
ԿԻՆՈ ՆԿԱՐԵՔ, ԿԻՆՈ: ՀԱՄԱՐՅԱ` ԹՈՒԹՈՒՆ ՑԱՆԵԼՈՒ ԷՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՊԵՍ...
- ...Թե չէ ընկել եք «պեչենու բաղերը»: Մի անգամ ասել եմ` էլի եմ ասում. կինո նկարեք, կինո: Լուրջ եմ ասում...

Ու` ձեզ համար: Որ հետո չասեք... Խոսքը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել` վերջերս «օրախնդիր» դարձած ցեղասպանության մասին է: Դրա ճանաչել-չճանաչելու: Ընդունել-չընդունելու: Կասկածի տակ դնել-չդնելու մասին: Ի վերջո` գոնե այս խնդրի շուրջ ընդհանուր հայտարարի գալու՞ ենք, թե՞ ոչ: Գոնե այս մեկ խնդրի շուրջ: Անկեղծ ասած` առանձնապես դժվար էլ չէ հստակ որոշելը, թե դա ինչ է մեզ համար: Կարելի է ցանկացած այլ երեւույթի պես քննարկել դրա ընկալման-մատուցման-հետապնդման բոլոր հնարավոր տեսական տարբերակները: Ցավալի, ահավոր, սահմռկեցուցիչ, բայց անցած-գնացած ողբերգություն: Ի դեպ. թող սրբապիղծ չհնչի, բայց մինչեւ 60-70-ական թվականները դրա մասին շատ քչերը գիտեին, առավել քչերի համար դա իրական ողբերգություն էր, եւ մատների (ձեռքերի միայն) վրա կարելի էր հաշվել այն մարդկանց, ովքեր զբաղվում-հետամուտ-շահախնդիր էին դրանով: Միջպետական փոխվստահության վերականգնման հարց. կարեւոր է, սակայն ոչ նվազ կարեւոր է այն, որ այդ խնդիրն, ըստ էության, լուծվել է արդեն մեկ-երկու տարի անց ու հայկական ստեղծվող պետականությունը ակտիվորեն համագործակցել է ցեղասպանի հետ: Ավելին` աջակցություններ է խնդրել (եւ ստացել է) ու հավաստիացումներ է տվել (կատարել է): Հետո թե ի՞նչ եղավ` դժվար է ասել: Փոխհատուցումների հարց. տրամաբանական է: Բայց անձերին փոխհատուցումների խնդիրը լուծվել է իրավաբանորեն, մնացյալը... Անհայտ է` ով-ում-ինչքան-ինչու-երբ-ինչպես-ինչ... Ավելին` եթե առաջին հանրապետությունն, օրինակ, նման հարց չի բարձրացրել, երրորդն, արդյոք, իրավունք ունի՞: Անգամ` վերը նշված ու այդպես էլ պատասխան չունեցող հարցերի առկայության դեպքում: Ազգային աննախադեպ ողբերգությամբ աշխարհին պարբերաբար իր մասին հիշեցնելու խնդրի լուծում. այլ հնարավորության բացակայության պատճառով: Բացառված չէ, բայցեւ` անհեռանկարային է: Խիստ: Վաղուց արդեն այլ ժամանակներ են: Այլոց համար` անշուշտ: 21-րդ դար: Մազոխիզմի դրսեւորում, քանի որ դեռեւս անցյալ չեն անգամ էն ժամանակները, երբ մարդիկ վիրավորվում էին, երբ լսում էին, որ 1-1.5 միլիոն հայ է ոչնչացվել: Նրանք պնդում էին 2 միլիոն թիվը: Բիզնես: Այո, այո. պարզ բիզնես: Հիմնված տարբեր մարդկանց ազգասիրական եւ մարդկային զգացումների վրա: Դրանց շահարկում` խիստ անձնական նպատակներով: Կամ` նեղ-կորպորատիվ: Ճշմարտության բացահայտման, արդարության վերահաստատման