
«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
- Երեկ Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար հայտարարված էր քաղբանտարկյալներ` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի եւ ՀՀՇ վարչության անդամ Վահագն Հայոցյանի օրը:

Տիգրան Պասկեւիչյանը ներկայացնելով Արշակ Բանուչյանին` նշեց, որ այսօր բանտում նման գիտնական ունենալու փաստը մեր իշխանությունների ամոթն է` այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետը տարբեր ամբիոններից հայտարարել է, որ ամենամեծ տեղը Հայաստանում պետք է ունենան տաղանդավոր, ինտելեկտուալ, կիրթ մարդիկ. «Էդ ի՞նչ հանցանք է կատարել Արշակ Բանուչյանը, ով իր համակարգչի հետեւից գնալով դատախազություն` ձերբակալվել է», - հարց ուղղեց Տիգրան Պասկեւիչյանը` վստահեցնելով. «Ակնհայտ է, որ Արշակ Բանուչյանը ձերբակալվել է մեր Շարժման ամբողջ խճանկարը ամբողջացնելու համար: Այնտեղ կային նախկին նախարարներ, ազատամարտիկներ, դիվանագետներ, բայց չկար գիտնական, պետք էր մի գիտնական եւ անպայման պետք էր, որ այդ գիտնականը կապ ունենար Մատենադարանի հետ, որտեղից դուրս է եկել մեր Շարժման առաջնորդ` Լեւոն Տեր-Պետրոսյանը»: «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը, ներկայացնելով Սմբատ Այվազյանին, նշեց, որ նա քաղբանտարկյալի դասական օրինակ է, եւ որ նա իրեն մեղավոր չի ճանաչում. «Նա մեզ կոչ է անում պայքարել մինչեւ վերջ` մինչեւ հանցավոր ռեժիմը հեռանա Հայաստանից»: ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը ներկայացրեց Վահագն Հայոցյանին. «Մարդ, ով մշտապես եղել է թիկունք իր ավագ ընկերներին, մարդ, ով եղել է լավ ուսուցիչ, երիտասարդությանը ճիշտ ուղղորդող: Պետք է լինել իսկապես հոգով արի եւ ուժեղ կամքի տեր, որպեսզի դիմակայելով կյանքի ծանրագույն հարվածին` կորցնելով 24-ամյա միակ որդուն, ուժ գտնես շարունակելու վաղուց սկսած եւ դեռեւս անավարտ գործը», - նշեց Կ.Կարապետյանը: Երեկ «Հյուսիսայինում» նշեցին նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի ծննդյան տարեդարձը` քաղցրավենիքով, ծափողջույններով: Հյուսիսային պողոտայում երեկ ինտենսիվ շարունակվում էր` Ռ.Քոչարյանի գործը Հաագայի միջազգային դատարան հանձնելու ստորագրահավաքը:
ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե Հովսեփյան
ՀՀ իշխանությունները մի կողմից անվերջ աղաղակում են տնտեսական աճի մասին, մյուս կողմից` երկրում սոցիալական անմխիթար վիճակն ակնհայտ է:
Ասվածի մի ապացույցը ոչ միայն ՄԱԿ-ի մարդասիրական օգնության պարենային ...«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
Պատմությունը ապրում է այնքան, որքան հիշում են եւ հիշեցնում:
Ու որքան հիշենք 1915 թվականի ոճիրը` Ցեղասպանությունը, ապրելու է նաեւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը:
«Ոսկե ծիրան» միջազգային ...ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2
Ալ Պաչինոն մեկնում է Մոսկվա` կինոպրոդյուսեր Սերգեյ Կոնովի` Դմիտրի Մեդվեդեւի մերձավորի հրավերով: Նա Մոսկվայում կապրի 4 ամիս: Ալ Պաչինոյի եւ Սերգեյ Կոնովի բարեկամությունը հին արմատներ ունի: Ի դեպ, Սերգեյ ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: ...NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան 1
Ցնցակաթված: Հերթական: Ուրիշ կերպ անհնար է բնորոշել էն հարվածը, որ ստացավ վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջին ասուլիսին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին տրված ...ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի 5
Հայ հասարակությունը երեւի թե ըստ արժանվույն չգնահատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան ֆուտբոլ դիտելու հրավերը, որ նրան ուղղեց Ս.Սարգսյանը` թե դիվանագիտական խողովակներով, թե նաեւ «Ուոլ Սթրիթ ...ՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստին հրավիրված էր ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, թիվ 62202608 քրգործով քննչական խմբի ...ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
Քրեական դատարանում երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերից մեկը` Համաժողովրդական Շարժմանը միացած նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանի գործով դատավարությունը:
...ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված ...«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՍԴՀԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը որոշ բացահայտումներ արեց` մասնավորապես կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված «օպերատիվ-հետախուզական» ...«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
...Թեեւ իրական «հայտնի ուժեր»-ը ավելի քան ցցուն են երեւում: Եվ չեն թաքցնում իրենց գոյությունը...
Էս երկրում բոլորս էլ, ամենաքիչը, Նոստրադամուս ենք դարձել: Ոչ միայն ապագան կանխատեսելու գծով: Այլ`... ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար հայտարարված էր քաղբանտարկյալներ` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ ...
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանNO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի
ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. ՇահվերդյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

