
ԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
- Ասում են, չէ՞. եթե չես կարող դիմադրել, թուլացիր եւ հաճույք ստացիր: Հայաստանում, եթե ուշադիր լինենք, էս` թուլանալու խորհրդին հետեւողները շատ են: Խոսքը քաղաքական գործիչների մասին է, որոնց մտքին ու գործին ավելի սազական է քաղաշխատող ձեւակերպումը:

Սկսենք «Հանրապետականից»: Այս կուսակցությունը, որը ինքնակոչի գլխավոր հենասյունն էր, «մանթրաժի» մեջ է արդեն բավականին ժամանակ: Իսկ պատճառները տարբեր են: Որոշ հանրապետականներ սպասումներ ունեին պորտֆելների տեսքով: Չիրականացավ: Մասնավորապես` պորտֆելների վերաբերյալ երազներ ունեցող հանրապետականներին պաշտոններ չտալով` ինքնակոչը այնպիսի նշանակումներ արեց, որ էլ ավելի ցուցանեց իր եւ իր շրջապատի թշվառությունը: Մյուս խմբի մասին: Հանրապետականների մեջ քիչ չեն նրանք, ովքեր դեմ են այն ամենին, ինչ հիմա կատարվում է Հայաստանում: Բայց այս խումբն, իր հերթին, եւս բաժանվում է երկու մասի: Ընդհանրապես հանրապետականների գերակշիռ մասը դեմ չէր, որ ինքնակոչը լինի նախագահ: Լեգիտիմ` իհարկե: Քանի որ վաղուց արդեն բազմաթիվ տեսանելի-անտեսանելի կապերով են կապված ռեժիմի հետ. բիզնեսի, բանի խնդիր կա: Բայց սրանց մեջ կային-կան նաեւ մարդիկ, ովքեր չնայած սեփական բիզնեսը պահպանելու մեծ ցանկություններին, սրտի խորքում այնքան էլ չեն ցանկացել Ս.Ս.-ին տեսնել Հայաստանի նախագահի աթոռին: Եթե չասեմ, որ ոչ քիչ ոմանք փափագում էին-են Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձը: Ի դեպ, այս վերջիններից քչերը բացահայտվելու քաջություն ունեցան, որի համար էլ բանտարկվեցին: Իսկ ոմանք էլ էդ ռիսկի կողքով էլ չանցան: Դե, ռիսկը «թթու է, թան չի, ամեն մարդու բան չի»: Նրանք հետագայում նույնիսկ չպաշտպանեցին իրենց կուսակցական ընկերներին, երբ վերջիններիս ռեժիմը թողեց-թողել է ճաղերի ետեւում: Էդքան «դուխ» որտեղի՞ց: Էստեղ տեղին է հիշել, որ ըստ բժշկագիտական ուսումնասիրությունների` վախը, հիվանդագին զգուշավորությունը եւ նման այլ զգացողություններ վնասում են օրգանիզմի համար խիստ կարեւոր նշանակություն ունեցող օրգանները. լյարդը, փայծախը, ստամոքսը... Տեսնես քանի՞ հանրապետականի լյարդ ու փայծախ է բացասական ազդակներ ստացել մարտի 1-ից էս կողմ: Չէ, հենց մարտի 1-ին դավադիր վարչախմբի` ժողովրդի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը նկատի չունեմ, որի մասին հիշելն անգամ հոգի ունեցող մարդու մոտ սրտի աշխատանքն է արագացնում: Խոսքը մարտի 1-ից հետո իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին է: Կարող էր, չէ՞, ասենք, մեկի լյարդը ֆունկցիոնալ խանգարում ստանալ այն տառապանքներից, որ Սասուն Միքայելյանին ձերբակալելուց հետո կարող է իրեն էլ ձերբակալեն, ասենք, փետրվարի 29-ին պատգամավորի ձեռքը սեղմելու համար: Բայց հետաքրքիրն այն է, որ հանրապետական այս քաղաշխատողները չորս ամսից ավելի տառապում են, լռում են ու... ինքնախաբվում: Ինչ էլ հաճույք են գտել... Ի դեպ, իշխանամետ կուսակցություններից որ մեկի «դուռն էլ ծեծես»` նույն վիճակն է: Բարգավաճականները, օրինակ, ինքնախաբեության խորխորատներում են: Չիրականացան իրենց ապագան գործող վարչախմբի հետ կապողների եւ մանկության երազները վերջապես իրականացնելու մարմաջով տառապողների հույսերը. ոչ մի նախարարական աթոռ նրանց չտրամադրվեց: Հարցը լուծվեց միայն «թեթեւ պաշտոններով»: ...