
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
- Մինչ ՀՀ-ում եւ հանրապետությունից դուրս, բոլոր այն վայրերում, ուր հասցրել է հասնել Քոչարյանի տխուր հռչակը` ստորագրահավաք է իրականացվում վերջինիս` որպես ոճրագործի Հաագայի քրեական դատարանին հանձնելու համար, ՀՀ կառավարությունը, հղում անելով «ՀՀ նախագահի վարձատրության, սպասարկման եւ անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին, ըստ որի ՀՀ կառավարությունը ՀՀ պաշտոնաթող նախագահին` վերջինիս ցանկությամբ ապահովում է կահավորված գրասենյակով, հանձնարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` ՀՀ ֆինանսների նախարարի եւ Երեւանի քաղաքապետի հետ համատեղ «միջոցներ ձեռնարկել Ռ.Քոչարյանին Երեւան քաղաքում անհատույց օգտագործման իրավունքով գրասենյակով ապահովելու ուղղությամբ»:

Նկատի ունենալով Քոչարյանի գրասենյակի ներկայացուցիչների կողմից ներկայացված առաջարկությունները՝ կառավարությանն այդ նպատակով առաջարկվել է «Էրեբունի-Պլազա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից 10 տարի ժամկետով վարձակալել Երեւանի Վազգեն Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 374.1 քառ.մ. վերանորոգված տարածքը եւ 10 տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Քոչարյանին: Ըստ «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի հետ ձեռք բերված համաձայնության՝ վարձակալության տարեկան վճարը կկազմի 2 միլիոն դրամ (1 ք.մ. ամսական վարձավճարը՝ 445 դրամ), որի մեջ ներառված են նաեւ ավտոկայանատեղերի, կոմունալ հարմարությունների եւ կոմունիկացիաների (հոսանք, ջուր, գազ, հեռախոս, ինտերնետ եւ այլն) վճարները: Այդ գրասենյակային տարածքը կահավորելու նպատակով անհրաժեշտ 17661.4 հազ. դրամը կտրամադրվի 2008թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից: Փաստորեն, գրասենյակ ունենալու` օրենքով վերապահված ցանկություն հայտնելով, Քոչարյանը փորձում է ցույց տալ, որ այնուամենայնիվ չի պատրաստվում թոշակառուին հատուկ կացութաձեւ որդեգրել, ասենք` ճգնակյացությամբ զբաղվել կամ` լատինո պարերի խմբակ հաճախել, դիցուք` «Չա-չա-չա» պարել սովորել` հընթացս բացահայտելով պարելուն խանգարող ատրիբուտի լինել-չլինելու գլուխկոտրուկը (իրեն բնորոշ կարգին տղամարդու համառությամբ) կամ, ասենք, գնդակի եւ զամբյուղի հետ կապ չունեցող որեւէ խաղի, դիցուք` դոմինոյի պարապմունքների հաճախել: Ոչ մի նման բան. էքս նախագահը որոշել է «օֆիս» բացել: Առայժմ հայտնի չէ, թե այդ «օֆիսն» ինչպիսի՞ առաքելություն պիտի իրականացնի, ի՞նչ ծառայություններ պետք է մատուցի եւ ու՞մ համար, սակայն