
«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
- Պատմությունը ապրում է այնքան, որքան հիշում են եւ հիշեցնում:

Ու որքան հիշենք 1915 թվականի ոճիրը` Ցեղասպանությունը, ապրելու է նաեւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին է ներկայացվել Ջուսսի Բյորնի «Նրանք ինձ կոչում էին մայրիկ» ֆիլմը` նվիրված իր մեծ մայրիկի` Բոդիլ Բյորնի հիշատակին: Ջուսսի Բյորնը մինչեւ 15 տարեկանն ապրել է տատի հետ. «Նա ինձ համար միայն տատ չէր. մայր էր, քույր, մեծ հեղինակություն»... Ու ողջ գիտակցական կյանքում Ջուսսիին հետաքրքրել է` ի՞նչ կա հայերի մեջ. տատն իր ամբողջ կյանքը նրանց է նվիրել: Ի վերջո` ինքն էլ` կիսով չափ, հայ է: Ֆիլմը վավերացումն է Ջուսսի Բյորնի որոնումների, փաստերի հետքերով Հայաստան բերած ճանապարհների, մի կնոջ անանձնական նվիրումը մի ժողովրդի եւ ամենասարսափելի ոճրագործության եղելության, որ պատահել է այդ ժողովրդի հետ: Նաեւ` ապրումներն ու զգացողությունները մի մարդու, ով 100 տարի հետո գնում է իր համար ամենաթանկ մարդու կյանքի հետքերով եւ գտնում մի կտոր հայրենիք: Ջուսսի Բյորնը Օսլոյի ազգային արխիվում քրքրում է փաստաթղթերը, գտնում Բոդիլ Կատարինե Բյորնի ճամպրուկները, որտեղ դասավորված են թղթեր, փաստաթղթեր, թղթապանակներ եւ օրագիրը: ...«...Ես ամենասարսափելի դեպքերի ականատեսն եմ եղել... Պատկերացրու` կորցնես հայրենիքդ եւ ամենասիրելի մարդկանց...», - գրել է Բոդիլ Բյորնը: Նորվեգացի միսիոներուհին ծնվել է 1871թ. հունվարի 27-ին` Նորվեգիայի Կրագերո քաղաքում, անվանի մեծահարուստի ընտանիքում: 1903 թվին հայերի մասին պատմությունները հասան նաեւ բուժքույր Բոդիլի ականջին: 1905-ին «Կին միսիոներներ» կազմակերպության կողմից նա ուղարկվում է Օսմանյան կայսրություն: Սկզբում Արեւելյան Անատոլիայում, հետո` Մուշում մարդասիրական գործունեություն է ծավալում: Կառուցում է որբանոցներ, հիվանդանոցներ, ամբուլատորիաներ: «...Երբեք այդքան հիվանդներ չէի տեսել»: Նրա մոտ գալիս էին ոչ միայն հայեր, այլեւ թուրքեր, քրդեր... Թոռը` պարոն Բյորնը, հասնում է Մուշ: Խոսում է քրդերի հետ. այնտեղ հիմա նրանք են ապրում: Նրանցից մեկը հիշում է, որ իր պապը պատմել է օտարազգի մի լավ կնոջ մասին, ով բուժել էր իրեն... «Ուրեմն, իմ տատը բուժել է քո պապին», - ժպտում է Բյորնը ու խնդրում օգնել` գտնելու հիվանդանոցը, որբանոցը, լուսանկարներ է ցույց տալիս: Պարզվում է` հիվանդանոցի տեղում հիմա մզկիթ է, իսկ որբանոցի ավերակներն են մնացել: ...«...