Դաշնակցականների վիճակն էլ վիճակ չի, թեկուզ պորտֆելներ ունեն: Օրինակ` տեսնել էր պետք, թե ընկեր Վահանը ինչպես էր շփոթվել ԱՄՆ դեսպանատան մոտ հավաքված ժողովրդի «Դա-վա-ճան» վանկարկումներից: Խեղճ ազգասերը էսքան ժամանակ չի հասկացել, որ ազգասիրության վերաբերյալ իր եւ ժողովրդի ընկալումները խիստ տարբերվում են: Իհարկե, դա չի խանգարում, որ դաշնակ Վահանը անկեղծորեն զարմանա ժողովրդի նման արձագանքներից եւ միաժամանակ շարունակի վայելել կոալիցիա ասվածի բարիքները: Միով բանիվ, վերջին տասը տարում Հայաստանի իշխանական աթոռները զավթած ինքնակոչները որոշակի աշխատանք տարան քաղաքացիական հասարակության համար կարեւորվող շատ արժեքներ ուրիշներով փոխարինելու ուղղությամբ: Արդյունքում` ունենք թուլամորթներ քաղաքականության մեջ, անողնաշարներ` մշակույթի ասպարեզում, թշվառներ` գիտական ոլորտում... Բոլորն էլ հայտնի` «թուլացողների եւ հաճույք ստացողների» շարքից: Սակայն այս քաղաքական թշվառ համապատկերի կողքին, ի բարեբախտություն համայն հայության, թե գիտակցողների, թե չգիտակցողների համար, կա մի լույս, որն արդեն մի քանի ամիս է ճառագում է եւ օրեցօր` ավելի ուժգին: Համաժողովրդական Շարժման բանակը կազմող հայ ժողովրդի այդ ստվար հատվածը հենց այն ուժն է, որով «թուլացողների ու հաճույք ստացողների» շարքերը փոշիանալու են իբրեւ պատմության անհիշատակ կերպարներ:
- Կարինե Հարությունյան
ԲԱՎԱՐԱՐՎՈՂ ԵՎՐՈՊԱ
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում թե Եվրոպայում արտաքին քաղաքական գաղափարախոսությունը հետզհետե զիջում է ավանդական` ուժերի հավասարակշռության տրամաբանությանը` կենտրոնանալով բիրտ ուժի ցուցադրման աստիճանական պարադիգմաների ...«ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
Գոհար Բարսամյան
Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» ջանում է խորացնել իր գործունեությունը Իրանում: «Royal Dutch Shell», «Repsol» եւ «Total» ընկերությունների գործունեությունը այս երկրում կապված է քաղաքական բարձր ռիսկայնության ...ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հարավկովկասյան տարածաշրջանում ակտիվանում է նաեւ գերմանական դիվանագիտությունը:
Այսպես` հուլիսի 17-ին Կովկասյան տարածաշրջան այցելեց Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումների ...ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի, իսկ ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. Շահվերդյան
Ոմանց ձեռնտու է «հաստակող ղարաբաղցուն» «խեղճ, լքված ղարաբաղցի» ներկայացնելը, մանավանդ որ` դա հատուցվում է պաշտոններով եւ հսկայական շահույթներով, իսկ մենք` «մեծաբերան, հոխորտացող գյումրեցիներս», «շաշ, ...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե Եղիազարյան 2
Մարտի 1-ի սպանդից հետո, երբ ձերբակալվեց եղբայրս` Գուրգեն Եղիազարյանը, կարծես թե աշխարհը շրջվեց ինձ եւ իմ հարազատների համար: Երեւանի փողոցներն ու հրապարակները շրջապատված էին զինվորներով, ոստիկաններով ու ...ԽՈՍՔԸ ԿԱ ՈՒ ԻՆՔԸ... ԿԱ
Կարինե Հարությունյան
«Առաջատարներից մեկը: Նրանից այնքա~ն բան ունեն սովորելու մեր նորահայտ արվեստաբան-լրագրողները, ովքեր այսօր խարխափում են անորոշության, աննպատակ դեգերումների մշուշում եւ կամ «նորարարություն» խաղում` չուզենալով ...ԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե Հարությունյան
