
ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
- Հայ հասարակությունը երեւի թե ըստ արժանվույն չգնահատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան ֆուտբոլ դիտելու հրավերը, որ նրան ուղղեց Ս.Սարգսյանը` թե դիվանագիտական խողովակներով, թե նաեւ «Ուոլ Սթրիթ Ջորնըլ» համաշխարհային հեղինակություն ունեցող ամսագրում հրապարակված հոդվածի միջոցով:

Բանն այն է, որ այդ հրավերը իր մեջ ներառում է, ըստ էության, պատմական արդարության վերականգնման հիանալի մշակված ծրագիր, որն իրականանալու դեպքում կարելի է ասել, որ Թուրքիան ոչ միայն կճանաչի Հայոց ցեղասպանությունը, այլ նաեւ փոխհատուցում կտա դրա համար: Պարզապես խնդիրն այն է, որ դա տեղի կունենա բոլորովին այլ իրողության անվան տակ, ինչը, սակայն, մեծ հաշվով պետք է որեւէ նշանակություն չունենա, քանի որ կարեւորը պատմական արդարության վերականգնումն է` անկախ, թե ֆորմալ տեսանկյունից ինչպես կկոչվի այդ գործընթացը: Օրինակ` Ռ.Քոչարյանը կկոչեր «քիրվայություն», պարզապես առայժմ խնայեց Ս.Սարգսյանին կամ ուղղակի բառն էր մոռացել` ասելով, որ եթե ինքը լիներ նախագահ, Գյուլին չէր հրավիրի ֆուտբոլ դիտելու: Այստեղ իհարկե հարց է առաջանում, թե արդյո՞ք դա նշանակում է ընդհանրապես որեւէ հրավերի ցանկության բացակայություն, թե՞ պարզապես ֆուտբոլի փոխարեն Ռ.Քոչարյանը կնախընտրեր Գյուլին հրավիրել, ասենք, բասկետբոլ դիտելու կամ սերֆինգ քշելու կամ Ծաղկաձորի ճոպանուղով երթեւեկելու: Սակայն ամեն դեպքում, Քոչարյանի դժգոհությունը նշանակում է, որ նա էլ չի հասկացել Ս.Սարգսյանի մարտավարությունը: Այն թերեւս հասկանալի է եղել միայն Դաշնակցությանը եւ այդ պատճառով է, որ Դաշնակցությունը Ս.Սարգսյանի հայտնի հայտարարությունների կապակցությամբ դեռեւս որեւէ «թթու, կծու կամ դառը խոսք» չի ասել` Ռոզ եւ Կնյազ Չպլախյանների ընտանեկան բարի ավանդույթների օրինակով: Ըստ երեւույթին միայն Դաշնակցությունն է հասկացել, թե ինչ ծուղակի մեջ կարող է ընկնել Աբդուլլահ Գյուլը ֆուտբոլ նայելու համար Երեւան գալով: Մի պահ պատկերացնենք, որ Թուրքիայի նախագահն ընդունում է Հայաստանի նախագահի պաշտոնում աշխատող Ս.Սարգսյանի հրավերը եւ ժամանում է Երեւան. նախագահները միասին գնում են մարզադաշտ` ըստ երեւույթին «Հրազդան», որովհետեւ կարծես թե կա խաղն այնտեղ անցկացնելու մտադրություն: Ճանապարհին նրանք անցնում են Մաշտոցի պողոտայով, եւ Ս.Սարգսյանը խորամանկորեն Գյուլին է ցուցադրում Երեւանի կենտրոնը` «սա Օպերան է, սա «Կակտուս» ռեստորանը, սա Քեյ Էֆ Սին, սա Մարգարյան հիվանդանոցը, սա բուքմեյքերական գրասենյակ է...»: Այդտեղ Ս.Սարգսյանը աչքի պոչով նայում է Գյուլի ռեակցիային: Ռեակցիա չկա, բայց ոչինչ, առջեւում, մինչեւ մարզադաշտ, դեռ կան բուքմեյքերական գրասենյակներ: Անկասկած, չորրորդ կամ հինգերորդ գրասենյակից հետո Գյուլի մոտ հարց է առաջանում, թե ինչու՞ են Երեւանում դրանք այդքան շատ: «Ի՞նչ է մեր կյանքը` խաղ». երեւի թե կպատասխանի Ս.Սարգսյանը, բայց մտքում, իսկ բարձրաձայն երեւի թե կասի, որ բուքմեյքերական գրասենյակները շատ են, որովհետեւ մեծ է դրանց հանդեպ հասարակության վստահությունն ու հավատը, եւ դրանք բավական զգալիորեն նպաստում են բնակչության սոցիալական խնդիրների լուծմանը եւ նույնիսկ որոշ անձանց հարստացմանը: Իհարկե, թեեւ բարեկամության արահետի վրա կանգնած, բայց դեռեւս մրցակցային իներցիայով, Գյուլն անկասկած ցանկություն կհայտնի մտնել եւ տեսնել մրցակից երկրի բարգավաճման այդ գրասենյակները եւ ուսումնասիրել, թե ի՞նչն է հայկական տնտեսական հրաշքի գաղտնիքը, որ շրջափակման, փակ սահմանների պարագայում արձանագրվում է աննախադեպ երկնիշ աճ: Հենց դա էլ պետք է Ս.