
ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
- Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի, իսկ Լեռնային Ղարաբաղին` 8 միլիոն դոլարի օգնություն տրամադրել, ինչպես նաեւ` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն Հայաստանին եւ Ադրբեջանին:

Այսինքն` հավասարեցվել են Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օժանդակության ծավալները, չնայած այն բանին, որ փետրվարին ներկայացրած բյուջեի նախագծով Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի վարչակազմը առաջարկել էր Հայաստանին տրամադրվելիք օգնության ծավալը 2008 թվականի համեմատ կրճատել մոտ 60 տոկոսով` դարձնելով ընդամենը 24 միլիոն դոլար` ընթացիկ տարվա 58 միլիոնի դիմաց եւ այդպիսով` խախտել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության հավասարակշռությունը: Բացի այդ, վարչակազմի ներկայացրած նախագիծը խախտում էր Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության` 2001 թվականին Կոնգրեսի եւ Սպիտակ տան միջեւ ձեռք բերված համաձայնությամբ պահպանվող հավասարակշռությունը. երկու երկրների համար առաջարկելով հավասարաչափ` 3-ական միլիոն դոլարի ռազմական օգնություն: Այն, միաժամանակ, նախատեսում էր ռազմական ուսուցման եւ վարժանքների նպատակով Ադրբեջանին տրամադրել 900 հազար, իսկ Հայաստանին` 300 հազար դոլար: Ենթահանձնաժողովի ընդունած փոփոխությունները դեռեւս վերջնական չեն եւ պետք է հաստատվեն նախ արտաքին հատկացումների հանձնաժողովի, ապա Ներկայացուցիչների պալատի կողմից: Ակնկալվում է, որ արտաքին հատկացումների հանձնաժողովն այս հարցին պետք է անդրադառնա այսօր նախատեսված նիստի ընթացքում: Ի դեպ, Լեռնային Ղարաբաղի համար օգնություն վարչակազմը չէր առաջարկել: Ներկայացուցիչների պալատի 39 անդամներ` Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի գլխավորությամբ, արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի ղեկավարությանը հորդորել էին վերանայել օգնության առաջարկվող ծավալները. «Որպես Հայաստանի բարեկամներ եւ, որ առավել կարեւոր է, որպես ժողովրդավարության աջակիցներ` մենք հորդորում ենք ձեզ ավելացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը` այնտեղ ժողովրդավարության ամրապնդմանը նպաստելու նպատակով», - նշել էր Ջո Նոլենբերգը: Նույն նամակում նա ներկայացրել էր նաեւ փոփոխության նախագիծ` առաջարկելով ամերիկյան ռազմական օգնությունից զրկել Ադրբեջանին` հաշվի առնելով այդ երկրի ղեկավարության ռազմաշունչ հռետորաբանությունը. «Միացյալ Նահանգները առհասարակ չպետք է ֆինանսավորի կամ օժանդակի Ադրբեջանի ագրեսիվ դիրքորոշումը», - հայտարարել էր Ջո Նոլենբերգը: Սակայն ենթահանձնաժողովում տեղի ունեցած քվեարկության ժամանակ Ջո Նոլենբերգի առաջարկը մերժվել է` ընդամենը մեկ ձայնի տարբերությամբ, փոխարենը` հանձնաժողովը որոշել է վերականգնել Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվող ռազմական օժանդակության հավասարությունը: Հուլիսի 16-ին աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դենիել Ֆրիդի հետ: ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն` զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի հարցերը, անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին, մտքեր են փոխանակվել Հայաստանում ետընտրական զարգացումների պատճառների եւ հետեւանքների, դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին: Զրուցակիցները քննարկել են նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները: Նույն օրը Է.