
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
- Քրեական դատարանում երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերից մեկը` Համաժողովրդական Շարժմանը միացած նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանի գործով դատավարությունը:

Նա մեղադրվում է քրօրի 225 հոդվածի 2-րդ մասով` մարտի 1-ին Մյասնիկյանի արձանին հարող տարածքում ոստիկանին ծեծելու մեջ: Ինչպես մարտի 1-ի մյուս դատավարությունների ժամանակ, այստեղ էլ նկատելի էր «պետպատվերի» առկայությունը. անգամ, երբ դատարանում ներկայացվեցին կադրեր, որոնցից երեւում է, որ Էլազյանը չի մասնակցել ոստիկանի ծեծին, ինչպես գրված է մեղադրականում, ավելին` միջամտել է` պաշտպանելով ոստիկանին: Իսկ երբ վկա Արման Վեզիրյանն ասաց, թե Էլազյանը ձեռքերով պահել է ոստիկանին` բացականչելով` հեռու գնացեք, դատավոր Կարինե Ղազարյանի մոտ աներեւակայելի հարց առաջացավ, թե միգուցե ասել է` հեռացեք, որ տարածք բացի, ինքը ազատորեն ծեծի: «Ինձ թվում է` եղած կադրերը բավարար են դատարանին` եզրակացության գալու համար, որ Քրիստափոր Էլազյանին ներկայացված մեղադրանքներն անհիմն են», - մեզ հետ զրույցում ասաց պաշտպան Վարդան Զուռնաչյանը` հավելելով. «Վկայի ցուցմունքներից եւս պարզվեց, որ նա տեսել է, հիշում է Էլազյանին, որ նա օգնություն է ցույց տվել ոստիկանին, պահել է ոստիկանին, որ ծեծի չենթարկեն»: Վկա Արման Վեզիրյանը երեկ դատարանում վկայություն տվեց, որ տեսել է Քրիստ Էլազյանին որպես կռիվը բաժանող կողմ, Էլազյանը բաժանել է, չի թողել, որ կռիվ լինի: Տեսաերիզը պարզեց նաեւ ամենակարեւոր հանգամանքը, ինչի հիմքով հնարավոր է պատասխանատվության կանչվի Էլազյանի դեմ ցուցմունք տված ոստիկան Մարատ Մանուկյանը. տեսաերիզում ծեծվող ոստիկանը ճաղատ է, իսկ Մարատ Մանուկյանը գոնե այս պահին` ոչ: Այնպես որ` Էլազյանը կարող է դատի տալ Մարատ Մանուկյանին` իր դեմ ակնհայտ սուտ ցուցմունք տալու համար: Ավելին` անհայտ են Մյասնիկյանի արձանի մոտ վանաձորցի ոստիկանի գտնվելու հիմքերը: Դատարանը մերժել է պաշտպան Վարդան Զուռնաչյանի միջնորդությունը` պարզելու, թե ու՞մ հրամանով, ի՞նչ իրավական հիմքով էր նույն Վանաձորի ոստիկանը հասել Մյասնիկյանի արձանը հարող տարածք. նախկին փոխոստիկանապետ Արարատ Մահտեսյանը հայտարարել է, որ միայն Երեւանի ոստիկաններն են մասնակցել մարտի 1-ի գործողություններին: «Իրենց ասելով` իրենք հրաման են ստացել գնալ էնտեղ», - ասաց պաշտպանը: Դատարանին, սակայն, չի հետաքրքրել, թե այդ ոստիկաններն ի՞նչ էին անում Մյասնիկյանի արձանին հարող տարածքում, ինչը, պաշտպանի համոզմամբ, անհրաժեշտ էր քրեական գործի օբյեկտիվությունը պարզելու համար: Ի վերջո` միգուցե սեփական նախաձեռնությամբ էին եկել Վանաձորից, միգուցե անձնական թշնամանք ունեին, միգուցե ժողովրդին ծեծողների մեջ են եղել, այնպես որ` կասկածելի է, որ օրինական են եղել այդ ոստիկանների գործողությունները: Հանգամանքը, թե ինչու՞ օրերով խաղաղ ու հանգիստ ցույց անող ժողովուրդը հանկարծ բարկացավ ու ոստիկան ծեծեց` մարտի 1-ի դատավարություններով ընդհանրապես չի քննվում: Քննության առարկա է միայն ոստիկաններին հրելու կամ ծեծելու հանգամանքը` ՀՀ քաղաքացիներին ծեծելու, արյունլվիկ անելու հանգամանքը չի քննվում: Տուժող ոստիկաններն ասել են, թե ժողովուրդն իրենց անհասկանալի պատճառներով է ծեծել: Դատավոր Կարինե Ղազարյանը անպատասխան է թողել նաեւ պաշտպանի միջնորդությունը` «ՎիվաՍելի» անվտանգության աշխատակիցներին որպես վկա դատակոչելու մասին. Էլազյանը, ոստիկանին պաշտպանելուց բացի, նաեւ օգնել է տանել ՎիվաՍելի գրասենյակ եւ անվտանգության աշխատակիցները տեսել են նրան: «Ակնհայտորեն երեւում է, որ էս բոլորը ֆարս է, խամաճիկային թատրոնի ներկայացում: Չեմ պատկերացնում, ավելի պարզ ինչպես պետք էր ապացուցել, երբ տեսաերիզը ցույց տվեց ճշմարտությունը», - մեզ հետ զրույցում ասաց դատական դահլիճից դատավարությանը հետեւող Անահիտ Գրիգորյանը: «Ոչ մեկի նկատմամբ էլ մեղմ վերաբերմունք չկա, դա պարզ երեւում է բոլոր դատերից: Որքան մասնակցել եմ, նման բան չեմ տեսել: Հատկապես ուժեղ է ճնշումը, ավելի խիստ են այն քաղբանտարկյալների նկատմամբ, ովքեր դուխները չեն գցել: Ս.Սարգսյանը շատ սխալ արտահայտություն է արել, որ մեղմ են վերաբերվում, չէ՞ որ շատերը մասնակցում են նույն դատերին», - ասաց դատավարությանը հետեւող քաղաքացի Մարո Վասիլյանը:
