
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
- Քոչարյանը պետք է որոշի հանձնվում է Հաագայի՞, թե՞ ՀՀ դատարանին:

Երեկ Հյուսիսային պողոտայում մեծ թափով շարունակվում էր նախօրեին մեկնարկած ստորագրահավաքը` կապված Ռ.Քոչարյանին` իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում կատարած հանցանքների համար Հաագայի քրեական դատարան հանձնելու հետ: Ստորագրահավաքն, ինչպես հայտնի է, բացի Երեւանից, անցկացվում է նաեւ ՀՀ մարզերում եւ հանրապետության սահմաններից դուրս: Երեկ ժամը 20-ի տվյալներով Հյուսիսային պողոտայում փաստաթղթի տակ ստորագրածների թիվը հասնում էր մոտ 500-ի: Ստորագրահավաքը համակարգող Օֆելյա Մարգարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պողոտայով անցնող-դարձող մարդկանցից շատերը, ծանոթանալով փաստաթղթի տեքստին, առանց երկար-բարակ մտածելու ստորագրում են` ասելով. «Եթե պետք է տասնյակ այդպիսի փաստաթղթեր կստորագրենք, միայն թե պրծնենք Քոչարյանից, տեսնենք, թե ինչպես է նա դատվելու հայ ժողովրդի դեմ երկրորդ անգամ գենոցիդ կազմակերպելու համար: Մարդիկ էլ կան, որոնք առարկում են` տեսնելով միայն Քոչարյանի անունը փաստաթղթում եւ ասում, որ Քոչարյանից բացի էլի պաշտոնյաներ կան, ովքեր պետք է նրա հետ մեկտեղ կանգնեն միջազգային դատարանի առաջ»: Տիկին Մարգարյանը ստիպված է լինում բացատրել այդ մարդկանց, որ առայժմ ստորագրահավաքը իրականացվում է Քոչարյանի մասով: Ի դեպ, ստորագրահավաքի ընթացքը վերահսկող պատասխանատուները հատուկ ուշադրություն են դարձնում, որպեսզի նույն մարդիկ երկու անգամ չստորագրեն փաստաթղթի տակ: «Մարդիկ էլ կան, գալիս ստորագրում են ու ասում, որ պատրաստ են իրենց ամբողջ ազգուտակի ու գերդաստանի ստորագրություններն էլ դնել, սակայն մենք արգելում ենք. ամեն մարդ ինքը պետք է ստորագրի: Լինում են նաեւ դեպքեր, երբ մարդիկ թեեւ «երկու ոտքով, երկու ձեռքով» իրենց համաձայնությունն են հայտնում նախաձեռնությանը, սակայն հրաժարվում են ստորագրել: Այդպիսիք, սակայն, մի քանի հոգի են եղել», - ասաց տկն Մարգարյանը: Ի դեպ, փաստաթղթի տակ առաջինը ստորագրել է Համաժողովրդական Շարժման կենտրոնի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը: Երեկ Հյուսիսային պողոտայում զրուցեցինք փաստաթղթի տակ ստորագրած քաղաքացիներից մի քանիսի հետ: Ենթակառուցվածքները համակարգող նախկին նախարար Վահան Շիրխանյանը կարծում է, որ Քոչարյանի անունը չպետք է հիշատակվի ՀՀ նախագահների ցանկում: Հաագայում դատելուց հետո՞ միայն` հարցրինք Շիրխանյանից: Ի պատասխան վերջինս նկատեց. «Նոր իշխանությունը պետք է այդ խնդիրը քննարկի. ինչքանո՞վ է արժանի մի մարդ կոչվել ՀՀ նախագահ, եթե իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում միայն վնաս է տվել հայությանն ու ՀՀ-ին»: «Վնասների» ցանկում Շիրխանյանը նշեց հոկտեմբերի 27-ը, անցած 10 տարիների ընթացքում ՀՀ-ում արձանագրված թրաֆիքինգի մեծ ծավալները, խոսքի ազատության սահմանափակումները, արտագաղթը, ՀՀ-ի` համաշխարհային ինտեգրացիոն ծրագրերից դուրս մնալը եւ այլ վնասներ: Մեր այն հարցին, թե ինչու՞ անցած 10 տարիների` Քոչարյանի պաշտոնավարման ընթացքում նման նախաձեռնութուններ չեղան եւ միայն հիմա է հղացվել, Շիրխանյանը նկատեց. «Փորձեր եղել են, սակայն