
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
- Մարտի 1-ի սպանդից հետո, երբ ձերբակալվեց եղբայրս` Գուրգեն Եղիազարյանը, կարծես թե աշխարհը շրջվեց ինձ եւ իմ հարազատների համար: Երեւանի փողոցներն ու հրապարակները շրջապատված էին զինվորներով, ոստիկաններով ու զրահամեքենաներով: Ցուրտ մարտյան երեւանյան օրերը կարծես թե տեղափոխվել էին Լոս Անջելես: Ձերբակալել էին ինձ համար ամենաթանկ մի մարդու, որը հորս մահից հետո իր վրա էր վերցրել իր քույրերի ու մորս խնամքը: Մարդ, որ միշտ օգնել էր ինձ, այդ պահին անկարող էի օգնել նրան:

Թվում էր, թե եղբայրս թյուրիմացության զոհ է, ինչպես շատերը, եւ մի քանի օր բանտում պահվելուց հետո ազատ կարձակվի: Ոչ ոք չէր պատկերացնում, որ նա եւ նրա համախոհներից շատերը վրեժխնդրության զոհեր են, եւ իշխանությունը զավթած բռնակալները նրանց պահում են հաշվեհարդարի նպատակով: Հատկապես եղբորս, որ տարիներ շարունակ անհաշտ պայքարով մերկացրել էր քոչարյանական անօրինականությունները: Երեւի մեզանից շատ նա գիտեր, թե ինչի են ընդունակ Քոչարյանն ու նրա խամաճիկ ենթակաները, թեպետ շատ ժամանակ չպահանջվեց, որ այդ գիտակցությունը հաղորդվի ինձ ու այն բազմահազար հայորդիներին, որոնք մինչեւ այսօր էլ շարունակում են բարձրացնել իրենց բողոքի ձայնը: Ես հավատացած եմ, որ այդ ձայնը չի լռելու, եւ մեր ժողովուրդը հասնելու է իր արդար իրավունքին: Թվում էր, թե մարտի 1-ի սպանդից հետո մարդիկ կվախենան դուրս գալ փողոց, քանի որ նախկինում նման փորձերը կասեցվել էին ավազակաբարո իշխանությունների կողմից, եւ ավազակապետությանը հաջողվել էր լռեցնել ժողովրդի ձայնը: Չեք պատկերացնի, թե ինչպիսի երախտագիտությամբ է լցվում իմ հոգին, երբ տեսնում եմ քաղբանտարկյալների նկարները բռնած բողոքող հազարավոր մարդկանց, որոնք վտանգի ենթարկելով իրենց` պահանջում են լսելի դարձնել արդարության ձայնը: Իմ խորին շնորհակալությունը հայտնելով հայաստանյան, լոսանջելեսյան, ինչպես նաեւ արտերկրի իմ բոլոր քույրերին ու եղբայրներին` իրենց անշահախնդիր եւ ազնիվ արարքի համար, զգում եմ, որ ես, ինչպես նաեւ իմ հարազատները, մենակ չեն, քանի որ իմ թիկունքում տեսնում եմ մի հզոր բանակ, որ պատրաստ է ամեն գնով պայքարելու մինչեւ դժվարին հաղթանակ: Ափսոս, որ ամենքիդ անուն առ անուն չեմ ճանաչում, բայց ճանաչում եմ մի բան, որ բոլորս էլ հայ ենք, ուզում ենք օգտվել Աստծո կողմից մեզ տրված ազատության իրավունքից, եւ ուզում եմ ավելացնել. թող որ Աստված իր ամենատես աչքով տեսնի այս ամենը, պատժի չարին իր գործած չարության չափով, իսկ երկրի ու ազգի համար բարի գործ կատարողներին պարգեւատրի իր անսահման բարությամբ: Իմ անկեղծ սերն ու շնորհակալությունը` ձեզ...