եւ բարոյականության վերականգնման հարց. որը համարում ենք անհրաժեշտ եւ կարեւոր: Ահա, թերեւս, եւ հնարավոր բոլոր տեսական տարբերակները, որոնցից վերջինն է, թերեւս, ամենախելամիտը: Իսկ սա լուծման մի ճանապարհ ունի ընդամենը. թուրքական հանրային միտքը լուսավորել, նրանց մատուցել իրենց համար անհերքելի եւ կասկածի ոչ ենթակա փաստեր ու դրանց միջոցով ապահովել ճշմարտության, արդարության, բարոյականության հաղթանակը: ...1918թ. Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո Ահմեդ Իզզեթ փաշայի գլխավորությամբ նոր կաբինետը որոշում է դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարության ղեկավարներին. «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամներին` Օսմանյան կայսրությունը պատերազմի մեջ ներքաշելու եւ հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար: 1918թ. դեկտեմբերի 16-ի որոշումով կազմվում են հարցաքննիչ հանձնախմբեր եւ հավաքվում են արեւմտահայության կոտորածների մեղադրական ապացույցներ` ծածկագիր հեռագրեր, պաշտոնական գրություններ, հրահանգներ, հրամաններ, ականատեսների վկայություններ: 1919թ. հունվարի 8-ին Կոստանդնուպոլսում կազմվում են Առաջին, Երկրորդ եւ Երրորդ ռազմական արտակարգ ատյանները: Իսկ մարտի 8-ին սուլթան Մեհմեդ 6-րդ Վահիդեդդինի (1918-1922թթ.) հրամանագրով երիտթուրքական կուսակցական պարագլուխներն ու նախարարները հանձնվում են Կ.Պոլսի ռազմական արտակարգ ատյանի դատին: Երիտթուրքական կառավարության ղեկավարների, «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամների դատավարությունը սկսվում է 1919թ. ապրիլի 27-ին Կ.Պոլսում: Դատավճիռը կայացվում է 1919թ. հուլիսի 5-ին: Հեռակա կարգով մեղադրվում են 11, դատավարության ներկա 20 կուսակցական ու պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: Ներկա մեղադրյալներն էին Սայիդ Հալիմ փաշան, Խալիլ, Ահմեդ Նեսիմի, Իբրահիմ, Թալաաթ, Ռիզա, Միդհատ Շյուքրի, Զիյա Գյոքալփ, Քեմալ, Ջեւադ, Աթիֆ բեյերը: Հեռակա դատի տրվածներն էին Թալաաթ, Էնվեր, Ջեմալ էֆենդիները, դոկտորներ Նազըմը, Բեհաէդդին Շաքիրը, Ռուզուհին եւ Ազիզը: Այդ դատավարությանը հաջորդում են «Միություն եւ առաջադիմություն» կուսակցության շրջանային պաշտոնյաների եւ այլ պաշտոնատար անձանց դատաքննությունները: Այ, սրա մասին կինո նկարեք ու տարածեք աշխարհով մեկ: Նաեւ` Թուրքիայով: Իրենք են, չէ՞, դատել-դատապարտել-պատժել իրենց: Դրանից ավելի գործուն` ինչ կարող է ազդել հանրային կարծիքի վրա եւ նպաստել արդարության, ճշմարտության, բարոյականության հաղթանակին կամ վերականգնմանը: Էնպես որ` պեչենու բաղերն ընկնելու փոխարեն` կինո նկարեք, կինո...