Նալբանդյանը հանդիպել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզային, որի հետ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի մանրամասները, համանախագահների վերջին այցելության արդյունքները, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպման հնարավորությունը: Խոսելով բանակցությունների շարունակման հեռանկարի մասին` Է.Նալբանդյանը շեշտել է, որ «Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցվող Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունները եւ ռազմատենչ քարոզչությունը արժանի գնահատական չեն ստանում միջազգային հանրության կողմից, ինչը զգալիորեն բարդացնում է բանակցային գործընթացում փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը»: Է.Նալբանդյանը նաեւ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների` Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի (Armenian National Committe of America), Ամերիկայի հայկական համագումարի (Armenian Assembly of America) եւ Ամերիկա-հայկական հասարակական հարաբերությունների կոմիտեի (United States-Armenian Political Action Committee) ղեկավարների հետ:
- Էմմա Գաբրիելյան
ԲԱՎԱՐԱՐՎՈՂ ԵՎՐՈՊԱ
Վերջին ժամանակներս ԱՄՆ-ում թե Եվրոպայում արտաքին քաղաքական գաղափարախոսությունը հետզհետե զիջում է ավանդական` ուժերի հավասարակշռության տրամաբանությանը` կենտրոնանալով բիրտ ուժի ցուցադրման աստիճանական պարադիգմաների ...«ԳԱԶՊՐՈՄԻ» ՀԵՐԹԱԿԱՆ ԽԱՂԱԴՐՈՒՅՔԸ
Գոհար Բարսամյան
Գաղտնիք չէ, որ ռուսական «Գազպրոմը» ջանում է խորացնել իր գործունեությունը Իրանում: «Royal Dutch Shell», «Repsol» եւ «Total» ընկերությունների գործունեությունը այս երկրում կապված է քաղաքական բարձր ռիսկայնության ...ՆՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ
Հարավկովկասյան տարածաշրջանում ակտիվանում է նաեւ գերմանական դիվանագիտությունը:
Այսպես` հուլիսի 17-ին Կովկասյան տարածաշրջան այցելեց Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հանդիպումների ...ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Երեկ տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հատկացումների ենթահանձնաժողովը հաջորդ տարվա համար հաստատել է Հայաստանին` 52 միլիոն դոլարի, իսկ ...ՊԱՏԺՈՒՄ ԵՆՔ ՈՒ ՍԻՐՈՒՄ
Ռ. Շահվերդյան
Ոմանց ձեռնտու է «հաստակող ղարաբաղցուն» «խեղճ, լքված ղարաբաղցի» ներկայացնելը, մանավանդ որ` դա հատուցվում է պաշտոններով եւ հսկայական շահույթներով, իսկ մենք` «մեծաբերան, հոխորտացող գյումրեցիներս», «շաշ, ...ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե Եղիազարյան 2
Մարտի 1-ի սպանդից հետո, երբ ձերբակալվեց եղբայրս` Գուրգեն Եղիազարյանը, կարծես թե աշխարհը շրջվեց ինձ եւ իմ հարազատների համար: Երեւանի փողոցներն ու հրապարակները շրջապատված էին զինվորներով, ոստիկաններով ու ...ԽՈՍՔԸ ԿԱ ՈՒ ԻՆՔԸ... ԿԱ
Կարինե Հարությունյան
«Առաջատարներից մեկը: Նրանից այնքա~ն բան ունեն սովորելու մեր նորահայտ արվեստաբան-լրագրողները, ովքեր այսօր խարխափում են անորոշության, աննպատակ դեգերումների մշուշում եւ կամ «նորարարություն» խաղում` չուզենալով ...ԻԲՐԵՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՆՀԻՇԱՏԱԿ ԿԵՐՊԱՐՆԵՐ
Կարինե Հարությունյան
Ասում են, չէ՞. եթե չես կարող դիմադրել, թուլացիր եւ հաճույք ստացիր: Հայաստանում, եթե ուշադիր լինենք, էս` թուլանալու խորհրդին հետեւողները շատ են: Խոսքը քաղաքական գործիչների մասին է, որոնց մտքին ու գործին ...ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի 8
Հանրությանը, ընդ որում` ոչ միայն հայ, հայտնի է «բազեի աչք» արտահայտությունը, որ նշանակում է սուր տեսողություն, քանի որ բազեն մի քանի կիլոմետր բարձրությունից կարող է նկատել գետնի վրա շարժվող մուկն անգամ ...ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան 11