Ասում են, չէ՞. եթե չես կարող դիմադրել, թուլացիր եւ հաճույք ստացիր: Հայաստանում, եթե ուշադիր լինենք, էս` թուլանալու խորհրդին հետեւողները շատ են: Խոսքը քաղաքական գործիչների մասին է, որոնց մտքին ու գործին ...ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի 8
Հանրությանը, ընդ որում` ոչ միայն հայ, հայտնի է «բազեի աչք» արտահայտությունը, որ նշանակում է սուր տեսողություն, քանի որ բազեն մի քանի կիլոմետր բարձրությունից կարող է նկատել գետնի վրա շարժվող մուկն անգամ ...ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան 11
Մինչ ՀՀ-ում եւ հանրապետությունից դուրս, բոլոր այն վայրերում, ուր հասցրել է հասնել Քոչարյանի տխուր հռչակը` ստորագրահավաք է իրականացվում վերջինիս` որպես ոճրագործի Հաագայի քրեական դատարանին հանձնելու համար, ...ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե Խառատյան 1
Եվ այսպես. այդպես էլ գործ չհարուցվեց օրերս ատրճանակը ձեռքին «լեւոնականներին գյուլլելու» սպառնալիքներով Հյուսիսային պողոտայում հայտնված սցենարիստ Վահրամ Սահակյանի դեմ: Ոստիկանությունից երեկ մեզ պատասխանեցին, ...«ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
Մարինե Խառատյան
Մարտի 1-ի գործով արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալները երեկ հավաքվել էին ՀԺԿ գրասենյակում` դեռեւս անազատության մեջ պահվող ընկերներին աջակցելու եւ նրանց ազատությունը հնարավորինս շուտ իրականանալի ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Հեղինե Մանուկյան
ՀՀ իշխանությունների համար վտանգավոր ու տարօրինակ սովորություն է դարձել հանրահավաքների անցկացմանը պրիմիտիվ մեթոդներով խոչընդոտելը, ասենք` մարզերից եկող փոխադրամիջոցների աշխատանքը դադարեցնելով, հանրահավաքի ...ԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.Սարգսյան
Վերջերս մոդայիկ բառերի շարքին է դասվել եւ անընդհատ օգտագործում են կոռուպցիա, հակակոռուպցիա եզրույթները: Բայց այդ երեւույթների մասին խոսելիս, որպես կանոն, սկսում են խոսել կաշառակերության, կառավարության ...99-ՐԴ ՕՐԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԵՂԱՎ
Իսկ ես` միամիտս, կարծում էի, թե լինելու է: Ու, ամենավատն այն է, որ դրան նախորդող օրերում էլ չեղավ: Թե՞` չէր էլ լինելու: Եսի՞մ:
Անկեղծ ասած` լավ բանի ակնկալիք չէ, որ ունեի: Ճիշտ բանի ակնկալիք ունեի: ...«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ
8
Ռ. Քոչարյանի Հաագայի «պուտյովկայի» ստորագրությունները շարունակվում են: Բոլորն են ուզում «գործուղողը» դառնալ: Տասնամյակի իրական արդյունքը՝ սա է:
Ոմն Ռ.Քոչարյան գիրք է հրատարակել ոչ ավել-ոչ պակաս` ...
ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿՈՉՎԱԾԸ` ԲԱՐՈՅԱԼՔՄԱՆ ԳՈՐԾՈՆ
Արմեն ԳրիգորյանՀԱՍՄԻԿ ՎԱՐՈՒԺԱՆՅԱՆ. «ԱՐԱԲԿԻՐՑԻՆ ԿՈՂՄ Է ՔԱՂԱՔԱԿԻՐԹ, ԹԱՓԱՆՑԻԿ, ԱԶՆԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ»
Մարինե ԽառատյանԵՐԿՐՈՐԴ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԵՒ ԿՐԿՆԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԻՆ ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՕՐ
Էմմա ԳաբրիելյանԵՎ ԴԱՐՁՅԱԼ՝ ԹԱԹԱՐ-ՄՈՆՂՈԼԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ
Էմմա Գաբրիելյան
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

