
ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
- Ալ Պաչինոն մեկնում է Մոսկվա` կինոպրոդյուսեր Սերգեյ Կոնովի` Դմիտրի Մեդվեդեւի մերձավորի հրավերով: Նա Մոսկվայում կապրի 4 ամիս: Ալ Պաչինոյի եւ Սերգեյ Կոնովի բարեկամությունը հին արմատներ ունի: Ի դեպ, Սերգեյ Կոնովի եւ դերասանուհի Եկատերինա Ռեդնիկովայի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 8-ին: Հարսանիքին հրավիրված է եղել նաեւ Ալ Պաչինոն, սակայն նա իր ուղեւորությունը հետաձգել է: Ալ Պաչինոն Սերգեյ Կոնովի հետ Ռուսաստանում մտադիր է նոր կինոգլուխգործոց նկարահանել: Համաշխարհային հռչակ ունեցող կինոդերասանը 4 ամիսների ընթացքում կապրի Մոսկվայի ամենաթանկ հյուրանոցներից մեկում: Սակայն նրա ծախսերի հարցը բաց է մնում: Տվերսկայա փողոցում գտնվող հյուրանոցի սենյակի գները առասպելական են. Ալ Պաչինոյի համար վարձակալած սենյակի համար օրական կվճարեն 200 հազար ռուբլի...

Ֆրանսիայի խոհրդարանը կողմ է սահմանադրական բարեփոխումներին Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների համատեղ նիստում բարեփոխումների օգտին քվեարկել է 538, դեմ` 357 պատգամավոր: Սարկոզին քվեարկության արդյունքները համարել է «Ֆրանսիայի խորհրդարանի հաղթանակը»: Նրա խոսքով` բարեփոխումները կարող են ուժեղացնել Ֆրանսիայի խորհրդարանի դերը` մեծացնելով նախագահի գործունեությունը հսկելու պատգամավորների հնարավորությունը: Քննադատները հաստատում են, որ նոր իրավիճակից օգուտներ կկորզի հենց նախագահը: Արդարադատության նախկին նախարար, այժմ սոցիալիստ սենատոր Ռոբեր Բադինտերը ընդհանրապես այն կարծիքին է, որ բարեփոխումների օգտին քվեարկելը հավասար է Սարկոզիի թագադրությանը: Վերջնահաշվում, նրա կարծիքով, Ֆրանսիային սպասվում է մոնոկրատիան, այսինքն` միանձնյա իշխանությունը: Իսկ ո՞րն է բարեփոխումների էությունը... Փորձագետների կարծիքով` Սարկոզիի բարեփոխումները ամենաարմատականն են` 1958 թվականին Շառլ դը Գոլի օրոք ընդունած Սահմանադրությունից հետո: Օրենքը իրավունք է տալիս խորհրդարանին վետո դնել նախագահի որոշ նշանակումների վրա, կառավարությանը զրկում է խորհրդարանական հանձնաժողովների վրա հսկողություն սահմանելուց, իսկ նախագահին` զանգվածային համաներում շնորհելու իրավունքից: Նոր դրույթի համաձայն` Ֆրանսիայի նախագահը կարող է ելույթ ունենալ խորհրդարանի առջեւ: 1875 թվականից ի վեր Ֆրանսիայի նախագահը ուղղակիորեն իրավունք չուներ դիմելու պատգամավորներին, քանի որ դա հակասում էր իշխանությունների տարանջատման սկզբունքին:
Լուրջ խոսակցություն Հորդանանի թագավոր Աբդալա Երկրորդը մտադիր է համոզել դեմոկրատ սենատոր Օբամային, ով պայքարում է նախագահական աթոռի համար, «ուղղել հանրապետականների սխալները եւ տեսնել Միացյալ Նահանգների արաբական դաշնակցին»: Հորդանանում այդքան էլ գոհ չեն Բուշի «դարաշրջանից»: Այս երկիրը 60 տարիների ընթացքում տարածաշրջանում Վաշինգտոնի ամենանվիրյալ գործընկերն է, իսկ 1994 թվականին խաղաղության պայմանագիր է ստորագրել Իսրայելի հետ` ջանալով ստանալ ավելի շատ քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներ: Ամմանը հիասթափված է Իրաքում ամերիկյան քաղաքականության ձախողումից, որի հետեւանքով Բաղդադում իշխանության եկան շիա առաջնորդները, հանգամանք, որը ուժեղացրեց հարեւան Իրանի դիրքերը: Աբդալա Երկրորդի կարծիքով` հարկ է լսել արաբ դաշնակիցների խորհուրդները: Օբամայի հետ քննարկվել են զգայուն հիմնախնդիրներ` «պաղեստինյան դոսյեն» եւ Երուսաղեմի ճակատագիրը. քաղաք, որը սրբազան է երեք կրոնների համար: