
ՌԱՅՍԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի` վերջին օրերի լռությունը երեկ խախտվեց:

Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության օրվա առիթով ստացվեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի շնորհավորական ուղերձը` ուղղված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին, որում Ջ.Բուշը Միացյալ Նահանգների ժողովրդի անունից շնորհավորել էր Ադրբեջանի նախագահին ու ժողովրդին. «ԱՄՆ-ը` որպես գործընկեր, պատրաստ է աշխատել Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդարացի եւ երկարատեւ լուծման նպատակով»: Իսկ հունիսի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայացած` Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ առաջին հանդիպման նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան ռուսաստանյան «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում ուշագրավ մտքեր էր արտահայտել: Մասնավորապես, որ իրավունքի տեսանկյունից ԼՂ-ն Ադրբեջանի մաս է հանդիսանում: «ԼՂ-ն գտնվում է մյուս կողմի` էթնիկ հայ անջատողականների քաղաքական, ռազմական վերահսկողության տակ», գլխավորն այն է, թե կհաջողվի՞ հասնել համաձայնագրի կամ բանաձեւի ընդունմանը, ինչը թույլ կտա, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն ԼՂ կարգավիճակի շուրջ. «Ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի համաձայնագիրը: Գիտեմ, որ անհրաժեշտ է համոզել երկու կողմերին համաձայնության գալ կարգավիճակի շուրջ, եւ դա բավական ժամանակ կպահանջի», - նշել էր ամերիկացի համանախագահը, ով կարծում է, որ կարող են հասնել նրան, որ ադրբեջանական յոթ շրջանները ետ վերադարձվեն Ադրբեջանին, որից հետո ապահովվի հայերի եւ ադրբեջանցիների համատեղ բնակությունը. «Հույս կա, որ համատեղ բնակությունը, համատեղ աշխատանքը, համատեղ առեւտուրը կարգավիճակի հարցի սրությունը կնվազեցնի: Քայլ առ քայլ կողմերն իրենք կարող են ԼՂ կարգավիճակի հարցում համաձայնության գալ», - հայտարարել է Մ.Բրայզան` ընդգծելով, որ հիշյալ տեսակետներն ամբողջապես կիսում է ռուսաստանյան ղեկավարությունը: «Հուսով եմ, որ ազդեցությունը Հայաստանում դրական կլինի, որ մեր հայ բարեկամների մոտ անվտանգության հասնելու ավելի ուժեղ վստահություն կլինի, ովքեր կգիտակցեն, որ պատերազմի վտանգը կտրուկ կնվազի: Այն բանից հետո, երբ տարածքները Ադրբեջանին վերադարձվեն, դրանք կապառազմականացվեն, այնտեղ միջազգային խաղաղապահներ կտեղակայվեն, Հայաստանի զինված ուժերը կհեռանան, նրանք չեն լինի այն լարված պայմաններում, ինչպիսին այսօր են», - նկատել է ամերիկացի համանախագահը մեկ անգամ եւս ընդգծելով. «Հուսով եմ, որ մեր բարեկամները Հայաստանում իրենց ավելի անվտանգ կզգան, երբ այդ տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, հուսով եմ, որ Հայաստանի քաղաքական համակարգի վրա դա դրական կանդրադառնա»: Մ.Բրայզան այդ հարցազրույցում նաեւ հավելել էր, որ համաձայնություն չի լինի, եթե այն ընդունելի չլինի Հայաստանի համար. «Ես համաձայն եմ, որ Հայաստանի նախագահի համար որոշակի վտանգ կլինի, եթե նա իր համաձայնությունը տա տարածքները Ադրբեջանին վերադարձնելու շուրջ, ինչպես նաեւ Ադրբեջանում է առկա քաղաքական վտանգ` եթե Հայաստանը ստանա այն, ինչ ուզում է տարածքների վերադարձի դիմաց», այնուհետեւ շեշտել է, որ հայկական կողմի համար բավական գրավիչ դրույթներ կան կարգավորման առաջարկներում. «Կստեղծվի ԼՂ-ն եւ Հայաստանը կապող միջանցք, կան հարցեր ԼՂ կարգավիճակի հստակեցման գործընթացի հետ կապված: Հնարավոր է, որ սա գրավի հայկական կողմին: Այնպես որ, ես կուզենայի ընդգծել, որ համաձայնագիրը պետք է ընդունելի լինի նաեւ Հայաստանի համար», - եզրափակել է ԵԱՀԿ ՄԽ-ի ամերիկացի համանախագահ Մ.