դրանք այդպես էլ հնարավոր չեղավ մինչեւ վերջ հասցնել, եւ գործի դրված հանցավոր մեխանիզմների կիրառմամբ Քոչարյանը կարողացավ վերստին յուրացնել իշխանությունը: Փորձերը տապալվել են գուցե այն պատճառով, որ չենք ունեցել ընդգծված լիդեր: Փառք Աստծո, այսօր կա այդ լիդերը, որը կարողացավ ժողովրդին ոտքի հանել»: ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը Քոչարյանին` Հաագայի դատարանին հանձնելու հետ կապված ասաց հետեւյալը. «Ես շատ ուրախ կլինեի, եթե ինքը մեզ հանձնվեր, բայց եթե գտնում է, որ իրեն ավելի հարմար է Հաագայում դատվելը, ինչ արած: Ինքը պիտի ընտրի` կամ այստեղ պիտի դատվի կամ այնտեղ: Կարծում եմ` հայ ժողովուրդը շատ ավելի ներողամիտ կգտնվի նրա հանդեպ, քան միջազգային դատական ատյանները, որոնք կոնկրետ հանցագործությունների համար պետք է իրեն դատեն: Ասեմ նաեւ, որ ամեն մի նոր ղեկավար, որը իշխանության է գալիս, պետք է գիտակցի, որ եթե մեղք է գործում ժողովրդի հանդեպ, վաղ թե ուշ պետք է դրա համար պատասխան տա: Նախադեպը պետք է ստեղծել, հատկապես որ` դրա համար շատ լուրջ հիմքեր կան»: «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Նորայր Նորիկյանը կարծիք հայտնեց, որ «ՀՀ բարձրագույն իշխանությունը 10 տարի զբաղեցնող անձը, որի պաշտոնավարման տարիներին մենք ունեցել ենք բազմաթիվ քաղաքական սպանություններ, կեղծված համապետական ընտրություններ եւ այլ հակաժողովրդավարական երեւույթներ, պետք է պատասխանատվության ենթարկվի, որպեսզի դա դաս լինի եկող բոլոր նախագահների համար»: Ըստ Նորիկյանի` Քոչարյանի հետ պետք է պատասխանատվության ենթարկվեն այլ պաշտոնյաներ եւս, բոլոր նրանք, ովքեր եղել են նրա հանցակիցները: Ազատամարտիկ Արթուր Առաքելյանը թեեւ չէր ստորագրել փաստաթղթի տակ, սակայն ոչ այն պատճառով, որ դեմ է նախաձեռնությանը. «Ես դեմ եմ Քոչարյանին Հաագայում դատելուն, քանի որ նա ավելի արժանի է դատվել ՀՀ դատարաններում: Այն դատավորները, ովքեր այսօր դատում են այս երկրի համար կարեւոր ներդրում կատարած մարդկանց, նրանք, կարծում եմ, շատ ավելի մեծ սիրով ու էնտուզիազմով կդատեն իրենց նախկին շեֆին: Վստահ եմ, որ Հաագայի դատարանում դատվելուց հետո նա հայտնվելու է միջազգային բարձր մակարդակներով կահավորված դատական սենյակներում ու դրանից հետո նման մակարդակի բանտային խցում: Ուստի ցանկալի կլիներ, որ նա գար ու «փայլուն» հայկական կահավորանք ունեցող դատախցում անցկացներ իր ցմահ բանտարկությունը»: Հակահումանիստական քայլ չե՞ք համարում նախկին նախագահին աշխարհի աչքի առաջ դատելը` հարցրինք ազատամարտիկին: «Հին Եգիպտոսում շատ ավելի ոչ մարդասիրական ձեւ կար. հանցագործին, որին ցմահ բանտարկություն էին տալիս, վանդակի մեջ դրված բերում էին, մի քանի ժամ դնում հրապարակում ու քարի չափ էին որոշում, որով անցնող-դարձողները խփում էին հանցագործին: Կարծում եմ` իմ ասածը շատ ավելի հումանիստական է, քան հին Եգիպտոսի նախադեպը», - ասաց Ա.Առաքելյանը:
- Հեղինե Մանուկյան
Քննարկում
WWII գրել է:
ՀԱՎԸ ԵՐԱԶՈՒՄ ԿՈՐԵԿ Է ՏԵՍՆՈՒՄ
VAN գրել է:
