսուելան, երկրի նախագահ Ուգո Չավեսի նախաձեռնությամբ, Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Բելառուսի օգնությամբ «ստեղծում է սեփական ֆինանսական համակարգ», որը թույլ կտա վերջինիս պաշտպանվել արեւմտյան համակարգի ֆինանսական ճգնաժամի հետեւանքներից: n
Նավթի գնի անկումը կկործանի Ռուսաստանի տնտեսությունը Երկուշաբթի նավթի գինը համաշխարհային բորսաներում հասավ մեկ բարելի դիմաց 90 դոլարի սահմանագծին: Մինչդեռ նավթի գների գլխավոր անկումը դեռ տեղի չի ունեցել: Այն տեղի կունենա առաջիկայում սպասվող գլոբալ ճգնաժամին զուգընթաց: Ըստ կանխատեսումների` 2009թ. նավթի գինը կարող է հասնել 40-50 դոլարի: Գների նման անկումը կործանարար կլինի Ռուսաստանի համար, որի տնտեսությունն ամբողջությամբ կախված է նավթից եւ գազից ստացվող եկամուտներից: Ընթացիկ տարվա հունիսի 11-ին նավթի գինն արժեր 147 դոլար մեկ բարելի դիմաց, եւ այդ ժամանակ շատ փորձագետներ կանխատեսում էին, որ մինչեւ տարեվերջ նավթը կարժենա 200 դոլար: Նավթի գների անկման հետեւանքով ամենամեծ վնասները կրելու է Ռուսաստանը, մինչդեռ համաշխարհային տնտեսության կայունացման համար նավթի գների նվազումը կարող է դրական դեր խաղալ: Լրահոսը` Արման Բաբաջանյանի
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սենատոր Ջոն Մակքեյնը բաց նամակ է հղել ամերիկահայ ընտրողներին` ակնկալելով նրանց աջակցությունն իր նախագահական արշավին, սակայն չի կարողացել ներկայացնել իր դիրքորոշումները ամերիկահայերին հուզող հիմնահարցերի ...ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոյուկագա Ագաեւ
Նախագահ Իլհամ Ալիեւին սպառնացող միակ վտանգը ընտրությունների օրը ընտրողների ցածր ակտիվությունն է:
Ադրբեջանը պատրաստվում է նախագահական ընտրություններին, սակայն շարքային քաղաքացիների հետաքրքրության մակարդակը ...ՌՈՒՍԱՍՏԱՆԸ «ՀԵՌԱՆՈՒՄ Է» ՎՐԱՍՏԱՆԻՑ
Երեկ սկսվել է Ռուսաստանի զորամիավորումների դուրսբերումը Վրաստանի տարածքից: Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Հանսյորգ Հաբերը նախօրեին ասել է, որ առաքելության անդամները անձամբ ներկա են եղել ...ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման Բաբաջանյան
Ուկրաինան կանգնած է անխուսափելի արտահերթ խորհրդարանական ընտրության առջեւ: Իշխանական ճգնաժամը հնարավոր է հանգուցալուծել բացառապես նոր ընտրությունների ճանապարհով: Օրենսդիր մարմնի` Ռադայի ընտրություններին ...ՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե Հարությունյան 1
Երբ ասում ենք` քաղբանտարկյալ, նկատի ունենք` մարդ, ով ազատազրկված է իր քաղաքական հայացքների համար: Բայց դեռեւս փետրվարի սկզբներին մեր հայրենի ոստիկանությունը նորամուծություն արեց` այս բառի նշանակության ...Ի՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ Ամատունի
Հայաստանի իշխանական եւ իշխանամերձ քաղաքական տիրույթում գործունեություն ծավալածների զգալի մասի անմեղսունակության ապացույցները բազմաթիվ են, սակայն, կարծես թե, հենց այդ մարդիկ իրենք են շահագրգռված, որ հասարակությունը ...ԱԼ ՂԱԻԴԱՆ, «ՄԱՐՏԻ 1-Ն» ՈՒ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Մարինե Խառատյան
Մարտի 1-ի գործը քննող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հրավերով ու ԱՄն դեսպանատան ֆինանսավորմամբ երեկ խորհրդարան էին եկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը քննած հանձնաժողովի անդամներ Քրիստոֆեր Կոյմը եւ Մայքլ ...ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե Առուստամյան 1
Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի շենքը ամեն անգամ երկաթե ցանկապատով եւ հաստավիզ ոստիկանների ստվար շարքերով ցանկապատված տեսնելու դեպքում պետք է հասկանալ, որ դատարանում գումարվում ...ԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՎԵԼԻ Է ԲԱՐԴԱՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
Կարծում է մեր զրուցակիցը` 1993-1996թթ. Հայաստանի արտաքին գործերի նախարար Վահան Փափազյանը, դիտարկելով ՌԴ կողմից Հարավային Օսիայի եւ Աբխազիայի անկախության ճանաչման փաստը:
- Վերջերս Նյու Յորքում արտգործնախարարների ...ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻ, ՀՈԲԵԼՅԱՆԻ, ԽԱՌՆԱԿ ԱՇԽԱՐՀԻ ԵՒ ԷԼԻ ՈՐՈՇ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ: ՄՈՏ 30-ԱՄՅԱ ՀԵՌՎԻՑ ՍԿՍԱԾ
Վազգեն Վեհափառը մեր սերնդի ու մեզնից հետո եկողների համար էլ էտալոն դարձավ:
Վեհափառության էտալոն: Չափօրինակ բառը գիտեմ` բայց Վազգեն Վեհափառը էտալոն էր: Լավ էլ չէինք հասկանում, բայց` ակնածում էինք: ...ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Մարինա Բաղդագյուլյան
...Մինչեւ Ազատության վերադարձը Ազատության հրապարակ:
Երեւան քաղաքում նոր հեծանվահրապարակ եւ Ազատության հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու ներդրումային ծրագիրը «Ռենկո Արմեսթեյթ» ՍՊԸ-ինն ...
