
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: «Չկա ԼՂ հակամարտության ռազմական լուծում», - նշել են համանախագահները:

ԵԱՀԿ պաշտոնական կայքում ԵԱՀԿ մամուլի ծառայության հրապարակած հայտարարությունում համանախագահները ողջունում են «Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ս.Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի կառուցողական ներգրավվածությունը, որը հաջորդել է հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նրանց հանդիպմանն ու հունիսի 27-28-ը համանախագահների տարածաշրջան կատարած այցին»: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների համար այս կարեւոր փուլում բոլոր կողմերին կոչ է արված զերծ մնալ մաքսիմալիստական արդյունքի հասնելուն ուղղված նախաձեռնություններից` թե հակամարտության գոտում, թե բանակցությունների սեղանի շուրջ եւ թե իրենց հրապարակային հայտարարություններում, եւ խուսափել ռազմատենչ հռետորաբանությունից, քանի որ «հիմա Մինսկի խումբը եւ նախագահները միասին աշխատում են խաղաղ կարգավորման ուղղությամբ»: Հայտարարության հեղինակները նշում են, որ Սանկտ Պետերբուրգում Ս.Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ են արել խթանել բանակցությունները. «Համանախագահներն անհամբերությամբ սպասում են առաջիկա շաբաթների ընթացքում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ նոր հանդիպմանը` առաջ տանելու համար խաղաղության կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ բանակցությունները», - ասված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ: Այսպիսով, օգոստոսի 1-ին Մոսկվայում ծրագրված է հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ: Այս մասին նախ ադրբեջանական պարբերականին հայտնել էր Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Խազար Իբրահիմը` հավելելով, որ հանդիպման առաջարկը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներինն է: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը փաստել էր, որ ադրբեջանական կողմը հանդիպմանը մասնակցելու նախնական համաձայնություն է տվել: Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, իր հերթին, տեղեկացրել էր, որ հուլիսի 31-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը, որից հետո ակնկալվում են առանձին հանդիպումներ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Երեկ Հայաստանի ԱԳՆ-ն եւս հաստատել է տեղեկությունները` Էդվարդ Նալբանդյանի ու Էլմար Մամեդյարովի միջեւ օգոստոսի 1-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ. այս մասին նշել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հետեւյալ մեկնաբանություններով: ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ԱՊԱ-ին հայտնել է, որ միջնորդները նախատեսում են օգոստոսի 1-ին կազմակերպել հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ, որի դետալները, սակայն, դեռեւս ճշտված չեն. «ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է ակտիվ աշխատել: Հաջորդ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են հանդիպում անցկացնել, բայց մենք դեռեւս միմյանց հետ չենք ճշգրտել մեր ժամանակացույցները», - ԱՊԱ-ին հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը: Նա տեղեկացրել է, որ հանդիպում է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը ամերիկացի համանախագահը արդյունավետ է գնահատել: Ըստ Բրայզայի` Վաշինգտոնում, այդ թվում պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպումների ընթացքում նշվել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է սատարել համանախագահների` Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Մադրիդի փաստաթղթի առնչությամբ տարբերությունների նվազեցման ճանապարհին գործադրվող ջանքերին: Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի համոզմամբ` օգոստոսի սկզբին Մոսկվայում Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների միջեւ բանակցությունների համար հիմք կծառայի ղարաբաղյան հակամարտության կարգավորման այն աշխատանքը, որը երկու երկրների նախագահները հունիսին առաջարկել են Սանկտ Պետերբուրգում: «Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների առաջիկա մոսկովյան բանակցությունները նոր աշխատանքի սկիզբն են նշանավորում, որը երկու երկրների նախագահները առաջարկեցին Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը: Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններն ընթանալու են մադրիդյան առաջարկությունների հիման վրա», - ասել էր Բ.Ֆասիեն: Օրերս ԵԱՀԿ ՄԽ-ում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան նշել է, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդները հուսով են, որ Ադրբեջանում կայանալիք նախագահական ընտրությունները բացասաբար չեն անդրադառնա բանակցային գործընթացի վրա: «Նախագահական ընտրություններն Ադրբեջանում չպետք է անդրադառնան ղարաբաղյան գործընթացի վրա, եւ ես հուսով եմ, որ գործընթացը չի դադարի, ամեն դեպքում դա կախված է Ադրբեջանի կառավարությունից», - ասել է նա: Իսկ ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հայտարարել է. «Մոսկվայում տեղի կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ` Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ: Նախարարների համաձայնությունը ստացված է»: Ըստ ռուս դիվանագետի` բանակցությունները կանցնեն հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների հիման վրա: Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
- Էմմա Գաբրիելյան
ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե Հովսեփյան
ՀՀ իշխանությունները մի կողմից անվերջ աղաղակում են տնտեսական աճի մասին, մյուս կողմից` երկրում սոցիալական անմխիթար վիճակն ակնհայտ է:
Ասվածի մի ապացույցը ոչ միայն ՄԱԿ-ի մարդասիրական օգնության պարենային ...«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
Պատմությունը ապրում է այնքան, որքան հիշում են եւ հիշեցնում:
Ու որքան հիշենք 1915 թվականի ոճիրը` Ցեղասպանությունը, ապրելու է նաեւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը:
«Ոսկե ծիրան» միջազգային ...ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2
Ալ Պաչինոն մեկնում է Մոսկվա` կինոպրոդյուսեր Սերգեյ Կոնովի` Դմիտրի Մեդվեդեւի մերձավորի հրավերով: Նա Մոսկվայում կապրի 4 ամիս: Ալ Պաչինոյի եւ Սերգեյ Կոնովի բարեկամությունը հին արմատներ ունի: Ի դեպ, Սերգեյ ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: ...NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան 1
Ցնցակաթված: Հերթական: Ուրիշ կերպ անհնար է բնորոշել էն հարվածը, որ ստացավ վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջին ասուլիսին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին տրված ...ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի 5
Հայ հասարակությունը երեւի թե ըստ արժանվույն չգնահատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան ֆուտբոլ դիտելու հրավերը, որ նրան ուղղեց Ս.Սարգսյանը` թե դիվանագիտական խողովակներով, թե նաեւ «Ուոլ Սթրիթ ...ՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստին հրավիրված էր ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, թիվ 62202608 քրգործով քննչական խմբի ...ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
Քրեական դատարանում երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերից մեկը` Համաժողովրդական Շարժմանը միացած նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանի գործով դատավարությունը:
...ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված ...«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՍԴՀԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը որոշ բացահայտումներ արեց` մասնավորապես կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված «օպերատիվ-հետախուզական» ...«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
...Թեեւ իրական «հայտնի ուժեր»-ը ավելի քան ցցուն են երեւում: Եվ չեն թաքցնում իրենց գոյությունը...
Էս երկրում բոլորս էլ, ամենաքիչը, Նոստրադամուս ենք դարձել: Ոչ միայն ապագան կանխատեսելու գծով: Այլ`... ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար հայտարարված էր քաղբանտարկյալներ` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ ...
«ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՊԱԼՎԵԼ Է ՍԱՐՍԱՓԵԼԻՈՐԵՆ»
ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե ԱռուստամյանԸՍՏ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐԻ` ԱՆԱՐԴՅՈՒՆՔ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Էմմա ԳաբրիելյանՑՆՑՎԱԾՆԵՐ ՉԿԱՅԻՆ
Մարինե ԽառատյանՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵԼ»
Էմմա Գաբրիելյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանNO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի
ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. ՇահվերդյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