Հայ ժողովրդի դեմ գենոցիդ կազմակերպելու համար....Տասը հոգու սպանությունը գենոցիդ Է հա՞:Անգրագետ հայվաններ:Իսկ մայիսի քսանյոթի դեպքե՞րն ինչ Էին,իսկ «Արաբո« ջոկատի տղաների կազմակերպվաց սպա՞նդը թçնամու ձեռքով ինչ Էր:Բա որ çուտով պարզվի,որ մարտիմեկյան դեպքերը Լևոնի սադրանքն Է,այդ ժամանա՞կ ինչ անուն եք տալու դրան,հա այսինքն ի՞նչ կա որ,ազգադավ սրիկան,Լևոնը,կոռնա այդ ժամանակ,թե «ելուզակային իւմբեր «Էր ոչնչացնում,ու ձեզ պես իւոտակերնարն Էլ կուտը կուտեն:
HIGH գրել է:- VAN
Հայ ժողովրդի դեմ գենոցիդ կազմակերպելու համար....Տասը հոգու սպանությունը գենոցիդ Է հա՞:Անգրագետ հայվաններ:Իսկ մայիսի քսանյոթի դեպքե՞րն ինչ Էին,իսկ «Արաբո« ջոկատի տղաների կազմակերպվաց սպա՞նդը թçնամու ձեռքով ինչ Էր:Բա որ çուտով պարզվի,որ մարտիմեկյան դեպքերը Լևոնի սադրանքն Է,այդ ժամանա՞կ ինչ անուն եք տալու դրան,հա այսինքն ի՞նչ կա որ,ազգադավ սրիկան,Լևոնը,կոռնա այդ ժամանակ,թե «ելուզակային իւմբեր «Էր ոչնչացնում,ու ձեզ պես իւոտակերնարն Էլ կուտը կուտեն:
- VAN
WWII գրել է:
Ետ ստորագրությունները հավաքեք և ով որ ստորագրեկ ա ետ բոլորով մի հատ մեծատառ Ս գրեք Հայաստանից
Սարգիս գրել է:- VAN
Հայ ժողովրդի դեմ գենոցիդ կազմակերպելու համար....Տասը հոգու սպանությունը գենոցիդ Է հա՞:Անգրագետ հայվաններ:Իսկ մայիսի քսանյոթի դեպքե՞րն ինչ Էին,իսկ «Արաբո« ջոկատի տղաների կազմակերպվաց սպա՞նդը թçնամու ձեռքով ինչ Էր:Բա որ çուտով պարզվի,որ մարտիմեկյան դեպքերը Լևոնի սադրանքն Է,այդ ժամանա՞կ ինչ անուն եք տալու դրան,հա այսինքն ի՞նչ կա որ,ազգադավ սրիկան,Լևոնը,կոռնա այդ ժամանակ,թե «ելուզակային իւմբեր «Էր ոչնչացնում,ու ձեզ պես իւոտակերնարն Էլ կուտը կուտեն:
- VAN
Սարգիս գրել է:- WWII
ՀԱՎԸ ԵՐԱԶՈՒՄ ԿՈՐԵԿ Է ՏԵՍՆՈՒՄ
Ավելացնեմ՝ սովածը հաց իսկ ծարավը ջուր:- WWII
Jiro գրել է:- Սարգիս
Ավելացնեմ՝ սովածը հաց իսկ ծարավը ջուր:
Հարգելի Սարգիս Ավստրալացի,
Եթե այդքան հավանում ես Հայաստանի ներկա իշխանությանը, ինչու՞ չես գնում Երեւանում, կամ, ավելի լավ է՝ Շուշիում բնակվելու: Հայաստանի ներկա իշխանությունը քեզ պես վստահող քաղաքացիների շատ խիստ կարիք, ես կասեի՝ ԴԵՖԻՑԻՏ ունի:- Սարգիս
սատկելուեք հհշը բոզեր գրել է:- Քոչարյանին վաղուց էր պետք դատի տալ
Քոչարյանին վաղուց եր պետք դատի տալ...և ոչ միայն Քոչարյանին:
Բոլոր նրանց ,ովքեր անօրինական ձևով 1998 թվին վավերացրին նրա
նախագահ առաջադրվելը և այնուհետև հացագործ կեղծիքների շնորհիվ
նրա նախագահ դառնալը:
Հաստատ այդ ժամանակ Հայ ժողովուրդը չեր ունենա այն մեծ կորուստերը,
որ ունեցավ Քոչարյանական ռեժիմի հաստատումով:
Էլ չեմ ասում հոկտեմբերի 27 և մարտի 1-ը:
Ու դեռ երկար Հայ ազգը չի թոթափի իր վրայից Քոչարյանական
ռեժիմի հետևանքները:
Ամեն դեպքում արնախում ու տգետ Քոչարյանի տեղը բանտն է`իր հանցակից
Նաիրի Հունանյանի կողքին :
վոր ձեզանով մնա սաղ հայէրինել կդատեք այ աբիժնիկ փուչիկներ,այ եթե ժամանակին քոչարյանը քաղաքական գնահատականտար լեվոնին եվ նրա բանդային եսոր ետքան պատմությըւները չեր լինի,հոկտեմբերի 27-ել չեր լինիհա սելի փոխաերն սելվորնե ճռում իհարկե աշխարհի բանե ըտենց,իսկ հոկտեմբերի 27-ը 100%-ով լեվոնի եվ թուրքերի գործներ նորմալ մարդիկ լավել գիտեն կամ հետո փաստերել կան վոր հենց լեվոնը հանցագործե թե հոկտեմբերի 27-ի համար թե մարտի 1-2 ի համար եվ հաստատ իրեն պատիժը կստանա.............- Քոչարյանին վաղուց էր պետք դատի տալ
Սարգիս գրել է:- Jiro
Հարգելի Սարգիս Ավստրալացի,