Առավոտյան մենք լսեցինք, թե ինչպես են հրանոթները թնդում: Մենք պատուհանից տեսանք, թե ինչպես են այրվում հայերի տները, փախչել փորձող հայերը: Տեսանք, թե ինչպես են կրակում կոտրված սրտով մարդկանց վրա... Ես մոտենում էի մահճակալներին` իջեցնելու հիվանդներին, փրկելու նրանց: Ես սողալով էի մոտենում. կարող էի սպանվել, իսկ ես դեռ պետք էի այդ մարդկանց. ես դա գիտակցում էի...»: Բոդիլ Բյորնին հաջողվում է փրկել 3 ուսուցիչ, 3 աշակերտ: ...«...Ես փորձում էի տեղեկություն իմանալ նրանց մասին, բայց հիմա գիտեմ` մյուսներին տարան սպանելու...»: ... Ջուսսի Բյորնը կարդում է տատի օրագիրը, հիշում Մուշում տեսածն ու` «...Չգիտեմ` ինչն է ստիպում լաց լինել... Գուցե մարդկանց մասին հիշողությունների համար, ովքեր մի ժամանակ ապրել են այստեղ»... Ջարդերից հետո 20.000 որբեր կային Հայաստանում: Բոդիլը խնամում, մահից փրկում է հարյուրավոր անօթեւան երեխաների, կանանց: 1917 թվականին վերադառնում է Նորվեգիա` գրկին երկու տարեկան տղա: Ասում է, որ որդեգրել է նրան: Նրան չէին հավատում. Կատարինեն չէր էլ փորձում հավատացնել, որ ինքը չէ փոքրիկի մայրը, եւ չէր սիրում, երբ հարցեր էին տալիս, փորձում հասկանալ` ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ: Ծնողները երես են թեքում նրանից. մեծանուն ընտանիքի համար անպատվություն էր աղջկա` անօրինական թոռ «պարգեւելը»: Բոդիլ Կատարինե Բյորնը տղային անվանակոչում է մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունով: Ֆրիտյոֆ-Ռաֆայելը նրա միակ զավակն էր. Կատարինեն այդպես էլ չի ամուսնանում: Շուտով նորվեգուհին նորից մեկնում է Մերձավոր Արեւելք` գաղթական հայերի, սովահար որբերի ետեւից. Լիբանանում, Սիրիայում, Պոլսում որբանոցներ հիմնում: 1922 թվականին Ալեքսանդրապոլում իր հիմնած «Լուսաղբյուր» կոչվող որբանոցում խնամում է 33 որբերի: ... Թոռը` պարոն Բյորնը, Գյումրիում է: Ասում են` մի պապիկ կա, ով որբանոցում է մեծացել: Բյորնը խնդրում է շտապել ծերունու մոտ. ախր ասացին, որ նա 94 տարեկան է, ամեն վայրկյանը ճակատագրական կարող է լինել: Բախում են Լյուդվիգ պապի դուռը, բացում է` ձեռքին` մի մեծ դանակ. արդեն ծերունի է, բայց դեռ չի մարել ինքնապաշտպանական սուր բնազդը: Ուրախանում է հյուրերով: Պարզվում է` նա ամերիկյան որբանոցում է մեծացել, բայց շատ լավ հիշում է Կատարինե մայրիկին. նա իր որբերին պահում էր այնպես, ինչպես սեփական երեխաներին: Հետո` նրա որբերը սոված չէին լինում: Հիշում է, որ ինքը 13 տարեկան էր ու քանի անգամ է գնացել նրա մոտ, խնդրել, որ իրեն էլ իր որբանոցում պահի: «Վերցրե՞ց», - անհամբեր հարցրեց պարոն Բյորնը, «Չէ~», - ափսոսանքով պատասխանեց ծերունին: ...