Աբդալա Երկրորդը կկամենար Օբամայից լսել, որ հավատարիմ է մնում մերձավորարեւելյան հակամարտության կարգավորման նախկին գծակարգին` Պաղեստինում երկու` հրեական եւ արաբական պետությունների խաղաղ եւ անվտանգ համագոյակցությանը: Ինչ վերաբերում է Երուսաղեմի կարգավիճակի խնդրին, ապա Օբաման իր բոլոր նախկին հայտարարություններում սովորաբար կանգնել է ԱՄՆ-ում ազդեցիկ` հրեական լոբբիի դիրքերում, այսինքն` նա անթույլատրելի է համարել Երուսաղեմի կարգավիճակի վերանայումը, որը 1980-ական թվականներին Իսրայելի Քնեսեթը հայտարարել է Իսրայելի միասնական եւ անբաժանելի մայրաքաղաք: Սակայն վերջին օրերին Օբաման հպանցիկ կարգով նոր նոտաներ է հնչեցրել, թե այս սրբազան քաղաքի կարգավիճակի շուրջ դեռ պետք է համաձայնության գալ: Այս մարտավարությամբ նա զգուշացրել է իսրայելցիներին եւ ուրախացրել արաբներին: Օբաման` սենատորներ Ջեք Ռիդի եւ Չաք Հեյգլի ուղեկցությամբ, երեկ Իրաքից ժամանել է Ամման, իսկ երեկոյան մեկնել Իսրայել եւ Պաղեստին: Պաղեստինում այնքան են ոգեւորվել նրա այցով, որ հատուկ բլիթ են թխել` լոլիկով եւ անանուխով, ինչպիսիք կարելի է գնել Խադիի հացաբուլկեղենի կրպակներում: Սակայն Պաղեստինում, ի տարբերություն Խադիի, առկա է այն մտայնությունը, որ Սպիտակ տունը իր քաղաքականությունը չի փոխի Իսրայելի նկատմամբ` ով էլ գա իշխանության: Ի դեպ, Օբամայի հակառակորդ Ջոն Մակքեյնը իր մերձավորարեւելյան շրջագայության ժամանակ Պաղեստին չի այցելել:
Ցեղասպանության մեղադրանքով Ձերբակալվել է Ռադովան Կարաջիչը` Բոսնիայի սերբերի նախկին ղեկավարը, ում որոնում էին` ռազմական հանցագործության եւ մարդկության դեմ գործած ոճրի մեղադրանքներով: Ավելի քան տասը տարի է` նա թաքնվում է միջազգային արդարադատությունից: Նրան բռնել են Սերբիայի տեղական հատուկ ծառայությունները: 63-ամյա Կարաջիչը կկանգնի Բելգրադի ռազմական հանցագործությունների հարցերով հատուկ դատարանի առջեւ: Ակնկալվում է, որ նա շուտով կհանձնվի Հաագայի միջազգային դատարանին: Բոսնիացի մահմեդականները եւ խորվաթները Կարաջիչին համարում են հրեշ, ով սադրեց 1992-1995թթ. քաղաքացիական պատերազմը, որը խլեց տասնյակ հազարավոր կյանքեր: Միեւնույն ժամանակ նրա ձերբակալումը կհուզի պահպանողական սերբերին ինչպես Բոսնիայում, այնպես էլ Սերբիայում, քանի որ Կարաջիչին համարում են հերոս: Նրա հասցեին ամենածանր մեղադրանքը Սարաեւոյի 43-օրյա պաշարումն է, որի ընթացքում զոհվել է 10 հազար խաղաղ բնակիչ, ինչպես նաեւ 1995 թվականին Սրեբրենիցայում 8 հազար մահմեդական տղամարդկանց ոչնչացումը: Ռազմական դատարանի գլխավոր մեղադրող Սերժ Բրամերցը հայտարարել է. «Սա կարեւոր օր է զոհերի համար, ոչ ոք օրենքից չի փախչի. վաղ թե ուշ բոլոր փախածները կկանգնեն արդարադատության առաջ»: Պերեսի եւ Աբասի պատմական հանդիպումը Իսրայելը եւ Պաղեստինի ինքնավարությունը հույս ունեն մինչեւ այս տարեվերջ խաղաղության համաձայնագիր ստորագրել` համաձայն 2007 թվականի նոյեմբերին Անապոլիսում անցկացված մերձավորարեւելյան խորհրդաժողովում հնչած հայտարարությունների: Այդ մասին Երուսաղեմում Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ հանդիպման վերջնարդյունքում հայտարարել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասը: «Մենք պարտադրված ենք համագոյակցել խաղաղ», - ընդգծել է Պաղեստինի նախագահը: Աբասը բարձր է գնահատել Պերեսի կառուցողական դիրքորոշումը` նրան համարելով «խաղաղության մարդ»: Պերեսի գրասենյակը ծանուցել է, որ այս հանդիպումը նախաձեռնել է Իսրայելի նախագահը: Պաղեստինի ղեկավարը հուլիսի 24-ին կհանդիպի Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի հետ: Նյութերը պատրաստեց Գոհար Բարսամյանը