Սարգսյանին, որ Գյուլը մի հատ ոտք դնի գոնե մի բուքմեյքերական գրասենյակ: Հայտնվելով գրասենյակում` Ս.Սարգսյանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում անմիջապես խաղադրույք կկատարի Թուրքիայի հավաքականի վրա: Աբդուլլահ Գյուլը, այդ հարաբերությունները չփչացնելու մղումով, ինչպես նաեւ ելնելով էթիկայից, անկասկած, խաղադրույք կկատարի Հայաստանի հավաքականի վրա: Կմնա ամենից բարդ խնդիրը, որ Գյուլը որքան հնարավոր է մեծ խաղադրույք կատարի: Այնքան մեծ, որ հավասարազոր լինի այն փոխհատուցմանը, որ ակնկալում է Ռուսաստանի հայերի միությունը` Ցեղասպանության հարցը Հաագայի դատարան տանելու մտադրություն ունենալով: Սակայն դա էլ լուծելի է: Պետք է պարզապես, որ Ս.Սարգսյանը մեծ խաղադրույք անի Թուրքիայի օգտին: Գյուլը, անկասկած, կանի ամեն ինչ Հայաստանի նախագահից հետ չմնալու համար: Մնացածն, ինչպես ասում են, տեխնիկայի գործ է: Խաղի ընթացքում հայ ֆուտբոլիստները հանուն ազգային խնդիրների եւ պատմական արդարության, կհամաձայնեն ավելի քիչ գոլ խփել Թուրքիային, քան Թուրքիան մեզ: Երկրպագուներն էլ կներեն դա, քանի որ կհասկանան, որ լուծվում է ազգային կարեւորագույն խնդիր: Գյուլի կատարած խաղադրույքը կմնա Հայաստանում, իհարկե` մասնավոր բուքմեյքերական գրասենյակում, բայց հետո կարճ ժամանակով իշխանությունը որոշում կկայացնի բուքմեյքերական գրասենյակները ազգայնացնելու մասին, եւ երբ Գյուլի դրած ամբողջ խաղադրույքը հասցնի պետական գանձարան, նորից գրասենյակները կմասնավորեցնի, լրացուցիչ գումարներ շահելով նաեւ մասնավորեցումից: Հասարակությունը, գուցեեւ, թերահավատորեն վերաբերվի նկարագրված սցենարի իրատեսականությանը կամ ընդհանրապես գոյություն ունենալուն: Սակայն դա շատ ավելի լավ է, քանի որ եթե սցենարը հավատ չի ներշնչում, ապա դա նշանակում է, որ Գյուլն էլ դրան լուրջ չի վերաբերվի եւ չի զգուշանա: Ընդհանրապես, լավ եւ լուրջ սցենարները պետք է հենց նման անլուրջ տպավորություն թողնեն, որ ավելորդ խոչընդոտներ չառաջանան: Հասարակությունը հետո շնորհակալություն կհայտնի Ս.Սարգսյանին, ցեղասպանության դիմաց փոխհատուցման խնդիրը նման փայլուն ձեւով լուծելու եւ պատմական արդարությունը վերհաստատելու համար: Շատերը գուցե կհարցնեն, բա ու՞ր մնաց Ցեղասպանության ճանաչումը: Ցեղասպանության ճանաչումը կլինի հետո, երբ Գյուլը վերադառնա Անկարա: Բանն այն է, որ եթե փոխհատուցումն արդեն հայերը «պոկել» են, ապա Թուրքիայի համար իմաստ չունի հրաժարվել ճանաչումից, քանի որ ըստ էության հենց փոխհատուցում չտալու համար էին թուրքերը խուսափում Ցեղասպանության փաստն ընդունելուց: Մնում է միայն ամենաբարդը` Գյուլը ընդունի Ս.Սարգսյանի հրավերը: Դրա համար պետք է, որ Ռ.Քոչարյանը մի հատ էլ հարցազրույց տա եւ կրկնի, որ ինքը ոչ մի դեպքում Գյուլին Հայաստան չէր հրավիրի: Հիմա ամեն ինչ պետք է անել Թուրքիայի նախագահին թասիբի գցելու համար:
- Արամ Ամատունի
Քննարկում
suren գրել է:
Մի ճշմարտություն կա որն արարել է բնությունը,Արարիչը:
Այս ճշմարտության մեջ էլ տեղավորում եմ այս հոդվածը ու հասկանում,որ մեծ սխալ ենք թույլ տվել,երբ միջնակարգ կրթության վկայական ստացող մարդուն չենք սովորեցրել բնության
օրենքները:Ինչպես պետք է սովորել բնությունից:Օրինակ՛ աղվեսը ինչպես է խափում ագռավին բռնելու համար:Աշակերտը դպրոցում սա անցնում է,բայց կյանքում,քաղաքականության մեջ,
համարյա բոլոր ոլորտներում այն չգիտի կիրառության օրինակներ:
Պետության կայացման հետ միաժամանակ կդրվի նաև դիվանագիտական կադրերի դպրոցի
սյուները:
ՀՅԴ-ն այս փորձը ունի:
hay գրել է:
Dy ko gratsits ban haskanym es?
