
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է»
- Մեր զրուցակիցն է քաղբանտարկյալ, դատական հերթական ֆարսով անազատության դատապարտված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:

-Ինչպե՞ս է անազատությունից երեւում ազատությունը: - Եթե հաշվի առնենք իշխող վարչախմբի որակները` մեծ հաշվով ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու ազատությունը եւ իրավունքները կոպտորեն ոտնահարված են: Չնայած այն հանգամանքին, որ ֆորմալ առումով փոխվել է նախագահը` իրականում մի ուզուրպատորին փոխարինել է մյուսը, բայց իշխանությունը որակապես, ըստ էության, չի փոխվել: Ավազակապետության կողմից արվեց այն, ինչը նույնիսկ երեւակայել հնարավոր չէր, խոսքը վերաբերում է մարտի 1-ի սպանդին, որպեսզի կարողանային կանգնեցնել ազատության համար պայքարի ելած ժողովրդին: Անմարդկային բռնարարքները հասարակության դեմ ռեժիմի կողմից անդադար շարունակվում է առ այսօր, բայց միեւնույն է` նրանց չի հաջողվի այլեւս կանգնեցնել այն ժողովրդին, որը փետրվարի 19-ից հետո ապրել ու զգացել է ազատության ոգին, Ազատության հրապարակում: - Ձեր նկատմամբ իշխող զույգը միշտ էլ թշնամաբար է տրամադրված եղել, ինչու՞: - Հիմնական պատճառը մեր` «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության սկզբունքային ու հետեւողական քաղաքական դիրքորոշումն է` սկսած 1998 թվականից: Եվ պատահական չէ, որ վարչախումբը չի բավարարվում նրանով, որ կուսակցության նախագահին հինգ ամիս է ապօրինի պահում է պատանդի կարգավիճակում, կուսակցության ակտիվիստների մի մասը ստիպված ընդհատակում է, իսկ հիմա արդեն նախաձեռնել են կուսակցության կենտրոնական գրասենյակը զավթելու գործընթացը: Օգտվելով պատեհ առիթից` դիմում եմ վարչապետ Տիգրան Սարգսյանին` ասացեք խնդրեմ, ինչպե՞ս կարող ենք Ձեր խոսքերին` իրավական պետության, արդարության եւ նմանատիպ բարոյախոսական խոստումներին հավատալ, երբ Ձեր անմիջական ենթակայության տակ գտնվող երկու կառույցները` ՀՀ սոցիալական հիմնադրամը եւ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը անօրինական եւ ապօրինաբար նախաձեռնել են ԺՀԿ կենտրոնական գրասենյակի առգրավման գործընթացը: Թշնամաբար տրամադրվելու հաջորդ պատճառը` մարդկային տեսակի տարբերությունն է, եւ ըստ իս` հիմա Հայաստանում այդ տեսակների պայքարն է ընթանում, մի կողմում հայտնվել է ժողովուրդը` իր տեսակով, մյուս կողմում` իշխող կլանը, նրան սպասարկող կրիմինալ ճանապարհով հարստացած օլիգարխները` իրենց սափրագլուխների ոհմակով ու իշխանության համակարգում աշխատող մարդկանց չնչին տոկոսը, այդ տեսակը բնութագրվում է որպես ազգի տականք: - Ի՞նչ չհասցրեցիք անել մինչեւ ձերբակալվելը: - Դժվար է կոնկրետ ինչ-որ բան ներկայացնել, քանի որ, ըստ իս, մենք բոլորս անում էինք հնարավորը, որպեսզի Համաժողովրդական Շարժումը խաղաղ եւ օրինական ճանապարհով Հայաստանում վերականգներ ժողովրդի իշխանությունը: Այն իրականություն կդառնար, եթե խունտան խաղաղ ցուցարարների դեմ չհաներ բանակը, ոստիկանական ուժերը, օլիգարխների սափրագլուխներին, ղարաբաղյան ենիչերիներին ու մարտի 1-ի սպանդը չիրականացներ եւ այնուհետեւ հատուկ դրություն չհայտարարեր: - Ի՞նչ անելիք եք տեսնում այժմ առաջին հերթին: - Հասարակությունը` Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ պետք է շարունակի ամենօրյա պայքարը` նպատակ ունենալով հնարավորինս սեղմ ժամկետում վարչախմբին պարտադրել երկխոսության` արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետների հստակեցման հարցում: - Ի՞նչ չարվեց, որ պետք է արվեր եւ ի՞նչ արվեց, որ պետք չէր արվեր: - Ըստ իս, ամեն ինչ, մեծ հաշվով, ճիշտ էր արվում եւ շարունակվում է արվել, միայն մի հարցում