- Մարինե Խառատյան
ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե Հովսեփյան
ՀՀ իշխանությունները մի կողմից անվերջ աղաղակում են տնտեսական աճի մասին, մյուս կողմից` երկրում սոցիալական անմխիթար վիճակն ակնհայտ է:
Ասվածի մի ապացույցը ոչ միայն ՄԱԿ-ի մարդասիրական օգնության պարենային ...«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
Պատմությունը ապրում է այնքան, որքան հիշում են եւ հիշեցնում:
Ու որքան հիշենք 1915 թվականի ոճիրը` Ցեղասպանությունը, ապրելու է նաեւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը:
«Ոսկե ծիրան» միջազգային ...ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2
Ալ Պաչինոն մեկնում է Մոսկվա` կինոպրոդյուսեր Սերգեյ Կոնովի` Դմիտրի Մեդվեդեւի մերձավորի հրավերով: Նա Մոսկվայում կապրի 4 ամիս: Ալ Պաչինոյի եւ Սերգեյ Կոնովի բարեկամությունը հին արմատներ ունի: Ի դեպ, Սերգեյ ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: ...NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան 1
Ցնցակաթված: Հերթական: Ուրիշ կերպ անհնար է բնորոշել էն հարվածը, որ ստացավ վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջին ասուլիսին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին տրված ...ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի 5
Հայ հասարակությունը երեւի թե ըստ արժանվույն չգնահատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան ֆուտբոլ դիտելու հրավերը, որ նրան ուղղեց Ս.Սարգսյանը` թե դիվանագիտական խողովակներով, թե նաեւ «Ուոլ Սթրիթ ...ՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստին հրավիրված էր ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, թիվ 62202608 քրգործով քննչական խմբի ...ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
Քրեական դատարանում երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերից մեկը` Համաժողովրդական Շարժմանը միացած նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանի գործով դատավարությունը:
...ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված ...«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՍԴՀԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը որոշ բացահայտումներ արեց` մասնավորապես կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված «օպերատիվ-հետախուզական» ...«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
...Թեեւ իրական «հայտնի ուժեր»-ը ավելի քան ցցուն են երեւում: Եվ չեն թաքցնում իրենց գոյությունը...
Էս երկրում բոլորս էլ, ամենաքիչը, Նոստրադամուս ենք դարձել: Ոչ միայն ապագան կանխատեսելու գծով: Այլ`... ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար հայտարարված էր քաղբանտարկյալներ` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ ...
ՌԴ-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Էմմա ԳաբրիելյանՃԱՆԱՊԱՐՀ...
Կարինե ՀարությունյանՋՀԱՆԳԻՐՅԱՆԻՆ ՋՈՒՐՆ Ա ԲԵՐԵ՞Լ
Հեղինե ՄանուկյանԻ ՎԵՐՋՈ՝ Ո՞Վ Է ՍՊԱՆԵԼ ԶՈՐԱԿՈՉԻԿԻՆ
Գայանե ԱռուստամյանԴԱՏԱՎՈՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՋՀԱՆԳԻՐՅԱՆԻ ԴԵՄ ՆՅՈՒԹՎՈՂ ԴԱՎԻՆ
Գայանե Առուստամյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանNO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի
ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. ՇահվերդյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