փաստ է, որ Քոչարյանը դեռ գործելու մտադրություն ունի, ինչպես որ շատ հրաբուխներ` մինչեւ իրենց ժայթքման պահի հասունացումը: Իսկ ժայթքելու առիթներն ու առիթ ստեղծողները, հատկապես Քոչարյանի պես մարդու համար, համաձայնեք, շատ են: Բայց նախ խոսենք դեռեւս չբացված «օֆիսի» վայրի ընտրության մասին: Հետաքրքիր է` ինչու՞ է Քոչարյանն իր գրասենյակի համար տարածք ուզելիս կանգ առել հենց «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի 6-րդ հարկի վրա եւ ոչ, ասենք, իր հպարտության օբյեկտը դարձած, իր իսկ կողմից պահած-շահած-փայփայած Հյուսիսային պողոտայի էլիտարներից հերթականի վրա: Ի վերջո, այդ հասցեում են հաստատվել իրեն սրտամոտ ու հոգեհարազատ շատ մարդիկ, որոնցից մեկն էլ Խոսրով Հարությունյանն է, որի հետ ժամանակ առ ժամանակ կարող էր սուրճ խմել եւ քննարկել մեր երկրի դարդերին դարման անելու հարցում Ս.Սարգսյանի թույլ տված հերթական սխալները կամ հնարավորինս մոտիկից տեսնել այդ պողոտայում կատարվող ընդդիմադիր շարժը, իր արբանյակներին գործուղել այդտեղ` իրեն Հաագայի դատարան ուղարկելու փաստաթղթի տակ ստորագրածների թվի մասին թարմ լուրեր բերելու, անշուշտ` նախօրոք զգուշացնելով նրանց, որ հանկարծ չգայթակղվեն ու իրենք էլ չստորագրեն դրա տակ: Ինչեւէ, Քոչարյանի ճաշակի, հոգու խորքի ու մտադրությունների մասին ենթադրություններ անելը հավասարազոր է ինքնաթիռից առանց պարաշյուտի թռչելուն. երկու դեպքում էլ կեսից փոշմանում ես կանխամտածված ինքնասպանություն գործելու համար: Հ.Գ. Չի բացառվում, որ բավական մեծածավալ գրասենյակում Քոչարյանը որոշել է ազգանվեր գործունեություն ծավալել եւ չվստահելով մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անաչառությանը, մտքին դրել է անձամբ զբաղվել նշված դեպքերի պատասխանատուներին բացահայտելու գործով: Մանավանդ որ` ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգն առաջարկել է ԱԺ հանձնաժողովից դուրս ստեղծել փաստահավաք առաքելությամբ զբաղվող խումբ: Ով-ով` բայց Քոչարյանը, հատկապես մարտի 1-2-ի հետ կապված, «կիլոներով» եւ «կիլոմետրերով» փաստեր ունի իր ձեռքի տակ: Ու ոչ միայն ձեռքի տակ: Ի դեպ, նորաբաց գրասենյակի հասցեն` Վազգեն Սարգսյան 26/1 կարող է բարենպաստ ազդեցություն թողնել Քոչարյանի հիշողության վրա` հերթական անգամ հիշեցնելով նրան, որ արժե մի հանձնաժողով էլ ստեղծել հոկտեմբերի 27-ի ոճրագործության ուսումնասիրության եւ բացահայտման նպատակով:
- Հեղինե Մանուկյան
Քննարկում
VAN գրել է:- Kamsar
ko xndal@ chi galis ko asazi hamar. levon@ kazmakerpez vor serjnu kocharyan@ vajelen. ha ha ha . serjna kazmakerpel.
