
«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
- Երեկ ՍԴՀԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը որոշ բացահայտումներ արեց` մասնավորապես կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված «օպերատիվ-հետախուզական» միջոցառումների ընթացքում հայտնաբերված «ոզնիների» հետ:

Այդ 8 մմ հաստությամբ եւ 10-12 սմ երկարությամբ թվով 80 մետաղական կոնստրուկցիաներն, ըստ ՀՀ գլխավոր դատախազության ժամանակ առաջ տարածած հաղորդագրության, հրապարակ էր տեղափոխել Վրեժ Նիկոլյանը: Վերջինս որոշ ժամանակ Գ.Եղիազարյանի հետ նստել է նույն բանտախցում: Գ.Եղիազարյանը Նիկոլյանի հետ զրույցի ժամանակ պարզել է վերջինիս ազգակցական կապը ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ. վերջիններս նույն պապի երկու թոռներ են, իսկ Նիկոլյանի եղբայրը գլխավոր դատախազի եղբոր` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանի օգնականն է: Գ.Եղիազարյանն, ի մի բերելով իր ունեցած տեղեկությունները, հանգել է այն եզրակացության, որ իշխանությունները Ազատության հրապարակի ցուցարարների մեջ չգտնելով այդ ստոր արարքը կատարելու պատրաստ մեկին, ստիպված գործի են դրել իրենց բարեկամներին: Նիկոլյանը Եղիազարյանի հետ անկեղծ զրույցում հայտարարել է, որ «ոզնիները» Ազատության հրապարակ է բերել իբր այնտեղ տեղակայված ջրցան մեքենաները կանգնեցնելու համար` ոզնիները դրանց անիվների տակ գցելով: «Չէր կարող մի մարդ, որը ընտրությունների ամբողջ ընթացքում պաշտպանել է Ս.Սարգսյանին մեկ էլ հանկարծ որոշեր, որ պետք է ջրցան մեքենաները «ոզնիներով» կանգնեցնել: Ես դրան չեմ կարող հավատալ», - Նիկոլյան-Հովսեփյան ազգակցական կապի մասին իր ենթադրությունները հիմնավորեց Եղիազարյանը: Հարցին, թե ինչու՞ են Նիկոլյանին իր հետ նույն խցում պահել, ԱԱ նախկին փոխնախարարը նկատեց. «Որովհետեւ խելք չունեն: ...Եվ եթե Նիկոլյանը Ա.Հովսեփյանի բարեկամն է, ապա ամբողջ այդ շարքը պարզ երեւում է, թե ինչն ինչպես է կատարվել»: Գ.Եղիազարյանի հաջորդ բացահայտումը շարադրված էր հարցի տեսքով. «Ճի՞շտ է, արդյոք, որ մարտի 1-ին հայտնի դեպքերի ժամանակ Լեոյի փողոցի վրա է եղել ԼՂՀ հատուկ նշանակության ջոկատի` «սպեցնազի» հրամանատարը, ով, ըստ Եղիազարյանի ունեցած տեղեկությունների, ավազակային հարձակման մեղադրանքով նախկինում դատապարտված է եղել: Ըստ այդ տեղեկությունների` մի քանի տարի առաջ այդ հրամանատարը հարձակվել է Սպանդարյանի հրապարակի վրա գտնվող տարադրամի փոխանակման կետերից մեկի երկու աշխատակցի վրա, հրազենով վիրավորել նրանց, ինչի արդյունքում դատապարտվել է 12 տարվա ազատազրկման: Ազատ արձակվելուց անմիջապես հետո այդ մարդը նշանակվել է իր ներկայիս պաշտոնում: Եղիազարյանն առաջարկեց ասուլիսին ներկա լրագրողներին պարզել «առեղծվածային» հրամանատարի հետ կապված քիչ վերը նշված տեղեկությունները: Վերջինիս անուն-ազգանունը, սակայն, իրեն հայտնի չլինելու պատճառով, Գ.Եղիազարյանը չկարողացավ փոխանցել:
ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե Հովսեփյան
ՀՀ իշխանությունները մի կողմից անվերջ աղաղակում են տնտեսական աճի մասին, մյուս կողմից` երկրում սոցիալական անմխիթար վիճակն ակնհայտ է:
Ասվածի մի ապացույցը ոչ միայն ՄԱԿ-ի մարդասիրական օգնության պարենային ...«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
Պատմությունը ապրում է այնքան, որքան հիշում են եւ հիշեցնում:
Ու որքան հիշենք 1915 թվականի ոճիրը` Ցեղասպանությունը, ապրելու է նաեւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը:
«Ոսկե ծիրան» միջազգային ...ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2
Ալ Պաչինոն մեկնում է Մոսկվա` կինոպրոդյուսեր Սերգեյ Կոնովի` Դմիտրի Մեդվեդեւի մերձավորի հրավերով: Նա Մոսկվայում կապրի 4 ամիս: Ալ Պաչինոյի եւ Սերգեյ Կոնովի բարեկամությունը հին արմատներ ունի: Ի դեպ, Սերգեյ ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: ...NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան 1
Ցնցակաթված: Հերթական: Ուրիշ կերպ անհնար է բնորոշել էն հարվածը, որ ստացավ վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջին ասուլիսին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին տրված ...ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի 5
Հայ հասարակությունը երեւի թե ըստ արժանվույն չգնահատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան ֆուտբոլ դիտելու հրավերը, որ նրան ուղղեց Ս.Սարգսյանը` թե դիվանագիտական խողովակներով, թե նաեւ «Ուոլ Սթրիթ ...ՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստին հրավիրված էր ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, թիվ 62202608 քրգործով քննչական խմբի ...ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
Քրեական դատարանում երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերից մեկը` Համաժողովրդական Շարժմանը միացած նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանի գործով դատավարությունը:
...ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված ...«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՍԴՀԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը որոշ բացահայտումներ արեց` մասնավորապես կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված «օպերատիվ-հետախուզական» ...«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
...Թեեւ իրական «հայտնի ուժեր»-ը ավելի քան ցցուն են երեւում: Եվ չեն թաքցնում իրենց գոյությունը...
Էս երկրում բոլորս էլ, ամենաքիչը, Նոստրադամուս ենք դարձել: Ոչ միայն ապագան կանխատեսելու գծով: Այլ`... ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար հայտարարված էր քաղբանտարկյալներ` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ ...
ԱՄԵՐԻԿԱՀԱՅՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿՈՒՄ ՄԱԿՔԵՅՆԸ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԻՐ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՀՈՒԶՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ...ԲԱՎԱՐԱՐՎԵՑ
Գայանե ԱռուստամյանԼՂ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ԱՎԵԼԻ Է ԲԱՐԴԱՑԵԼ
Էմմա ԳաբրիելյանԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոյուկագա ԱգաեւՌԴ-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Էմմա Գաբրիելյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանNO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի
ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. ՇահվերդյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