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան 11
Ռ.Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելուն վերաբերող փաստաթղթի տակ ստորագրել է նաեւ ՍԻՄ ղեկավար Հրանտ Խաչատրյանը:
Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում ասաց` «ստորագրել եմ քաղաքական նպատակահարմարությունից, ...ՈՉ ԹԵ ՈՒԺՆ Է ՃՇՄԱՐԻՏ, ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԺԵՂ
1
ԵԿՄ Արաբկիր ջոկատի հրամանատար, գնդապետ, քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանին: Որդուց: Բարեւ հայրիկ:
Կյանքումս առաջին անգամ եմ նամակ գրում: Եթե չլիներ մեր Համաժողովրդական Շարժումը, չլիներ քաղբանտարկյալ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ալի Բաբաջանը Անկարայում հանդիպել է արտերկրում աշխատող 150 դեսպաններին եւ քննարկել երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները: Թուրքական ԶԼՄ-ների ...ՀՔԾ-Ն ԸՆԿԵԼ Է ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի նախորդ համարներից մեկում պատմել ենք Ապարանի Հարթավան գյուղի «Գիքորի»` Կարեն Հայրապետյանի մասին, ում Հատուկ քննչական ծառայության քննիչները խաբելով ստորագրել էին տվել մաքուր թղթերի տակ, նրա անունից ...ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌՈՒ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Հրանտ Մաթեւոսյանի 70-րդ հոբելյանական տարին էր: Եվ Հարություն Խաչատրյանը «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամին առաջարկեց «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակներում մեծ գրողի անվամբ մրցանակ սահմանել:
...ՌԱՅՍԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Էմմա Գաբրիելյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի` վերջին օրերի լռությունը երեկ խախտվեց:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության օրվա առիթով ստացվեց ԱՄՆ նախագահ Ջորջ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՒ ԱՆՀՆԱՐ ՍՏԵՐՈՎ
Մուսա Միքայելյան
Հուլիսի 15-ին Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International Peace): Նշենք, ...ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՑՐՏԱՇՈՒՆՉ ԱՄԱՌԸ. ՇԱՐՔԵՐԸ ՁԵՌՆՈՑ ԵՆ ՆԵՏՈՒՄ ՎԵՐԵՒՆԵՐԻՆ
Հրայր Ղազարյան 2
Հայաստանն ընդգրկած նախընտրական, ապա հետընտրական դիմակայությունը, որի հետեւանքով իշխանությունն ու հասարակությունը հայտնվել են բարիկադների երկու կողմերում, չի շրջանցել նաեւ հայկական հնագույն ՀՅԴ կուսակցությունը, ...ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան 17
Քոչարյանը պետք է որոշի հանձնվում է Հաագայի՞, թե՞ ՀՀ դատարանին:
Երեկ Հյուսիսային պողոտայում մեծ թափով շարունակվում էր նախօրեին մեկնարկած ստորագրահավաքը` կապված Ռ.Քոչարյանին` իր պաշտոնավարման 10 տարիների ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է»
Աստղիկ Սարգսյան 6
Մեր զրուցակիցն է քաղբանտարկյալ, դատական հերթական ֆարսով անազատության դատապարտված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:
-Ինչպե՞ս է անազատությունից երեւում ազատությունը: ...ԿԻՆՈ ՆԿԱՐԵՔ, ԿԻՆՈ: ՀԱՄԱՐՅԱ` ԹՈՒԹՈՒՆ ՑԱՆԵԼՈՒ ԷՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՊԵՍ...
...Թե չէ ընկել եք «պեչենու բաղերը»: Մի անգամ ասել եմ` էլի եմ ասում. կինո նկարեք, կինո: Լուրջ եմ ասում...
Ու` ձեզ համար: Որ հետո չասեք...
Խոսքը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել` վերջերս «օրախնդիր» ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
26
Նրանք, ովքեր կարծում են, որ ես կամ իմ ընտանիքի մյուս անդամները պատրաստվում ենք հեռանալ Հայաստանից` չեն կարողանում ազատվել գաղթականի հոգեբանությունից:
Մենք նման բարդույթ չունենք, չենք տառապում այդ ...
ԿԵՆԴԱՆԱԲԱՆԱԿԱՆ ԱՅԳՈՒՑ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԿՅԱՆՔ` ՄԵԿ ՔԱՅԼ
Մարինա ԲաղդագյուլյանՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ
Կարինե Հարությունյան
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՎԻԶ ԿՏՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱ՞ՆԳ Է ՏՎԵԼ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