ՉԷ,իւնդալը չի գալիս,լացն Է գալիս,որ այդքան մակերեսային եք դատում,ավելի ճիçտ դատելու ընդունակությունից զուրկ եք:Լևոնը կազմակերպեց,ավելի ճիçտ Վանոն,չնայաց դրանք նույն բաներն են,կազմակերպեց որ ոչ թե Քոչարյանը նստի ու վայելի,այլ նրանք այն հույսին Էին,թե այդպիսով իçիւանափոիւություն են իրականացնելու:Նրանք չգիտեին,որ մինչ այդ սպանության օրը ոչնչով աչքի չնկնող,թուլակամ կարցվաց Քոչարյանը,իրականում կարող Է դրսևորել կամքի մեց ուժ ,կողմնորոçվել ու տեր կանգնել երկրին,թույլ չտալով,որ Լևոնա-Վանոյական ոհմակը գլուիւ բարձրացնի ու գա իçիւանության:Վանոն իր հաçիվների մեջ չուներ Քոչարյանին,որը մինչ այդ միçտ ստվերում Էր և հենց այստեղ Էլ սիւալվեց Վանոն,դեմ առնելով իրական Քոչարյանի համարձակությանը:Վանոյին ու Լևոնին թվում Էր,որ այդ սպանություններից անմիջապես հետո բոլոր քաղաքական ուժերը çոկի մեջ կնկնեն ու ոչ ոք չի համարձակվի վերցնել իçիւանությունը,որ կասկացն իրենց վրա չնկնի և այդպես երկրում կտիրի անիçիւանության վիճակ ու իրենք հեçտությամբ կտիրանան իçիւանությանը:Բայց Քոչարյանը կատարեց բավականին համարձակ մի քայլ ճիçտ ժամանակին,որը նրանից ոչ ոք չԷր սպասում,ուղղակի տեր կանգնեց իր ունեցաց իçիւանությանը:Պարտվաց հանցագորցները սկսեցին նրան վերագրել իրենց իսկ կողմից ցրագրվաց ու իրականացվաց սպանությունները,սկսեցին գոռալ ամենից բարձր,որ չլինի թե իրենք մեղադրվեն:Վանոն սպանությունից անմիջապես հետո մտավ Ֆրանսիական դեսպանատուն,քաղաքական ապաստարան իւնդրելու,և մերժվեց:Ինչու՞:Ի՞նչն Էր ստիպում նրան հենց այդ ժամանակ գնալ այդ քայլին:Իրեն մինչ այդ արդեն տանում Էին դատարան մարդասպանությունների մեղադրանքներով և Վազգենի գիտությամբ Էին դա անում,ինչու՞ այդ ժամանակ ապաստարան չԷր իւնդրում:Վանոյի այդ քայլը հենց ապացույցն Էր այդ հանցագորցությանը ունեցաց իրենց մասնակցությանը:Իսկ եթե Քոչարյանն ու Սերժը լինեին կազմակերպիչները,նրանց համար բոլորովին դժվար չԷր անմիջապես վերացնել Հունանյան եղբայրներին ու փակել հարցը,բայց նրանք ընդհակառակը,ամեն բան արեցին,որ որ կենդանի մնան մարդասպանները ու նրանց մեղավորությունը այս հարցում կայանում Է նրանում,որ հետամուտ չեղան կատարվաց այդ հանցագորցության ու նաև մինչ այդ եղաց բոլոր սպանությունների բացահայտմանը:Չի կարելի ասել,թե նրանք մասնակից Էին դրան ,դրա համար ցացկեցին,ՈՉ:Երբ Վանոյի հրամանով նրա բանդան մարդկանց Էր գնդակահարում ու վերացնում,այդ ժամանակ ոչ Քոչարյան կար Հայաստանում,ոչ Էլ Սերժ,բայց այս երկուսը չբացահայտեցին նաև իրենց հետ ոչ մի կապ չունեցող Վանոյի կատարաց այդ սպանությունները ևս:ՈՒստի ,պառլամենտում կատարվաց այդ սպանությունների չբացահայտվելը,երբեք Էլ չի ապացուցում,թե Քոչարյանը մասնակից Էր դրան:- Kamsar
VAN գրել է:- sano
ete levon@ araz liner xi pti ch@ datein. levonin.
Իսկ բոլոր դատվողները իրոք կատարե՞լ են իրենց վրա դրվաց մեղադրանքները:Դատվելն ի՞նչ կապ ունի հանցագորցություն կատարել-չկատարելու հետ:Դե որ այդքան կատարյալ երկիր լիներ մեր երկիրը,ազգադավ Լևոնի իւլուրդները չԷին օգտվի առիթից ու հիմքերը փորելու գորցով զբաղվի:- sano
Սարգիս գրել է:- VAN
Իսկ բոլոր դատվողները իրոք կատարե՞լ են իրենց վրա դրվաց մեղադրանքները:Դատվելն ի՞նչ կապ ունի հանցագորցություն կատարել-չկատարելու հետ:Դե որ այդքան կատարյալ երկիր լիներ մեր երկիրը,ազգադավ Լևոնի իւլուրդները չԷին օգտվի առիթից ու հիմքերը փորելու գորցով զբաղվի:
- VAN
VAN գրել է:- abc
Aran van qez inchan tulapay en tvel?