Բրայզան: ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի` Միացյալ Նահանգներ կատարած այցի ֆոնին երեկ ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում հավաստիացրել է. «Վաշինգտոնը ողջունում է ղարաբաղյան խաղաղ գործընթացը ակտիվացնելու` նախագահների հանձնառությունը: Պաշտոնական Վաշինգտոնը ողջունում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ակտիվացնելու` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանձնառությունը»: Ամերիկացի համանախագահը տեղեկացրել է, որ մտադիր է Վաշինգտոնում հանդիպել Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, ով քառօրյա այցով ԱՄՆ-ում է, եւ քննարկել բանակցային գործընթացի ներկայիս վիճակը: ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահները մտադիր են առաջիկա շաբաթների ընթացքում հանդիպել նաեւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ. «Հուսով եմ` նախարարներից տեղեկանալ նրանց կարծիքի մասին բազային համաձայնագրի այն պահերի շուրջ, որոնք չլուծված են մնում», - նշել է Մեթյու Բրայզան: Նա նաեւ կառուցողական է գնահատել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի` երկուշաբթի օրը Վաշինգտոնում կայացած հանդիպումը, որի ժամանակ, նրա փոխանցմամբ, Ռայսը պատրաստակամություն է հայտնել աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին` օգնելու Հայաստանին եւ Ադրբեջանին հաղթահարել անցած տարվա նոյեմբերին Մադրիդում միջնորդների ներկայացրած առաջարկների շուրջ առկա տարաձայնությունները: Քոնդոլիզա Ռայսի եւ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման առիթով ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը տեղեկացրել էր, որ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, ամրագրվել է, որ խնդիրը կարող է լուծվել միմիայն խաղաղ բանակցությունների միջոցով, որոնք ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Երկուստեք բարձր գնահատական տրվեց Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին, կարեւորվեց բանակցությունների շարունակումը 2007թ. մադրիդյան առաջարկությունների հիման վրա, որոնք հնարավորություն են ստեղծում առաջընթաց արձանագրել խաղաղ գործընթացում: Է.Նալբանդյանը Սպիտակ տանը հանդիպել է նաեւ ԱՄՆ նախագահի օգնական, նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ, դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ: Է.Նալբանդյանն ու դեսպան Ջեֆրին եւս քննարկել են ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացը, իսկ ԱՄՆ Կոնգրեսում, ուր տեղի է ունեցել Նալբանդյանի հանդիպումը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ, վերջինիս խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստանի մոտեցումները տարածաշրջանային եւ միջազգային հարցերի վերաբերյալ:
- Էմմա Գաբրիելյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան 11
Ռ.Քոչարյանին Հաագայի դատարան հանձնելուն վերաբերող փաստաթղթի տակ ստորագրել է նաեւ ՍԻՄ ղեկավար Հրանտ Խաչատրյանը:
Վերջինս, սակայն, մեզ հետ զրույցում ասաց` «ստորագրել եմ քաղաքական նպատակահարմարությունից, ...ՈՉ ԹԵ ՈՒԺՆ Է ՃՇՄԱՐԻՏ, ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԺԵՂ
1
ԵԿՄ Արաբկիր ջոկատի հրամանատար, գնդապետ, քաղբանտարկյալ Հովհաննես Հարությունյանին: Որդուց: Բարեւ հայրիկ:
Կյանքումս առաջին անգամ եմ նամակ գրում: Եթե չլիներ մեր Համաժողովրդական Շարժումը, չլիներ քաղբանտարկյալ ...ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ալի Բաբաջանը Անկարայում հանդիպել է արտերկրում աշխատող 150 դեսպաններին եւ քննարկել երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները: Թուրքական ԶԼՄ-ների ...ՀՔԾ-Ն ԸՆԿԵԼ Է ՀԻՍՏԵՐԻԱՅԻ ՄԵՋ
Գագիկ Աբգարյան
Մեր թերթի նախորդ համարներից մեկում պատմել ենք Ապարանի Հարթավան գյուղի «Գիքորի»` Կարեն Հայրապետյանի մասին, ում Հատուկ քննչական ծառայության քննիչները խաբելով ստորագրել էին տվել մաքուր թղթերի տակ, նրա անունից ...ԳԱՎԱՌԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԵՌՈՒ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան 1
Հրանտ Մաթեւոսյանի 70-րդ հոբելյանական տարին էր: Եվ Հարություն Խաչատրյանը «Հրանտ Մաթեւոսյան» մշակութային հիմնադրամին առաջարկեց «Հայկական համայնապատկեր» մրցույթի շրջանակներում մեծ գրողի անվամբ մրցանակ սահմանել:
...ՌԱՅՍԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Էմմա Գաբրիելյան
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առնչությամբ պաշտոնական Վաշինգտոնի` վերջին օրերի լռությունը երեկ խախտվեց:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Ադրբեջանի Հանրապետության օրվա առիթով ստացվեց ԱՄՆ նախագահ Ջորջ ...ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՒ ԱՆՀՆԱՐ ՍՏԵՐՈՎ
Մուսա Միքայելյան
Հուլիսի 15-ին Միացյալ Նահանգներում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Վաշինգտոնի «Կարնեգի» հիմնադրամում (The Carnegie Endowment for International Peace): Նշենք, ...ԴԱՇՆԱԿՆԵՐԻ ՑՐՏԱՇՈՒՆՉ ԱՄԱՌԸ. ՇԱՐՔԵՐԸ ՁԵՌՆՈՑ ԵՆ ՆԵՏՈՒՄ ՎԵՐԵՒՆԵՐԻՆ
Հրայր Ղազարյան 2
Հայաստանն ընդգրկած նախընտրական, ապա հետընտրական դիմակայությունը, որի հետեւանքով իշխանությունն ու հասարակությունը հայտնվել են բարիկադների երկու կողմերում, չի շրջանցել նաեւ հայկական հնագույն ՀՅԴ կուսակցությունը, ...ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան 17
Քոչարյանը պետք է որոշի հանձնվում է Հաագայի՞, թե՞ ՀՀ դատարանին:
Երեկ Հյուսիսային պողոտայում մեծ թափով շարունակվում էր նախօրեին մեկնարկած ստորագրահավաքը` կապված Ռ.Քոչարյանին` իր պաշտոնավարման 10 տարիների ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է»
Աստղիկ Սարգսյան 6
Մեր զրուցակիցն է քաղբանտարկյալ, դատական հերթական ֆարսով անազատության դատապարտված «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության առաջնորդ Պետրոս Մակեյանը:
-Ինչպե՞ս է անազատությունից երեւում ազատությունը: ...ԿԻՆՈ ՆԿԱՐԵՔ, ԿԻՆՈ: ՀԱՄԱՐՅԱ` ԹՈՒԹՈՒՆ ՑԱՆԵԼՈՒ ԷՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՊԵՍ...
...Թե չէ ընկել եք «պեչենու բաղերը»: Մի անգամ ասել եմ` էլի եմ ասում. կինո նկարեք, կինո: Լուրջ եմ ասում...
Ու` ձեզ համար: Որ հետո չասեք...
Խոսքը, որքան էլ կարող է տարօրինակ հնչել` վերջերս «օրախնդիր» ...ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է
26
Նրանք, ովքեր կարծում են, որ ես կամ իմ ընտանիքի մյուս անդամները պատրաստվում ենք հեռանալ Հայաստանից` չեն կարողանում ազատվել գաղթականի հոգեբանությունից:
Մենք նման բարդույթ չունենք, չենք տառապում այդ ...
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԱՓԱԶԱՆՑ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ Է ՀԱՅՏՆՎԵԼ
Էմմա ԳաբրիելյանՎԱԽՃԱՆՎԵՑ ՆԱԽՈՐԴ ԴԱՐԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ
«ԴԱԺԱՆԱԲԱՐ ԾԵԾՎԵԼ Է ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ»
ՄՈԲԻԼՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ
Գոհար ԲարսամյանԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ. «ՎՐԱՍՏԱՆԸ ԿՈՐՑՐԵՑ ԱՆԳԱՄ ՁԵՒԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍԸ»
ՕՀԱՆ ԴՈՒՐՅԱՆ. «ՈՉ ՄԻ ՕՐ ՉՊԵՏՔ Է ԴԱԴԱՐԻ ՄԵՐ ՊԱՅՔԱՐԸ»: ԻՐԱԿԱՆ ՓԱՌՔԸ ԺՈՂՈՎՐԴԻ ՍԵՐՆ Է
Կարինե Հարությունյան
ՆԱ ԱՎԵԼԻ ՄԵԾ ԹՇՆԱՄԻ, ՔԱՆ Ռ.ՔՈՉԱՐՅԱՆՆ Է` ՉՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
«ԲՈԼՈՐ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻՆ ՈՒԺ, ԵՌԱՆԴ, ԿԱՄՔ»
Մարինա Բաղդագյուլյան
ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ «ՎԻԶ ԿՏՐԵԼՈՒ» ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱ՞ՆԳ Է ՏՎԵԼ
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՄԻՄԻԱՅՆ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կարինե Հարությունյան
«ԵԹԵ ԱՆՈՒՇԸ ԼԻՆԵՐ «ՋԱԶՎԵԻ» ԱՇԽԱՏԱԿԻՑ` ՊՐՈԲԼԵՄ ՉԷՐ ՈՒՆԵՆԱ»
Էմմա Գաբրիելյան
ԵԿԵԼ ԷՐ ԿԱՄՈՒՐՋ ԿԱՊԵԼՈՒ, ԲԱՅՑ... ԿԵՍԻՑ ԽՌՈՎԵՑ
Հեղինե Մանուկյան
ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է

- 1844 Կ. Պոլսում ստեղծվում է Ազգային ժողով՝ բաղկացած 16 ամիրաներից և 14 արհեստավորներից:
- 1862 Միքայել Նալբանդյանը բանտարկվեց և նետվեց Պետրոպավլովյան զնդանը:
- 1959 ԽՍՀՄ Գերագույն խորհուրդի նախագահության նախագահ Կ. Ե. Վորոշիլովը Հայկական ԽՍՀ-ին հանձնեց Լենինի շքանշան:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