ունեմ որոշակի վերապահումներ, որ միգուցե Արթուրիկ Բաղդասարյանի հարցում հարաբերությունների հստակեցումը կատարվեր ընտրություններից 7-10 օր առաջ, որպեսզի ժողովուրդը կարողանար հասկանալ եւ մարսել նրա դերակատարումը: Եվս մեկ հարցում կարծես տաբու ենք դրել բարձրաձայն խոսել` ղարաբաղյան կլանի բացասական (մեղմ ասած) դերակատարման մասին: Չէ՞ որ բոլոր համապետական ընտրություններից հետո, երբ Երեւանում ժողովրդի նկատմամբ ուժ է կիրառվել, հիմնականում մասնակցել են Ղարաբաղից բերված ուժերը, իսկ մարտի 1-ի ջարդարարների ղեկավար կազմը Ղարաբաղյան ծագումով գեներալներն էին եւ պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը նրանցից մի քանիսին ժամանակավորապես մեկուսացրեց հասարակության մեջ եղած լարվածությունը թուլացնելու նպատակով: Եվ վերջապես, եթե Համաժողովրդական Շարժումը հստակ դիրքորոշում եւ գնահատական տվեց եվրոպական բյուրոկրատիային, ապա նույն բանը չարեցինք Ռուսաստանի հարցում, հասկանալի են հարցի խորքային շերտերը, միեւնույն ժամանակ անհասկանալի է Ռուսաստանի իշխանությունների դիրքորոշման բացակայությունը` մարտի 1-ի սպանդի հետ կապված, հակառակ դեպքում ստացվում է, որ Սերժի կողմից Պուտինին հայտնած շնորհակալությունը տեղին էր: - Ինչպիսի՞ զարգացումներ եք տեսնում: - Զարգացումները կանխատեսել շատ բարդ է, հաշվի առնելով իշխող խունտայի որակները, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ռեժիմը հիմա նման է վիրավոր գազանի եւ ավելի անկանխատեսելի ու վտանգավոր է դարձել` այնուամենայնիվ փորձենք հասկանալ: Հիմա` այս փուլում, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միակ հույսն այն է, որ ժողովուրդը կհոգնի ու կդադարի շարունակել պայքարը: Համաժողովրդական Շարժումը, իսկ առաջիկայում Հայ Ազգային Կոնգրեսը, պետք է հաշվի առնի հասարակության պայքարի հնարավոր պաշարը եւ ավազակախմբի հնարավոր որակները եւ Ռոբերտ Քոչարյանի հոգեխանգարված վիճակը: Ես ուզում եմ հավատալ, որ որքան էլ Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը համատեղ են բոլոր կարեւոր հարցերին լուծում տալիս, այնուամենայնիվ, այս փուլում Սերժ Սարգսյանը պետք է իր մեջ ուժ գտնի ու տարանջատվի, տարբերվի Ռոբերտ Քոչարյանից` հաշվի առնի հասարակության պահանջը` բանակցել Համաժողովրդական Շարժման հետ եւ հայտարարի արտահերթ նախագահական ընտրությունների ժամկետը` 2009թ.գարուն, այդ դեպքում հնարավոր կլինի ոչ միայն Ղարաբաղը փրկել, այլեւ մեր պետականությունը: Իսկ որպեսզի Սերժ Սարգսյանը գնա այս տարբերակին, Համաժողովրդական Շարժումը ոչ մի օր չպետք է դադարեցնի պայքարը, որովհետեւ Սերժ Սարգսյանի վրա քրեածին օլիգարխները` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ եւս ահռելի ճնշում են գործադրում: Վստահ եմ, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ եւ Աստված մեզ հետ է:
- Աստղիկ Սարգսյան
Քննարկում
klkl գրել է:- samo
Դե լավ էլի, մարդը նատուրի գիժ ա, խի եք ձեռ առնում:
Լավ հասկացանք, որ գիժ ա, բա քթի տակ էդ ինչ տրյապկայի կտոր ա՞:- samo
samo գրել է:- klkl
Լավ հասկացանք, որ գիժ ա, բա քթի տակ էդ ինչ տրյապկայի կտոր ա՞:
Ինչ տրյապկա այ ախպեր, էդ իրա բեղերն ա:- klkl
klkl գրել է:- samo
Ինչ տրյապկա այ ախպեր, էդ իրա բեղերն ա:
Խի ա բեղ պահու՞մ:- samo
samo գրել է:- klkl
Խի ա բեղ պահու՞մ:
Որ ճանճերը քիթը մտնելուց առաջ ոտները մաքրեն հետո մտնեն: Ինքը կեղտոտ ճանճերի հետ չունի:- klkl
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան 11
Ռ.Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելուն վերաբերող փաստաթղթի տակ ստորագրել է նաեւ ՍԻՄ ղեկավար Հրանտ Խաչատրյանը:
Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում ասաց` «ստորագրել եմ քաղաքական նպատակահարմարությունից, ...ՈՉ ԹԵ ՈՒԺՆ Է ՃՇՄԱՐԻՏ, ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԺԵՂ
1
ԵԿՄ Արաբկիր ջոկատի հրամանատար, գնդապետ, քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանին: Որդուց: Բարեւ հայրիկ:
Կյանքումս առաջին անգամ եմ նամակ գրում: Եթե չլիներ մեր Համաժողովրդական Շարժումը, չլիներ քաղբանտարկյալ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ալի Բաբաջանը Անկարայում հանդիպել է արտերկրում աշխատող 150 դեսպաններին եւ քննարկել երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները: Թուրքական ԶԼՄ-ների ...ՀՔԾ-Ն ԸՆԿԵԼ Է ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի նախորդ համարներից մեկում պատմել ենք Ապարանի Հարթավան գյուղի «Գիքորի»` Կարեն Հայրապետյանի մասին, ում Հատուկ քննչական ծառայության քննիչները խաբելով ստորագրել էին տվել մաքուր թղթերի տակ, նրա անունից ...ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌՈՒ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Հրանտ Մաթեւոսյանի 70-րդ հոբելյանական տարին էր: Եվ Հարություն Խաչատրյանը «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամին առաջարկեց «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակներում մեծ գրողի անվամբ մրցանակ սահմանել:
...ՌԱՅՍԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Էմմա Գաբրիելյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի` վերջին օրերի լռությունը երեկ խախտվեց:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության օրվա առիթով ստացվեց ԱՄՆ նախագահ Ջորջ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՒ ԱՆՀՆԱՐ ՍՏԵՐՈՎ
Մուսա Միքայելյան
Հուլիսի 15-ին Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International Peace): Նշենք, ...ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՑՐՏԱՇՈՒՆՉ ԱՄԱՌԸ. ՇԱՐՔԵՐԸ ՁԵՌՆՈՑ ԵՆ ՆԵՏՈՒՄ ՎԵՐԵՒՆԵՐԻՆ
Հրայր Ղազարյան 2
Հայաստանն ընդգրկած նախընտրական, ապա հետընտրական դիմակայությունը, որի հետեւանքով իշխանությունն ու հասարակությունը հայտնվել են բարիկադների երկու կողմերում, չի շրջանցել նաեւ հայկական հնագույն ՀՅԴ կուսակցությունը, ...ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան 17
Քոչարյանը պետք է որոշի հանձնվում է Հաագայի՞, թե՞ ՀՀ դատարանին:
Երեկ Հյուսիսային պողոտայում մեծ թափով շարունակվում էր նախօրեին մեկնարկած ստորագրահավաքը` կապված Ռ.Քոչարյանին` իր պաշտոնավարման 10 տարիների ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է»
Աստղիկ Սարգսյան 6
Մեր զրուցակիցն է քաղբանտարկյալ, դատական հերթական ֆարսով անազատության դատապարտված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:
-Ինչպե՞ս է անազատությունից երեւում ազատությունը: ...ԿԻՆՈ ՆԿԱՐԵՔ, ԿԻՆՈ: ՀԱՄԱՐՅԱ` ԹՈՒԹՈՒՆ ՑԱՆԵԼՈՒ ԷՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՊԵՍ...
...Թե չէ ընկել եք «պեչենու բաղերը»: Մի անգամ ասել եմ` էլի եմ ասում. կինո նկարեք, կինո: Լուրջ եմ ասում...
Ու` ձեզ համար: Որ հետո չասեք...
Խոսքը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել` վերջերս «օրախնդիր» ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
26
Նրանք, ովքեր կարծում են, որ ես կամ իմ ընտանիքի մյուս անդամները պատրաստվում ենք հեռանալ Հայաստանից` չեն կարողանում ազատվել գաղթականի հոգեբանությունից:
Մենք նման բարդույթ չունենք, չենք տառապում այդ ...
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՎԻԶ ԿՏՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱ՞ՆԳ Է ՏՎԵԼ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