«...Աստվածաշնչում մի խոսք կա, որ Հայաստանում է սիրելի դարձել: Ասված է` «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որովհետեւ այս փոքրիկներից մեկին այդ չարեցիք, ինձ համար էլ չարեցիք» (Մատթեոս 26.45): Բայց հիմա եթե անգամ Հիսուսն այստեղով անցնի, չեմ կարող նրան հյուրընկալել...»: Երկրում ծայրահեղ աղքատություն էր: Բոդիլ Կատարինե Բյորնը լուսանկարվել է որբերի հետ եւ ուղարկել նորվեգացի մեծահարուստներին, մի շարք կազմակերպությունների, որպեսզի նրանք օգնեն` խնամելու երեխաներին: Որպես ականատես` լուսանկարել է բազմաթիվ տեսարաններ` դրանց կցելով փոքրիկ վկայություններ, որոնք արժեքավոր փաստեր են Ցեղասպանության: ...Իսկ գյումրեցիները շրջապատել էին Բյորնին եւ խոսում էին բոլորը միասին. անգամ թարգմանիչը ոչինչ չէր հասկանում. «Սա մեր երկրի մշակույթն է, բոլորը խոսում են, եւ հնարավոր չէ թարգմանել»: Բայց ինչ-որ բան կարելի էր հասկանալ. ասում էին` «Դուք մեզ համար սիրելի, շատ սպասված հյուր եք», «Դուք հրաշալի տատիկ ունեք», «Նա մեծ մարդ էր»... ...Բոդիլ Կատարինե Բյորնը փրկում, խնամում էր հայ որբերին, իսկ իր որդուն` 7-ամյա Ֆրիտյոֆին թողել էր Բեյրութի ֆրանսիական դպրոցում: ...«Ֆրիտյոֆ, որդիս, ես հիմա չեմ կարող քեզ այստեղ բերել, թույլ չեն տալիս: Բոլորի նկատմամբ բարի եղիր, մեծահոգի, ու նրանք քեզ կսիրեն: Աղոթիր Աստծուն»... Արձակուրդներին Ֆրիտյոֆը այցելում էր մայրիկին. նրա` որբերի հետ լուսանկարներն են փաստում: ...«Ներիր մայրիկին, Ֆրիտյոֆ, որ քեզ մենակ եմ թողել, երբ պետք է միշտ քո կողքին լինեի: Ես պետք է խնամեի ավելի քան 30 որբերի»... 1924 թվին ռուսական կառավարությունն արգելեց միսիոներների աշխատանքը. նրա փոքրիկ որբանոցը փակվում է, որբերը ցիրուցան են լինում: Բոդիլը հայերի ետեւից մեկնեց Սիրիա: Մինչեւ 1935թ. Բյորնը աշխատում է Սիրիայի գաղթօջախի որբախնամ հաստատություններում: ...Պարոն Բյորնը Սիրիայում է` մի մեծ սարահարթի մոտ, որ հազարավոր հայերի վերջին հանգրվանն է: «Սա զարհուրելի է, միեւնույն ժամանակ` ողբերգական..., - ասում է պարոն Բյորնը, - Մեռյալներին պետք է հարգել` թողնելով հանգստության մեջ»... Բոդիլ Բյորնը մինչեւ 1935թ. աշխատել է Սիրիայի որբանոցներում: Նրա որբերը երբեք չմոռացան իրենց Կատարինե մայրիկին: ...«Շատ սիրելի մայրիկ, ես չեմ մոռանում այն երկու տարիները, որ Ձեզ մոտ եմ անցկացրել... Ձեր դուստր` Շատոն Փիրուդյան»... ...Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ Հուշահամալիրի Հուշապատի մեջ ամփոփեցին Բոդիլ Բյորնի գերեզմանից բերված հողը, հուշատախտակ տեղադրվեց...