Azgajin Gaxapar գրել է:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ. ԸՆԴՄԻՋՈՒՄ
http://nationalidea.am/publications.php?id=305
IGDIR գրել է:- Azgajin Gaxapar
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ. ԸՆԴՄԻՋՈՒՄhttp://nationalidea.am/publications.php?id=305
Կարող ա՞ արձակուրդ ես գնում, բա գաղափարը ինչ պիտի անես, ախր՜՜ կկորչի էէ՜՜- Azgajin Gaxapar
ABG գրել է:- IGDIR
Կարող ա՞ արձակուրդ ես գնում, բա գաղափարը ինչ պիտի անես, ախր՜՜ կկորչի էէ՜՜
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
Բարեվ Իգդիր!- IGDIR
ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե Հովսեփյան
ՀՀ իշխանությունները մի կողմից անվերջ աղաղակում են տնտեսական աճի մասին, մյուս կողմից` երկրում սոցիալական անմխիթար վիճակն ակնհայտ է:
Ասվածի մի ապացույցը ոչ միայն ՄԱԿ-ի մարդասիրական օգնության պարենային ...«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
Պատմությունը ապրում է այնքան, որքան հիշում են եւ հիշեցնում:
Ու որքան հիշենք 1915 թվականի ոճիրը` Ցեղասպանությունը, ապրելու է նաեւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը:
«Ոսկե ծիրան» միջազգային ...ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2
Ալ Պաչինոն մեկնում է Մոսկվա` կինոպրոդյուսեր Սերգեյ Կոնովի` Դմիտրի Մեդվեդեւի մերձավորի հրավերով: Նա Մոսկվայում կապրի 4 ամիս: Ալ Պաչինոյի եւ Սերգեյ Կոնովի բարեկամությունը հին արմատներ ունի: Ի դեպ, Սերգեյ ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: ...NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան 1
Ցնցակաթված: Հերթական: Ուրիշ կերպ անհնար է բնորոշել էն հարվածը, որ ստացավ վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջին ասուլիսին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին տրված ...ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի 5
Հայ հասարակությունը երեւի թե ըստ արժանվույն չգնահատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան ֆուտբոլ դիտելու հրավերը, որ նրան ուղղեց Ս.Սարգսյանը` թե դիվանագիտական խողովակներով, թե նաեւ «Ուոլ Սթրիթ ...ՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստին հրավիրված էր ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, թիվ 62202608 քրգործով քննչական խմբի ...ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
Քրեական դատարանում երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերից մեկը` Համաժողովրդական Շարժմանը միացած նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանի գործով դատավարությունը:
...ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված ...«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՍԴՀԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը որոշ բացահայտումներ արեց` մասնավորապես կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված «օպերատիվ-հետախուզական» ...«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
...Թեեւ իրական «հայտնի ուժեր»-ը ավելի քան ցցուն են երեւում: Եվ չեն թաքցնում իրենց գոյությունը...
Էս երկրում բոլորս էլ, ամենաքիչը, Նոստրադամուս ենք դարձել: Ոչ միայն ապագան կանխատեսելու գծով: Այլ`... ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար հայտարարված էր քաղբանտարկյալներ` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ ...
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ. ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
Էմմա ԳաբրիելյանԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄՂԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
Մարինե ԽառատյանՈ՞ՐՆ Է, ԸՍՏ ՁԵԶ, ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ
ՏԱՐԲԵՐԵՆՔ ԶՄԻՄԵԱՆՍ
Արամ Ամատունի«ԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ» ԳԱՂԱՓԱՐ` ԱՄԵՐԻԿՅԱՆ ԽԱՆԴԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանNO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. ՇահվերդյանՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի
ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