Եթե այդքան հավանում ես Հայաստանի ներկա իշխանությանը, ինչու՞ չես գնում Երեւանում, կամ, ավելի լավ է՝ Շուշիում բնակվելու: Հայաստանի ներկա իշխանությունը քեզ պես վստահող քաղաքացիների շատ խիստ կարիք, ես կասեի՝ ԴԵՖԻՑԻՏ ունի:
ՇՈՒՇԻՈՒՄ ՀՈՂ ԵՄ ԳՆԵԼ, ՈՒ ԱՆՊԱՅՄԱՆ Շատ ՇՈՒՏՈՎ ՏՈՒՆ ԿԿԱՌՈՒՑԵՄ: Արտասահմանի դոլլարները դեռ կիտում ենք որ տանենք Հայաստանը շենացնենք: Ով չուզի թող կուրանա:- Jiro
Սարգիս գրել է:- Jiro
Հարգելի Սարգիս Ավստրալացի,
Եթե այդքան հավանում ես Հայաստանի ներկա իշխանությանը, ինչու՞ չես գնում Երեւանում, կամ, ավելի լավ է՝ Շուշիում բնակվելու: Հայաստանի ներկա իշխանությունը քեզ պես վստահող քաղաքացիների շատ խիստ կարիք, ես կասեի՝ ԴԵՖԻՑԻՏ ունի:
Լավ է որ քո նմանները Հայաստանում չեն: Օդը ավելի մաքուր է այնտեղ: Դու մնա Լոս Անժելեսի կեղտոտ օդը շնչի: Դա էլ է շատ քո նմանների համար:- Jiro
hay գրել է:
Ko4arian& ir terytynnerov kmna LAV Naxagah!!!!!
hay գրել է:
K4ariani pes jkyn y xelatsi naxagah menk 4enk ynetsel!!!!
matevosian գրել է:- ASALA
ՔԻՉ Է ՄՆԱՑԵԼ ԽՄԵԼՈՒ ԵՆՔ ԼՏՊ-Ի ,,,
Հա՞, քառսունքը երբ ա՞:- ASALA
matevosian գրել է:
Ուշադրություն դարձրեք գրվախքի ոճին՝ հոգեկան հիվանդի նախադրյալներով լի:
Rudik hovsepian գրել է:- matevosian
Ուշադրություն դարձրեք գրվախքի ոճին՝ հոգեկան հիվանդի նախադրյալներով լի:
Զոմբի, զոմբի՝ մաշալա: Մենք անմահ ենք, ավելի շուտ ՜ մենք չենք փտում, բայց հոտում ենք: Հպարտ եմ, որ լեվոնական եմ ծնվել, ավելի լավ է մարդ դավաճան լինի կամ էլ ոռի մազ:- matevosian
Ա,րտուր-կրազ գրել է:- Rudik hovsepian
Զոմբի, զոմբի՝ մաշալա: Մենք անմահ ենք, ավելի շուտ ՜ մենք չենք փտում, բայց հոտում ենք: Հպարտ եմ, որ լեվոնական եմ ծնվել, ավելի լավ է մարդ դավաճան լինի կամ էլ ոռի մազ:
- Rudik hovsepian
Սարգիս գրել է:- Rudik hovsepian
Զոմբի, զոմբի՝ մաշալա: Մենք անմահ ենք, ավելի շուտ ՜ մենք չենք փտում, բայց հոտում ենք: Հպարտ եմ, որ լեվոնական եմ ծնվել, ավելի լավ է մարդ դավաճան լինի կամ էլ ոռի մազ:
Թարաաաաաախ, թաաաաաաաաաաաաաարախ կաշառակեր: Դու քեզ հայի տեղ ես դրել, բայց բոլորը գիտեն թե դու ով ես:- Rudik hovsepian
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան 11
Ռ.Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելուն վերաբերող փաստաթղթի տակ ստորագրել է նաեւ ՍԻՄ ղեկավար Հրանտ Խաչատրյանը:
Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում ասաց` «ստորագրել եմ քաղաքական նպատակահարմարությունից, ...ՈՉ ԹԵ ՈՒԺՆ Է ՃՇՄԱՐԻՏ, ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԺԵՂ
1
ԵԿՄ Արաբկիր ջոկատի հրամանատար, գնդապետ, քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանին: Որդուց: Բարեւ հայրիկ:
Կյանքումս առաջին անգամ եմ նամակ գրում: Եթե չլիներ մեր Համաժողովրդական Շարժումը, չլիներ քաղբանտարկյալ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ալի Բաբաջանը Անկարայում հանդիպել է արտերկրում աշխատող 150 դեսպաններին եւ քննարկել երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները: Թուրքական ԶԼՄ-ների ...ՀՔԾ-Ն ԸՆԿԵԼ Է ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի նախորդ համարներից մեկում պատմել ենք Ապարանի Հարթավան գյուղի «Գիքորի»` Կարեն Հայրապետյանի մասին, ում Հատուկ քննչական ծառայության քննիչները խաբելով ստորագրել էին տվել մաքուր թղթերի տակ, նրա անունից ...ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌՈՒ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Հրանտ Մաթեւոսյանի 70-րդ հոբելյանական տարին էր: Եվ Հարություն Խաչատրյանը «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամին առաջարկեց «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակներում մեծ գրողի անվամբ մրցանակ սահմանել:
...ՌԱՅՍԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Էմմա Գաբրիելյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի` վերջին օրերի լռությունը երեկ խախտվեց:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության օրվա առիթով ստացվեց ԱՄՆ նախագահ Ջորջ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՒ ԱՆՀՆԱՐ ՍՏԵՐՈՎ
Մուսա Միքայելյան
Հուլիսի 15-ին Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International Peace): Նշենք, ...ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՑՐՏԱՇՈՒՆՉ ԱՄԱՌԸ. ՇԱՐՔԵՐԸ ՁԵՌՆՈՑ ԵՆ ՆԵՏՈՒՄ ՎԵՐԵՒՆԵՐԻՆ
Հրայր Ղազարյան 2
Հայաստանն ընդգրկած նախընտրական, ապա հետընտրական դիմակայությունը, որի հետեւանքով իշխանությունն ու հասարակությունը հայտնվել են բարիկադների երկու կողմերում, չի շրջանցել նաեւ հայկական հնագույն ՀՅԴ կուսակցությունը, ...ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան 17
Քոչարյանը պետք է որոշի հանձնվում է Հաագայի՞, թե՞ ՀՀ դատարանին:
Երեկ Հյուսիսային պողոտայում մեծ թափով շարունակվում էր նախօրեին մեկնարկած ստորագրահավաքը` կապված Ռ.Քոչարյանին` իր պաշտոնավարման 10 տարիների ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է»
Աստղիկ Սարգսյան 6
Մեր զրուցակիցն է քաղբանտարկյալ, դատական հերթական ֆարսով անազատության դատապարտված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:
-Ինչպե՞ս է անազատությունից երեւում ազատությունը: ...ԿԻՆՈ ՆԿԱՐԵՔ, ԿԻՆՈ: ՀԱՄԱՐՅԱ` ԹՈՒԹՈՒՆ ՑԱՆԵԼՈՒ ԷՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՊԵՍ...
...Թե չէ ընկել եք «պեչենու բաղերը»: Մի անգամ ասել եմ` էլի եմ ասում. կինո նկարեք, կինո: Լուրջ եմ ասում...
Ու` ձեզ համար: Որ հետո չասեք...
Խոսքը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել` վերջերս «օրախնդիր» ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
26
Նրանք, ովքեր կարծում են, որ ես կամ իմ ընտանիքի մյուս անդամները պատրաստվում ենք հեռանալ Հայաստանից` չեն կարողանում ազատվել գաղթականի հոգեբանությունից:
Մենք նման բարդույթ չունենք, չենք տառապում այդ ...
ԲԱՑՎՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՅԼԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արամ ԱմատունիՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ԽՈՇՏԱՆԳՈՒՄ ԵՆ
Գայանե ԱռուստամյանՏԻՊԻԿ ԲՌՆԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁ ԷՐ
Հեղինե ՄանուկյանՑՆՑՎԱԾՆԵՐ ՉԿԱՅԻՆ
Մարինե Խառատյան
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՎԻԶ ԿՏՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱ՞ՆԳ Է ՏՎԵԼ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