- Մարինա Բաղդագյուլյան
ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե Հովսեփյան
ՀՀ իշխանությունները մի կողմից անվերջ աղաղակում են տնտեսական աճի մասին, մյուս կողմից` երկրում սոցիալական անմխիթար վիճակն ակնհայտ է:
Ասվածի մի ապացույցը ոչ միայն ՄԱԿ-ի մարդասիրական օգնության պարենային ...«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
Պատմությունը ապրում է այնքան, որքան հիշում են եւ հիշեցնում:
Ու որքան հիշենք 1915 թվականի ոճիրը` Ցեղասպանությունը, ապրելու է նաեւ նորվեգացի միսիոներուհի Բոդիլ Կատարինե Բյորնը:
«Ոսկե ծիրան» միջազգային ...ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
2
Ալ Պաչինոն մեկնում է Մոսկվա` կինոպրոդյուսեր Սերգեյ Կոնովի` Դմիտրի Մեդվեդեւի մերձավորի հրավերով: Նա Մոսկվայում կապրի 4 ամիս: Ալ Պաչինոյի եւ Սերգեյ Կոնովի բարեկամությունը հին արմատներ ունի: Ի դեպ, Սերգեյ ...ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա Գաբրիելյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը, Բեռնար Ֆասիեն եւ Մեթյու Բրայզան երեկ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ընդգծել են, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի: ...NO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան 1
Ցնցակաթված: Հերթական: Ուրիշ կերպ անհնար է բնորոշել էն հարվածը, որ ստացավ վարչախումբը Լեւոն Տեր-Պետրոսյանից վերջին ասուլիսին:
ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից Վայոց ձորի մարզի դատախազին տրված ...ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի 5
Հայ հասարակությունը երեւի թե ըստ արժանվույն չգնահատեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին Հայաստան ֆուտբոլ դիտելու հրավերը, որ նրան ուղղեց Ս.Սարգսյանը` թե դիվանագիտական խողովակներով, թե նաեւ «Ուոլ Սթրիթ ...ՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե Մանուկյան
Երեկ մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի հերթական նիստին հրավիրված էր ՀՀ հատուկ քննչական ծառայության՝ հատկապես կարեւոր գործերի ավագ քննիչ, թիվ 62202608 քրգործով քննչական խմբի ...ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե Խառատյան
Քրեական դատարանում երեկ շարունակվեց մարտի 1-ի գործով Համաժողովրդական Շարժման ներկայացուցիչների դեմ հարուցված քրգործերից մեկը` Համաժողովրդական Շարժմանը միացած նախկին ոստիկան Քրիստափոր Էլազյանի գործով դատավարությունը:
...ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, «Տիգրան Մեծ» ջոկատի հրամանատար, ԵԿՄ անդամ Սմբատ Այվազյանի նկատմամբ հարուցված ...«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
Երեկ ՍԴՀԿ գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ԱԱ նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը որոշ բացահայտումներ արեց` մասնավորապես կապված մարտի 1-ին Ազատության հրապարակում իրականացված «օպերատիվ-հետախուզական» ...«ՀԱՅՏՆԻ ՈՒԺԵՐ»-3-Ի ՈՐՈՆՈՒՄՆԵՐԸ
...Թեեւ իրական «հայտնի ուժեր»-ը ավելի քան ցցուն են երեւում: Եվ չեն թաքցնում իրենց գոյությունը...
Էս երկրում բոլորս էլ, ամենաքիչը, Նոստրադամուս ենք դարձել: Ոչ միայն ապագան կանխատեսելու գծով: Այլ`... ...«ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՕՐԵՐԸ» ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Երեկ Հյուսիսային պողոտայի այցելուների եւ նստացույցի մասնակիցների համար հայտարարված էր քաղբանտարկյալներ` Մատենադարանի փոխտնօրեն Արշակ Բանուչյանի, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ ...
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ
...ՍԿԻԶԲԸ ՄԻՇՏ ԷԼ ՏՈՆԱԿԱՆ Է
Մարինա ԲաղդագյուլյանՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԻՆ ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՕՐ
Էմմա ԳաբրիելյանԱՐԴԵՆ 5 ԱՄԻՍ, ԱՄԵՆ ՈՒՐԲԱԹ, ՆՈՒՅՆ ՏԵՂՈՒՄ, ՆՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՈՎ
Մարինա ԲաղդագյուլյանՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈ՞ՒՆ
Մարինե Խառատյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանNO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. ՇահվերդյանՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի
ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
- 535 Հուստինիանոս կայսեր Էդիկտը հայոց ժառանգական իրավունքի մասին:
- 1828 Ռուսական զորքերը գրավում են Ախալքալաքը:
- 1908 Երիտթուրքերի հեղաշրջումը Թուրքիայում, սահմանադրության վերականգնումը:
- 1993 ԼՂՀ պաշտպանության բանակը դուրս շպրտեց թշնամուն Աղդամ քաղաքից:
- 1993 Արցախում բնակվող հայ բնակչության դեմ երկար ժամանակ շարունակվող հրետանային ռմբակոծություններից պաշտպանվելու համար Արցախի ուժերը ստեղծեցին (ավարտեցին 1993 09 04) Աղդամի, Ջիբրայիլի և Հորադիզի պաշտպանական գոտիները:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