Մինչ ՀՀ-ում եւ հանրապետությունից դուրս, բոլոր այն վայրերում, ուր հասցրել է հասնել Քոչարյանի տխուր հռչակը` ստորագրահավաք է իրականացվում վերջինիս` որպես ոճրագործի Հաագայի քրեական դատարանին հանձնելու համար, ...ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե Խառատյան 1
Եվ այսպես. այդպես էլ գործ չհարուցվեց օրերս ատրճանակը ձեռքին «լեւոնականներին գյուլլելու» սպառնալիքներով Հյուսիսային պողոտայում հայտնված սցենարիստ Վահրամ Սահակյանի դեմ: Ոստիկանությունից երեկ մեզ պատասխանեցին, ...«ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
Մարինե Խառատյան
Մարտի 1-ի գործով արդեն ազատության մեջ գտնվող նախկին քաղբանտարկյալները երեկ հավաքվել էին ՀԺԿ գրասենյակում` դեռեւս անազատության մեջ պահվող ընկերներին աջակցելու եւ նրանց ազատությունը հնարավորինս շուտ իրականանալի ...ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՀՐԱՎԻՐՎԱԾ ԵՆ ՇԱՐԺՈՒՄՆ ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ»
Հեղինե Մանուկյան
ՀՀ իշխանությունների համար վտանգավոր ու տարօրինակ սովորություն է դարձել հանրահավաքների անցկացմանը պրիմիտիվ մեթոդներով խոչընդոտելը, ասենք` մարզերից եկող փոխադրամիջոցների աշխատանքը դադարեցնելով, հանրահավաքի ...ԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.Սարգսյան
Վերջերս մոդայիկ բառերի շարքին է դասվել եւ անընդհատ օգտագործում են կոռուպցիա, հակակոռուպցիա եզրույթները: Բայց այդ երեւույթների մասին խոսելիս, որպես կանոն, սկսում են խոսել կաշառակերության, կառավարության ...99-ՐԴ ՕՐԸ ՈՉ ՄԻ ԲԱՆ ԷԼ ՉԵՂԱՎ
Իսկ ես` միամիտս, կարծում էի, թե լինելու է: Ու, ամենավատն այն է, որ դրան նախորդող օրերում էլ չեղավ: Թե՞` չէր էլ լինելու: Եսի՞մ:
Անկեղծ ասած` լավ բանի ակնկալիք չէ, որ ունեի: Ճիշտ բանի ակնկալիք ունեի: ...«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ
8
Ռ. Քոչարյանի Հաագայի «պուտյովկայի» ստորագրությունները շարունակվում են: Բոլորն են ուզում «գործուղողը» դառնալ: Տասնամյակի իրական արդյունքը՝ սա է:
Ոմն Ռ.Քոչարյան գիրք է հրատարակել ոչ ավել-ոչ պակաս` ...
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԳՐԱՎԱԿԱՆԸ` ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍԱՐԱԿՇՌՎԱԾՈՒԹՅՈՒՆՆ Է
Ելենա ՏիմակովաՊԱՏԵՐԱԶՄԻ ԴԵՄՔԸ
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԿԵՏ` ՈՂՋԱԽՈՀ ՔԱՅԼԵՐ ԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հեղինե ՄանուկյանՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՍՏԱՆԻՆ
ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՑԻՆ ՄՆԱՑ ԵՐԿՈՒ ՕՐ
Էմմա Գաբրիելյան
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
«ԱՐՅՈՒՆՈՏ ՏԱՍՆԱՄՅԱԿԻՑ» ՓԱԽՉԵԼ ՓՈՐՁՈՂԸ

ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե Մանուկյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
- 1894 Ծնվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը: (Վախճ. 1937թ.-ին):
- 1914 Տարոնի և Սասունի Կ. Կոմիտեները երեք պետությունների հյուպատոսներին ներկայացրեցին բարենորոգումների ծրագիր:
- 1938 Ծնվեց արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը:
- 1988 Խորհրդային Միության Գերագույն Խորհուրդը հիմք ընդունելով Խորհրդային սահմանադրության 78-րդ հոդվածը՝ (միացյալ հանրապետությունների տարածքային փոփոխությունների արգելումն առանց իր համաձայնության) հերքեց 1988 02 20-ի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայաստանին վերամիավորվելու խնդրագիրը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

