
ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
- Եվ այսպես. այդպես էլ գործ չհարուցվեց օրերս ատրճանակը ձեռքին «լեւոնականներին գյուլլելու» սպառնալիքներով Հյուսիսային պողոտայում հայտնված սցենարիստ Վահրամ Սահակյանի դեմ: Ոստիկանությունից երեկ մեզ պատասխանեցին, որ գործ չի հարուցվել, դեռ նյութեր են հավաքում:

Կարծում ենք` քրգործ չի էլ հարուցվի եւ եթե հարուցվի էլ` Վահրամ Սահակյանն այդ գործով առավելագույնը կանցնի որպես վկա: Եվ ինչու՞ պիտի քրգործ հարուցվի, երբ օրինակ` որեւէ պատասխանատվության չենթարկվեց Ս.Սարգսյանի մեկ այլ երկրպագուն` Տիգրան Ուրիխանյանը, որը մոտ մեկ ամիս առաջ օրը ցերեկով գազային ատրճանակից կրակեց իրավապաշտպան Միքայել Դանիելյանի վրա եւ գործով անցավ որպես ոչ թե պատասխանող, այլ ընդամենը...վկա: Ի՞նչ է` Վահրամ Սահակյանը Տիգրան Ուրիխանյանի չափ էլ չկա՞: Այլ հարց է, եթե Վահրամ Սահակյանը Ս.Սարգսյանի հրապարակային երկրպագուն չլիներ... Փաստորեն այդ մարդիկ մեծ արժեք ունեն Ս.Սարգսյանի համար, որ այդպես թեւերը փռում է նրանց վրա: Եվ ո՞վ պատասխանատվության ենթարկվեց Հյուսիսային պողոտայում հավաքվող քաղաքացիների, «Սկսել ա» նախաձեռնության ղեկավար Արսեն Խառատյանի, ՍԴՀԿ-ից Նարեկ Գալստյանի կամ «Հիմա» նախաձեռնության անդամի վրա հարձակումների համար: Փաստորեն ոմանք այնքան «արժանիքներ» ունեն այս պետության մեջ, որ կարող են հանցագործություն կատարել ու որեւէ պատասխանատվության չենթարկվել: Ավելին` փաստորեն, վահրամսահակյաններն ու տիգրանուրիխանյաններն են Ս.Սարգսյանի հերոսները: Դե հո՞ նրանք ինչ-որ «անարժան» ազատամարտիկներ չեն, ովքեր այսօր ոստիկանների կեղծ ցուցմունքների հիմքով նստած են բանտերում կամ առավել եւս` Շարժման ղեկավարներ ու Տեր-Պետրոսյանի վստահված անձինք, որ չենք ասում` չպատժվեն, արդարադատության արժանանան. նրանց դեմ վճիռներ չկայացվեն ոստիկանների կեղծ ու հակասական ցուցմունքներով: Եվ իրոք, մեծն Վահրամ Սահակյանի համեմատությամբ ո՞վ է ՀՀՇ տարածքային ղեկավար Արամ Բարեղամյանը, ով օրերս դատապարտվեց 6 տարվա ազատազրկման` հրաժարվելով ընդունել Հատուկ քննչական ծառայության «առաջարկը», եւ ում հավատը արդարության հանդեպ պարզապես զվարճացրել էր քննիչին: Ովքե՞ր եւ ի՞նչ արժանիքներ ունեցողներ են դուրս գալիս փողոց ու հավասարություն, արդարություն պահանջում. նրանք Ս.Սարգսյանի համար, փաստորեն, ընդամենը «մոլորված ամբոխ» են, իսկ այ Տիգրան Ուրիխանյանը մեծ արժեք է: Նա հո՞ ինչ-որ մատենագետ Արշակ Բանուչյան չի, հո՞ ինչ-որ Փոքր Վեդի քաղաքից վարորդությամբ ընտանիք պահող Գրիգոր Աղամալյա՞ն չի, որին դատարանը ավտոբուսի վրա բարձրանալու եւ ոստիկանին պատասխանելու համար ազատազրկեց մեկ տարով` ընտանիքին ու մանկահասակ երեխաներին զրկելով միակ կերակրողից: Տիգրան Ուրիխանյանը կամ Վահրամ Սահակյանը հո՞ Ռոման Մնացականյան չի, որը ծնողներ չունի եւ իր աշխատանքով պահում էր քրոջը եւ հիմա բանտում անհանգստանում է քրոջ համար: Վահրամ Սահակյանը հո՞ Արարատի բնակիչ, ԵԿՄ անդամ, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Ասլան Ավետիսյան չի, որին դատարանը երեկ ազատազրկեց 6 ամիս ժամանակով: Ինչ խոսք` այս անունները Ս.Սարգսյանին ոչինչ չեն ասում. նրանք Ս.Սարգսյանի նույնիսկ հեռավոր շրջապատից չեն ու չեն էլ կարող լինել. դրա~նց տեսեք, համարձակվել են իրենց իրավունքների մասին ոչ միայն մտածել, այլեւ` բարձրաձայն խոսել, մի բան էլ` պայքարել դրանց համար: Իհարկե այս ամենն այդքան տխուր չէր հնչի, եթե չլինեին Ս.Սարգսյանի հրապարակային ելույթները, որոնցով նա աջ ու ձախ կոչեր է անում, ժողովրդավարության, արդարության, հավասարության մասին քարոզներ կարդում: ...Եվ վերջապես Օպերայի հրապարակը «մաքրելու» օպերացիայի եւ դրան հետեւած հայտնի իրադարձությունների համեմատությամբ ի՞նչ է արել Վահրամ Սահակյանը, որ պատասխան տա: Ընդամենը շարունակել է սկսածը:
- Մարինե Խառատյան
ԲԱՎԱՐԱՐՎՈՂ ԵՎՐՈՊԱ
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում թե Եվրոպայում արտաքին քաղաքական գաղափարախոսությունը հետզհետե զիջում է ավանդական` ուժերի հավասարակշռության տրամաբանությանը` կենտրոնանալով բիրտ ուժի ցուցադրման աստիճանական պարադիգմաների ...«ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
Գոհար Բարսամյան
Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» ջանում է խորացնել իր գործունեությունը Իրանում: «Royal Dutch Shell», «Repsol» եւ «Total» ընկերությունների գործունեությունը այս երկրում կապված է քաղաքական բարձր ռիսկայնության ...ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հարավկովկասյան տարածաշրջանում ակտիվանում է նաեւ գերմանական դիվանագիտությունը:
Այսպես` հուլիսի 17-ին Կովկասյան տարածաշրջան այցելեց Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումների ...ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի, իսկ ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. Շահվերդյան
Ոմանց ձեռնտու է «հաստակող ղարաբաղցուն» «խեղճ, լքված ղարաբաղցի» ներկայացնելը, մանավանդ որ` դա հատուցվում է պաշտոններով եւ հսկայական շահույթներով, իսկ մենք` «մեծաբերան, հոխորտացող գյումրեցիներս», «շաշ, ...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե Եղիազարյան 2
Մարտի 1-ի սպանդից հետո, երբ ձերբակալվեց եղբայրս` Գուրգեն Եղիազարյանը, կարծես թե աշխարհը շրջվեց ինձ եւ իմ հարազատների համար: Երեւանի փողոցներն ու հրապարակները շրջապատված էին զինվորներով, ոստիկաններով ու ...ԽՈՍՔԸ ԿԱ ՈՒ ԻՆՔԸ... ԿԱ
Կարինե Հարությունյան
«Առաջատարներից մեկը: Նրանից այնքա~ն բան ունեն սովորելու մեր նորահայտ արվեստաբան-լրագրողները, ովքեր այսօր խարխափում են անորոշության, աննպատակ դեգերումների մշուշում եւ կամ «նորարարություն» խաղում` չուզենալով ...ԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե Հարությունյան
Ասում են, չէ՞. եթե չես կարող դիմադրել, թուլացիր եւ հաճույք ստացիր: Հայաստանում, եթե ուշադիր լինենք, էս` թուլանալու խորհրդին հետեւողները շատ են: Խոսքը քաղաքական գործիչների մասին է, որոնց մտքին ու գործին ...ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի 8
Հանրությանը, ընդ որում` ոչ միայն հայ, հայտնի է «բազեի աչք» արտահայտությունը, որ նշանակում է սուր տեսողություն, քանի որ բազեն մի քանի կիլոմետր բարձրությունից կարող է նկատել գետնի վրա շարժվող մուկն անգամ ...ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան 11
Մինչ ՀՀ-ում եւ հանրապետությունից դուրս, բոլոր այն վայրերում, ուր հասցրել է հասնել Քոչարյանի տխուր հռչակը` ստորագրահավաք է իրականացվում վերջինիս` որպես ոճրագործի Հաագայի քրեական դատարանին հանձնելու համար, ...ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե Խառատյան 1
Եվ այսպես. այդպես էլ գործ չհարուցվեց օրերս ատրճանակը ձեռքին «լեւոնականներին գյուլլելու» սպառնալիքներով Հյուսիսային պողոտայում հայտնված սցենարիստ Վահրամ Սահակյանի դեմ: Ոստիկանությունից երեկ մեզ պատասխանեցին, ...«ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
Մարինե Խառատյան
Մարտի 1-ի գործով արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալները երեկ հավաքվել էին ՀԺԿ գրասենյակում` դեռեւս անազատության մեջ պահվող ընկերներին աջակցելու եւ նրանց ազատությունը հնարավորինս շուտ իրականանալի ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Հեղինե Մանուկյան
ՀՀ իշխանությունների համար վտանգավոր ու տարօրինակ սովորություն է դարձել հանրահավաքների անցկացմանը պրիմիտիվ մեթոդներով խոչընդոտելը, ասենք` մարզերից եկող փոխադրամիջոցների աշխատանքը դադարեցնելով, հանրահավաքի ...ԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.Սարգսյան
Վերջերս մոդայիկ բառերի շարքին է դասվել եւ անընդհատ օգտագործում են կոռուպցիա, հակակոռուպցիա եզրույթները: Բայց այդ երեւույթների մասին խոսելիս, որպես կանոն, սկսում են խոսել կաշառակերության, կառավարության ...99-ՐԴ ՕՐԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԵՂԱՎ
Իսկ ես` միամիտս, կարծում էի, թե լինելու է: Ու, ամենավատն այն է, որ դրան նախորդող օրերում էլ չեղավ: Թե՞` չէր էլ լինելու: Եսի՞մ:
Անկեղծ ասած` լավ բանի ակնկալիք չէ, որ ունեի: Ճիշտ բանի ակնկալիք ունեի: ...«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ
8
Ռ. Քոչարյանի Հաագայի «պուտյովկայի» ստորագրությունները շարունակվում են: Բոլորն են ուզում «գործուղողը» դառնալ: Տասնամյակի իրական արդյունքը՝ սա է:
Ոմն Ռ.Քոչարյան գիրք է հրատարակել ոչ ավել-ոչ պակաս` ...
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