Այնքան,որ դրանով կարելի Է քեզ նման çան համար մի բուն կառուցել ու մի հատ Էլ ամուր çղթա գնել ու հավերժ վիզդ կապել ազգադավ Լևոնի ոտքին:- abc
a a p գրել է:- Սարգիս
Իրենց էշի տեղ են դրել: Առաջ են ընկնում որ հետ չընկնեն:
----sireli hayrenagits eshe gashxadi yev okdagar gtarnah yev anvnas e xntrem ishu anvan hampave chdas irents --vorov an okuden yev shad meds vnas hastsnogh orinag talanogh sbannogh hayrenike vajarogh inkzinke vajarogh yevayln----- Սարգիս
ՄԱՆՎԵԼ գրել է:
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
========================================================================
Մտի մոտը կիմանաս;))):
Սարգիս գրել է:
http://nationalidea.am/publications.php?id=275
Սարգիս գրել է:- a a p
----sireli hayrenagits eshe gashxadi yev okdagar gtarnah yev anvnas e xntrem ishu anvan hampave chdas irents --vorov an okuden yev shad meds vnas hastsnogh orinag talanogh sbannogh hayrenike vajarogh inkzinke vajarogh yevayln----
Շատ ճիշտ եք: Այլևս ածական չի մնացել դրանց նկարագրելու: Ածականները լմնցուցինք, ադոնք մարդ չեն ըլլա:- a a p
Սերժ-Քոչարյանը հանցագործ է գրել է:
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Եթե մի 4 տարում նրան չդատեն Քոչարյանը փորձելու է ետ գալ:
Սպասեք 4 տարի, կտեսնեք:
ԲԱՎԱՐԱՐՎՈՂ ԵՎՐՈՊԱ
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում թե Եվրոպայում արտաքին քաղաքական գաղափարախոսությունը հետզհետե զիջում է ավանդական` ուժերի հավասարակշռության տրամաբանությանը` կենտրոնանալով բիրտ ուժի ցուցադրման աստիճանական պարադիգմաների ...«ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
Գոհար Բարսամյան
Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» ջանում է խորացնել իր գործունեությունը Իրանում: «Royal Dutch Shell», «Repsol» եւ «Total» ընկերությունների գործունեությունը այս երկրում կապված է քաղաքական բարձր ռիսկայնության ...ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հարավկովկասյան տարածաշրջանում ակտիվանում է նաեւ գերմանական դիվանագիտությունը:
Այսպես` հուլիսի 17-ին Կովկասյան տարածաշրջան այցելեց Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումների ...ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի, իսկ ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. Շահվերդյան
Ոմանց ձեռնտու է «հաստակող ղարաբաղցուն» «խեղճ, լքված ղարաբաղցի» ներկայացնելը, մանավանդ որ` դա հատուցվում է պաշտոններով եւ հսկայական շահույթներով, իսկ մենք` «մեծաբերան, հոխորտացող գյումրեցիներս», «շաշ, ...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե Եղիազարյան 2
Մարտի 1-ի սպանդից հետո, երբ ձերբակալվեց եղբայրս` Գուրգեն Եղիազարյանը, կարծես թե աշխարհը շրջվեց ինձ եւ իմ հարազատների համար: Երեւանի փողոցներն ու հրապարակները շրջապատված էին զինվորներով, ոստիկաններով ու ...ԽՈՍՔԸ ԿԱ ՈՒ ԻՆՔԸ... ԿԱ
Կարինե Հարությունյան
«Առաջատարներից մեկը: Նրանից այնքա~ն բան ունեն սովորելու մեր նորահայտ արվեստաբան-լրագրողները, ովքեր այսօր խարխափում են անորոշության, աննպատակ դեգերումների մշուշում եւ կամ «նորարարություն» խաղում` չուզենալով ...ԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե Հարությունյան
