
NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
- Ցնցակաթված: Հերթական: Ուրիշ կերպ անհնար է բնորոշել էն հարվածը, որ ստացավ վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջին ասուլիսին:

ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին տրված հանձնարարությունների վերաբերյալ փաստաթղթի հրապարակումը ռեժիմի համար անսպասելի էր, բայց դե ցինիկը մնում է ցինիկ: Ու էս դեպքում էլ հավատարիմ իր բնույթին, ռեժիմը առանձնապես չարդարացավ ու ոչ էլ հերքեց փաստը: Միայն ՄԻՊ Արմեն Հարությունյանի կողմից հուլիսի 8-ին սկսած ՀՔԾ պետի նշված հանձնարարության իրավաչափությունը պարզաբանելու նպատակով ՀՔԾ պետին ուղղված դիմումից եւ հուլիսի16-ին ԵԽ Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համարբերգի` «Այդ փաստաթղթի բովանդակության կապակցությամբ ես մտահոգված եմ» արձագանքից հետո ռեժիմը ետքայլի եւ կամ ջայլամավարի դիրքավորվելու հնարավորությունը կորցրեց: Օգտվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով իրեն տրված հնարավորություններից` Պաշտպանը ՀՔԾ պետին առաջարկել էր ներկայացնել համապատասխան հանձնարարությունների պատճենները, եթե նման հանձնարարություններ տրվել են այլ մարզերի դատախազներին: Ի պատասխան այս դիմումի` ՀՔԾ պետը տեղեկացրել է, որ քննչական հանձնարարություններ տրվել են նաեւ Արագածոտնի եւ Գեղարքունիքի մարզերի դատախազներին: ՄԻՊ Արմեն Հարությունյանը երեկ դիմել է նաեւ Գեղարքունիքի եւ Արագածոտնի մարզերի դատախազներին` ՀՔԾ պետի կողմից նրանց տրված հանձնարարությունների կատարման վերաբերյալ տեղեկություն ստանալու նպատակով: Վայոց ձոր, Արագածոտն, Գեղարքունիք: Միամիտ պիտի լինել հավատալու համար, թե միայն էս երեք մարզերի բնակիչներն են Ս.Սարգսյանի աչքի փուշը: Նախագահի աթոռը վտանգված է ի սկզբանե Ռ.Ք. ստվերի համար, եւ Ս.Սարգսյանը կարող է ցանկացած պահի վայր ընկել իր երազների բարձունքից: Դա ինքը լավ էլ գիտակցում է, եւ էդ է պատճառը, որ ոտուձեռ ընկած գործի է դրվել հոգեխանգարմունքով տառապողի երեւակայությունը` աթոռապահպանության համար: Մարտի 1-ին իրականացրած արյունոտ սցենարից հետո վարչախմբի ամեն նոր գործողություն ավելի անտրամաբանական ու ծիծաղելի է երեւում` փրփուրից կախվելու պես: Լավ, ասենք թե բոլոր մարզերում նույն հանձնարարականները տվեցիք, որն ավելի է ձեր ոգուն հարիր, հետո՞: Ե՞տքը: Ինչի՞ եք հասնելու: Ախր մարտի 1-ն անգամ չլռեցրեց էս ժողովրդին: Մարտի 21-ին զոհերի հիշատակի համար նույնիսկ մոմեր վառելը ողորմելիաբար խափանելու եւ ծեծուջարդով ուղեկցված Ազատության հրապարակի շրջափակումն անգամ ժողովրդին չվախեցրեց: Ապրիլի 7-ին զոհերի քառասունքի եւ ինքնակոչի երդում ուտելու օրը ժողովրդի նկատմամբ իրականացրած բարբարոսությունն անգամ էս ժողովրդին ետ չպահեց իր ընտրած ուղուց: Ո՞ր մեկն ասեմ: Անհիմն հետապնդումներն ու ձերբակալությունները, քաղաքական ամենատարբեր հալածանքները չկանգնեցրին էս հրաշալի ժողովրդին: Ուրեմն էդքան բու՞թ են որոշ երկոտանիներ, որ մինչեւ հիմա սա չեն հասկացել: Թե՞ իրենց թվում է, եթե Աստծուն չեն հավատում, ուրեմն Աստծո «ձեռքերն» իրենց չեն հասնելու: Կամ` էսքան օյիններից հետո, երբ ամեն խաղ խաղացին էս ժողովրդի գլխին, մի՞թե կարծում են, որ նոր ձերբակալությունները հարց են լուծելու: Եթե կարծում են` ուրեմն հաստատ իրենց ուղեղների հետ մի բան էն չի: Իսկ եթե էն չի` բոլոր ենթադրություններն ու մեկնաբանությունների փորձերն արդեն ավելորդ են, ինչպես հոգեբույժների համար ավելորդ է խորը շիզոֆրենիայով տառապողների վարքագծում տրամաբանություն փնտրելը:
- Կարինե Հարությունյան
Քննարկում
ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏ գրել է:
пионеры герои
Ты уже не мальчик, храбрый барабанщик…
Били тебя, не добили, жгли, да не спалили.