Քննարկում
Սարգիս գրել է:
Ալ Պաչինո չի, այ դոդոշներ, Ալ Պուչինո է: Լավ Է Ալ Չիբուռաշկա չեք դրել անունը:
IGDIR գրել է:- Սարգիս
Ալ Պաչինո չի, այ դոդոշներ, Ալ Պուչինո է: Լավ Է Ալ Չիբուռաշկա չեք դրել անունը:
Այ սուտի գրագետ, որտեղ՞ ես կարդացել Պուչինո,- Սարգիս
ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե Հովսեփյան
ՀՀ իշխանությունները մի կողմից անվերջ աղաղակում են տնտեսական աճի մասին, մյուս կողմից` երկրում սոցիալական անմխիթար վիճակն ակնհայտ է:
Ասվածի մի ապացույցը ոչ միայն ՄԱԿ-ի մարդասիրական օգնության պարենային ...«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
Պատմությունը ապրում է այնքան, որքան հիշում են եւ հիշեցնում:
Ու որքան հիշենք 1915 թվականի ոճիրը` Ցեղասպանությունը, ապրելու է նաեւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը:
«Ոսկե ծիրան» միջազգային ...ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2
Ալ Պաչինոն մեկնում է Մոսկվա` կինոպրոդյուսեր Սերգեյ Կոնովի` Դմիտրի Մեդվեդեւի մերձավորի հրավերով: Նա Մոսկվայում կապրի 4 ամիս: Ալ Պաչինոյի եւ Սերգեյ Կոնովի բարեկամությունը հին արմատներ ունի: Ի դեպ, Սերգեյ ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: ...NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան 1
Ցնցակաթված: Հերթական: Ուրիշ կերպ անհնար է բնորոշել էն հարվածը, որ ստացավ վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջին ասուլիսին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին տրված ...ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի 5
Հայ հասարակությունը երեւի թե ըստ արժանվույն չգնահատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան ֆուտբոլ դիտելու հրավերը, որ նրան ուղղեց Ս.Սարգսյանը` թե դիվանագիտական խողովակներով, թե նաեւ «Ուոլ Սթրիթ ...ՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստին հրավիրված էր ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, թիվ 62202608 քրգործով քննչական խմբի ...ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
Քրեական դատարանում երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերից մեկը` Համաժողովրդական Շարժմանը միացած նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանի գործով դատավարությունը:
...ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված ...«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՍԴՀԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը որոշ բացահայտումներ արեց` մասնավորապես կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված «օպերատիվ-հետախուզական» ...«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
...Թեեւ իրական «հայտնի ուժեր»-ը ավելի քան ցցուն են երեւում: Եվ չեն թաքցնում իրենց գոյությունը...
Էս երկրում բոլորս էլ, ամենաքիչը, Նոստրադամուս ենք դարձել: Ոչ միայն ապագան կանխատեսելու գծով: Այլ`... ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար հայտարարված էր քաղբանտարկյալներ` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ ...
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանNO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի
ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. ՇահվերդյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