Ասում են, չէ՞. եթե չես կարող դիմադրել, թուլացիր եւ հաճույք ստացիր: Հայաստանում, եթե ուշադիր լինենք, էս` թուլանալու խորհրդին հետեւողները շատ են: Խոսքը քաղաքական գործիչների մասին է, որոնց մտքին ու գործին ...ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի 8
Հանրությանը, ընդ որում` ոչ միայն հայ, հայտնի է «բազեի աչք» արտահայտությունը, որ նշանակում է սուր տեսողություն, քանի որ բազեն մի քանի կիլոմետր բարձրությունից կարող է նկատել գետնի վրա շարժվող մուկն անգամ ...ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան 11
Մինչ ՀՀ-ում եւ հանրապետությունից դուրս, բոլոր այն վայրերում, ուր հասցրել է հասնել Քոչարյանի տխուր հռչակը` ստորագրահավաք է իրականացվում վերջինիս` որպես ոճրագործի Հաագայի քրեական դատարանին հանձնելու համար, ...ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե Խառատյան 1
Եվ այսպես. այդպես էլ գործ չհարուցվեց օրերս ատրճանակը ձեռքին «լեւոնականներին գյուլլելու» սպառնալիքներով Հյուսիսային պողոտայում հայտնված սցենարիստ Վահրամ Սահակյանի դեմ: Ոստիկանությունից երեկ մեզ պատասխանեցին, ...«ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
Մարինե Խառատյան
Մարտի 1-ի գործով արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալները երեկ հավաքվել էին ՀԺԿ գրասենյակում` դեռեւս անազատության մեջ պահվող ընկերներին աջակցելու եւ նրանց ազատությունը հնարավորինս շուտ իրականանալի ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Հեղինե Մանուկյան
ՀՀ իշխանությունների համար վտանգավոր ու տարօրինակ սովորություն է դարձել հանրահավաքների անցկացմանը պրիմիտիվ մեթոդներով խոչընդոտելը, ասենք` մարզերից եկող փոխադրամիջոցների աշխատանքը դադարեցնելով, հանրահավաքի ...ԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.Սարգսյան
Վերջերս մոդայիկ բառերի շարքին է դասվել եւ անընդհատ օգտագործում են կոռուպցիա, հակակոռուպցիա եզրույթները: Բայց այդ երեւույթների մասին խոսելիս, որպես կանոն, սկսում են խոսել կաշառակերության, կառավարության ...99-ՐԴ ՕՐԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԵՂԱՎ
Իսկ ես` միամիտս, կարծում էի, թե լինելու է: Ու, ամենավատն այն է, որ դրան նախորդող օրերում էլ չեղավ: Թե՞` չէր էլ լինելու: Եսի՞մ:
Անկեղծ ասած` լավ բանի ակնկալիք չէ, որ ունեի: Ճիշտ բանի ակնկալիք ունեի: ...«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ
8
Ռ. Քոչարյանի Հաագայի «պուտյովկայի» ստորագրությունները շարունակվում են: Բոլորն են ուզում «գործուղողը» դառնալ: Տասնամյակի իրական արդյունքը՝ սա է:
Ոմն Ռ.Քոչարյան գիրք է հրատարակել ոչ ավել-ոչ պակաս` ...
ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌ – 100
ՏԻՊԻԿ ԲՌՆԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁ ԷՐ
Հեղինե ՄանուկյանԲԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիՌԵԿՏՈՐԸ` ՊՐԻՍՏԱՎԻ ԴԵՐՈՒՄ ԿԱՄ` «ԳԼԱՁՈՐՈՒՄ» ԵՒՍ ՎԱԽԻ ՄԹՆՈԼՈՐՏ Է
Կարինե Հարությունյան«ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՐԾԱՆՈՒՄԻՑ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ՄԻԱՅՆ ՀԱԿ-Ը»
Է.Գաբրիելյան
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