- Կարինե Եղիազարյան
Քննարկում
Հայաստանյան գրել է:
//. թող որ Աստված իր ամենատես աչքով տեսնի այս ամենը, պատժի չարին իր գործած չարության չափով, իսկ երկրի ու ազգի համար բարի գործ կատարողներին պարգեւատրի իր անսահման բարությամբ://
Այս խոսքերի համար ՝ կեցցեք :
---------------
Եթե մի փոքր էլ անկողմնապահ լինեիք ՝ կարդարանայիք , որ Ձեր եղբայրը պատժվումէ իր մոլորության համար ու մահկանացուները չեն նրա կյանքի ուղղու ընտրողները՝ այլ հենց ինքը :
Azgajin Gaxapar գրել է:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ VII` Դավիթ Շահնազարյան
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԹԻՄԸ, ՄԱՍ VI` Հրանտ Բագրատյան
http://nationalidea.am/publications.php?l=A
ԲԱՎԱՐԱՐՎՈՂ ԵՎՐՈՊԱ
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում թե Եվրոպայում արտաքին քաղաքական գաղափարախոսությունը հետզհետե զիջում է ավանդական` ուժերի հավասարակշռության տրամաբանությանը` կենտրոնանալով բիրտ ուժի ցուցադրման աստիճանական պարադիգմաների ...«ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
Գոհար Բարսամյան
Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» ջանում է խորացնել իր գործունեությունը Իրանում: «Royal Dutch Shell», «Repsol» եւ «Total» ընկերությունների գործունեությունը այս երկրում կապված է քաղաքական բարձր ռիսկայնության ...ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հարավկովկասյան տարածաշրջանում ակտիվանում է նաեւ գերմանական դիվանագիտությունը:
Այսպես` հուլիսի 17-ին Կովկասյան տարածաշրջան այցելեց Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումների ...ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի, իսկ ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. Շահվերդյան
Ոմանց ձեռնտու է «հաստակող ղարաբաղցուն» «խեղճ, լքված ղարաբաղցի» ներկայացնելը, մանավանդ որ` դա հատուցվում է պաշտոններով եւ հսկայական շահույթներով, իսկ մենք` «մեծաբերան, հոխորտացող գյումրեցիներս», «շաշ, ...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե Եղիազարյան 2
Մարտի 1-ի սպանդից հետո, երբ ձերբակալվեց եղբայրս` Գուրգեն Եղիազարյանը, կարծես թե աշխարհը շրջվեց ինձ եւ իմ հարազատների համար: Երեւանի փողոցներն ու հրապարակները շրջապատված էին զինվորներով, ոստիկաններով ու ...ԽՈՍՔԸ ԿԱ ՈՒ ԻՆՔԸ... ԿԱ
Կարինե Հարությունյան
«Առաջատարներից մեկը: Նրանից այնքա~ն բան ունեն սովորելու մեր նորահայտ արվեստաբան-լրագրողները, ովքեր այսօր խարխափում են անորոշության, աննպատակ դեգերումների մշուշում եւ կամ «նորարարություն» խաղում` չուզենալով ...ԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե Հարությունյան
Ասում են, չէ՞. եթե չես կարող դիմադրել, թուլացիր եւ հաճույք ստացիր: Հայաստանում, եթե ուշադիր լինենք, էս` թուլանալու խորհրդին հետեւողները շատ են: Խոսքը քաղաքական գործիչների մասին է, որոնց մտքին ու գործին ...ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի 8
Հանրությանը, ընդ որում` ոչ միայն հայ, հայտնի է «բազեի աչք» արտահայտությունը, որ նշանակում է սուր տեսողություն, քանի որ բազեն մի քանի կիլոմետր բարձրությունից կարող է նկատել գետնի վրա շարժվող մուկն անգամ ...ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան 11
Մինչ ՀՀ-ում եւ հանրապետությունից դուրս, բոլոր այն վայրերում, ուր հասցրել է հասնել Քոչարյանի տխուր հռչակը` ստորագրահավաք է իրականացվում վերջինիս` որպես ոճրագործի Հաագայի քրեական դատարանին հանձնելու համար, ...ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե Խառատյան 1
Եվ այսպես. այդպես էլ գործ չհարուցվեց օրերս ատրճանակը ձեռքին «լեւոնականներին գյուլլելու» սպառնալիքներով Հյուսիսային պողոտայում հայտնված սցենարիստ Վահրամ Սահակյանի դեմ: Ոստիկանությունից երեկ մեզ պատասխանեցին, ...«ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
Մարինե Խառատյան
Մարտի 1-ի գործով արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալները երեկ հավաքվել էին ՀԺԿ գրասենյակում` դեռեւս անազատության մեջ պահվող ընկերներին աջակցելու եւ նրանց ազատությունը հնարավորինս շուտ իրականանալի ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Հեղինե Մանուկյան
ՀՀ իշխանությունների համար վտանգավոր ու տարօրինակ սովորություն է դարձել հանրահավաքների անցկացմանը պրիմիտիվ մեթոդներով խոչընդոտելը, ասենք` մարզերից եկող փոխադրամիջոցների աշխատանքը դադարեցնելով, հանրահավաքի ...ԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.Սարգսյան
Վերջերս մոդայիկ բառերի շարքին է դասվել եւ անընդհատ օգտագործում են կոռուպցիա, հակակոռուպցիա եզրույթները: Բայց այդ երեւույթների մասին խոսելիս, որպես կանոն, սկսում են խոսել կաշառակերության, կառավարության ...99-ՐԴ ՕՐԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԵՂԱՎ
Իսկ ես` միամիտս, կարծում էի, թե լինելու է: Ու, ամենավատն այն է, որ դրան նախորդող օրերում էլ չեղավ: Թե՞` չէր էլ լինելու: Եսի՞մ:
Անկեղծ ասած` լավ բանի ակնկալիք չէ, որ ունեի: Ճիշտ բանի ակնկալիք ունեի: ...«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ
8
Ռ. Քոչարյանի Հաագայի «պուտյովկայի» ստորագրությունները շարունակվում են: Բոլորն են ուզում «գործուղողը» դառնալ: Տասնամյակի իրական արդյունքը՝ սա է:
Ոմն Ռ.Քոչարյան գիրք է հրատարակել ոչ ավել-ոչ պակաս` ...
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