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ. ՄԵՆՔ ԿԱՆԽԵԼ ԵՆՔ ՌՈՒՍԱԿԱՆ ՆԵՐԽՈՒԺՈՒՄԸ
Մուսա ՄիքայելյանՀԵՏԱՁԳՄԱՆ «ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»
Մուսա ՄիքայելյանՀԱՅՐԻԿՅԱՆԸ ՄԱՏՈՒՑԵԼ Է ԻՐ ՄԱՐԳԱՐԻՏՆԵՐԸ
Մարինե ԽառատյանՎԱՇԻՆԳՏՈՆԸ` ՆԱՏՕ-ԻՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ԱՅԼ ՈՒՂԻ Է ՓՆՏՐՈՒՄ
Մուսա ՄիքայելյանՆՈՐ ԼԱՐՈՒՄ ՌՈՒՍ-ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ԻՐԵՆ ԱՆՊԱՏԺԵԼԻ ՀԱՄԱՐԵԼ... ԲԱՑԻ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ՞Ց
Մարինե Խառատյան
ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՋՈՒՐՆ Ա ԲԵՐԵ՞Լ
Հեղինե Մանուկյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԲԱՑԱՌԻԿ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հեղինե Մանուկյան
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՇՏԱՑԱԾ» ՁԵՌՔԸ
Էմմա Գաբրիելյան
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՒ ՀՈՐԴՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ի ՎԵՐՋՈ՝ Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ
Գայանե ԱռուստամյանՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ
Գայանե Առուստամյան
ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆ. «ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԱՆԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՇՏՎՈՂ ՈՒ ՀԱՄԱԿԵՐՊՎՈՂ ԼԻՆԵԼ»
Մարինա Բաղդագյուլյան
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե Առուստամյան
ՃԱՌՆ ՈՒ ԶԱՆԳԸ
Մարինե Խառատյան
- 1874 Ծնվեց քաղաքագետ Վինսթոն Չրչիլը, որը 1924 թ.-ին հայերի ցեղասպանությունը բնութագրեց ինչպես ամենախոշոր ռասսայական բնաջնջում: (Վախճ. 1965թ.-ին):
- 1944 Երևանում մահացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և գրող Միքայել Մանվելյանը: (Ծնվ. 1877թ.-ին):
- 1955 Մահացավ արձակագիր Լուսի Թարգյուլին: (Ծնվ. 1905 թ.):
- 1977 ԽՍՀՄ Գերագույն խորհրդի յոթերորդ (Արտահերթ) նստաշրջանը հաստատեց ԽՍՀՄ նոր սահմանադրությունը:
- 38th World Chess Olympiad
- Հայաստանը Արարչագործության Բննօրրան
- CONFÉRENCE – DÉBAT -"L’AVENIR DE L’ARTSAKH"
- UNSIGHTLY SCUFFLES IN HOLY SEPULCHRE
- Գրաբարի դասեր
- Metalfront Fest 2008
- How to change Armenian keyboard in Windows Vista Home Premium և ոչ միայն
- PHP և MySQL
- Սիվիլիտաս... թե՞ հումանիտաս և սիվիլիտաս
- ԻՆՏԵՐՆԵՏՈԻՄ ՀԱՆԴԻՊՈՂ ՀԱՊԱՎՈԻՄՆԵՐ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

