
«ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
- Մարտի 1-ի գործով արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալները երեկ հավաքվել էին ՀԺԿ գրասենյակում` դեռեւս անազատության մեջ պահվող ընկերներին աջակցելու եւ նրանց ազատությունը հնարավորինս շուտ իրականանալի դարձնելու նպատակով:

«Ամեն ինչ անելու ենք, որ մեր ընկերները ազատության մեջ լինեն, որովհետեւ երբ գնում ենք Եռաբլուր` մեր զոհված ընկերների մոտ, ասում ենք` կներեք, որ մենք ողջ ենք մնացել, իսկ հիմա բանտերում գտնվող մեր ընկերներին ենք ասում` տղերք, կներեք, որ մենք ազատության մեջ ենք, դուք` ոչ: Ամեն ինչ պետք է անենք, որ նրանք էլ ազատության մեջ լինեն», - մեզ հետ զրույցում ասաց արդարացման դատավճռով կալանավայրից ազատ արձակված Ավետիք Ներսիսյանը: Մեկ այլ նախկին քաղբանտարկյալ` Խաչիկ Գասպարյանն էլ հավելեց. «Մենք պայքարել ենք ու պայքարելու ենք, մենք ազատամարտիկներ ենք եւ որ թշնամու գնդակից չենք վախեցել, ոչ մի ճնշումներից չենք վախենալու, շարունակելու ենք պայքարը մեր ընկերներին ազատության մեջ տեսնելու համար: Արդար է մեր գործը, ու դատապարտելի է այն, որ ազատամարտիկներին պահում են անազատության մեջ»: Ղարաբաղ կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանին հարցրինք, թե ինչպե՞ս է պատկերացնում իր դերակատարությունը քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեի գործունեության շրջանակում: «Ինչպես մնացած բոլոր նորմալ հայ մարդկանց դերակատարությունը. այսինքն` վիրավորվել, արժանապատվություն ունենալ, պայքարել այդ արժանապատվության համար եւ պայքարել պետականության համար», - ի պատասխան ասաց «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը` շարունակելով. «Ես գտնում եմ, որ մեր պետականությունը իրապես վտանգված է եւ մեզանից յուրաքանչյուրի խնդիրը պետք է լինի պետականության համար, մեր երեխաների ապագայի համար պայքարելը: Մեր երկրում վտանգվել են մարդու իրավունքները, արժանապատվությունը եւ պետությունը. այս երեքի համար յուրաքանչյուր բանական հայ մարդ պիտի այսօր պայքարի»: Նախկին քաղբանտարկյալ, ՀՀՇ ներկայացուցիչ Երջանիկ Աբգարյանի համար իր ներդրումը կոմիտեի աշխատանքում շատ պարզ է. «Շարունակելու ենք ակտիվ քաղաքական պայքարը, որովհետեւ մեր գործն իսկապես արդար է, եւ մենք անպայման հաղթելու ենք: Զիջելու, նահանջելու տեղ չունենք: Մեր քաղաքացիական պարտքն է` մեր ժողովրդին ազատել ավազակապետական ռեժիմից: Եթե մենք այս երկրի քաղաքացի ենք, պարտավոր ենք այդ գործունեությունը շարունակել` երկիրն ազատել բանդայից»: Քաղբանտարկյալների պաշտպանության կոմիտեն երեկվա նիստում որոշեց շարունակել համակարգված պայքարը քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով եւ սոցիալական օգնություն տրամադրել սոցիալապես անապահով վիճակում հայտնված քաղբանտարկյալների ընտանիքներին: Մարդիկ, ովքեր ամիսներ առաջ իրար երեւի չէին ճանաչում, այսօր մոտեցել, բռունցք են դարձել: «Շարունակելու ենք քաղաքական ճնշումը քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Մեր` հասարակության վճռականությունից է կախված, թե որքան բանտարկված կմնան քաղբանտարկյալները: Օգոստոսի 1-ի հանրահավաքում եթե մենք կարողանանք ցույց տալ հասարակության վճռականությունը, ապա քաղբանտարկյալները շատ շուտ ազատ կարձակվեն», - տեսակետ հայտնեց ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի խոսքերով` իրենք ամեն ինչ պետք է անեն ապօրինաբար մեկուսարաններում գտնվողներին մեկ րոպե շուտ ազատ արձակելու համար: Քաղբանտարկյալների ընտանիքներին սոցիալական օգնություն տրամադրելու համար կոմիտեն կօգտագործի ազատամարտիկ Արշավիր Բոզինյանի արդեն իսկ այդ առթիվ բացած հաշվեհամարը, որը վերջինս փոխանցել է կոմիտեի տնօրինությանը: Նախկին քաղբանտարկյալները երեկ հայտարարությամբ պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը:
- Մարինե Խառատյան
ԲԱՎԱՐԱՐՎՈՂ ԵՎՐՈՊԱ
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում թե Եվրոպայում արտաքին քաղաքական գաղափարախոսությունը հետզհետե զիջում է ավանդական` ուժերի հավասարակշռության տրամաբանությանը` կենտրոնանալով բիրտ ուժի ցուցադրման աստիճանական պարադիգմաների ...«ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
Գոհար Բարսամյան
Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» ջանում է խորացնել իր գործունեությունը Իրանում: «Royal Dutch Shell», «Repsol» եւ «Total» ընկերությունների գործունեությունը այս երկրում կապված է քաղաքական բարձր ռիսկայնության ...ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հարավկովկասյան տարածաշրջանում ակտիվանում է նաեւ գերմանական դիվանագիտությունը:
Այսպես` հուլիսի 17-ին Կովկասյան տարածաշրջան այցելեց Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումների ...ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի, իսկ ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. Շահվերդյան
Ոմանց ձեռնտու է «հաստակող ղարաբաղցուն» «խեղճ, լքված ղարաբաղցի» ներկայացնելը, մանավանդ որ` դա հատուցվում է պաշտոններով եւ հսկայական շահույթներով, իսկ մենք` «մեծաբերան, հոխորտացող գյումրեցիներս», «շաշ, ...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե Եղիազարյան 2
Մարտի 1-ի սպանդից հետո, երբ ձերբակալվեց եղբայրս` Գուրգեն Եղիազարյանը, կարծես թե աշխարհը շրջվեց ինձ եւ իմ հարազատների համար: Երեւանի փողոցներն ու հրապարակները շրջապատված էին զինվորներով, ոստիկաններով ու ...ԽՈՍՔԸ ԿԱ ՈՒ ԻՆՔԸ... ԿԱ
Կարինե Հարությունյան
«Առաջատարներից մեկը: Նրանից այնքա~ն բան ունեն սովորելու մեր նորահայտ արվեստաբան-լրագրողները, ովքեր այսօր խարխափում են անորոշության, աննպատակ դեգերումների մշուշում եւ կամ «նորարարություն» խաղում` չուզենալով ...ԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե Հարությունյան
Ասում են, չէ՞. եթե չես կարող դիմադրել, թուլացիր եւ հաճույք ստացիր: Հայաստանում, եթե ուշադիր լինենք, էս` թուլանալու խորհրդին հետեւողները շատ են: Խոսքը քաղաքական գործիչների մասին է, որոնց մտքին ու գործին ...ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի 8
Հանրությանը, ընդ որում` ոչ միայն հայ, հայտնի է «բազեի աչք» արտահայտությունը, որ նշանակում է սուր տեսողություն, քանի որ բազեն մի քանի կիլոմետր բարձրությունից կարող է նկատել գետնի վրա շարժվող մուկն անգամ ...ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան 11
Մինչ ՀՀ-ում եւ հանրապետությունից դուրս, բոլոր այն վայրերում, ուր հասցրել է հասնել Քոչարյանի տխուր հռչակը` ստորագրահավաք է իրականացվում վերջինիս` որպես ոճրագործի Հաագայի քրեական դատարանին հանձնելու համար, ...ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե Խառատյան 1
Եվ այսպես. այդպես էլ գործ չհարուցվեց օրերս ատրճանակը ձեռքին «լեւոնականներին գյուլլելու» սպառնալիքներով Հյուսիսային պողոտայում հայտնված սցենարիստ Վահրամ Սահակյանի դեմ: Ոստիկանությունից երեկ մեզ պատասխանեցին, ...«ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
Մարինե Խառատյան
Մարտի 1-ի գործով արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալները երեկ հավաքվել էին ՀԺԿ գրասենյակում` դեռեւս անազատության մեջ պահվող ընկերներին աջակցելու եւ նրանց ազատությունը հնարավորինս շուտ իրականանալի ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Հեղինե Մանուկյան
ՀՀ իշխանությունների համար վտանգավոր ու տարօրինակ սովորություն է դարձել հանրահավաքների անցկացմանը պրիմիտիվ մեթոդներով խոչընդոտելը, ասենք` մարզերից եկող փոխադրամիջոցների աշխատանքը դադարեցնելով, հանրահավաքի ...ԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.Սարգսյան
Վերջերս մոդայիկ բառերի շարքին է դասվել եւ անընդհատ օգտագործում են կոռուպցիա, հակակոռուպցիա եզրույթները: Բայց այդ երեւույթների մասին խոսելիս, որպես կանոն, սկսում են խոսել կաշառակերության, կառավարության ...99-ՐԴ ՕՐԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԵՂԱՎ
Իսկ ես` միամիտս, կարծում էի, թե լինելու է: Ու, ամենավատն այն է, որ դրան նախորդող օրերում էլ չեղավ: Թե՞` չէր էլ լինելու: Եսի՞մ:
Անկեղծ ասած` լավ բանի ակնկալիք չէ, որ ունեի: Ճիշտ բանի ակնկալիք ունեի: ...«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ
8
Ռ. Քոչարյանի Հաագայի «պուտյովկայի» ստորագրությունները շարունակվում են: Բոլորն են ուզում «գործուղողը» դառնալ: Տասնամյակի իրական արդյունքը՝ սա է:
Ոմն Ռ.Քոչարյան գիրք է հրատարակել ոչ ավել-ոչ պակաս` ...
ԱՐԱՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ. «ՇԱՐԺՄԱՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԱՎԱՐՏԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ Է»
Կարինե ՀարությունյանԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ «ԽԱՂԵՐԸ» ԲԱՆՏԵՐՈՒՄ
Կարինե ՀարությունյանԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՄՂԵԼ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԱՇՏ
Մարինե ԽառատյանԿՐԵՄԼԸ ՍԿՍԵՑ ՃԱՆԱՉԵԼ «ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻՆ»
Էմմա Գաբրիելյան«ԱՆԵՐԵՍԻ ՊԵՍ ՆՍՏԵԼ ՈՒ ԹՈՒՔՈՒՄՈՒՐ Ա ՈՒՏՈՒՄ...»
Կարինե Հարությունյան
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