Отчего так рано стал ты сед?
Ոմն «երիտասարդ» Սերգեյ Զամանյան մտնում է Սերժ Սարգսյանի ասուլիսին եւ հարց է տալիս իր բլոգի մասնակիցների անունից` յանի ինչքա՞ն է պետությունը հանդուրժելու Հյուսիսային պողոտայի ակցիան, որը, ըստ նրա, բերում է հակասանիտարական վիճակի եւ խանգարում է առեւտրական կազմակերպությունների գործունեությունը:
Դե, երիտասարդ ասելով, որքան հասկացա, իմ տարիքի տղա է, այսինքն` 30-ը լրացած է, այսինքն` Սովետից մի կաթիլ բան է տեսել, ասենք` դպրոց է գնացել սովետի ժամանակ ու պիոներական կազմակերպության անդամ է եղել: Բայց, Աստվա՜ծ ջան, որքա՛ն են այդ կարճ տարիները ազդել «երիտասարդի» վրա: Անծայրածիր այս աշխարհում միայն սովետական պիոների գլխուղեղում կարող էր ձեւակերպվել նման «հարց» կամ նման «կարծիք»: Միայն սրանց համար մի սովորական նստացույց կարող է պահանջել պետության միջամտություն: Միայն սրանց պատկերացրած կարգ ու կանոնն է այնպիսին, որ պետությունը պետք է միջամտի առեւտրական կազմակերպությունների եւ նստացուցավորների հարաբերություններին: Կարճ ասած, մեր «երիտասարդը» Բրեժնեւից մի քիչ է ավելի երիտասարդ` դատելով իր մտածելակերպից: Տխուրն այն է, որ այս հակահայ ապազգային ճիվաղները այլեւս երբեք կապիկից մարդ չեն դառնա, նրանց հաշմված մտածողությունը այլեւս երբեք չի վերադառնա համամարդկային գոնե միջին ստանդարտին: Իրոք որ, բիլի, նե դոբիլի:
Ծանոթս, որը նույնպես ներկա էր այդ ասուլիսին, ասում է` դա այդ մարդու կարծիքն է: Ես արդեն հոգնում եմ հաշվի առնել ակնհայտ օլիգոֆրենների «կարծիքները»: Հասկանո՞ւմ եք, երբ ասում են` մարդու կարծիքը պետք է հարգեք, խոմ խոսքը նրա մասին չէ՞, որ ամեն մի նեդոբիտիյ Պավլիկ Մորոզովի բլթցրածը պետք է կարծիքի տեղ անցնի: Խնդիրն այն է, որ մարդը նախ ինքն իրեն պետք է հարգի եւ իր կարծիքի իրավունքը թանկ գնահատի, այլ խոսքերով` ունենա մտքի կարգապահություն: Կարծիքը, ի վերջո, պետք է հիմնավորման գոնե փորձ ունենա: Եթե ես դուրս գամ եւ ասեմ, որ, ասենք, Սերժ Սարգսյանին բոլոր ձայն տվածները բոմժ են, դա չի լինի կարծիքի արտահայտում, որ պետք է հարգել: Խնդիրն այն է, որ ես ինձ ու իմ միտքս այնքան եմ հարգում, որ նման բաներ որպես կարծիք չհրամցնեմ հասարակությանը: Բայց եթե ես այդպիսի բան անեմ, իմ կարծիքը հաշվի չառնողը միանգամայն իրավացի կլինի: Հիմա դուք ինձ ասեք, եթե մարդը հարցնում է Սերժ Սարգսյանին, թե` ձաձա՛, բա գիտե՜ս, նստացույցը խանգարում է առեւտրական կազմակերպությունների գործունեությանը եւ ի զորու չէ ինքնուրույն հասկանալ, որ եթե մի բան Հայաստանում իրոք խանգարում է առեւտրական կազմակերպությունների գործունեությանը, հատկապես` մանր եւ միջին բիզնեսին, դա կլանային տնտեսությունն է, դա օլիգարխիկ մենաշնորհներն են, դա ստվերային բիզնեսն է, եթե մարդը, ապրելով Հայաստանում, այնքան կույր է, որ չի հասկանում, որ այդ ամենի «պապան» եղել են եւ մնում են Հայաստանի, այսպես կոչված, «իշխանությունները», եթե նա չի հասկանում, որ Հայաստանը նաեւ այդպիսի տնտեսական համակարգի արդյունքում կործանվելու է համաշխարհային եւ տարածաշրջանային մրցակցությունում, հետեւաբար` եթե մարդն այդքան հարգանք չունի ինքն իր մտագործունեության նկատմամբ, ես արդյո՞ք պետք է հարգեմ տրամաբանության նման բռնաբարությունը որպես «կարծիք»: Արդյո՞ք այդ դեպքում Սեւանի գժանոցի կլիենտների մտքերն էլ են կարծիք: Կամ ինչո՞ւ ես չպետք է ամեն բան չանեմ, որպեսզի նման մտածողության կրողների կարծիքը ի սպառ վերանա, եթե խոսքը իմ սիրելի երկրի ու իմ սիրելի ժողովրդի լինել-չլինելու մասին է: Այո՛, ես համաձայն եմ ֆաշիստ լինել, քան պիոներներին հանդուրժեմ:
Հ.Գ. Իմ դպրոցական տարիներն անցել են շատ ուրախ: Ես կերել եմ բազմաթիվ պիոներների ու պիոներվոժատիների կյանքները ամենաանհարմար հարցերով, տապալել եմ Լենին պապիկին նվիրված բազմաթիվ դասեր: Հետագայում, երբ նրանց պաշտպանած սովետական երկիրը փլուզվեց, ես աշխատում էի շատ մեծահոգի լինել նրանց նկատմամբ եւ նույնիսկ շատ անգամ պաշտպանել եմ սովետական կարգերը ծայրահեղ քննադատությունից: Բայց հիմա ես տեսնում եմ, որ սրանք նորից այնքան են հաբրգել, որ ուզում են իմ երկիրն էլ կործանել իրենցի նման: Դրա համար ես այս տողերը գրելուց հետո եռապատիկ ուժերով գնում եմ Հյուսիսային պողոտա գիշերելու, եւ ինչպես իրենք են ասում` «հակասանիտարական վիճակ» ստեղծելու:
ՈՒՍՏԱ ՀՐԱՆՏ
ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե Հովսեփյան
ՀՀ իշխանությունները մի կողմից անվերջ աղաղակում են տնտեսական աճի մասին, մյուս կողմից` երկրում սոցիալական անմխիթար վիճակն ակնհայտ է:
Ասվածի մի ապացույցը ոչ միայն ՄԱԿ-ի մարդասիրական օգնության պարենային ...«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
Պատմությունը ապրում է այնքան, որքան հիշում են եւ հիշեցնում:
Ու որքան հիշենք 1915 թվականի ոճիրը` Ցեղասպանությունը, ապրելու է նաեւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը:
«Ոսկե ծիրան» միջազգային ...ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2
Ալ Պաչինոն մեկնում է Մոսկվա` կինոպրոդյուսեր Սերգեյ Կոնովի` Դմիտրի Մեդվեդեւի մերձավորի հրավերով: Նա Մոսկվայում կապրի 4 ամիս: Ալ Պաչինոյի եւ Սերգեյ Կոնովի բարեկամությունը հին արմատներ ունի: Ի դեպ, Սերգեյ ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: ...NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան 1
Ցնցակաթված: Հերթական: Ուրիշ կերպ անհնար է բնորոշել էն հարվածը, որ ստացավ վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջին ասուլիսին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին տրված ...ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի 5
Հայ հասարակությունը երեւի թե ըստ արժանվույն չգնահատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան ֆուտբոլ դիտելու հրավերը, որ նրան ուղղեց Ս.Սարգսյանը` թե դիվանագիտական խողովակներով, թե նաեւ «Ուոլ Սթրիթ ...ՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստին հրավիրված էր ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, թիվ 62202608 քրգործով քննչական խմբի ...ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
Քրեական դատարանում երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերից մեկը` Համաժողովրդական Շարժմանը միացած նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանի գործով դատավարությունը:
...ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված ...«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՍԴՀԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը որոշ բացահայտումներ արեց` մասնավորապես կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված «օպերատիվ-հետախուզական» ...«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
...Թեեւ իրական «հայտնի ուժեր»-ը ավելի քան ցցուն են երեւում: Եվ չեն թաքցնում իրենց գոյությունը...
Էս երկրում բոլորս էլ, ամենաքիչը, Նոստրադամուս ենք դարձել: Ոչ միայն ապագան կանխատեսելու գծով: Այլ`... ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար հայտարարված էր քաղբանտարկյալներ` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ ...
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանNO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի
ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. ՇահվերդյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

